Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 106


Բաժին 106

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1834թ. նոյեմբերի 25-ին (History of the Church, 2.170–171): Այս հայտնությունն ուղղված է Ուորեն Ա. Քաուդերիին՝ Օլիվեր Քաուդերիի ավագ եղբորը:

1–3՝ Ուորեն Ա. Քաուդերին կանչվում է, որպես տեղի նախագահող պաշտոնյա. 4–5՝ Երկրորդ Գալուստը վրա չի հասնի լույսի զավակներին, ինչպես գողը. 6–8՝ Եկեղեցում հավատարիմ ծառայելուն հետևում են մեծ օրհնություններ:

1 Իմ կամքն է, որ իմ ծառա Ուորեն Ա. Քաուդերին նշանակվի և կարգվի՝ որպես իմ եկեղեցու նախագահող քահանայապետ աՖրիդոմի հողի և նրա մերձակա շրջանների վրա.

2 Եվ քարոզի իմ հավիտենական ավետարանը և բարձրացնի իր ձայնն ու զգուշացնի ժողովրդին՝ ոչ միայն իր տարածքում, այլ նաև հարակից գավառներում.

3 Եվ իր ողջ ժամանակը նվիրի այս բարձր և սուրբ կոչմանը, որը ես այժմ տալիս եմ նրան, ջանասիրաբար ափնտրելով երկնքի բարքայությունը և նրա արդարությունը, և բոլոր անհրաժեշտ բաները կավելացվեն դրա վրա. քանզի գմշակն արժանի է իր վարձքին:

4 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ Տիրոջ ագալուստը բմոտենում է, և այն վրա կհասնի աշխարհին, ինչպես գգողը գիշերով,–

5 Հետևաբար, գոտեպնդեք ձեր մեջքը, որ դուք ալույսի զավակները լինեք, և այդ օրը վրա չի բհասնի ձեզ, ինչպես գողը:

6 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ երկնքում ուրախություն եղավ, երբ իմ ծառա Ուորենը խոնարհվեց իմ գավազանի առաջ և առանձնացավ մարդկային նենգություններից.

7 Հետևաբար, օրհնյալ է իմ ծառա Ուորենը, քանզի ես ողորմություն կունենամ նրա վրա. և չնայած նրա սրտի աունայնությանը, ես կբարձրացնեմ նրան, որքան որ նա իրեն խոնարհեցնի իմ առաջ:

8 Եվ ես նրան կտամ աշնորհ և համոզվածություն, որով նա կկարողանա կանգուն մնալ. և եթե նա շարունակի լինել հավատարիմ վկա և լույս եկեղեցու համար, ես պսակ եմ պատրաստել նրա համար իմ Հոր բապարանքներում: Ճիշտ այդպես: Ամեն: