Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 23-29-ը։ Վարդապետություն և Ուխտեր 93․ «Ստացեք Նրա լիությունից»


Օգոստոսի 23-29-ը Վարդապետություն և Ուխտեր 93. «Ստացեք Նրա լիությունից», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 23-29-ը Վարդապետություն և Ուխտեր 93, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար

Նկար
Ստեփանոսը տեսնում է Աստծուն և Հիսուս Քրիստոսին:

Ես տեսնում եմ Մարդու Որդուն Աստծո աջ կողմում կանգնած, Ուոլթեր Ռեյն

Օգոստոսի 23-29-ը

Վարդապետություն և Ուխտեր 93

«Ստացեք Նրա լիությունից»

Ձեր ուսուցանած երեխաները երկնային ծնողների սիրելի հոգևոր որդիներն ու դուստրերն են և ապրել են Նրանց հետ մինչև երկիր գալը: Վարդապետություն և Ուխտեր 93-ը ուսումնասիրելուց հետո ի՞նչ եք ոգեշնչվում անել` օգնելու այդ երեխաներին աճել «լույսի և ճշմարտության մեջ» (հատված 40):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Փրկիչի նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, կամ Եկեղեցու ամսագրեր), և խնդրեք երեխաներին կիսվել Նրա մասին իրենց իմացածով: Ավագ խմբի երեխաները գուցե կարողանան կիսվել մի սուրբ գրությամբ Վարդապետություն և Ուխտեր 93-ից, որն օգնել է նրանց սովորել Հիսուս Քրիստոսի մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 93․2-21

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է:

Կարևոր է, որ երեխաները, ում ուսուցանում եք, սովորեն, թե ով է Հիսուս Քրիստոսը և իրենք ինչու պետք է հետևեն Նրան: Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները, որոնք գտնվում են բաժին 93-ում, կարող են օգնել:

Նկար
ապակե պատուհան

Ի՞նչ ենք մենք զգում, երբ պահում ենք այս պատվիրանները:

Հնարավոր վարժություններ

  • Ընտրեք բաժին 93-ից ձեր սովորած մի քանի ճշմարտություններ Փրկիչի մասին, որոնք ոգեշնչող են ձեզ համար: Ձեր ընտրած յուրաքանչյուր ճշմարտության համար կարդացեք երեխաների համար այն հատվածը, որտեղ այն գտնվում է և տվեք նրանց մի կարևոր բառ, որպեսզի լսեն, երբ կարդաք: Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց վկայությամբ: Ճշմարտությունների հետևյալ ցուցակը կարող է ձեզ գաղափարներ տալ:

    Հիսուս Քրիստոսը կատարեց Հոր գործերը (հատված 5):

    Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է (հատված 9):

    Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է (հատված 10):

    Հիսուս Քրիստոսը ստացավ ողջ իշխանությունը երկնքում և երկրի վրա (հատված 17):

    Հիսուս Քրիստոսը ի սկզբանե Աստծո մոտ էր (հատված 21):

  • Խնդրեք երեխաներին լսել մի բան, որ նրանք սովորում են Փրկիչի մասին, երբ դուք ամփոփեք ձեր սեփական խոսքերով որոշ ճշմարտություններ, որոնք ուսուցանվում են բաժին 93-ում: (Դուք կարող եք նաև օգտագործել «Գլուխ 33. Հայտնություն Հիսուս Քրիստոսի մասին» [Վարդապետություն և Ուխտեր. Պատմություններ, 126-27]:)

Վարդապետություն և Ուխտեր 93․23, 29

Ես երկիր գալուց առաջ ապրում էի երկնքում` Երկնային Հոր հետ:

Ինչո՞ւ է կարևոր օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ մինչև իրենց ծնվելը նրանք ապրել են Երկնային Հոր հետ: Այդ ճշմարտության մասին գիտելիքն ինչպե՞ս է օրհնել ձեզ։

Հնարավոր վարժություններ

  • Կրկնեք երեխաների հետ միասին հետևյալ խոսքերը՝ «Դուք նույնպես սկզբում Հոր մոտ էիք» (Վարդապետություն և Ուխտեր 93․23 93.23): Բացատրեք, որ նախքան երկրի վրա մեր ծնվելը, մենք ապրել ենք Երկնային Հոր հետ երկնքում: Միասին երգեք «Աստծո զավակն եմ» կամ «I Lived in Heaven» (Մանկական երգարան, 58)։

  • Հրավիրեք երեխաներին գունավորել գործնական էջը և նկարել իրենց՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ նախաերկրային կյանքում: Բերեք ձեր վկայությունը, որ Աստված սիրում է մեզ բոլորիս, և մենք բոլորս Նրա զավակներն ենք:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 93․2-21

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է:

Որքան շատ հասկանանք Հիսուս Քրիստոսի մասին, այնքան ավելի խորը և անկեղծորեն կցանկանանք երկրպագել Նրան և գալ Հոր մոտ Նրա միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 93.19):

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Փրկիչի նկարը և հարցրեք երեխաներին, թե ինչու է կարևոր, որ մենք գիտենանք Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք նրանց լրացուցիչ պատասխաններ փնտրել Վարդապետություն և Ուխտեր 93․19 հատվածներում: Հրավիրեք նրանց մտածել որևէ եղանակ, , որի միջոցով կարող են ավելի շատ բան սովորել Հիսուսի մասին եկող շաբաթվա ընթացքում և նրանց հնարավորություն տվեք՝ կիսվել իրենց գաղափարներով:

  • Մտածեք մի ստեղծագործական ձև` խրախուսելով երեխաներին կարդալ Փրկիչի մասին բաժին 93-ում: Թերթիկների վրա կարող եք գրել մի քանի հղումներ բաժին 93-ից, որոնք ուսուցանում են ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին (օրինակ, տես հատվածներ 5, 9–10, 17, 21): Դրեք թերթիկները մի տուփի մեջ և խնդրեք երեխաներին հերթով ընտրել մեկը և կարդալ սուրբ գրության հատվածը դասարանի համար: Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 93․23, 29,38

Ես երկիր գալուց առաջ ապրում էի երկնքում` Երկնային Հոր հետ:

Փրկիչը երեք անգամ շեշտել է բաժին 93-ում, որ մենք ապրում էինք Աստծո հետ «սկզբում» (հատվածներ 23, 29, 38): Ինչո՞ւ է Նա կամենում, որ մենք իմանանք դա: Ինչպե՞ս կարող է այս ճշմարտության իմացությունն օրհնել երեխաներին, ում ուսուցանում եք:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 93․ 23, 29, 38 հատվածը և երեխաներին հրավիրեք փնտրել մի ճշմարտություն իրենց մասին, որը կրկնվում է այդ հատվածներում: Խնդրեք երեխաներին կիսվել որևէ բանով, որն իրենք գիտեն Երկնային Հոր հետ մեր կյանքի վերաբերյալ՝ նախքան մեր ծնվելը: Յուրաքանչյուր երեխայի տվեք հետևյալ սուրբ գրության հղումներից մեկը և օգնեք նրանց գտնել մի բան այս սուրբ գրություններից, որն ուսուցանում է մեր կյանքի մասին՝ նախքան երկիր գալը. Երեմիա 1.5, Վարդապետություն և Ուխտեր 138.53–56, Մովսես 3.5-ը, Աբրահամ 3.22–26:

  • Միասին երգեք «Աստծո զավակն եմ» կամ «I Lived in Heaven» (Մանկական երգարան, 58)։ Ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում այդ երգից` երկիր գալու մեր նպատակի մասին:

Վարդապետություն և Ուխտեր 93․24

Ճշմարտությունը գիտելիք է անցյալի, ներկայի և ապագայի բաների մասին:

Աշխարհը տարբեր տեսակետներ ունի, թե ինչ է ճշմարտությունը և ինչպես գտնել այն: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի երեխաներին հասկանալ, որ ճշմարտությունը ճիշտ է՝ անկախ նրանից, թե ինչ կասեն ուրիշները, և որ Երկնային Հայրը գիտի ողջ ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք ճշմարտություն բառը և խնդրեք երեխաներին գրել սահմանումը կողքին: Կարդացեք միասին, թե Տերն ինչպես սահմանեց ճշմարտությունը Վարդապետություն և Ուխտեր 93․24-ում։ Երգեք մի հիմն ճշմարտության մասին, ինչպես օրինակ. «Ճշմարտությունը» (Հիմներ և մանկական երգեր, էջ 31), և հրավիրեք երեխաներին հիմնում գտնել ճշմարտությունը նկարագրելու այլ ձևեր:

  • Որպեսզի երեխաներին օգնեք կիրառել Վարդապետություն և Ուխտեր 93-ի ճշմարտությունները, մի թերթիկի վրա գրեք մի քանի սուրբ գրության մեջբերումներ այս բաժնից: Մյուս թերթիկների վրա գրեք այն ճշմարտությունները, որոնք այդ հատվածներից յուրաքանչյուրն ուսուցանում է: Հրավիրեք երեխաներին միասին աշխատել` կարդալով հատվածները և համեմատելով ճշմարտությունները իրենց կարդացած հատվածների հետ: Ինչո՞ւ ենք երախտապարտ ճշմարտության վերաբերյալ գիտելիք ունենալու համար:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին գրել կամ նկարել իրենց սովորածից մի բան և կիսվել դրանով իրենց ընտանիքների հետ, երբ տուն հասնեն:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ճանաչել Հոգին: Երբ դուք հոգևոր փորձառություններ եք ունենում երեխաների հետ (օրինակ, երբ կարդում եք սուրբ գրությունները նրանց հետ, լսելով նրանց վկայությունները, կամ միասին երգելով), օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը: