Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 9-15-ը: Վարդապետություն և Ուխտեր 88. «Հաստատեք … Աստծո տուն»


Օգոստոսի 9-15-ը: Վարդապետություն և Ուխտեր 88. «Հաստատեք … Աստծո տուն», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 9-15-ը: Վարդապետություն և Ուխտեր 88, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
սենյակ աթոռներով և նստարաններով

Օգոստոսի 9-15-ը

Վարդապետություն և Ուխտեր 88

«Հաստատեք … Աստծո տուն»։

Վարդապետություն և Ուխտեր 88․118 հատվածը խորհուրդ է տալիս. «Իմաստության խոսքեր ուսուցանեք միմյանց»: Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնի ո՞ր «իմաստության խոսքերը» կարևոր կլինեն ձեր դասարանի երեխաների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ասեք երեխաներին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք շարունակ սովորենք մեր կյանքի ընթացքում: Այնուհետև խնդրեք նրանց կիսվել մի բանով, ինչի մասին նրանք սովորում են տանը, դպրոցում կամ եկեղեցում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 88․63

Աստված ցանկանում է, որ ես մտերիմ լինեմ Իր հետ:

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր դասարանի երեխաներին զգալ Աստծո ներկայությունն իրենց կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 88․63 հատվածը, հրավիրեք երեխաներին դերախաղով ներկայացնել իրենց լսածից որոշ բաներ: Օրինակ, նրանք կարող են ձևացնել, թե փնտրում են ինչ-որ բան կամ թակում են:

  • Խնդրեք երեխաներից մեկին կանգնել դասարանի առաջ և պահել Հիսուսի նկարը, իսկ մյուս երեխաները թող կանգնեն սենյակի հետևի մասում: Հրավիրեք երեխաներին մի քայլ առաջ գալ, երբ դուք ասում եք մի բան, որը մենք կարող ենք անել, որպեսզի մոտենանք Փրկիչին, և՝ մի քայլ հետ գնալ, երբ դուք ասում եք մի բան, ինչը մեզ հեռացնում է Փրկիչից: Բերեք ձեր վկայությունը, որ երբ մենք փորձում ենք մոտենալ Տիրոջը, Նա մոտենում է մեզ:

Վարդապետություն և Ուխտեր 88․118

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես սովորեմ:

«Կրթությունը կարևոր մաս է կազմում Երկնային Հոր ծրագրում, որն օգնում է մեզ ավելի նմանվել Իրեն: … Ձեր ստացած կրթությունը արժեքավոր կլինի ձեզ համար մահկանացու կյանքի ընթացքում և գալիք աշխարհում» (Երիտասարդներին զորացնելու համար, 9):

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին ցուցադրեք կամ նկարեք դպրոցի նկար և հրավիրեք երեխաներին բացատրել, թե ինչ է դպրոցը, և ինչ է այնտեղ տեղի ունենում: Պատմեք Ջոզեֆ Սմիթի հիմնած դպրոցի մասին (տես “Chapter 31: The Word of Wisdom,” Doctrine and Covenants Stories, 119–22): Երեխաներին ցույց տվեք տան, եկեղեցու և տաճարի նկարներ և հարցրեք նրանց, թե այդ վայրերն ինչո՞վ են նման դպրոցների:

  • Երգեք որևէ երգ սովորելու մասին, օրինակ՝ «Կարդալ, խորհել և աղոթել» (Երեխաների Երգարան, 66): Հարցրեք երեխաներին, թե սովորելու գործընթացում նրանց ինչն է դուր գալիս:

  • Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.118 հատվածը, շեշտելով «ուսուցանեք միմյանց» արտահայտությունը: Կիսվեք, թե ինչ իմաստություն եք սովորել ձեր դասարանի յուրաքանչյուր երեխայից և հրավիրեք նրանց կիսվել, թե իրենք ինչ իմաստություն են սովորել:

    Նկար
    սուրբ գրություններն ընթերցող երեխաները

    Մենք պետք է փնտրենք իմաստություն և ուսում:

Վարդապետություն և Ուխտեր 88․119

Տաճարը Աստծո տունն է:

Մտածեք, թե ինչպես կօգնեք երեխաներին, ում դուք ուսուցանում եք, սեր զգալ տաճարի հանդեպ և այնտեղ Տիրոջը երկրպագելու ցանկություն ունենալ, երբ նրանք պատրաստ լինեն:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք երեխաներին, թե ինչպես կարելի է ձեռքերով պատկերել տաճարի սրաձողը՝ բարձրացնելով ձեռքերը և իրար միացնելով մատների ծայրերը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․119 հատվածը և խնդրեք երեխաներին ձեռքերով սրաձող ցույց տալ, ամեն անգամ, երբ լսում են «տուն» բառը: Բացատրեք, որ Երկնային Հայրը ցանկանում էր, որ Ջոզեֆ Սմիթը և Սրբերը կառուցեին տաճար կամ «Աստծո տուն»: Ցուցադրեք մոտակա տաճարներից մեկի նկարը, երբ կխոսեք տաճարի և Եկեղեցու հավաքատան տարբերությունների մասին:

  • Կիսվեք տաճարի մասին ձեր վկայությամբ և միասին երգեք տաճարի մասին մի երգ, օրինակ՝ «Կուզեմ տեսնել տաճարը» (Երեխաների Երգարան, 99): Երեխաներին խնդրեք նկարել իրենց տաճար գնալիս:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 88․68, 74

Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել ինձ մեղքից:

Սրբագործվել նշանակում է մաքրվել: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են սրբագործվել, երբ հետևեն Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․68 հատվածը, իսկ մյուս երեխային՝ կարդալ 74 հատվածը: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե որ արտահայտությունն է կրկնվում այս հատվածներում: Ինչպե՞ս ենք մենք «սրբագործում» մեզ: (Անհրաժեշտության դեպքում, օգնեք երեխաներին ուսումնասիրել «Սրբագործում» բառը Սուրբ գրքերի ուղեցույցում): Գրատախտակին նկարեք սիրտ, ձեռք և ոտք: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող է նշանակել «սրբագործել» և «մաքրել» մեր սրտերը, ձեռքերն ու ոտքերը: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ դա անել: Մենք ինչպե՞ս կարող ենք օգտագործել մեր սիրտը, ձեռքերն ու ոտքերը, որպեսզի ավելի նմանվենք Հիսուսին:

  • Բացատրեք, որ Տերը ցանկանում էր, որ Իր ժողովուրդը սրբագործվեր, նախքան տաճար մտնելը: Կարող եք դասարան հրավիրել երիտասարդ տղամարդկանցից կամ կանանցից որևէ մեկին, ով ունի տաճարի երաշխավորագիր: Խնդրեք նրան, որ երեխաներին ցույց տա, թե ինչպիսի տեսք ունի տաճարի երաշխավորագիրը: Քննարկեք, թե նրանք ինչ են անում, որպեսզի արժանի լինեն դրան և կիսվեք, թե ինչու է կարևոր տաճարի երաշխավորագիր ունենալը, նույնիսկ, եթե մենք տաճարին մոտ չենք ապրում:

Վարդապետություն և Ուխտեր 88.77-80, 118

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես սովորեմ:

Դուք կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ բաների մասին սովորելը կպատրաստի նրանց Տիրոջը ծառայելուն:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ինչ, Ինչու և Ինչպես բառերը: Հրավիրեք երեխաներին զույգերով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.77-79 հատվածները և կազմել ցանկ, թե ինչ է Տերը ցանկանում, որ մենք սովորենք: Այնուհետև խնդրեք նրանց ուսումնասիրել 80-րդ հատվածը, պարզելու համար, թե ինչու է Նա ցանկանում, որ մենք սովորենք: Ապա նրանք կարող են ծանոթանալ 118 հատվածին, պարզելով, թե մենք ինչպես պետք է սովորենք: Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից՝ Տերն ինչպե՞ս է նայում կրթությանը և ուսմանը:

  • Ցուցադրեք աշխարհի քարտեզը և միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.79 հատվածը: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք սովորենք մյուս երկրների և մշակույթների մասին: Եթե դուք կամ երեխաները, ում դուք ուսուցանում եք, այցելել եք կամ ապրել մեկ այլ երկրում, ցույց տվեք այնպիսի պարագաներ, որոնք ներկայացնում են տվյալ երկրի մշակույթը և կիսվեք, թե ինչ եք սովորել:

Վարդապետություն և Ուխտեր 88․119-126

«Հաստատեք … Աստծո տուն»:

«Աստծո տան» վերաբերյալ Տիրոջ ցուցումները կարող են օգտակար ուղեցույց լինել մեզ համար, երբ կառուցում ենք մեր կյանքը և մեր տները:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին խնդրեք ընտրել յոթ բառ, որոնք բնութագրում են իրենց տունը կամ մեկ այլ տուն, ուր նրանք այցելել են: Այնուհետև խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․119 հատվածը և գտնել յոթ բառ, որոնք Տերն օգտագործում է Իր տունը նկարագրելու համար: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են իրենց տները դարձնել «Աստծո տուն»:

  • Յուրաքանչյուր երեխայի նկարելու համար տվեք մի արտահայտություն Վարդապետություն և Ուխտեր 88.119-126 հատվածներից: Երբ երեխաներն իրենց նկարները ցույց տան միմյանց, թող ընթերցեն այս հատվածները՝ կռահելու համար, թե յուրաքանչյուր նկարը որ արտահայտությունն է ներկայացնում:

  • Գրատախտակին գրեք Անել և Չանել բառերը: Հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.119-126 հատվածները և թվարկեք այն բաները, որոնք Տերը ցանկանում էր, որ սրբերն անեին կամ չանեին, որպեսզի պատրաստվեին ուսուցանվելու տաճարում: Անծանոթ բառերը երեխաները կարող են նայել բառարանում: Հրավիրեք երեխաներին ընտրել մի բան, ինչն իրենք կսկսեն անել, կամ մի բան, ինչը՝ կդադարեն անել:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին գրել կամ նկարել իրենց սովորածից մի բան, ինչով կցանկանային կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք փոքր երեխաներին մասնակցել ավետարանի քննարկումներին: Դուք կարող եք հնարամիտ ձևեր մտածել, թե ինչպես ավետարանի քննարկումներ ունենալ փոքր երեխաների հետ: Օրինակ՝ դուք կարող եք դասարան բերել մի առարկա, որը երեխաները կբռնեն իրենց ձեռքում, երբ իրենց հերթն է խոսելու: