Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 25-ից մարտի 3-ը Մատթեոս 6–7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»


«Փետրվարի 25-ից մարտի 3-ը: Մատթեոս 6–7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Փետրվարի 25-ից մարտի 3-ը: Մատթեոս 6-7», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա դպրոցի համար. 2019թ.

Նկար
Հիսուսը սովորեցնում է ծովափին

Հիսուսն ուսուցանում է ժողովրդին ափի մոտ, Ջեյմս Տիսո:

Փետրվարի 25-ից մարտի 3-ը

Մատթեոս 6-7

«Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»

Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք ինքներդ ձեզ նախապատրաստելուց: Ուսումնասիրեք Մատթեոս 6–7-ը, և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Սա կօգնի ձեզ հայտնություն ստանալ, թե ինչպես լավագույնս բավարարել ձեր դասարանի կարիքները: Ապա հետազոտեք այս ուրվագիծը ուսուցման գաղափարների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե Լեռան Քարոզում որո՞նք են այն անհրաժեշտ հատվածները, որոնց կարիքը նրանք զգում են այսօր: Խրախուսեք դասարանի անդամներին լրացումներ կատարել միմյանց գաղափարներին:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 6-7

Եթե մենք լսենք ու գործենք Տիրոջ ուսմունքներին համաձայն, մեր կյանքը կկառուցվի ամուր հիմքի վրա:

  • Ո՞ր առանձնահատուկ ուսմունքները Մատթեոս 6–7 գլուխներից ամենից օգտակարը կլինեն նրանց համար, ում դուք ուսուցանում եք: Գրատախտակին կարող եք գրել մի քանի հղումներ Մատթեոս 6–7 գլուխներից, որոնք պարունակում են այդ ուսմունքները: Դասարանի անդամները կարող են ընտրել հղումներից մեկը մտքում ուսումնասիրելու համար, իսկ հետո գրել գրատախտակին իրենց սովորած մի քանի հոգևոր ճշմարտություններ: Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն օրհնել մեր կյանքը:

  • Փրկիչն ավարտեց Իր քարոզը մի առակով, որը կարող է օգնել ձեր դասարանին ավելի լավ հասկանալ Փրկիչի ուսմունքներով ապրելու կարևորությունը (տես Մատթեոս 7.24–27, տես նաև Հելաման 5.12): Այս առակը մտովի պատկերացնելու համար դասարանի անդամները կարող են միասին աշխատել՝ ամուր հիմք կառուցելու համար օգտագործելով խորանարդիկներ, բաժակներ կամ այլ նյութեր, իսկ հետո ստուգել իրենց հիմքերի ամրությունը: Գուցե նրանք նաև պիտակավորեն իրենց շինարարական նյութերը՝ համապատասխանեցնելով այն քայլերի հետ, որոնք կարող են անել Փրկիչի ուսմունքները կիրառելու համար: Այդ քայլերը կատարելով, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ դիմանալ կյանքի փոթորիկներին:

Մատթեոս 6․5-13

Փրկիչն ուսուցանել է մեզ, թե ինչպես աղոթենք:

  • Տիրոջ աղոթքի ուսումնասիրությունը կարող է օգնել դասարանի անդամներին որոշել, թե իրենք ինչպես կարող են բարելավել իրենց սեփական աղոթքները՝ հետևելով Տիրոջ օրինակին: Դուք կարող եք հրավիրել նրանց գրել գրատախտակին Մատթեոս 6.9–13-ից (կամ Ղուկաս 11.1–4-ից) այն արտահայտությունները, որոնք առանձնահատուկ են նրանց համար: Երբ խորհում ենք Փրկիչի խոսքերի շուրջ, ի՞նչ ենք սովորում վերաբերմունքի մասին, որը մենք պետք է ունենանք աղոթելիս: Ի՞նչ ենք սովորում այն բաների մասին, որոնց համար և որոնց մասին մենք պետք է աղոթենք: Դասարանի անդամների համար կարող է ուսուցողական լինել վերափոխել Փրկիչի արտահայտություններից մի քանիսը այնպիսի մտքերի, որոնք նրանք կարող են ասել իրենց սեփական աղոթքներում: Օրինակ. «Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր» կարելի է վերափոխել որպես. «Խնդրում եմ օգնիր ինձ իմ ընտանիքին ապահովելու իմ ջանքերում»:

