Եկ, հետևիր ինձ
Մարտի 4-10-ը Մատթեոս 8-9, Մարկոս 2-5. «Քո հավատքն ազատեց քեզ»


«Մարտի 4-10-ը Մատթեոս 8-9, Մարկոս 2-5. «Քո հավատքն ազատեց քեզ» «Ե՛կ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մարտի 4-10-ը Մատթեոս 8-9, Մարկոս 2-5». «Ե՛կ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ.

Նկար
Հիսուսը բուժում է կաղ մարդուն

«Բժշկություն Իր թևերում», Ջոն ՄաքՆոթոն

Մարտի 4-10-ը

Մատթեոս 8–9, Մարկոս 2–5

«Քո հավատքն ազատեց քեզ»

Ուսուցանելու ձեր նախապատրստությունը սկսվում է, երբ աղոթքով ուսումնասիրում եք Մատթեոս 8–9-ը և Մարկոս 2–5-ը: «Ե՛կ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է խորացնել ձեր ուսումնասիրությունը և հուշել ուսուցման գաղափարներ ի լրումն նրանց, որոնք ներկայացված են այստեղ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դուք կարող եք մի քանի նկարներ բերել, որոնք պատկերում են իրադարձություններ Մատթեոս 8–9-ից և Մարկոս 2–5-ից (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 4041, կամ LDS.org) կամ գրի առեք այդ իրադարձությունները գրատախատակին: Դասարանի անդամներին խնդրեք կիսվել իրենց իմացածով՝ յուրաքանչյուր հրաշքի վերաբերյալ: Ի՞նչ ուղերձներ են նրանք գտնում այդ հրաշքներում:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 8–9, Մարկոս 25

Հրաշքներ տեղի են ունենում համաձայն Աստծո կամքի և առ Հիսուս Քրիստոս մեր հավատքի:

  • Ձեր դասարանի անդամները գուցե գտել են զորավոր գաղափարներ այդ գլուխների իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում (տես բժշկությունների ցուցակը այս շաբաթվա ուրվագիծ «Ե՛կ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում): Հրավիրեք դասարանի անդամներին իրենց ներըմբռնումով կիսվել իրենց ընկերակցի կամ ողջ դասարանի հետ:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ հավատքի և հրաշքների միջև կապը, դուք կարող եք կարդալ մի քանի հրաշագործ բժշկություններ Մատթեոս 8–9-ից և Մարկոս 25-ից, որոնելով այդ անձի հավատքը, ով բժշկվեց կամ ուրիշների հավատքը: (Եթե դուք ժամանակ չունեք քննարկելու բոլոր հրաշքները, հարցրեք դասարանի անդամներին, թե որոնք էին ամենախորիմաստն իրենց համար:) Այդ սուրբ գրություններից մի քանիսը կարող են ամրացնել ձեր քննարկումը. Մորմոն 9.15–21, Եթեր 12.12–16, Մորոնի 7.27–37, և Վարդապետություն և Ուխտեր 35.8: Ի՞նչ են ուսուցանում Փրկիչի բժշկությունները և այդ սուրբ գրությունները հավատքի և հրաշքների մասին: Տես նաև «Սուրբ Գրքերի Ուղեցույց», «Հրաշքներ»։

  • Կարող են լինել մարդիկ ձեր դասարանում, ովքեր ունեն հավատք և ձգտում են հրաշքի, բայց հրաշքը տեղի չի ունեցել այն կերպ, ինչպես իրենք էին ցանկանում: Սուրբ գրությունները և մեր Եկեղեցու ղեկավարներն ի՞նչ են ուսուցանում այդ մասին: «Ընդունելով Տիրոջ կամքն ու ժամանակացույցը, հոդվածում Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը պատմել է, թե ինչպես խորհուրդ տվեց մի զույգի այդ իրավիճակում (Ensign, Aug. 2016, 31–35, տես նաև Բ Կորնթացիս 12.7–10, ՎՈւ 42.43–52): Դասարանի անդամներն արդյոք տեսե՞լ են, որ օրհնություններ են եկել իրենց կամ ուրիշների կյանք, երբ իրենց ցանկացած հրաշքները տեղի չեն ունեցել:

  • Մատթեոս 8–9-ում և Մարկոս 25-ում, նկարագրված հրաշքների մասին կարդալիս, որոշ մարդիկ գուցե զարմանան՝ միթե այդպիսի բաները հնարավոր են այսօր: Մորոնին նկարագրել է մեր օրը որպես մի ժամանակ, երբ «կասվի, որ հրաշքները վերացել են», բայց նա նաև խոստացել է, որ Աստված դեռ հրաշքների Աստված է, քանզի Աստված «անփոփոխ Էակ է» (Մորմոն 8.26, 9.18–21, տես նաև Մորոնի 7.27–29): Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին մեծացնել իրենց հավատքը Աստծո զորության հանդեպ իրենց կյանքն օրհնելու համար: Դուք կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց տեսած հրաշքների օրինակներով: Կարող եք կիսվել հրաշքների մասին Եկեղեցու պատմությունից վերցված պատմություններով (տես «Լրացուցիչ աղբյուրներ»):

Նկար
Հիսուսի հանդերձի փեշին դիպչող կին

«Վստահեք Տիրոջը», Լիզ Լեմոն Սվինդլ

Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.35–41

Հիսուս Քրիստոսը խաղաղություն բերելու զորություն ունի կյանքի փոթորիկների մեջ:

  • Դուք գուցե տեղյակ եք որոշ մարտահրավերների մասին, որոնց դիմակայում են ձեր դասարանի անդամները: Քանի որ մեր կյանքի որոշակի պահերի մենք բոլորս ունենում ենք փորձություններ, վերանայեք Մարկոս 4.35–41-ը, որը կարող է կառուցել դասարանի անդամների հավատքն առ այն, որ Փրկիչը կարող է նրանց խաղաղություն բերել: Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թուղթ և խնդրեք, որ մի կողմում գրեն իրենց ունեցած որևէ փորձության մասին: Հակառակ երեսին խնդրեք նրանց գրել որևէ բան Մարկոս 4.35–41-ից, որը ոգեշնչում է նրանց դիմել Փրկիչին իրենց փորձությունների ընթացքում: Հորդորեք դասարանի անդամներին կիսվել իրենց գրածով, եթե կամենան:

  • “Master, the Tempest Is Raging,” Օրհներգը, հ. 105, հիմնված է Մատթեոս 8.23–27-ի և Մարկոս 4.35–41-իպատմության վրա: Հավանաբար դասարանի անդամները կարող են օրհներգում գտնել բառեր, որոնք կապված են սուրբ գրությունների արտահայտությունների հետ։ Դուք կարող եք նաև ցույց տալ բեմը պատկերող մի նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 40) և քննարկել, թե ինչ պահ է պատկերում արվեստագետը: Որոնք են մյուս ուղիները, որով կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ այս հրաշքի իմաստն ու զորությունը:

Մարկոս 2.1-12

Կորածների փրկությունը պահանջում է մեր միավորված ջանքերը:

  • Այս հրաշքի պատմությունն ուսուցանում է միասին աշխատելու կարևորությունը՝ օգնելով Փրկիչին փրկել նրանց, ովքեր հոգևոր կամ ֆիզիկական կարիքի մեջ են: Երեց Չի Հոնգ (Սամ) Վոնգի ուղերձը «Փրկենք միասին» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 14–16) կարող է լրացնել այս ճշմարտության մասին քննարկումը: Հրավիրեք դասարանի որևէ անդամի նախապատրաստված գալ, որպեսզի վերանայի պատմությունը սուրբ գրություններից, իսկ հետո կիսվի՝ ինչ Երեց Վոնգն է ուսուցանել: Ի՞նչ կարող ենք սովորել Մարկոս 2.1–12-ից կարիքավորներին փրկելու գործում միասնաբար աշխատելու կարևորության մասին (տես նաև Մարկոս 3.24–25):

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Մատթեոս 10–12-ը, Մարկոս 2-ը և Ղուկաս 7-ը11-ը եկող շաբաթվա ընթացքում, ասեք նրանց, որ այս գլուխներում կգտնեն մի խորհուրդ, որը կարող է օգնել նրանց կատարել իրենց կոչումները և պարտականությունները Եկեղեցում:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 8–9, Մարկոս 2–5

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բժշկեց հիվանդներին:

1839 թ. հուլիսին մեծ թվով Սրբեր, ովքեր վտարվել էին Միսսուրիից, Կոմերս Իլլինոյսի մոտակայքում ապրում էին վագոններում, վրաններում և գետնին: Շատերը լուրջ հիվանդ էին, իսկ Ջոզեֆ ու Էմմա Սմիթները ուժասպառ էին եղել՝ փորձելով օգնել նրանց: Վիլֆորդ Վուդրուֆը նկարագրել է, թե ինչ պատահեց հուլիսի 22-ին. «Դա Աստծո զորության օր էր: Շատ հիվանդներ կային Սրբերի մեջ [Միսիսիպի ] գետի երկու կողմում էլ և, Ջոզեֆը գնում էր նրանց միջով, բարձրացնում նրանց, բռնելով ձեռքից ու բարձր ձայնով հրամայում նրանց Հիսուս Քրիստոսի անունով վեր կենալ իրենց մահճակալներից և ողջանալ, իսկ նրանք ցատկում էին իրենց անկողնուց՝ Աստծո զորությամբ ողջացած: … Դա իսկապես ուրախության ժամանակ էր» (Wilford Woodruff, Journal, July 22, 1839, Church History Library):

Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդսը հանդարտեցրեց փոթորիկը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լեգրանդ Ռիչարդսը, պատմել է մի փորձառություն իր պապի՝ Երեց Ֆրանկլին Դ. Ռիչարդսի կյանքից, ով 1848 թվականին մի խումբ Բրիտանացի Սրբերի ղեկավար էր, ովքեր հատում էին Ատլանտյան Օվկիանոսը դեպի Միացյալ Նահանգներ. «Նավը, որի վրա գտնվում էր [Երեց Ռիչարդսը], մեծ վտանգի տակ էր [մի կատաղի փոթորիկից], այնքան, որ նավապետը եկավ նրա մոտ և աղաչեց նրան բարեխոսել Տիրոջը նավի և ուղևորների անունից, և Պապիկը՝ հիշելով որ նրան խոստացվել էր, որ պիտի զորություն ունենար տարրերքի վրա, դուրս եկավ նավի տախտակամած, ձեռքերը բարձրացրեց դեպի երկինքը և սաստեց ծովն ու ալիքները և դրանք անմիջապես հանդարտվեցին» (in Conference Report, Apr. 1941, 84):

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ վկայություն բերեք: Հոգևոր ճշմարտությունների մասին ձեր պարզ, անկեղծ վկայությունը հզոր ազդեցություն կարող է թողնել նրանց վրա, ում դուք ուսուցանում եք: Այդպիսի արտահայտությունները կարիք չունեն լինելու պերճախոս և երկար: Օրինակ, դա կարող է լինել մի պարզ վկայություն ձեր կյանքում ավետարանի հրաշքն ունենալու վերաբերյալ: