Եկ, հետևիր ինձ
Մարտի 18-24-ը Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»


«Մարտի 18-24-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մարտի 18-24-ը: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
հունձքին պատրաստ ցորեն

Մարտի 18-24

Մատթեոս 13, Ղուկաս 813

«Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»

Երբ կարդաք, մտածեք հարցերի մասին, որոնք կարող են ձեր դասարանի անդամներն ունենալ, երբ նրանք փորձեն հասկանալ առակների ուղերձները: Ի՞նչը կարող է դժվար հասկանալի լինել: Ինչպե՞ս կարող է ձեր ուսումնասիրությունը նախապատրաստել ձեզ նրանց հարցերին պատասխանելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի հետ վերանայեք «Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ» «Ե՛կ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մեթոդներով, որոնք նրանք օգտագործում են ուսումնասիրելու համար Մատթեոս 13-ը և Ղուկաս 8-ը13-ը:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 13.1–23

Մեր սրտերը պետք է պատրաստվեն Աստծո խոսքն ընդունելուն:

  • Որպեսզի օգնեք նրանց, ում ուսուցանում եք, պատկերացնել սերմնացանի առակի ուղերձները, կարող եք բերել մի քանի սերմնահատիկ, մի աման հող և փոքրիկ քարերով մի աման: Խնդրեք դասարանի որևէ անդամի տնկել մի սերմ հողի մեջ, իսկ մյուսը՝ քարերի մեջ: Ո՞ր սերմն ավելի լավ կաճի և ինչու: Ինչպե՞ս է այս առարկայական դասը կապված Մատթեոս 13.1–23-իառակի հետ: Ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր սրտերը ընդունելու Աստծո խոսքը:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել սերմնացանի առակը ոգեշնչելու ձեր դասարանի անդամներին՝ պատրաստել իրենց սրտերը Աստծո խոսքն ընդունելուն: Կարող եք գրել Աշակերտներ և Ուրիշներ բառերը գրատախտակին: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Մատթեոս 13.10-17-ը և փնտրեք, թե ինչպես էր Փրկիչը նկարագրում Իր աշակերտների և ուրիշների միջև տարբերությունները, ովքեր լսում էին Նրա առակները: Ապա խնդրեք դասարանի անդամներին հետազոտել հատվածներ 18–23-ը, փնտրելով, թե ինչը կարող էր պատճառ դառնալ, որ մեր «ականջներովը ծանր լսենք» կամ մեր աչքերը փակենք հոգևոր բաների հանդեպ: Ի՞նչ ուղղորդում ենք ստանում մեր օրերում Աստծուց և Նրա ծառաներից: Ի՞նչ եղանակներով ենք մշակում «բարի հող»: (հատված  23):

  • Դուք կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների, որպեսզի յուրաքանչյուրը պատրաստված գա՝ ուսուցանելու մի մաս Երեց Դալլին Հ. Օուքսի «Սերմնացանի առակը» ուղերձից (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 32–35): Ի՞նչ է ավելացնում նրա ուղերձը այդ առակի վերաբերյալ մեր հասկացողությանը:

Մատթեոս 13.24-35, 44-53

Հիսուսի առակներն օգնում են մեզ հասկանալ Նրա Եկեղեցու աճը, ճակատագիրը և արժեքը:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ ճշմարտությունները Եկեղեցու մասին, որոնք ուսուցանվում էին Մատթեոս 13-իՀիսուսի առակներում: Դուք կարող եք գրի առնել մի քանի առակներ գրատախտակին (տես այս շաբաթվա ուրվագիծը «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում և Եկեղեցու անդամների ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ, 293–303): Խնդրեք դասարանի անդամների փոքրիկ խմբերին ուսումնասիրել յուրաքանչյուր առակը և փնտրել, թե ինչ են սովորում Եկեղեցու աճի և ճակատագրի վերաբերյալ: Յուրաքանչյուր խմբից բոլոր մտքերը հավաքելու համար գրատախտակին մի մեծ շրջան գծեք է և այն անվանեք Քրիստոսի Եկեղեցի («երկնքի արքայություն»): Երբ յուրաքանչյուր խումբ կիսվում է, նրանք կարող են գրել ինչ-որ բան շրջանի մեջ, որն իրենք սովորել են Եկեղեցու աճի և ճակատագրի վերաբերյալ:

    Նկար
    ուռկանով ձկնորսություն անող մարդ

    Երկնքի արքայությունը նման է ձկնորսական ուռկանի:

  • Ի՞նչ ենք սովորում Եկեղեցուն պատկանելու նշանակության մասին, դաշտի գանձի և թանկարժեք մարգարիտի առակների մասին, որոնք գտնվում են Մատթեոս 13.44–46-ում: Ձեր դասարանի որոշ անդամներ (կամ մարդիկ, ում գիտեն) միգուցե զոհաբերություններ են արել՝ մեծ թե փոքր, Եկեղեցու անդամ դառնալու համար: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել զոհաբերություններով, որոնք իրենք են արել կամ տեսել են ուրիշներին անելիս, որպեսզի պատկանեն Եկեղեցուն: Ի՞նչ օրհնություններ են եկել արդյունքում: Կիսվեք «Լրացուցիչ աղբյուրներից» Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի՝ ռազմածովային սպայի մասին պատմությամբ: Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ հուշում են նրանք զգում՝ զոհաբերելու Եկեղեցու համար:

Մատթեոս 13.24–30, 37–43

Աշխարհի վերջում Տերը կհավաքի արդարներին և կկործանի ամբարիշտներին:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանին դասեր քաղել ցորենի և որոմների առակից, որը կօգնի նրանց հավատարիմ Վերջին Օրերի Սրբեր մնալ: Հրավիրեք դասարանի որևէ անդամի ամփոփել առակը և դրա մեկնաբանությունը: Օգտակար կլինի ցուցադրել ցորենի և որոմների նկարը այս շաբաթվա ուրվագծից «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում: Որո՞նք են այս առակի որոշ դասերը մեր օրերի համար: Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Աստված թույլ է տալիս Իր Սրբերին «աճել միասին» (Մատթեոս 13.30) ամբարիշտների հետ, մինչև հունձքի ժամանակը: Ինչպե՞ս կարող ենք զորեղ պահել մեր հավատքը այս միջավայրում, երբ ամբարշտությունը մեր ողջ շրջապատում է: Վարդապետություն և Ուխտեր 86-ը տալիս է լրացուցիչ ներըմբռնումներ այս առակի վերջին օրերի կիրառության վերաբերյալ:

  • Երեց Լ. Թոմ Փերիի բացատրությունը «Լրացուցիչ աղբյուրներից» հուշում է, որ որոմները կարող են ներկայացնել «ամբարիշտ և աշխարհիկ ուղիները», որոնք ներթափանցում են մեր կյանք: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել, թե նրանք ինչպես կարող են զանազանել այսպիսի հոգևոր որոմները, թերթիկների վրա գրեք մի քանի ավետարանական ճշմարտություններ և մի քանի կեղծ, աշխարհիկ գաղափարներ կամ սովորություններ: Թերթիկները դրեք տուփի մեջ: Ապա խնդրեք դասարանի անդամներին ընտրել մի քանիսը և քննարկել, թե որոնք են ճշմարտություններ և որոնք են կեղծիքներ: (Այս ճշմարտություններից և կեղծիքներից շատերը ճանաչվում են գերագույն համաժողովների ելույթներում. գաղափարներ գտնելու համար կարող եք նայել այնտեղ:) Ինչպե՞ս կարող ենք հետևել Երեց Փերիի խորհրդին «սնուցելու այն, ինչ բարի է» մեր կյանքում:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դուք կարող եք նշել, որ հաջորդ շաբաթվա ընթերցանությունը պատմում է մարդկանց մասին, ովքեր հետևել էին Հիսուսին, բայց հետո «այլեւս ման չէին գալիս նորա հետ» (Հովհաննես 6.67): Ասացեք դասարանի անդամներին, որ կարող են գտնել գաղափարներ, որոնք կարող են օգնել նրանց և մյուսներին հավատարիմ մնալ Փրկիչին:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 13, Ղուկաս 813

«Այն ճշմարիտ է, այդպես չէ՞»:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կիսվել է փորձառությամբ, որը նա ունեցել է Ասիայից մի ռազմածովային սպայի հետ, ով նոր էր միացել Եկեղեցուն.

«Ես նրա հետ ծանոթացա իր հայրենիք վերադառնալուց անմիջապես առաջ։ Մենք խոսում էինք [ավետարանի ճշմարտությունների մասին], իսկ հետո ես ասացի. «Ձեր ժողովուրդը քրիստոնյա չէ: Ի՞նչ կպատահի, եթե դուք տուն վերադառնաք որպես քրիստոնյա, և մասնավորապես, Մորմոն քրիստոնյա»։

Նրա դեմքը մռայլվեց և նա պատասխանեց․ «Իմ ընտանիքը կհիասթափվի։ Հնարավոր է, նրանք ինձ դուրս հանեն ու համարեն մահացած։ Ինչ վերաբերում է իմ ապագային և իմ կարիերային, հնարավոր է, որ բոլոր դռները փակվեն իմ առաջ»։

Ես հարցրի․ «Արդյո՞ք դուք պատրաստ եք այդքան մեծ գին վճարել ավետարանի համար»։

Արցունքներից խոնավացած նրա մուգ աչքերը փայլեցին գեղեցիկ թուխ դեմքի վրա … երբ նա պատասխանեց․ «Այն ճշմարիտ է, այդպես չէ՞»։

Ամաչելով իմ տված հարցից, ես պատասխանեցի․ «Այո, այն ճշմարիտ է»։

Ի պատասխան դրան, նա ասաց․ «Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է»։ («Այն ճշմարիտ է, այդպես չէ՞»։ Ensign, July 1993, 2):

Մենք պետք է սնուցենք բարին:

Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է. «Ողջ մարդկության այդ հին թշնամին գտել է այնքան շատ միջոցներ, որքան կարողացել է մտածել ամենուրեք որոմներ տարածելու համար: Նա ուղիներ է գտել, որ դրանք ներթափանցեն նույնիսկ մեր սեփական տների սրբության մեջ: Ամբարիշտ և աշխարհիկ ուղիներն այնպես են տարածվել, որ կարծես ոչ մի իրական ուղի չկա դրանք քաղհանելու համար: Դրանք գալիս են լարերով և օդի միջով, հենց այն սարքերի միջոցով, որոնք մենք ստեղծել ենք մեզ կրթելու և զվարճացնելու համար: Ցորենն ու որոմները սերտորեն աճել են միմյանց հետ: Դաշտը կառավարող տնտեսը պետք է իր ողջ զորությամբ սնուցի այն, ինչ բարի է և դարձնի դա այնքան ուժեղ և գեղեցիկ, որպեսզի որոմները չհրապուրեն ոչ աչքը, ոչ էլ ականջը» («Գտնել հարատև խաղաղություն և կառուցել հավերժական ընտանիքներ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 44):

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացրեք ձեր ուսուցումը վարդապետության վրա: Հավաստիացեք, որ ձեր դասարանական քննարկումները կենտրոնանան սուրբ գրությունների հիմնարար վարդապետությունների վրա: Դուք կարող եք անել դա, խնդրելով ուսանողներին նախապես կարդալ սուրբ գրությունները, կենտրոնացնելով ձեր դասարանական քննարկումները սուրբ գրությունների վրա և խնդրելով դասարանի անդամներին կիսվել ճշմարիտ վարդապետության վերաբերյալ իրենց վկայություններով: (Տես «Ուսուցանելով Փրկիչի ձևով», 20–21:)