  • Նրանք, ում դուք ուսուցանում եք, կարող են օգուտ քաղել, ուսումնասիրելով Փրկիչի՝ Իր Հորն աղոթելու ուրիշ օրինակներ, ինչպես՝. Մատթեոս 26.36–42-ը և Հովհաննես 17-ը: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել այս հատվածներից մի քանիսը, որոնելով պատասխաններ այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են. «Ի՞նչ ենք սովորում աղոթքի մասին» և «Ինչպե՞ս կարող ենք մեր աղոթքները Փրկիչի աղոթքներին ավելի նման դարձնել»: Այլ օրինակելի աղոթքներ տես. Ենովս 1.3–17, Ալմա 31.26–35, 33.3–11:

  • Դուք որևէ փորձառություններ ունեցե՞լ եք, որոնցով կկամենայիք կիսվել աղոթքի վերաբերյալ: Կիսվելով ձեր փորձառություններով՝ կարող եք խրախուսել դասարանի անդամներին անել նույնը: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը իր ուղերձում կիսվել է աղոթքի վերաբերյալ մի քանի անձնական փորձառություններով «Հիշիր օրհնությունները» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 86–89): Կարող եք քննարկել սկզբունքները այս ուղերձից և «Լրացուցիչ աղբյուրներ»-ի մեջբերումներից: «Աղոթք» վերնագիրը Աստվածաչնչի բառարանից կարող է նույնպես օգտակար լինել:

Մատթեոս 7․7-11

Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին զորացնել իրենց հավատքը, որ Աստված կլսի իրենց աղոթքները, դուք կարող եք գրել խնդրել, փնտրել և թակել բառերը գրատախտակին: Ապա հրավիրեք դասարանի անդամներին հետազոտել սուրբ գրությունները՝ գտնելով մարդկանց օրինակներ, ովքեր «խնդրեցին», «որոնեցին» և «թակեցին» 1 Նեփի 11.1, Եթեր 2.18–3.6, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11–17): Ի՞նչ ենք սովորում այդ օրինակներից մեր աղոթքներին պատասխաններ ձեռք բերելու մասին:

  • Որոշ կարևոր համատեքստ Մատթեոս 7.7–11-ի համար կարելի է գտնել Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն Մատթեոս 7.12–17-ում (Աստվածաշնչի հավելվածում): Այս հատվածներում Հիսուսի աշակերտները որոշ պատճառաբանություններ էին ակնկալում մարդկանցից, որոնք նրանք կարող էին տալ՝ ճշմարտությունը Երկնային Հորից չհարցնելու համար: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ունեն մի ընկեր, ով դժկամությամբ է առաջնորդություն կամ օրհնություններ խնդրում Տիրոջից: Ի՞նչ կարող են դասարանի անդամներն ասել այս ընկերոջը խրախուսելու համար: Ինչպե՞ս կարող են նրանք օգտագործել Փրկիչի Մատթեոս 7.7–11-իխոսքերը:

Մատթեոս 7.15-20

Մենք կարող ենք կեղծ մարգարեներին զանազանել իրենց պտուղներով։

  • Ձեր դասարանի անդամները ևս, հավանաբար, ենթարկվել են կեղծ փիլիսոփայությունների և հակառակորդի այլ խաբկանքների լինի դա առցանց, թե այլ աղբյուրներից: Նրանք գուցե նաև լսել են ուրիշներին՝ Տիրոջ ծառաներին քննադատելիս: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ՝ ինչպե՞ս տարբերել կեղծ մարգարեներին և կեղծ ուսմունքները ճշմարիտ մարգարեներից և ուսմունքներից: Դուք կարող եք ցուցադրել մրգի մի քանի կտոր և հարցնել, թե մենք ինչ ենթադրություններ ունենք ծառերի մասին, որոնցից դրանք պոկել են: Ինչպե՞ս է այս վարժությունն օգնում ձեզ հասկանալ Մատթեոս 7.15–20-ը: Դուք կարող եք նաև միասին կարդալ ապրող մարգարեների մի քանի վերջին ուղերձներից: Ի՞նչ «պտուղներ» կամ արդյունքներ են առաջացել՝ նրանց խորհրդին հետևելով:

    Նկար
    պտուղ

    Մենք կարող ենք ճանաչել ճշմարիտ մարգարեներին իրենց պտուղներով:

