Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Վարդապետություն և Ուխտեր 84. «Աստվածայնության զորությունը»


Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Վարդապետություն և Ուխտեր 84. «Աստվածայնության զորությունը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Վարդապետություն և Ուխտեր 84, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթը ստանում է Ահարոնյան քահանայությունը

Վերականգնում, Լիզ Լեմոն Սվինդլ

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը

Վարդապետություն և Ուխտեր 84

«Աստվածայնության զորությունը»

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 84-ը, խորհեք հետևյալ խորհրդի շուրջ՝ «ապրեք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով» (հատված 44): Դուք ինչպե՞ս կապրեք այս հայտնության խոսքերով:

Գրի առեք ձեր տպավորությունները

1829թ.-ից ի վեր, երբ վերականգնվեց քահանայությունը, Վերջին Օրերի Սրբերը օրհնված էին այդ սուրբ զորությամբ: Նրանք մկրտվում էին, հաստատվում և կանչվում էին ծառայելու՝ ինչպես մենք այսօր: Բայց քահանայության զորությունից օգտվելու հնարավորություն ունենալը նույնը չէ, ինչ այն լիովին հասկանալը, իսկ Աստված ուներ ավելին, և Նա ցանկանում էր, որ Իր Սրբերը հասկանան, հատկապես տաճարային արարողությունների գալիք վերականգնումը: 1832թ.-ի հայտնությունը քահանայության վերաբերյալ, այժմ՝ Վարդապետություն և Ուխտեր 84-ը, ընդարձակեց Սրբերի հասկացողությունն այն մասին, թե իրականում ինչ է քահանայությունը: Եվ այն կարող է նույնը անել մեզ համար այսօր: Ի վերջո, շատ բան կա սովորելու աստվածային զորության մասին, որը կրում է «Աստծո գիտության բանալիները», որը բացահայտում է «աստվածայնության զորությունը», և այն պատրաստում է մեզ «տեսնել Աստծո, այսինքն՝ Հոր երեսը, և ապրել» (հատվածներ 19–22):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 84․1-5, 17-28

Ինձ հասանելի է Աստծո քահանայության զորությունն ու օրհնությունները:

Երբ հիշում եք քահանայություն, բառը, ինչի՞ մասին եք մտածում: Որքա՞ն հաճախ եք դուք մտածում ձեր առօրյա կյանքի վրա քահանայության և դրա ազդեցության մասին: Այս հարցերի շուրջ խորհելուց հետո ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 84.1–5, 17–28-ը և խորհեք, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք իմանաք Իր քահանայության զորության մասին: Այս հատվածներն օգտագործելով, ինչպե՞ս կարող եք նկարագրել քահանայությունը ինչ-որ մեկին և բացատրել դրա նպատակները։

Դուք կարող եք նաև մտածել քահանայության արարողությունների շուրջ, որոնց մասնակցել եք: Արդյո՞ք տեսել եք, թե ինչպես է «աստվածայնության զորությունը» (հատված 20) դրսևորվում դրանց մեջ: Մտածեք, թե Տերն ի՞նչ է ուզում, որ դուք անեք, որպեսզի ձեր կյանքում ավելի շատ ստանաք Իր զորությունից:

Տես նաև M. Russell Ballard, “Men and Women and Priesthood Power,” Ensign, Sept. 2014, 28–33, Սուրբ գրքերի ուղեցույց, «Քահանայություն», topics.ChurchofJesusChrist.org:

Վարդապետություն և Ուխտեր 84․31-42

Եթե ես ընդունեմ Տիրոջը և Նրա ծառաներին, ես կստանամ այն ամենն, ինչ Հայրն ունի:

Երեց Պոլ Բ. Փայփերը ուսուցանել է. «Հետաքրքիր է, որ քահանայության երդման և ուխտի մեջ [Վարդապետություն և Ուխտեր 84.31–42], Տերն օգտագործում է ստանալ և ընդունել բայերը: Նա չի օգտագործում կարգել բայը: Տաճարում է, որ տղամարդիկ ու կանայք միասին ստանում և ընդունում են Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունների օրհնություններն ու զորությունը» (“Revealed Realities of Mortality,” Ensign, Jan. 2016, 21):

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 84.31–42-ը, փնտրեք «ստանալ» և «ընդունել» բառերը: Մտածեք, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել այս համատեքստում: Դուք ինչպե՞ս եք «ընդունում» Տիրոջն ու Նրա ծառաներին։

Կարող եք նաև նշել խոստումները այս հատվածներում, որոնք կապված են քահանայության երդման և ուխտի հետ, որը Աստված «չի կարող դրժել» (հատված 40): Ի՞նչ եք գտնում, որը ոգեշնչում է ձեզ ավելի հավատարիմ դառնալ Հոր, Նրա ծառաների և Նրա քահանայության զորությունն ընդունելիս։

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Ուխտ», «», scriptures.ChurchofJesusChrist.org:

Վարդապետություն և Ուխտեր 84․43-58

Ես գալիս եմ Քրիստոսի մոտ, երբ ուշք եմ դարձնում Նրա խոսքերին և ականջ եմ դնում Նա Հոգուն:

Կանոնավոր կարդալ սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը. սա ավելին է, քան կատարվելիք հոգևոր գործերի ցուցակից ինչ-որ բան հեռացնելը: Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 84.43–58-ում, որն օգնում է ձեզ հասկանալ, թե դուք ինչու պետք է մշտապես ուսումնասիրեք Աստծո խոսքը: Նշեք հակադրությունը լույսի և խավարի միջև հետևյալ հատվածներում. Ինչպե՞ս է «ուշք դարձնե[լը] հավերժական կյանքի խոսքերին» ձեր կյանք բերել լույս, ճշմարտություն և «Հիսուս Քրիստոսի Հոգին» (հատվածներ 43, 45):

Տես նաև 2 Նեփի 32.3, «Մորմոնի Գիրքը. Մեր կրոնի պորտաքարը», Եկեղեցու Նախագահների ուսմունքները: Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 125–35:

Նկար
կինը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել մեզ ճանաչել Հոգու ազդեցությունը:

Վարդապետություն և Ուխտեր 84․62-91

Տերը ինձ հետ կլինի, երբ ես Նրա ծառայության մեջ եմ:

Երբ կարդաք այս հատվածները, կարող եք նշել այն եղանակները, որով Տերը կաջակցի Իր Առաքյալներին և միսիոներներին: Այս խոստումներն ինչպե՞ս կարող են առնչվել այն աշխատանքին, որը Նա է խնդրել ձեզ կատարել: Օրինակ, հատված 88-ում տրված խոստումներն ինչպե՞ս են իրականացել ձեր կյանքում:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 84․6-18Երբ կարդաք, թե Մովսեսն ինչպես ստացավ իր քահանայության իշխանությունը, ձեր ընտանիքի որևէ քահանայություն կրող կամ սպասավորող եղբայր կարող է կիսվել քահանայության պաշտոնի կարգման իր փորձառությամբ: Եթե հնարավոր է, նա կարող է կիսվել և քննարկել իր քահանայության իշխանության գիծը: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք այսօր Եկեղեցում կարողանանք հետևել քահանայության իշխանությանը՝ հետ դեպի Հիսուս Քրիստոսը: Քահանայության իշխանության գիծը ստանալու համար կարող եք է-նամակ ուղարկել հետևյալ հասցեով՝ lineofauthority@ChurchofJesusChrist.org:

Վարդապետություն և Ուխտեր 84․20-21Ե՞րբ է ձեր ընտանիքը զգացել «աստվածայնության զորության» դրսևորումը որևէ արարողության միջոցով, օրինակ մկրտությունը կամ հաղորդությունը: Գուցե դուք կարողանաք խոսել այն մասին, թե այս արարողություններն ինչպես են մեր կյանք բերում Աստծո զորությունը: Կարող եք նաև ցուցադրել տաճարի որևէ նկար և քննարկել, թե տաճարային արարողություններն ինչպես են մեզ լրացուցիչ զորություն տալիս, որպեսզի նմանվենք Փրկիչին: Գուցե կամենաք երգել որևէ երգ քահանայության մասին, օրինակ «The Priesthood Is Restored» (Children’s Songbook, 89), և քննարկել, թե այդ երգն ինչ է սովորեցնում քահանայության մասին:

Վարդապետություն և Ուխտեր 84․43-44Կարող եք միասին պատրաստել ճաշ կամ հյուրասիրություն և յուրաքանչյուր բաղադրիչը պիտակավորել հատված 44-ից որևէ բառով կամ արտահայտությամբ: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ընդգրկենք բոլոր բաղադրիչները։ Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ապրենք Աստծո ամեն խոսքով:

Վարդապետություն և Ուխտեր 84․98-102Այս հատվածներից մենք ի՞նչ ենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին «նոր երգից» (հատված 98): Ի՞նչ կարող ենք անել մեր օրերում, որպեսզի իրականացնենք այս երգում նկարագրված պայմանները:

Վարդապետություն և Ուխտեր 84․106-10Ձեր ընտանիքն ինչպե՞ս է «շենանում միասին» «ամեն անդամի» պարգևներով և ջանքերով (հատված 110):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «», Children’s Songbook, 89, տես նաև «Գաղափարներ սուրբ գրությունների ձեր ընտանեկան ուսումնասիրությունը բարելավվելու համար»։

Բարելավել մեր ուսուցումը

Հետևողական եղեք գործելու վերաբերյալ հրավերների հարցում: Երբ հրավիրում եք ձեր ընտանիքին գործել համաձայն իրենց սովորածի, դուք նրանց ցույց եք տալիս, որ ավետարանով ապրում են, ոչ թե դրա մասին պարզապես խոսում: Ի՞նչ կարող են նրանք անել Վարդապետություն և Ուխտեր 84 բաժնի ձեր ուսումնասիրությունից հետո:

Նկար
Հռոմ Իտալիա տաճարը

Հռոմ Իտալիա տաճարը