Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 9-15-ը Վարդապետություն և Ուխտեր 88. «Հաստատեք … Աստծո տուն»


Օգոստոսի 9-15-ը Վարդապետություն և Ուխտեր 88․ «Հաստատեք … Աստծո տուն», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 9-15-ը Վարդապետություն և Ուխտեր 88, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Աթոռներ և նստարաններ սենյակում

Օգոստոսի 9-15-ը

Վարդապետություն և Ուխտեր 88

«Հաստատեք … Աստծո տուն»։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ասել է. «Ես խոստանում եմ, որ եթե դուք ջանասիրաբար ձգտեք ձեր տունը վերածել ավետարանի ուսուցման կենտրոնի, … հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա, կնվազի» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 113):

Գրի առեք ձեր տպավորությունները

Ժամանակ առ ժամանակ Տերը մեզ մի նշույլ հասկացողություն է տալիս Իր անսահման «վեհափառությունից ու զորությունից» (Վարդապետություն և Ուխտեր 88.47) Իր մարգարեների մաքրող հայտնությունների միջոցով: Վարդապետություն և Ուխտեր 88-ը այսպիսի հայտնություն է լույսի, փառքի և արքայությունների մասին, որը կարող է մեր երկրային հոգսերը աննշան դարձնել համեմատության մեջ: Նույնիսկ, եթե մենք չենք կարող լիովին ըմբռնել այն, ինչ Տերն է ուսուցանում մեզ, մենք կարող ենք առնվազն զգալ, որ հավերժությունը շատ ավելին է, քան այն, ինչը մենք հիմա ըմբռնում ենք: Իհարկե, Տերը չի խոսել այս մեծ գաղտնիքներից, որպեսզի վախեցնի մեզ կամ ստիպի մեզ փոքր զգալ: Փաստորեն, Նա խոստացել է. «Օրը կգա, երբ դուք կըմբռնեք նույնիսկ Աստծուն» (հատված 49, շեղագիրն ավելացված է): Հավանաբար այդ կարևոր և սրբազան նպատակի համար էր Տերը հորդորում Կիրթլենդի Իր Սրբերին կազմավորել Մարգարեների դպրոցը: «Կազմակերպվեք»,- ասաց Նա: «Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան, և հաստատեք … Աստծո տուն» (հատված 119): Քանի որ Աստծո սուրբ տան ներսում և մեր տներում, քան որևէ այլ տեղ, նա կարող է ավելի բարձրացնել մեր տեսլականը մահկանացու աշխարհից այն կողմ, «բաց կանի իր երեսի քողը [մեզ]», և կպատրաստի մեզ «մնալ սելեստիալ փառքում» (հատվածներ 68, 22):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 88

Փրկիչը մեզ հույս և խաղաղություն է առաջարկում:

Պատերազմ «կթափվի բոլոր ազգերի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 87.2). այս նախազգուշացումից օրեր անց Տերը տվեց մի հայտնություն, որը Ջոզեֆ Սմիթը կոչեց «ձիթենու տերև՝ … պոկված Դրախտի ծառից, Տիրոջ խաղաղության ուղերձը մեզ» (Վարդապետություն և Ուխտեր 88, բաժնի նախադրությունը): Այս հայտնությունն ինչո՞վ է նման ձիթենու տերևին՝ խաղաղության ավանդական խորհրդանիշին (տես նաև Ծննդոց 8.11): Այս բաժնում ի՞նչ ճշմարտություններ են օգնում ձեզ հույս և խաղաղություն զգալ Քրիստոսի հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 88․6-67

Լույսն ու օրենքը գալիս են Հիսուս Քրիստոսից։

Լույս և օրենք բառերը բազմիցս կրկնվում են բաժին 88-ում: Այս բառերն օգտագործված են նաև այլ սուրբ գրություններում՝ Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը նկարագրելու համար (օրինակ տես Եսայիա 60.19, Հովհաննես 1.1–9, 3 Նեփի 15.9): Ընդգծեք կամ նշեք հատվածները, որոնցում դուք գտնում եք այս բառերը Վարդապետություն և Ուխտեր 88.6–67, և գրի առեք, թե ինչ եք սովորում Փրկիչի, լույսի և օրենքի մասին: Այս հատվածները կարող են ոգեշնչել ձեզ փոփոխություններ կատարել ձեր կյանքում, որպեսզի հավատարմությամբ ստանաք լույսը և ապրեք «Քրիստոսի օրենքով» (հատված 21):

Տես նաև Շերոն Յուբանկ, «Քրիստոս. Լույս, որը փայլում է խավարի մեջ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 73–76:

Նկար
սուրբ գրություններն ընթերցող ընտանիքը

Սուրբ գրությունները պարունակում են Քրիստոսի օրենքը:

Վարդապետություն և Ուխտեր 88․62-126

Նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան:

Որոշ առումներով, մենք ապրում ենք մի ժամանակում, որը Տերը նկարագրել է այսպես. «Եվ բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ. և, անկասկած, մարդկանց սրտերը կնվաղեն» (Վարդապետություն և Ուխտեր 88.91): Երբ կարդաք հատվածներ 62–126-ը, խորհեք, թե Տիրոջ խորհուրդն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին: Ահա որոշ հարցեր, որոնց շուրջ կարող եք խորհել․

Հատվածներ 62-76Երբ խորհում եք այս հատվածների շուրջ, ի՞նչ եք ոգեշնչվում անել Աստծուն «մոտենալու» համար (հատված 63): Դիտարկեք, թե ձեզ համար ինչ կարող է նշանակել «սրբագործեք ձեզ» պատվիրանը (հատված 68):

Հատվածներ 77-80, 118-26Ինչո՞ւ է «նպատակահարմար, որ դուք հասկանաք» թե՛ վարդապետական և թե՛ աշխարհիկ թեմաները (հատված 78): Դուք ինչպե՞ս եք հետևում «ուսում փնտրեք» խորհրդին (հատված 118): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սովորել «ուսումնասիրելով և նաև հավատքով»։

Հատվածներ 81-116Այս հատվածներում նշեք Փրկիչի Երկրորդ Գալուստին վերաբերող մարգարեությունները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ դուք իմանաք այս բաների մասին:

Հատվածներ 117-26Կարդացեք այս հատվածները՝ մտքում ունենալով տաճարը. Ի՞նչ եք գտնում այստեղ, որը կարող է օգնել ձեզ պատրաստվել մտնելու Տիրոջ տունը:

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Պատրաստվել Տիրոջ վերադարձին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 81–84, David A. Bednar, “Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 61–68; Saints, 1:164–66; “A School and an Endowment,” Revelations in Context, 174–82:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 88․14-33, 95-101Այս հատվածներից ի՞նչ եք սովորում Հարության մասին: Այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մեր կատարած ընտրությունների վրա:

Վարդապետություն և Ուխտեր 88․33Այս հատվածի շուրջ քննարկում սկսելու համար կարող եք ընտանիքի անդամներին խնդրել խոսել այն պարգևների մասին, որոնք տրվել են նրանց. նրանք, որ իրենք ուրախությամբ ընդունել են, և մյուսները, որոնք չեն ընդունել: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ ուրախանում ենք սելեստիալ փառքի պարգևով, որը Նա է առաջարկում մեզ: Ինչպե՞ս ենք ուրախանում «այդ պարգևը տվողով»:

Վարդապետություն և Ուխտեր 88․63, 68Այս հատվածները պարունակում են գործողություն ցույց տվող որոշ բառեր, որոնք կարող են ոգեշնչել ձեզ մտածել ստեղծագործական եղանակներ այս հատվածների ուղերձները ձեր երեխաներին ուսուցանելու համար: Օրինակ՝ դուք կարող եք խաղալ որևէ թաքնված խաղ, որպեսզի քննարկեք «փնտրեք ինձ ջանասիրաբար և կգտնեք ինձ» արտահայտությունը (հատված 63, շեղագիրն ավելացված է):

Վարդապետություն և Ուխտեր 88․81Ընտանիքով առանձնացրեք որոշ նախազգուշացնող նշաններ ձեր տանը կամ տան շրջակայքում, օրինակ՝ նախազգուշացնող պիտակները դեղորայքի վրա կամ երթևեկության նշանները վարորդների համար: Այս նախազգուշացումներն ինչպե՞ս են օգնում մեզ: Երկնային Հայրը ինչի՞ մասին է կամենում, որ մենք «զգուշաց[նենք մեր] մերձավորին»:

Վարդապետություն և Ուխտեր 88.119Որպեսզի ոգեշնչեք ձեր ընտանիքի անդամներին ձեր տունը դարձնել այնպիսին, ինչպես նկարագրված է հատված 119-ում, փորձեք նմանատիպ մի բան. այս հատվածի արտահայտությունները գրեք թերթիկների վրա և դրանցով ծածկեք տաճարի նկարը: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.119-ը և ընտանիքի անդամները թող հեռացնեն յուրաքանչյուր թերթիկը, երբ լսում են համապատասխան արտահայտությունը հատվածում: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր տները դարձնենք «Աստծո տուն» (հատված 119):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “Nearer, My God, to Thee,” Hymns, no. 100:

Բարելավել մեր ուսուցումը

Թույլ տվեք երեխաներին արտահայտել իրենց ստեղծագործելու ունակությունը։ Երբ դուք հրավիրեք ձեր երեխաներին ստեղծել ինչ-որ բան, որն առնչվում է ավետարանի որևէ սկզբունքի, դուք ոչ միայն օգնում եք նրանց ավելի լավ հասկանալ սկզբունքը, այլև նրանց տալիս եք իրենց սովորածի տեսանելի հիշեցում (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25):

Նկար
Հիսուսը աշակերտների հետ

Հիսուս Քրիստոսը մեզ խաղաղություն է առաջարկում: Խաղաղություն եմ թողում ձեզ, Ուոլթեր Ռեյն