Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 20-26-ը Վարդապետություն և Ուխտեր 106-108. «Ունենալ երկինքները բացված»


Սեպտեմբերի 20-26-ը Վարդապետություն և Ուխտեր 106-108․ «Տեսնել երկինքներն իրենց համար բացված», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Սեպտեմբերի 20-26-ը Վարդապետություն և Ուխտեր 106-108, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
ամպերի միջից շողացող արևը

Սեպտեմբերի 20-26-ը

Վարդապետություն և Ուխտեր 106-108

«Տեսնել երկինքներն իրենց համար բացված»

Երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է. «Մենք պետք է ապրենք [Փրկիչով], խորանանք սուրբ գրությունների մեջ, ուրախանանք Նրանով, սովորենք Նրա վարդապետությունը և ձգտենք ապրել այն ձևով, որով Նա է ապրել» («Ինչպե՞ս կարող եմ հասկանալ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 7): Խորը ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 106-108 բաժինները, գրի առեք, թե ինչպես կձգտեք ապրել այն ճշմարտություններով, որոնք հայտնաբերում եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնում խոսվում է միայն քահանայության պաշտոնների կազմակերպման մասին՝ Տիրոջ Եկեղեցու ղեկավարման կառուցվածքում: Իսկապես, այն ժամանակ, երբ այս հայտնությունը հրատարակվեց, Եկեղեցու անդամությունն արդեն գերազանցում էր մի քանի ղեկավարներ ունենալու կարողությունը: Այսպիսով, Առաջին Նախագահության, Տասներկուսի Քվորումի, Յոթանասունի, եպիսկոպոսների և քվորումի նախագահությունների դերերի և պարտականությունների ուրվագծումը, անշուշտ, անհրաժեշտ և օգտակար էր: Բայց 107 բաժնում աստվածային հրահանգների առումով շատ ավելին կա, քան պարզապես քահանայության պաշտոնների և քվորումների կազմակերպումը: Այստեղ Տերը մեզ սովորեցնում է քահանայության հին կարգի մասին, որը «հաստատվել է Ադամի օրերում» (հատված 41): Դրա նպատակն ի սկզբանե եղել է Աստծո զավակների, այդ թվում՝ ձեզ համար հնարավոր դարձնել ստանալ ավետարանի փրկող արարողությունները և վայելել «եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները,– ունենալ երկնքի արքայության խորհուրդները ստանալու առանձնաշնորհը, տեսնել երկինքներն իրենց համար բացված» (հատվածներ 18-19):

Տես “Restoring the Ancient Order,” Revelations in Context, 208-12:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Վարդապետություն և Ուխտեր 106108

Տերը հրահանգում, քաջալերում և աջակցում է նրանց, ում կանչում է ծառայության:

Վարդապետություն և Ուխտեր 106 և 108 բաժիններում Տերը խորհուրդներ և խոստումներ է տվել երկու անդամների, որոնք կանչված էին ծառայելու Եկեղեցում: Այս հատվածների ո՞ր արտահայտություններն են քաջալերանք և մտահղացումներ հաղորդում Աստծո արքայությունում ձեր ծառայության վերաբերյալ: Ահա դրանցից երկուսը, որոնց մասին կարելի է խորհել.

Ուրիշ ո՞ր արտահայտություններն են նշանակալից ձեզ համար բաժին 106 և 108-ից:

Տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Սպասավորել Աստծո զորությամբ և իշխանությամբ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 68-75, “Warren Cowdery,” Revelations in Context, 219-23; “‘Wrought Upon’ to Seek a Revelation,” Revelations in Context, 224-28:

Վարդապետություն և Ուխտեր 107

Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին քահանայության իշխանության միջոցով:

Երբ ուսումնասիրել եք ավետարանի վերականգնումը, հավանաբար նկատել եք, որ Տերը սովորաբար չի բացատրում ամբողջ վարդապետությունը մեկ հայտնությամբ: Նա հայտնում է բաները «տող առ տող» (Վարդապետություն և Ուխտեր 98.12), հանգամանքների պահանջով: Չնայած նախկինում՝ դեռևս 1829թ. Տերը տվել էր քահանայության վերաբերյալ հրահանգներ (տես, օրինակ, բաժին 20 և 84), 1835 թվականին Նա լրացուցիչ հրահանգներ տվեց Սրբերին քահանայության հատուկ պաշտոնների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին Իր աճող հոտը կառավարելու և առաջնորդելու համար:

Երբ կարդում եք քահանայության հետևյալ պաշտոնների մասին, մտածեք, թե ինչպե՞ս կարող եք աջակցել այս կոչումներում ծառայողներին ձեր «վստահությամբ, հավատքով և աղոթքներով» (Վարդապետություն և Ուխտեր 107.22):

Վարդապետություն և Ուխտեր 107․1-20

Քահանայության արարողությունները հոգևոր և աշխարհիկ օրհնություններ են պարգևում Երկնային Հոր բոլոր զավակներին:

Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է. «Քահանայությունը Աստծո զորությունն ու իշխանությունն է` տրված բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների փրկության և օրհնության համար:… Երբ մենք արժանի ենք, քահանայության արարողությունները հարստացնում են մեր կյանքը երկրի վրա և նախապատրաստում են մեզ գալիք աշխարհի փառահեղ խոստումներին» («Զորություն քահանայությունում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 92): Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 107.1-20 (հատկապես 18-20 հատվածները) և երեց Անդերսենի ելույթն ամբողջությամբ, լավ կլինի գրի առնեք ձեր ստացած տպավորություններն այն մասին, թե Աստծո զորությունն ինչպես է հարստացնում է ձեր կյանքը երկրի վրա և պատրաստում ձեզ հավերժության համար: Ի՞նչ եք դուք անում, որպեսզի ավելի լիարժեք ստանաք, ինչպես նաև օգնեք մյուսներին ստանալ այդ օրհնությունները:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84.19-27, Դալլին Հ․ Օուքս, «Քահանայության բանալիները և իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 69-72:

Վարդապետություն և Ուխտեր 107․41-57

Քահանայությունն օրհնում է ընտանիքներին:

Ադամը ցանկանում էր, որ իր ժառանգներն օրհնվեին քահանայությամբ: Ի՞նչ խոստումներ նա ստացավ (տես 42 և 55 հատվածները): Երբ կարդում եք այն մասին, թե ինչ արեց Ադամը, մտածեք ձեր ընտանիքի համար ձեր ցանկությունների մասին, որ նրանք ևս վայելեն քահանայության օրհնությունները: Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին ստանալ այդ օրհնությունները:

Նկար
Ադամը օրհնում է իր ժառանգներին

Ադամը օրհնում է իր ժառանգներին, Քլարկ Կելլի Փրայս

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Վարդապետություն և Ուխտեր 106․6:Մեր ընտանիքն ի՞նչ կարող է անել, որ «երկնքում ուրախություն» լինի:

Վարդապետություն և Ուխտեր 107․22:Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի աջակցենք մեր ղեկավարներին «վստահությամբ, հավատքով ու աղոթքով»:

Վարդապետություն և Ուխտեր 107․27-31, 85:Այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են Եկեղեցու խորհուրդները, կարող են օգտակար լինել նաև մեզ՝ ընտանիքով միասին խորհրդակցելիս: Այս հատվածների ո՞ր սկզբունքները մենք կարող ենք կիրառել մեր ընտանեկան խորհուրդների համար: (Տես Մ․ Ռասսել Բալլարդ, «Ընտանեկան խորհուրդներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 63-65):

Վարդապետություն և Ուխտեր 107․99-100:Ընտանիքի անդամին գրավոր ցուցումներ տվեք ընտանեկան մի առաջադրանքի վերաբերյալ և հրավիրեք նրան ընտրել, թե ինչպես է կատարելու առաջադրանքը՝ ջանասիրաբար, ծուլորեն կամ առանց ցուցումները կարդալու: Թող ընտանիքի մյուս անդամները հետևեն, թե նա ինչպես է կատարում առաջադրանքը և կռահեն, թե որ մոտեցումն է ընտրել: Այնուհետև թող ընտանիքի մյուս անդամները հերթով կատարեն այդ առաջադրանքը: Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք սովորենք մեր պարտականությունները, և կատարենք դրանք ողջ ջանասիրությամբ: (Տես Բեքի Քրեյվեն, «Զգոնությունն ի հակադրություն անլուրջ վերաբերմունքի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 9-11):

Վարդապետություն և Ուխտեր 108․7:Մենք ինչպե՞ս կարող ենք ամրապնդել միմյանց մեր շփումների, աղոթքների միջոցով, մեր հորդորներով, քաջալերանքով, մեր բոլոր գործերում: Ընտանիքով կարող եք ընտրել թվարկվածներից որևէ մեկը և աշխատել այդ ուղղությամբ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում:

Առաջարկվող երգ․ “We Listen to a Prophet’s Voice,” Hymns, no. 22:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գրանցեք տպավորությունները Երբ հոգևոր տպավորություններ կամ գաղափարներ ծագեն ձեր մտքում, գրի առեք դրանք: Այդ կերպ դուք ցույց եք տալիս Տիրոջը, որ գնահատում եք Նրա ուղղորդումը: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 1230:)

Նկար
Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին

Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին, Վոլթեր Ռեյն