  • Մատթեոս 7.15–20-ը կարող է օգնել կառուցել դասարանի անդամների հավատքը Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության վերաբերյալ: Որո՞նք են Ջոզեֆ Սմիթի կողմից իրականացված աշխատանքի պտուղները։ Որոշ գաղափարների համար տես Երեց Նիլ Լ. Անդերսենի ուղերձը «Ջոզեֆ Սմիթ» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 28–31): Ինչպե՞ս կարող ենք օգտագործել Փրկիչի նմանօրինակությունը Մատթեոս 7.15–20-ում, մեր ընկերներին և ընտանիքին Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին վկայություն բերելիս:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Այս շաբաթ, երբ դասարանի անդամներն ուսումնասիրեն Փրկիչի կատարած բազմաթիվ հրաշքները, հրավիրեք նրանց խորհել ժամանակակից հրաշքների օրինակների մասին՝ լինեն մեծ, թե փոքր, որոնք նրանք զգացել են կամ որոնց մասին լսել են:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 6-7

Դասարանում կատարվող երգեր

  • Աղոթքի հետ կապված ի՞նչ սկզբունքներ են սովորում դասարանի անդամները “Prayer Is the Soul’s Sincere Desire”երգի խոսքերից (Hymns, no. 145):

  • Կարդալով, երգելով կամ լսելով «Փառք տանք մարդուն» հիմնը, էջ, 50, դասարանի անդամները կարող են մտածել մի քանի պտուղների մասին, որոնց միջոցով մենք կարող ենք իմանալ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր (տես նաև ՎևՈւ 135.3, «Ջոզեֆ Սմիթ», Ավետարանական թեմաներ, topics.lds.org):

Պատմություններ աղոթքի մասին

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը պատմել է իր ընտանեկան մի աղոթքի մասին, նախքան Կալիֆորնիա մեկնելը: Մի անասնաբույժ նրանց ասել էր, որ իրենց կովը չէր ապրի մինչև օրվա վերջ: «Մեր փոքրիկ տղան ասաց մեր աղոթքը: Երկնային Հորը խնդրելուց հետո «օրհնել հայրիկին իր ուղևորություններում և օրհնել մեզ բոլորիս», նա սկսեց մի լուրջ աղերսանք: Նա ասաց. «Երկնային Հայր, խնդրում ենք օրհնիր կով Բոսսիին, որ նա լավանա»:

«Կալիֆորնիայում ես պատմեցի այդ դեպքի մասին և ասացի. «Նա պետք է սովորի, որ մենք այդքան էլ հեշտությամբ չենք ստանում այն, ինչի համար աղոթում ենք»:

«Դրանից դաս կար սովորելու, բայց դա ես սովորեցի, ոչ թե որդիս»: Երբ կիրակի երեկոյան վերադարձա, Բոսսին «լավացել էր» («Աղոթք և հուշումներ» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 45):

Եղբայր Մանգալ Դան Դիփթին՝ Եկեղեցու մի անդամ Հնդկաստանից, ասել է. «Երբ երեխա էի, ես կանոնավոր հաճախում էի գերմանական Լյութերանական եկեղեցին: Մենք հաճախ էինք գնում լեռներ միասին աղոթելու: Մի անձրևոտ օր աղոթքի խմբում բոլորը թրջվել էին, և քարոզիչներից մեկն առաջարկեց ջերմեռանդ աղոթել՝ աղերսելով Տիրոջը դադարեցնել անձրևը: Ի զարմանս մեզ՝ անձրևը դադարեց: Այդ դեպքը առ Աստված և աղոթքի հանդեպ իմ հավատքի սկիզբն էր: (Իմ ճանապարհորդությունը՝ որպես ռահվիրա Հնդկաստանից», Ensign, July 2016, 67):

Աղոթքի վերաբերյալ այլ պատմվածքների համար տես Վերջին Օրերի Սրբերի ձայները բաժինը Ensign կամ Լիահոնա:

Բարելավել մեր ուսուցումը

Մի վախեցեք լռությունից։ «Լավ հարցերին պատասխանելու համար ժամանակ է պահանջվում: Դրա համար պահանջվում է խորհրդածություն, փնտրտուք և ոգեշնչում: Ժամանակը, որը դուք տրամադրում եք հարցի պատասխաններին սպասելուն, կարող է խորհելու սուրբ ժամանակ լինել: Խուսափեք այդ դադարը ժամանակից շուտ խախտելու գայթակղությունից, պատասխանելով սեփական հարցին կամ անցնելով առաջ մեկ այլ բանի» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 31):