Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 23-29-ը Վարդապետություն և Ուխտեր 93. «Կստանաք նրա լիությունը»


Օգոստոսի 23-29-ը Վարդապետություն և Ուխտեր 93․ «Կստանաք նրա լիությունը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար, Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 23-29-ը Վարդապետություն և Ուխտեր 93, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար

Նկար
Ստեփաննոսը տեսնում է Աստծուն և Հիսուս Քրիստոսին

Ես տեսնում եմ Մարդու Որդուն Աստծո աջ կողմում կանգնած, Ուոլթեր Ռեյն

Օգոստոսի 23-29-ը

Վարդապետություն և Ուխտեր 93

«Կստանաք նրա լիությունը»

Մարդիկ, որոնց դուք ուսուցանում եք, Երկնային Ծնողների սիրելի հոգևոր որդիներն ու դուստրերն են և ունեն աստվածային ներուժ։ Վարդապետություն և Ուխտեր 93 բաժինն ուսումնասիրելուց հետո ի՞նչ եք ոգեշնչվում անել, որ օգնեք նրանց աճել՝ ունենալով «լույս և ճշմարտություն» (հատված 36

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք Վարդապետություն և Ուխտեր 93-ում Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ … Հրավիրեք դասարանի անդամներին առաջարկել ուղիներ, թե ինչպես կարող են նրանք լրացնել նախադասությունը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 93

Մենք երկրպագում ենք Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։

  • Ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 93-ը, դասարանի անդամները գուցե բազմաթիվ ճշմարտություններ են գտել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել իրենց գտածով։ Դուք կարող եք նաև դասարանը բաժանել խմբերի և յուրաքանչյուր խմբին տալ մի քանի հատվածներ՝ միասին ուսումնասիրելու համար։ Ապա յուրաքանչյուր խումբը կարող է դասարանի հետ կիսվել, թե համաձայն իրենց սովորածի «ինչպես պիտի երկրպագե[ն]ք, և … թե ում [ենք] երկրպագում» (հատված 19

Վարդապետություն և Ուխտեր 93․1-39

Մենք կարող ենք «ստանալ [Աստծո] լիությունը և փառավորվել»։

Նկար
ապակե պատուհան

Մենք ստանում ենք Աստծո լույսը, երբ պահում ենք Նրա պատվիրանները և սովորում Նրանից։

  • Վարդապետություն և Ուխտեր 93-ը պարունակում է բազմաթիվ ճշմարտություններ որպես Աստծո զավակներ մեր հավերժական բնույթի և ներուժի վերաբերյալ։ Դասարանի որոշ անդամներ գուցե տանը քննարկել են այդ ճշմարտությունները 93 բաժնի ուսումնասիրության ընթացքում (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում)։ Այդ դեպքում նրանք կարող են կիսվել իրենց գտածով, իսկ դուք կարող եք դասարանով բացահայտել մյուս ճշմարտությունները։ Ինչպե՞ս կարող են այս ճշմարտություններն ազդել մեզ շրջապատող մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի, կամ մեր անձի հանդեպ մեր վերաբերմունքի վրա։

  • Ահա մեկ այլ եղանակ, որով մենք կարող ենք սովորել մեր հավերժական բնույթի և ներուժի մասին․ դասարանի անդամները կարող են միասին կարդալ հատված 24 և գրատախտակին գրել երեք վերնագիր՝ Ինչպիսին ենք մենք, Ինչպիսին ենք մենք եղել և Ինչպիսին ենք մենք դառնալու։ Ապա կարող եք բաժանել դասարանը երեք խմբի և հանձնարարել ամեն խմբին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 93․6-39-ը, փնտրելով ճշմարտություններ մեր ներկա, անցյալ կամ ապագա հավերժական ինքնության վերաբերյալ։ Յուրաքանչյուր խումբ վերնագրերի տակ կարող է գրել իրենց գտածը։ Այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մեր կատարած ընտրությունների վրա։

Վարդապետություն և Ուխտեր 93․40-50

Մեզ պատվիրված է «կարգի բեր[ել մեր] սեփական տունը»։

  • «Կարգի բեր քո սեփական տունը» (հատված 43) պատվիրանը չի վերաբերում մեր տան պահարանները կարգի բերելուն, այլ «լույս և ճշմարտություն» (հատված 42) ուսուցանելուն և սովորելուն։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե իրենք ինչպես են իրենք փորձում հետևել այդ խորհրդին։ Ի՞նչ խնդիրների են նրանք հանդիպում։ Ի՞նչ ճշմարտություններ կամ սկզբունքներ կան Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում, որոնք կարող են օգնել։

  • Որպես այդ հատվածների շուրջ ձեր քննարկման մաս, դասարանի անդամները կարող են կարդալ Նախագահ Հենրի Բ․ Այրինգի «Տուն, որտեղ Տիրոջ Հոգին է բնակվում» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 22-25) ուղերձից մի քանի հատված և կիսվել ցանկացած մտքով, որը կապված է Վարդապետություն և Ուխտեր 93․40-50-ում առկա ճշմարտությունների հետ։ (Տես նաև «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված հայտարարությունը։)

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

«Տեսեք, որ նրանք տանը լինեն ավելի ջանասեր և մտահոգ»։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է.

«Իմ գրասենյակում կա ցորենի արտի մի գեղեցիկ յուղանկար։ Յուղանկարը առանձին վրձնահարվածների մի լայն հավաքածու է, որից ոչ մեկը առանձին հետաքրքիր կամ տպավորիչ չէ։ Փաստորեն, եթե մոտ եք կանգնում նկարին, այն ամենը, ինչ տեսնում եք, անկապ և ոչ գրավիչ դեղին, ոսկեգույն և շագանակագույն ներկի թվացող մի զանգված է։ Սակայն, երբ աստիճանաբար հեռանում եք նրանից, բոլոր առանձին վրձնահարվածները միմյանց են միանում՝ ստեղծելով ցորենի արտի հրաշալի տեսարան։ Բազմաթիվ սովորական, առանձին վրձնահարվածները համատեղ ստեղծում են գրավիչ և գեղեցիկ մի կտավ։

Ամեն ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ամեն մի դրվագ և ամեն մի ընտանեկան երեկո վրձնի մի հարված է մեր հոգիների կտավի վրա։ Ոչ մի իրադարձություն չի կարող լինել ավելի տպավորիչ և հիշարժան: Բայց ճիշտ՝ ինչպես դեղին, ոսկեգույն և շականակագույն ներկի վրձնահարվածները լրացնում են միմյանց և առաջացնում տպավորիչ մի գլուխգործոց, այնպես էլ մեր կատարած փոքր թվացող արարքները կարող են առաջ բերել նշանակալի հոգևոր արդյունքներ։ Ուստի, մի՛ ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի։ Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (Վ&Ու 64․33)։ Հետևողականությունն է գլխավոր սկզբունքը, երբ մենք մեծ աշխատանքի հիմքն ենք դնում մեր կյանքում և դառնում ավելի ջանասեր ու հոգացող մեր իսկ տներում» («Ավելի ջանասեր և մտահոգ տան համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 19–20)։

Բարելավել մեր ուսուցումը

Սեր արտահայտեք «Կախված հանգամանքներից, ձեր ուսանողների հանդեպ սիրո ցուցադրումը կարող է արտահայտվել՝ անկեղծ հաճոյախոսելով, հետաքրքրվելով նրանց կյանքով, ուշադիր լսելով նրանց, ներգրավելով նրանց դասին, ծառայության գործեր անելով նրանց համար, կամ նրանց տեսնելիս ուղղակի ջերմ ողջունելով» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 6):