Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 16-22-ը Սուրբ Ծնունդ․ «Մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ»


Դեկտեմբերի 16-22-ը Սուրբ Ծնունդ․ «Մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Դեկտեմբերի 16-22-ը Սուրբ Ծնունդ, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2019

Նկար
Մանուկ Հիսուսը մսուրում

«Ապահով է ախոռում», Դան Բըր

Դեկտեմբերի 16-22-ը

Սուրբ Ծնունդ

«Մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ»

Ավետարանական քննարկումները հոգևոր առումով զորեղ են, երբ կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի վրա: Մինչ այս շաբաթ կուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի ծնունդն ու առաքելությունը, ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք լավագույնս կենտրոնացնել ձեր դասարանական քննարկումը Փրկիչի վրա։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են անում կամ ինչ են արել նախկինում՝ որպես անհատներ կամ ընտանիքներ, տոնելով Փրկիչի ծնունդն այնպես, որ ավելի մոտենան Նրան։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 1․18-25, Ղուկաս 1․26-38, 2․1-20

Հիսուս Քրիստոսը բարեհաճեց ծնվել աշխարհում։

  • Բարեհաճել՝ նշանակում է կամավոր կերպով ցած իջնել որևէ դիրքից (տես 1 Նեփի 11․14-26)։ Սուրբ Ծնունդը լավ ժամանակ է խորհելու և տոնելու Քրիստոսի բարեհաճությունը՝ Նրա պատրաստակամությունը՝ թողնելու «իր Հոր պալատները վերևում՝ ապրելու մարդու հետ, մեռնելու մարդու համար» (“Again We Meet around the Board,” Hymns, no. 186)։ Այդ թեմայի շուրջ քննարկում ծավալելու համար դուք կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե այս շաբաթ ինչ են սովորել իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում այն մասին, թե ով է եղել Հիսուս Քրիստոսը նախքան ծնվելը (տես Հովհաննես 17․5, Մոսիա 7․27, ՎևՈւ 76․12-14, 20-24, Մովսես 4․2)։ Ապա դուք կարող եք ցույց տալ այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից, մինչ դասարանի անդամները կկարդան Փրկիչի ծննդյան մասին (տես Մատթեոս 1․18-25, Ղուկաս 1․26-38, 2․1-20)։ Ի՞նչ մտքեր և զգացողություններ են նրանք ունենում, երբ համեմատում են Փրկիչի նախաերկրային փառքը Նրա խոնարհ ծննդյան հետ։

  • 1 Նեփի 11․16-ում հրեշտակի կողմից Նեփիին տրված հարցադրումը կարող է լավ եղանակ լինել դասարանում քննարկում սկսելու համար, չնայած դուք կարող եք այլ կերպ ձևակերպել այն։ Գրատախտակին գրեք Ի՞նչ է Աստծո բարեհաճությունը և խնդրել դասարանի անդամներին խորհել այս հարցի շուրջ, մինչ կկարդան 1 Նեփի 11․17-33։ Խնդրեք նրանց կիսվել Փրկիչի վերաբերյալ որևէ մտքով, որը տրվում է որպես ոգեշնչում այդ հատվածները կարդալիս։ Դասարանին ի՞նչ նկարներ կարող եք ցույց տալ, որտեղ պատկերված են տեսարաններ Փրկիչի կյանքից, որոնք նկարագրել է Նեփին։ Նրանք կարող են նաև խորհել Փրկիչի բարեհաճության մասին, մինչ կդիտեն Նրա ծննդյան վերաբերյալ տեսանյութ, օրինակ՝ «Պարգև աշխարհին», «Սուրբ Ծնունդ», «Սուրբ մանուկ, սիրելի մանուկ (Երաժշտական տեսանյութ)․ Մորմոնական Թաբերնաքլի Երգչախումբ» կամ «Նա է պարգևը» (այս բոլոր նյութերը կարելի է գտնել LDS.org-ում)։

