Եկ, հետևիր ինձ
Մարտի 11-17-ը Մատթեոս 10-12, Մարկոս 2, Ղուկաս 7, 11. «Այս Տասներկուսին Հիսուսն առաջ ուղարկեց»


«Մարտի 11-17-ը: Մատթեոս 10–12, Մարկոս 2, Ղուկաս 7, 11. «Այս տասներկուսին Հիսուսն առաջ ուղարկեց» «Ե՛կ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մարտի 11-17-ը: Մատթեոս 10–12, Մարկոս 2, Ղուկաս 7, 11», «Ե՛կ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Հիսուսը կարգում է Պետրոսին

Մարտի 11-17-ը

Մատթեոս 10–12, Մարկոս 2, Ղուկաս 711

«Հիսուսն ուղարկեց այս Տասներկուսին»

Մտքում Մատթոս 10–12, Մարկոս 2, և Ղուկաս 711 հատվածների ընթերցումը ձեր աշակերտների հետ կօգնի ձեզ ոգեշնչում ստանալ Սուրբ Հոգուց այն մասին, թե ինչի կարիք ունեն նրանք: Գրի առեք հոգևոր տպավորությունները, որոնք դուք ստանում եք և կարդացեք այս ուրվագիծը լրացուցիչ ներըմբռնման և ուսուցման գաղափարների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք մի քանի դասարանի անդամների նախապատրաստված գալ՝ կիսվելու որոշ հարցերով, որոնք նրանք ունեն Մատթեոս 11.28–30-ի վերաբերյալ: (Որոշ հարցերի օրինակների համար տես այս շաբաթվա ուրվագծում «Ե՛կ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար:) Նրանք ի՞նչ պատասխաններ գտան:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 10

Տերը զորություն է տալիս իր ծառաներին կատարելու Իր աշխատանքը:

  • Փրկիչի հանձնարարությունը իր Առաքյալներին կարող է օգնել մեզ մեր անհատական պարտականությունների մեջ: Դասարանի անդամները գուցե գաղափարներ ունեն այս թեմայի վերաբերյալ իրենց անհատական ուսումնասիրության միջոցով, օրինակ, կա մի վարժություն այս թեմայի վերաբերյալ «Ե՛կ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ են սովորել կամ աշխատել փոքր խմբերով՝ վարժությունը դասարանում ավարտելու համար: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են Փրկիչի զորությունը՝ իրենց կոչումները կատարելիս:

  • Դասարանի համար Մատթեոս 10-ը վերանայելու ևս մեկ եղանակ է այդ գլխում գտնելու այն, ինչ - Փրկիչը խնդրեց Առաքյալներին անել և նկարել՝ պատկերելով դա: Նրանք կարող են կիսվել իրենց նկարներով և նրանով, ինչ սովորել են Տասներկու Առաքյալների հանձնարարության վերաբերյալ:

  • Ինչպե՞ս կարող է Քրիստոսի հանձնարարությունը, որը Նա տվեց Իր Առաքյալներին Մատթեոս 10-ում, օգնել ձեր դասարանի անդամներին հասկանալ ժամանակակից մարգարեների և առաքյալների դերը: Օգտակար կլինի Տասներկուսին տված Փրկիչի հանձնարարությունը համեմատել այն հանձնարարության հետ, որը տրվել է այս տնտեսության Տասներկու Առաքյալների առաջին Քվորումին «Լրացուցիչ աղբյուրներում»: Ապրող Առաքյալների ծառայությունն ինչպե՞ս է ազդել դասարանի անդամների վրա: Բերեք ձեր վկայությունը ապրող մարգարեների և առաքյալների աստվածային կոչումի մասին և հրավիրեք դասարանի անդամներին բերել իրենց վկայությունները:

  • Որպեսզի պարզաբանեք այն փաստը, որ ամեն քահանայություն կրող կարող է պարզել իր իշխանությունը, հետ գնալով մինչև այն պահը, երբ Հիսուսը կարգեց Իր Առաքյալներին, հրավիրեք որևէ քահանայություն կրողի կիսվել իր իշխանության գծով:

Նկար
Տասներկուսի Քվորում

Տասներկու Առաքյալներն այսօր կատարում են Տիրոջ աշխատանքը:

Մատթեոս 10․17–20

Երբ մենք Տիրոջ ծառայության մեջ ենք, կարիքի դեպքում Նա կոգեշնչի մեզ խոսքերով, որոնք պիտի ասվեն։

  • Մարդիկ երբեմն նյարդայնացած են զգում, երբ ուսուցանում են կամ խոսում ուրիշների հետ ավետարանի մասին: Բայց Տերը խոստացել է աշակերտներին, որ Նա կօգնի նրանց իմանալ, թե ինչ խոսեն: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք մեզ խոստացված Տիրոջ օգնությունը։ Հրավիրեք դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 10.19–20, Վարդապետություն և Ուխտեր 84.85, և Վարդապետություն և Ուխտեր 100.5–8 այս հարցին պատասխաններ գտնելու համար: Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ իմանալ, թե ինչ ասել: Կարող եք կիսվել ձեր փորձառություններով և հրավիրել դասարանի անդամներին կիսվել իրենց փորձառություններով:

Մատթեոս 12.1-13, Մարկոս 2.23–28

Կիրակին բարիք գործելու օր է:

  • Հանգստության օրը սուրբ պահելու համար Փարիսեցիները ստեղծել էին խիստ կանոններ և մարդկանց կողմից ստեղծված ավանդույթներ, որոնք, ի վերջո, մթագնեցին նրանց հասկացողությունը Հանգստության օրվա ճշմարիտ նպատակի վերաբերյալ: Արդյո՞ք նրանք, ում դուք ուսուցանում եք, օգուտ կքաղեն քննարկումից, թե ինչու Տերը տվեց մեզ Հանգստության օրը: Գուցե հրավիրեք դասարանի անդամներին վերանայել պատմությունները Մատթեոս 12.1–13 և Մարկոս 2.23–28-ում և կիսվեք, թե ինչ էր Փրկիչն ուսուցանել Հանգստության օրվա մասին (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 2.26–27 [Աստվածաշնչի հավելվածում]): Հանգստության օրվա վերաբերյալ ի՞նչ լրացուցիչ գաղափարներ ենք ձեռք բերում Ելից 31.16–17-ից, Եսայիա 58.13–14-ից, և Վարդապետություն և Ուխտեր 59.9–13-ից: Ի՞նչ ավանդույթներ և կանոններ կարող են շեղել մեզ Հանգստության օրվա իսկական նպատակից:

  • Չնայած Փարիսեցիները շեշտում էին բազմաթիվ մանրամասն կանոններ Հանգստության օրվա վերաբերյալ, Փրկիչն ուսուցանեց մի պարզ սկզբունք. «Արժան է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթեոս 12.12): Նրանք, ովքեր ապրում են այս սկզբունքով, հաճախ քիչ դժվարություն են ունենում Հանգստության օրը սուրբ պահելիս: Ուրիշ ի՞նչ սկզբունքներ կարող են օգնել դասարանի անդամներին՝ Հանգստության օրըսուրբ պահելու համար: Հոգևոր ինքնավստահություն զարգացնելիս, սկզբունքներ ուսուցանելն ինչո՞ւ է ավելի արդյունավետ, քան կանոններ դնելը: (Տե՛ս Մարգարե Ջոզեֆ Սմիթի Վկայությունը, «Լրացուցիչ աղբյուրներում»): Արդյոք կա՞ն այլ սկզբունքներ, որոնք մենք կարող ենք մտածել, որոնք օգնում են մեզ հնազանդվել Աստծո պատվիրաններին: Օրինակ, ի՞նչ սկզբունքներ կարող են օգնել ծնողներին ոգեշնչելու իրենց երեխաներին հնազանդվել Իմաստության Խոսքին կամ կատարել ընտանեկան պատմության աշխատանք:

  • Նախագահ Ռասել Մ. Նելսոնի ուղերձը «Կիրակին բերկրանք է» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 129–32) և տեսաֆիլմերը Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խորհրդի հետ «Լրացուցիչ աղբյուրներում» կարող են լրացնել քննարկումը Հանգստության օրվա վերաբերյալ:

  • Դասարանի անդամների համար օգտակար կլինի վերանայել «Շաբաթ օրը պահելը» Երիտասարդներին զորացնելու համար»գրքույկում: Նրանք կարող են դերախաղով բացատրել ինչ-որ մեկին, ով մեր հավատքից չէ, թե ինչու են իրենք սուրբ պահում Հանգստության օրը:

Ղուկաս 7.36–50

Երբ մեզ ներվում են մեր մեղքերը, մեր սերը Փրկիչի հանդեպ խորանում է:

  • Ի՞նչ կարող ենք սովորել կնոջ օրինակից և Փրկիչի ուսմունքներից Ղուկաս 7.36–50-ում, երբ մենք ներում ենք փնտրում մեր սեփական մեղքերի համար: Ինչպե՞ս է ապաշխարությունը զորացնում մեր փոխհարաբերությունը Քրիստոսի հետ: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս պատմությունը ուսուցանելու ինչ-որ մեկին, թե ինչ է նշանակում ներում փնտրել:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դուք կարող եք կոչ անել դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 13-ի և Ղուկաս 8-ի13-ի առակները և պատրաստվել հաջորդ շաբաթվա դասին կիսվել մի գաղափարով ավետարանական որևէ սկզբունքի շուրջ, որը ձեռք են բերել առակներից մեկում:

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Մատթեոս 10–12, Մարկոս 2, Ղուկաս 711

Հանգստության օրը պահելու օրհնությունները:

Երեք տեսաֆիլմերի շարքում Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանում է՝ Հանգստության օրը պահելու օրհնությունների մասին. “Upon My Holy Day—Getting Closer to God,”«Իմ սուրբ օրը՝ Աստծուն ավելի մոտենալ», “Upon My Holy Day—Honoring the Sabbath,” «Իմ սուրբ օրը՝ պատվել Հանգստության օրը» և Upon My Holy Day—Rest and Renewal” «Իմ սուրբ օրը՝ Հանգիստ և վերականգնում» (LDS.org).

Հանձնարարություն վերջին օրերի Առաքյալներին

Երբ Տասներկու Առաքյալների Քվորումի առաջին անդամներից մի քանիսը այս տնտեսությունում կանչվեցին, Օլիվեր Քաուդերին նրանց հանձնարարություն տվեց, որը նման էր Հիսուս Քրիստոսի կողմից Մատթեոս 10-ումտրվածին: Նա ասաց.

«Դուք պետք է մարտնչեք բոլոր ազգերի նախապաշարմունքների դեմ: … Այդ պատճառով ես նախազգուշացնում եմ ձեզ սերմանել մեծ համեստություն, քանզի ես գիտեմ մարդկային սրտի հպարտությունը: Զգուշացեք, որ աշխարհի շողոքորթները չլինի թե բարձրացնեն ձեզ: Զգուշացեք, որ չլինի թե ձեր սիրտը գերվի աշխարհիկ բաներով: Առաջինը թող լինի ձեր ծառայությունը: … Անհրաժեշտ [է], որ դուք ձեզ համար վկայություն ստանաք Երկնքից, որպեսզի դուք կարողանաք վկայություն բերել ճշմարտության մասին: …

… Դուք պետք է հայտնեք այս ուղերձը նրանց, ովքեր իրենց իմաստուն են համարում: Եվ այդպիսիները գուցե հալածեն ձեզ, նրանք գուցե որոնեն ձեր կյանքը: Հակառակորդը միշտ որոնել է Աստծո ծառաների կյանքը: Ուստի, պատրաստ եղեք բոլոր ժամանակներում ձեր կյանքը զոհաբերություն դարձնել, եթե Աստված պահանջի այդ Իր աշխատանքի առաջընթացի և հաստատման համար: …

Այնուհետև Նա առանձին-առանձին բռնեց նրանց ձեռքը և ասաց. «Արդյոք դուք ձեր ողջ սրտի նպատակասլացությամբ ե՞ք մասնակցում ավետարանը հռչակելու այս ծառայությանը՝ ողջ ջանասիրությամբ ձեր այս եղբայրների հետ, համաձայն ձեր ստացած հանձնարարության բովանդակությանն և մտադրությանը»: Նրանցից յուրաքանչյուրը պատասխանեց դրական» (in Joseph Smith Papers, Documents, Volume 4: April 1834–September 1835, ed. Matthew C. Godfrey and others [2016], 243–44, 247; spelling and punctuation standardized):

Ուսուցանեք ճիշտ սկզբունքներ

Մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, թե ինչպես է նա կարողանում արդյունավետ կառավարել այսքան շատ մարդկանց Նավուում: Մարգարեն պատասխանեց. «Ես ուսուցանում եմ նրանց ճիշտ սկզբունքներ, իսկ նրանք իրենք են իրենց կառավարում» (տես Ջոզեֆ Սմիթ՝ Եկեղեցու Նախագահների Ուսմունքները [2007], 284):

Բարելավել մեր ուսուցումը

Խոստացեք օրհնություններ: Երբ դուք հղում եք գործելու հրավերներ, վկայեք ձեր սովորողներին, որ նրանք կստանան Աստծո օրհնությունները, երբ նրանք գործեն Նրա ուսմունքների հանդեպ հավատքով: Օրհնությունները չպետք է լինեն մեր հնազանդության հիմնական դրդապատճառը: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 35:)