Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 94-97. «Սիոնի փրկության համար»


Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 94-97․ «Սիոնի փրկության համար», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 94-97, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարը, Ալ Ռաունդս

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը

Վարդապետություն և Ուխտեր 94-97

«Սիոնի փրկության համար»

Ո՞ր սկզբունքներն ու վարդապետությունն են նշանակալից եղել ձեզ համար Վարդապետություն և Ուխտեր 94-97 բաժիններն ուսումնասիրելիս: Անպայման գրի առեք ձեր տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Տերը պատվիրեց Մովսեսին խորան կառուցել, նրան ասաց. «Ամեն բան անես այն օրինակի պէս, որ ցույց տրուեցաւ քեզ սարումը» (Եբրայեցիս 8.5, տես նաև Ելից 25.8-9): Խորանը պետք է լիներ Իսրայելի անապատի ճամբարի կենտրոնը (տես Թվոց 2.1-2): Ավելի ուշ, Աստված Սողոմոնին և նրա ժողովրդին պատվիրեց տաճար կառուցել ըստ Իր հայտնած օրինակի (տես Ա Մնացորդաց 28.12, 19):

Երբ Տերը վերականգնեց ավետարանի լրիվությունը, Նա պատվիրեց Ջոզեֆ Սմիթին տաճարներ կառուցել՝ համաձայն հայտնած օրինակի: «Տունը թող չկառուցվի աշխարհի ձևով»,- հայտարարեց Տերը: «Հետևաբար, թող դա կառուցվի այն ձևով, որը ես ցույց կտամ» (Վարդապետություն և Ուխտեր 95.13-14, տես նաև 97.10): Անապատի խորանի պես, տաճարը պետք է լիներ Կիրթլենդի կենտրոնում (Վարդապետություն և Ուխտեր 94․1):

Այսօր Տիրոջ տներն ամենուրեք կան աշխարհում: Նույնիսկ, եթե դրանք մեր քաղաքների կենտրոնում չեն, սակայն կարող են լինել մեր կյանքի կենտրոնում: Թեև տաճարները տարբեր են արտաքին տեսքով, դրանց ներսում մենք սովորում ենք նույն աստվածային օրինակը՝ երկնային ծրագիրը, որը մեզ կվերադարձնի Աստծո ներկայություն: Սրբազան, հավերժական արարողություններն օգնում են մեզ կառուցել մեր կյանքը և ամրապնդել մեր ընտանիքները ոչ թե «աշխարհի ձևով», այլ Աստծո ցույց տված օրինակով:

Տես Saints, 1:169–70; “A House for Our God,” Revelations in Context, 165–73.

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 94, 97.15-17

Տերը կարող է ինձ հետ լինել իմ առօրյա կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 94 և 97 բաժինների հրահանգները տրվել են նույն օրը՝ 1833թ. օգոստոսի 2-ին: Բաժին 97-ը մասամբ վերաբերում է Միսսուրի նահանգի Ջեկսոն գավառում նախատեսվող տաճարին, մինչդեռ բաժին 94-ը վերաբերում է Կիրթլենդի (Օհայո) վարչական շենքերին: Դուք կարող եք նկատել որոշ նմանություններ այս տարբեր շենքերի վերաբերյալ ասված Տիրոջ խոսքում (տես Վարդապետություն և Ուխտեր 94.2-12, 97.10-17): Երբ խորհում եք այս հրահանգների շուրջ, մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի հաճախ զգաք Տիրոջ փառքն ու ներկայությունը՝ ինչպես Եկեղեցու շենքերի ներսում, այնպես էլ ձեր առօրյա կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 95

Տերը խրատում է նրանց, ում սիրում է:

Մոտ հինգ ամիս էր անցել 1833 թվականի հունվարից, երբ Տերը Կիրթլենդի սրբերին պատվիրեց Աստծո տուն կառուցել և հանդիսավոր ժողով անցկացնել (տես Վարդապետություն և Ուխտեր 88.117-119): Երբ 1833 թվականի հունիսին ստացվեց 95 բաժնի հայտնությունը, նրանք դեռ այդ պատվիրանը չէին կատարել: Ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչպես Տերը խրատեց սրբերին այս հայտնությամբ: Արդյոք կա՞ն պատվիրաններ կամ խրատի խոսքեր, որոնք դուք չեք կատարել: Ի՞նչ եք ոգեշնչվում անել:

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ելույթը, «Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում և խրատում եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2011, 97-100:

Վարդապետություն և Ուխտեր 95.8, 11-17, 97.10-17

Տաճարում Աստված օրհնում է Իր ժողովրդին:

Հանդիմանանք ստանալով նրա համար, որ Տիրոջ տունը չեն կառուցել Կիրթլենդում, Եկեղեցու ղեկավարներն ընտրեցին մի վայր ցորենի դաշտում, որտեղ այն կկառուցեին: Մարգարեի եղբայրը՝ Հայրում Սմիթն անմիջապես գնաց գերանդի բերեց և սկսեց մաքրել դաշտը: Նա ասել է. «Մենք պատրաստվում ենք Տիրոջ համար տուն կառուցել, և ես ցանկանում եմ առաջինը գործի անցնել» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 271, 273): Խորհեք Հայրումի ձգտման մասին, երբ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 95.8, 11-17, 97.10-17 հատվածները: Ո՞ր տողերն են նմանատիպ վճռականություն առաջացնում ձեր մեջ՝ ստանալու տաճարի օրհնությունները:

Նկար
Հայրում Սմիթը գերանդին ձեռքին

Հայրում Սմիթը դաշտը մաքրելիս, Ջոզեֆ Բրիքի

Վարդապետություն և Ուխտեր 97․18-28

Սիոնը՝ «սրտով մաքուրներն են»:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մեր ամենամեծ նպատակը պետք է լինի Սիոնի կառուցումը» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 186): 1830-ական թվականներին Սիոնը սրբերի համար այն վայրն էր, որի մասին նրանք ասել են՝ «մեր Աստծո քաղաքն է» (Վարդապետություն և Ուխտեր 97․19): Սակայն 97-րդ բաժնի հայտնությամբ Տերն ընդլայնեց այդ պատկերացումը: Սիոնը մարդկանց բնութագիր է՝ «սրտով մաքուրները» (հատված 21): 18-28 հատվածները կարդալու ժամանակ «Սիոն» բառին հանդիպելիս մտածեք այդ սահմանման մասին: Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել սրտով մաքուր: Տաճարն ի՞նչպես է նպաստում «Սիոնի փրկությանը» (հատված 12):

Տես նաև Մովսես 7.18, Gospel Topics, «Սիոն», topics.ChurchofJesusChrist.org:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 95․8։Տաճարային ուխտերը կապելու և պահելու շնորհիվ, մեր կյանքն ինչպե՞ս կօժտվի «բարձրից զորությամբ»: Գուցե ընտանիքի անդամները պատմեն, թե ինչ զգացումներ ունեն տաճարի վերաբերյալ կամ կիսվեն իրենց փորձառությամբ, երբ տաճարում երկրպագելով իրենց օրհնված են զգացել «բարձրից զորությամբ»:

Որպեսզի օգնեք այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գնալ տաճար, կարող եք վերանայել temples.ChurchofJesusChrist.org կայքում զետեղված տեսանյութերը, նկարները և հրահանգները: Երեխաներին տաճարի մասին ուսուցանելիս կարող եք օգտվել “Your Path to the Temple” (in Temples of The Church of Jesus Christ of Latter-day Saints [special issue of the Ensign or Liahona, Oct. 2010], 72–75):

Վարդապետություն և Ուխտեր 95․1-11:Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից խրատի մասին: Ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին: Այս պատկերացումներն ինչպե՞ս են ազդում այն բանի վրա, թե մենք ինչպես ենք խրատվում կամ խրատներ տալիս ուրիշներին:

Վարդապետություն և Ուխտեր 97․8:Համաձայն այս հատվածի, մենք ինչպե՞ս կարող ենք «ընդունված» լինել Տիրոջ կողմից: Ինչո՞վ է դա տարբերվում աշխարհի կողմից ընդունված լինելուց: Ի՞նչ է նշանակում «պահպանել [մեր] ուխտերը զոհաբերությամբ»: Ինչպե՞ս ենք մենք դա արել:

Վարդապետություն և Ուխտեր 97․10-21:Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Ցանկացած վայր, որտեղ սրբերը հավաքվում են, Սիոն է, որը յուրաքանչյուր արդար տղամարդ [կամ կին] կկառուցի՝ որպես անվտանգ վայր իր կամ իր երեխաների համար» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 186): Ինչպե՞ս կարող ենք Սիոնը կառուցել մեր տանը: Ի՞նչ սկզբունքներ ենք գտնում Վարդապետություն և Ուխտեր 97.10-21 հատվածներում: Ընտանիքով ընտրեք այդ սկզբունքներից մեկը, որի վրա կաշխատեք այս շաբաթ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ՝ «Կուզեմ տեսնել տաճարը», Երեխաների երգարան, 99:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գրի առեք ձեր փորձառությունները: Գրի առեք ձեր փորձառությունները, կապված այն սկզբունքների և վարդապետության հետ, որոնք ներկայումս սովորում եք: Այդ փորձառությունները կարող են դառնալ անձնական պատմության մասնիկը, որն օրհնություն կլինի գալիք սերունդների համար:

Նկար
Կիրթլենդի տաճարի շինարարությունը

Կիրթլենդի տաճարի կառուցումը, Վոլթեր Ռեյն