  • Երաժշտությունը հրաշալի եղանակ է՝ Հոգին ձեր դասարան հրավիրելու համար: Կարող եք լսել Սուրբ Ծննդյան օրհներգեր Թաբերնաքլի Երգչախմբի կատարմամբ (տես mormontabernaclechoir.org), հրավիրել մեկին կատարել Սուրբ Ծննդյան երգ, դասարանի հետ միասին լսել կամ երգել մի քանի օրհներգեր (տես Օրհներգեր, հ. 201-14)։ Այդ օրհներգերում և օրհներգերի հետ տրված սուրբ գրություններում դասարանի անդամները կարող են փնտրել արտահայտություններ, որոնք մեծացնում են իրենց երախտագիտությունը Փրկիչի հանդեպ, որ Նա ցանկացավ գալ աշխարհ։

Ղուկաս 4․16-21, Հովհաննես 3․16

Հիսուս Քրիստոսը կատարեց Իր առաքելությունը, որը մեզ համար հնարավոր դարձրեց ժառանգել հավերժական կյանքը:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել Հիսուս Քրիստոսի ծննդյան պատճառները, դուք կարող եք հրավիրել նրանց գտնել և կիսվել սուրբ գրություններով, որտեղ ամփոփվում է Նրա առաքելությունը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում): Հավանաբար դասարանի անդամները կարող են փնտրել և կարդալ հատվածներ զույգերով կամ փոքր խմբերով։ Իրենց գտած հատվածներից նրանք ի՞նչ են սովորում Քրիստոսի առաքելության մասին: Մենք ի՞նչ ենք սովորում Նրա առաքելության մասին որոշակի տիտղոսներից, որոնք Նրան տրվել են սուրբ գրություններում (տես Աստվածաշնչի բառարան, «Քրիստոս, անուններ»):

  • Դասարանի անդամները կարող են սովորել Փրկիչի առաքելության մասին, կարդալով «Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների վկայությունը» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, կազմի ներսի կողմում ) և կիսվելով նշումներով, որոնք, ըստ իրենց, բացատրում են, թե Նա ինչու եկավ աշխարհ։ Կամ նրանք կարող են ուսումնասիրել «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ուղերձը և քննարկել, թե ինչ են սովորում Փրկիչի մասին։ Ինչպե՞ս կարող ենք Սուրբ Ծննդյան այս օրերին ժամանակ տրամադրել «լուռ խորհելու» Փրկիչի և Նրա առաքելության շուրջ։

  • Ժամանակ տրամադրեք դասարանի անդամներին, որպեսզի խորհեն Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության վերաբերյալ իրենց վկայությունների շուրջ։ Կարո՞ղ են նրանք կիսվել անձնական փորձառություններով կամ Փրկիչի կյանքի պատմություններով, որոնք մեծացրել են իրենց հավատը կամ սերը Նրա հանդեպ։ Ինչպե՞ս է այս տարի Նոր Կտակարանն ուսումնասիրելը նպաստել դարձնելու Սուրբ Ծննդյան այս ժամանակահատվածն ավելի նշանակալից։ Որպեսզի վերանայեք Նոր Կտակարանի որոշ պատմություններ, որոնք դասարանի անդամներն ուսումնասիրել են այս տարի, կարող եք ցուցադրել «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը» կամ «Ես դորա համար եմ ծնուել» տեսանյութերը (LDS.org

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Առաջարկեք ձեր դասարանի անդամներին, որ այս շաբաթ ուսումնասիրելով Հայտնություն 12-22 գլուխները, կարող են մեծացնել իրենց երախտագիտությունը փրկության ծրագրում Փրկիչի դերի հանդեպ և իրենց համար ավելի իմաստալից դարձնել Սուրբ Ծնունդը։

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծննդյան իսկական նշանակությունը

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

«Երբ ամեն ինչ ասված էր և արված, … ոչ մի բան այնպես սքանչելի չէ, այնպես վսեմ չէ, այնպես վիթխարի չէ, ինչպես շնորհի այս գործը, երբ Ամենազորի Որդին, … Նա, ով շնորհ արեց երկիր գալ որպես մանուկ` ծնվելով Բեթլեհեմում, տվեց Իր կյանքը նվաստացած ու ցավով, որպեսզի Աստծո բոլոր ժամանակների սերունդների որդիներն ու դուստրերը, որոնցից ամեն մեկը պետք է մեռներ, կարողանան կրկին քայլել և հավերժ ապրել: Նա արեց մեզ համար այն, ինչը մենք չէինք կարող անել ինքներս մեզ համար: …

Սա է Սուրբ Ծննդյան հրաշագործ և ճշմարիտ պատմությունը: Հուդայի Բեթլեհեմում Հիսուսի ծնվելը նախաբանն էր: Տիրոջ երեքամյա ծառայությունը սկիզբն էր: Նրա զոհաբերության պատմության հսկայական նյութը, Գողգոթայի խաչի վրա ցավով մեռնելու ամբողջ անձնազոհ գործը՝ մեր բոլորի մեղքերի համար քավություն կատարելն էր:

Նկար
Հիսուսը ծնկի եկած Գեթսեմանի Այգում

Գեթսեմանի, Ջ. Քիրք Ռիչարդս

Վերջաբանը Հարության հրաշքն է, որը հավաստիացնում է. «Ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կոր․ 15․22

Եթե Զատիկ չլիներ, չէր լինի Սուրբ Ծնունդ: Բեթլեհեմի մանուկ Հիսուսը չէր լինի Գեթսեմանիի և Գողգոթայի քավիչ Քրիստոսը և Հարության հաղթական փաստը տեղի չէր ունենա:

Ես հավատում եմ Տեր Հիսուս Քրիստոսին` Հավերժական Կենդանի Աստծո Որդուն: Երբևէ այդքան մեծ ոչ մեկը չի քայլել երկրի վրա: Ուրիշ ոչ մեկը չի արել դրա հետ համեմատվող որևէ զոհաբերություն կամ շնորհել դրա հետ համեմատվող որևէ օրհնություն: Նա է աշխարհի Փրկիչն ու Քավիչը: Ես հավատում եմ Նրան։ Ես հայտարարում եմ Նրա աստվածայնությունը առանց երկիմաստության և փոխզիջման: Ես սիրում եմ Նրան: Ես արտաբերում եմ Նրա անունը ակնածանքով և հիացմունքով: …

Թող ձեզանից յուրաքանչյուրի համար սա լինի երջանիկ Սուրբ Ծնունդ։ Սակայն, ամենակարևորը, ես կկամենայի, որ ձեզանից յուրաքանչյուրը ժամանակ տրամադրի, գուցե ընդամենը մեկ ժամ անցկացնի Աստծո այս Որդու հրաշքի և վեհափառության վերաբերյալ լուռ խորհրդածության և հանգիստ մտորումների մեջ: Մենք ունենք այս ուրախ օրերը, քանի որ Նա եկավ աշխարհ։ Խաղաղությունը, որը բխում է Նրանից, Նրա անսահման սերը, որը մեզանից յուրաքանչյուրը կարող է զգալ, և չափազանց խորը երախտագիտությունն այն բանի համար, ինչը նա անվճար տվեց մեզ՝ Ինքն անձամբ այնքան թանկ վճարելով դրա համար, ահա սա է Սուրբ Ծննդյան իսկական նշանակությունը» («Սուրբ Ծննդյան հրաշագործ և ճշմարիտ պատմությունը», Ensign, դեկտեմբեր 2000, 4-5)։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսանողներին ժամանակ հատկացրեք կիսվելու համար: «Երբ սովորողները կիսվում են իրենց սովորածով, նրանք ոչ միայն զգում են Հոգին և զորացնում են իրենց սեփական վկայությունները, այլև քաջալերում են դասարանի մյուս անդամներին ինքնուրույն բացահայտել ճշմարտությունները: Ամեն դասին ուսանողների համար ժամանակ հատկացրեք, որ կիսվեն. երբեմն դուք կպարզեք, որ այդ քննարկումներն են դասը» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 30):