Գրադարան
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Վարդապետություն և Ուխտեր 84․ «Աստվածայնության զորությունը»


Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Վարդապետություն և Ուխտեր 84․ «Աստվածայնության զորությունը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար, Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Վարդապետություն և Ուխտեր 84, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Ջոզեֆ Սմիթը ստանում է Մելքիսեդեկյան Քահանայությունը

Վերականգնում, Լիզ Լեմոն Սվինդլ

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը

Վարդապետություն և Ուխտեր 84

«Աստվածայնության զորությունը»

Ի՞նչ կանեիք հրավիրելու դասարանի անդամներին կիսվել այն ամենով, ինչ սովորել են Վարդապետություն և Ուխտեր 84գլխից։

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մեկ ուրիշ դասարանի անդամի հետ մի ճշմարտությամբ, որ իրենք գտել են բաժին 84-ում, որը ոգեշնչել է նրանց կամ օգնել ավելի լավ հասկանալ Աստծո քահանայությունը: Հետո հրավիրեք մի քանիսին կիսվել դասարանի հետ:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 84․1-5, 17-28, 31–42

Մեզ բոլորիս հասանելի է Աստծո քահանայության զորությունը և օրհնությունները:

  • Տերը սկսում է այս «քահանայության վերաբերյալ հայտնությունը» (Վարդապետություն և Ուխտեր 84, բաժնի վերնագիր) ուսուցանելով, որ մի տաճար կկառուցվի Սիոնում (տես հատվածներ 1–5): Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ կապը տաճարների սրբազան նպատակների և քահանայության միջև: Կարող եք սկսել գրատախտակին մի հարց գրելով, ինչպես օրինակ Որո՞նք են քահանայության նպատակները, իսկ հետո հրավիրելով դասարանի անդամներին որոնել պատասխաններ Վարդապետություն և Ուխտեր 84.17–28, 31–42-ում: Ինչպե՞ս են տաճարներն ու տաճարային արարողություններն օգնում իրականացնել այդ նպատակները։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ այն զորությունը, որը քահանայությունը կարող է ունենալ իրենց կյանքում, կարող եք հրավիրել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84․17-28 հատվածները և մտածել, թե ինչպես նրանց կյանքը տարբեր կլիներ առանց Աստծո քահանայության: Խրախուսեք նրանց կիսվել, թե ինչու են իրենք երախտապարտ քահանայության համար, այն փորձառությունների համար, որ իրենք ունեցել են քահանայության զորությամբ` իրենց ընտանիքներում, կոչումներում կամ անձնական կյանքում: Ինչպե՞ս ենք հասանելիություն ձեռք բերում դեպի քահանյության զորությունը:

  • Քահանայության երդումն ու ուխտը (տես Վարդապետություն և Ուխտեր 84․31-42) հատուկ կիրառում ունի նրանց համար, ովքեր կարգվել են քահանայության պաշտոնում: Բայց այս հատվածներում խոստացված օրհնություններից շատերը մատչելի են բոլորիս։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես են այդ խորհուրդները վերաբերում իրենց, կարող եք հրավիրել նրանց կարդալ հատվածներ 33–42-ը և խոսել ուղիների մասին, որոնցով կարող ենք «ստանալ» քահանայություն (հատված 35), Տիրոջ ծառաները և Տերը: Նրանք կարող են նաև կարդալ մեկնաբանություններ «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» պարզելու, թե ինչ մենք պետք է անենք, որ ստանանք քահանայության օրհնությունները: Դուք կարող եք օգնել դասարանի անդամներին մտածել այն մասին, թե ինչ կարող է ներառել «այն ամենն, ինչ Հայր[ն] ունի» (հատված 38-ում), ինչպես օրինակ` Նրա հատկանիշները և այնպիսի կյանք, որ Նա է վայելում: Այս հատվածներում և մեկնաբանություններում ուրիշ ի՞նչը տպավորություն գործեց մեզ վրա։

    հաղորդությունը վերցնող կին

    Քահանյության արարողություններն օրհնում են Աստծո բոլոր զավակներին:

Վարդապետություն և Ուխտեր 84․61-88

Տերը կպահպանի նրանց, ովքեր ծառայում են Իրեն:

  • Չնայած այդ հատվածները ուղղված են նրանց, ովքեր «պիտի գնան և քարոզեն արքայության ավետարանը» (հատված 80), այդտեղ պարունակվող շատ սկզբունքներ կարող են վերաբերել ամեն մեկին, ով ծառայում է Աստծուն: Դուք կարող եք տալ դասարանի յուրաքանչյուր անդամի մի մաս կարդալու Վարդապետություն և Ուխտեր 84․61-88 հատվածներից և խնդրեք նրանց կիսվել դասարանի մեկ ուրիշ անդամի հետ, թե ինչ իրենք սովորեցին, որը կարող է վերաբերել ամեն մեկին, ով ծառայում է Տիրոջը: Դասարանի անդամները կարող են վերցնել մի սիրելի հատված կամ հատվածների խումբ անգիր սովորելու համար և ցուցադրել այն մի տեղ, որ ամեն օր կարողանան տեսնել։ Ո՞ր խոստումներն են, որ նրանց ամենաշատն են հուզում: Ի՞նչ կկամենայինք մենք կիսվել այդ հատվածներից` ոգեշնչելու ներկա լիաժամկետ միսիոներներին կամ նրանց, ովքեր պատրաստվում են ծառայել:

լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Բոլորը կարող են ստանալ այն ամենը, ինչ Հայրն ունի:

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Բոլոր նրանք, ովքեր սրբազան ուխտեր են կապել Տիրոջ հետ և ովքեր պատվում են այդ ուխտերը, ունակ են ստանալու անձնական հայտնություն, օրհնվել հրեշտակների սպասավորումից, հաղորդակցվել Աստծո հետ, ստանալ ավետարանի լրիվությունը և, ի վերջո, Հիսուս Քրիստոսի հետ միասին դառնալ այն ամենի ժառանգորդը, ինչ մեր Հայրն ունի» (“Men and Women and Priesthood Power,” Ensign, Sept. 2014, 32):

Սոլթ Լեյք ցցի Առաջին Սփոփող Միության նախագահությունը 1878 թվականին գրեց. «Մենք իսկապես շնորհակալ ենք, որ Երկնային Հոր օրհնությամբ, մենք` Նրա աղախիններս, կանչվել ենք ծառայակիցներ լինելու մեր եղբայրների հետ` Աստծո արքայությունը կառուցելիս երկրի վրա, աջակցելու Տաճարների կառուցմանը, որով մենք կարող ենք օրհնություններ ստանալ ժամանակի և հավերժության համար: Բոլոր արարողություններում, որոնք ստանում են Տիրոջ Տանը, կինը կանգնում է տղամարդու կողքին, ինչպես ապրողների, այնպես էլ մահացածների համար, ցույց տալով, որ տղամարդը առանց կնոջ չի, ոչ էլ կինն է առանց տղամարդու Տերում» (Մարի Իզաբելլա Հորն, Էլմինա Ս. Թեյլոր, և Սերեփթա Մ. Հեյվուդ, «Ողջույն, ուղղված Սիոնի Սոլթ Լեյք Ցցի Նախագահներին և Սփոփող Միության անդամներին» Woman’s Exponent, Jan. 15, 1878, 123):

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացրեք ձեր ուսուցումը վարդապետության վրա: Հավաստիացեք, որ ձեր դասարանական քննարկումները կենտրոնանան սուրբ գրությունների հիմնարար վարդապետությունների վրա: Դրա համար կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ սուրբ գրություններ, ապա կիսվել իրենց գտած ճշմարտություններով, ինչպես նաև այդ ճշմարտություններով ապրելու վերաբերյալ իրենց փորձառություններով։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 20–21:)