Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 23-29-ը Վարդապետություն և Ուխտեր 93. «Կստանան Նրա լիությունը»


Օգոստոսի 23-29-ը Վարդապետություն և Ուխտեր 93. «Կստանան Նրա լիությունը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 23-29-ը Վարդապետություն և Ուխտեր 93, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Ստեֆենը տեսնում է Աստծուն և Հիսուս Քրիստոսին։

Ես տեսնում եմ Մարդու Որդուն Աստծո աջ կողմում կանգնած, Ուոլթեր Ռեյն

Օգոստոսի 23-29-ը

Վարդապետություն և Ուխտեր 93

«Կստանան Նրա լիությունը»

Վարդապետություն և Ուխտեր 93 բաժինն ուսուցանում է, որ «ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (հատված 24)։ Այս բաժինն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություն և գրի առեք այն։ Դուք ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի ստանաք ճշմարտությունը (տես 27-28 հատվածներ

Գրի առեք ձեր տպավորությունները

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Երբ բարձրանում եք աստիճանով, պետք է սկսեք ցածրից և բարձրանաք քայլ առ քայլ, մինչև որ հասնեք վերև. այդպես է նաև ավետարանի սկզբունքների հետ` պետք է սկսեք առաջինից և առաջ գնաք, մինչև որ սովորեք վեհացման բոլոր սկզբունքները» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 268

Երբեմն վեհացման այդ աստիճանն անհավանական բարձր է թվում, բայց մենք ծնվել ենք մինչև վերև բարձրանալու համար։ Ինչ սահմանափակումներ էլ որ մենք տեսնենք մեր մեջ, Երկնային Հայրը և Նրա Որդին տեսնում են մեր մեջ փառավոր, աստվածային էակի։ Ինչպես Հիսուս Քրիստոսը «սկզբում Հոր մոտ [էր]», «դուք նույնպես» Նրա մոտ էիք (Վարդապետություն և Ուխտեր 93.21, 23)։ Ինչպես Նա «շարունակեց՝ շնորհից շնորհ, մինչև որ ստացավ լիությունը», նույնպես և «դուք կստանաք շնորհ՝ շնորհի տեղ» (հատվածներ 13, 20)։ Վերականգնված ավետարանն ուսուցանում է մեզ Աստծո ճշմարիտ բնույթի մասին, ուսուցանում է նաև մեր մասին և այն, ինչ մենք կարող ենք դառնալ։ Չնայած «չարագործի» ջանքերին, (հատված 39), և չնայած նրան, որ դուք կարող եք մտածել, որ թերանում եք, դուք բառացիորեն Աստծո զավակն եք և ներուժ ունեք «իր ժամանակին ստանալ Նրա լիությունը» (հատված 19

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 93

Մենք երկրպագում ենք Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

Խոսելով Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում զետեղված հայտնության մասին, Տերը բացատրել է. «Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի երկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, որ կարողանաք գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին ստանաք նրա լիությունը» (հատված 19)։ Երբ ուսումնասիրեք այս հայտնությունը, նշեք այն ճշմարտությունները, որոնք կգտնեք այն Էակների մասին, ում մենք երկրպագում ենք. Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի։ Դուք ի՞նչ իմացաք՝ «ինչպե՞ս երկրպագել» Նրանց և ինչպե՞ս «գալ Հոր մոտ»։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ, 40)։ Ուսումնասիրելով Փրկիչի մասին Վարդապետություն և Ուխտեր 93 բաժնում, ուշադրություն դարձրեք նաև, թե ինչ կարող եք իմանալ ձեր մասին։ Օրինակ, ի՞նչ եք սովորում Նրա մասին 3, 12, 21 և 26 հատվածներում։ Ի՞նչ նմանատիպ ճշմարտություններ եք գտնում ձեր մասին 20, 23 և 28-29 հատվածներում։ (Տես նաև Ա Հովհաննես 3.2, 3 Նեփի 27.27, Դին Մ. Դեյվիս, «Երկրպագության օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 93-95)։

Վարդապետություն և Ուխտեր 93․1-39

Աստծո փառքը լույս և ճշմարտություն է

Կարող եք նկատել, որ փառքը, լույսը և ճշմարտությունը հաճախ են հանդիպում այս հայտնության մեջ։ Ուսումնասիրելով մասնավորապես 21-39 հատվածները, կազմեք ճշմարտությունների մի ցուցակ՝ փառքի, լույսի և ճշմարտության մասին։ Ինչպե՞ս են այս ճշմարտությունները ոգեշնչում ձեզ, որ փնտրեք ավելի մեծ լույս և ճշմարտություն։ Այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում ձեր ամենօրյա կյանքի վրա։

Նկար
պատուհան

Մենք ստանում ենք լույս և ճշմարտություն, երբ պահում ենք Աստծո պատվիրանները։

Վարդապետություն և Ուխտեր 93․40-50

«Կարգի բեր քո սեփական տունը»։

40-րդ հատվածից սկսած Վարդապետություն և Ուխտեր 93 բաժինը Աստծո փառքի և մեր աստվածային ներուժի մասին ուսմունքներից անցում է կատարում ծնող լինելու և մեր տունը կարգի բերելու հրահանգներին։ Լույսի, ճշմարտության և փառքի մասին ուսմունքները 1-39 հատվածներում ինչպե՞ս են օգնում ձեզ հասկանալ և հետևել 40-50 հատվածներում տրված խորհրդին։

Տես նաև Դեյվիդ Ա․ Բեդնարի ելույթը. «Ավելի ջանասեր և մտահոգ տան համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 17-20։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 93․2։Ինչպե՞ս է Հիսուսը «ճշմարիտ լույս» հանդիսանում մեր կյանքում։ Արդյո՞ք տեսել ենք մենք Նրա Լույսը մեզ շրջապատող մարդկանց մեջ։

Վարդապետություն և Ուխտեր 93․3-29։Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին քննարկել, թե ինչ սովորեցին 93 բաժնից Փրկիչի և իրենց մասին, կարող եք խաղալ համընկումների խաղ։ Օրինակ, կարող եք քարտերի մի խմբաքանակ պատրաստել 93 բաժնի հատվածներով, որոնք սովորեցնում են ճշմարտություններ Փրկիչի մասին (տես 3, 12, 21, 26 հատվածները) և մեկ այլ խմբաքանակ, որոնք նմանատիպ բաներ կուսուցանեն մեր մասին (տես 20, 23, 28-29 հատվածները)։ Ընտանիքի անդամները կարող են հերթով որևէ քարտ քաշել յուրաքանչյուր խմբաքանակից, ապա կարդան հատվածները և փորձեն գտնել համընկնող ճշմարտություններ։ Այս ճշմարտությունների ազդեցությամբ ի՞նչ ենք մենք զգում Փրկիչի հանդեպ և ինքներս մեր հանդեպ։

Վարդապետություն և Ուխտեր 93.12-13, 20։Ի՞նչ է նշանակում ստանալ «շնորհ՝ շնորհի տեղ» և շարունակել՝ «շնորհից շնորհ» (12-13 հատվածներ)։ Այս հատվածներն ինչի մասին են խոսում՝ մենք ինչպե՞ս ենք աճում և սովորում։ Այս ամենն իմանալով, մենք ինչպե՞ս ենք վերաբերվում մյուս մարդկանց և ինքներս մեզ։

Վարդապետություն և Ուխտեր 93․24։Կարդացեք այս հատվածում հայտնաբերված ճշմարտության սահմանումը և հրավիրեք ընտանիքի անդամներին ինչ-որ բանով կիսվել 93 բաժնից, որն, իրենց կարծիքով, անգին ճշմարտություն է։ Ճշմարտության ի՞նչ այլ սահմանումներ ենք մենք գտնում Հովհաննես 14.6, Հակոբոս 4.13 հատվածներում, կամ ճշմարտության մասին օրհներգում, օրինակ, “Oh Say, What Is Truth?” (Hymns, no. 272).

Վարդապետություն և Ուխտեր 93․40։Գուցե, երբ դուք կարդաք այս հատվածը, ձեր ընտանիքը երգի մի երգ տնային ուսումնասիրության մասին, օրինակ՝ «Ցույց տուր ինձ, որ լույսով քայլեմ» (Երեխաների Երգարան, 70)։ Փոքր երեխաներին կարող է հաճելի լինել երգի բառերի հետ մեկտեղ կատարել համապատասխան գործողություններ։ Արդյոք ունե՞ք ոգեշնչում ինչ-որ բան անելու, որպեսզի ձեր տուն հրավիրեք «լույս և ճշմարտություն»։

Վարդապետություն և Ուխտեր 93․41-50։Ընտանիքով խորհրդակցեք, թե ի՞նչ բաներ կան ձեր տանը, «որոնք ճիշտ չեն»։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «կարգի բերենք [մեր] տունը» (հատվածներ 43-44

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Երգի առաջարկ. «Զավակն եմ Աստծո», Երեխաների Երգարան,

Բարելավել մեր ուսումնասիրությունը

Կարդացեք մի քանի անգամ։ Շաբաթվա ընթացքում կարող եք Վարդապետություն և Ուխտեր 93 բաժինը կարդալ մի քանի անգամ։ Ամեն անգամ կարդալիս կարող եք նկատել, որ տարբեր ճշմարտություններ յուրովի են առանձնանում ձեզ համար կամ նորովի ոգեշնչում ձեզ։ Մի քանի անգամ կարդալու շնորհիվ հնարավորություն կունենաք ավելի խորը մտածել։

Նկար
Հիսուս Քրիստոս

Լույս և ճշմարտություն, Սայմոն Դյուեյ