Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 19-25-ը։ Վարդապետություն և Ուխտեր 81-83. Որտեղ «շատ է տրված, շատ է պահանջվում»


Հուլիսի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 81-83․ «Որտեղ «շատ է տրված, շատ է պահանջվում», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 81-83, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը

«Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը»,, Հեյնրիխ Հոֆման

Հուլիսի 19-25-ը

Վարդապետություն և Ուխտեր 81-83

Որտեղ «շատ է տրված, շատ է պահանջվում»:

Հիշեք, որ ձեր դասարանի անդամները հոգևոր փորձառություններ են ունենում, երբ նրանք ուսումնասիրում են սուրբ գրությունները տանը: Աղոթքով մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել նրանց կիսվել իրենց փորձառություններով` միմյանց բարձրացնելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին վերցնել մի արտահայտություն հետևյալ բաժիններից յուրաքանչյուրից, որը լավ վերնագիր կլիներ այդ բաժնի համար. Վարդապետություն և Ուխտեր 81, 82, և 83: Ինչո՞ւ նրանք որոշեցին այդ վերնագրերը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 81․5, 82․18 -19

Մենք յուրաքանչյուրս պետք է փնտրենք «[մեր] մերձավորի շահը»:

  • Այս շաբաթվա ուրվագիծը Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից առաջարկում է խորհելու հարցեր Վարդապետություն և Ուխտեր 81․5 -իվերաբերյալ: Դրանք նաև կարող են ծառայել որպես քննարկման հարցեր ձեր դասարանի համար: Մտածեք նաև կիսվել անձնական փորձառությամբ, երբ դուք «թույլ» էիք զգում որոշ չափով և ինչ որ մեկի ծառայությունը բարձրացրեց կամ զորացրեց ձեզ: Դասարանի անդամները գուցե ունենան կիսվելու համար իրենց նմանատիպ անձնական փորձառությունները: Կարող եք նաև դիտել «Աստծո գործերը» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org) ոգեշնչելու դասարանի անդամներին ծառայել միմյանց: Կարող եք նաև կիսվել «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» գտնվող Մ․ Ռասսել Բալլարդի ուղերձով։

  • Զույգերին հանձնարարեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 82․18-19-ը, փնտրելով սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց հասկանալ ուրիշներին ծառայելու նպատակներն ու օրհնությունները։ Ապա թույլ տվեք նրանց կիսվել իրենց սովորածով: Դուք կարող եք նաև ցուցադրել “Teachings of Thomas S. Monson: Rescuing Those in Need” տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org-ում): Ինչպե՞ս են Եպիսկոպոս Մոնսոնի ծխի անդամները օրինակ հանդիսանում այն բանի վերաբեյալ, ինչ 18–19 հատվածներն են ուսուցանում:

Վարդապետություն և Ուխտեր 82․8-10

«Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ»:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ կապը մեր հոժարակամ հնազանդության և Աստծո խոստացած օրհնությունների միջև, կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1.37-38-ը, 82.10-ը, 130.20–21-ը միասին կամ փոքրիկ խմբերով: Ի՞նչ են այս սուրբ գրություններն ուսուցանում մեզ Տիրոջ մասին: Հավանաբար դասարանի անդամները կարող են թվել խոսքեր, որոնք նկարագրում են Նրա բնավորությունը, հիմնվելով այդ հատվածների վրա:

  • Հատված 10-ըկարդալուց հետո, դասարանի անդամները կարող են խոսել այն մասին, թե ինչ է Տերը խոստացել մեզ և ինչպես է Տերը պահել Իր խոստումները: Քույր Վիրջինիա Հ. Փիրսի պատմոթյունը, որը գտնվում է «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում», կարող է օգնել դասարանի անդամներին տեսնել, որ Տերն օրհնում է մեզ համաձայն Իր սեփական իմաստությանը, ոչ միշտ այն ձևով, որ մենք ենք կամենում կամ սպասում:

  • Ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտերի 82․8-10 հատվածներից, թե ինչու է Երկնային Հայրը պատվիրաններ տալիս մեզ: Գուցե դասարանի անդամները գտնեն գաղափարներ այդ հատվածներում օգտագործելու որևէ ընկերոջ կամ երեխայի` օգնելու համար, ով մտածում է, որ պատվիրանները սահմանափակող են (տես նաև “Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God” տեսաֆիլմը», ChurchofJesusChrist.org): Կամ գուցե նրանք կիսվեն փորձառություններով, որոնք նրանց ուսուցանել են` տեսնել պատվիրանները որպես օրհնություններ:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մաքուր կրոն

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է.

«Մեր աշակերտության մեջ մենք ունենք բազմաթիվ պահանջներ, մտահոգություններ և հանձնարարություններ: Այնուամենայնիվ, կան որոշ բաներ, որոնք միշտ պիտի լինեն Եկեղեցու մեր անդամակցության հիմքում։ «Ուստի,- պատվիրում է Տերը,- եղիր հավատարիմ. կանգնիր այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ. սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները» [Վարդապետություն և Ուխտեր 81․5, շեղագիրն ավելացված է]:

Սա է Եկեղեցու գործը: Սա է անարատ կրոնը։ Սա է ճշմարիտ ավետարանը, երբ մենք սատարում, բարձրացնում և ամրացնում ենք նրանց, ովքեր ունեն հոգևոր և նյութական կարիքներ։ Դա պահանջում է մեզանից այցելել և աջակցել նրանց, [տես Հակոբոս 1 .27], որպեսզի նրանց վկայությունները և հավատքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը խարսխվեն նրանց սրտերում» («Թանկագին պարգևներ Աստծուց», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 11)։

Տերն օրհնում է մեզ Իր սքանչելի անձնական ուղիներով:

Քույր Վիրջինիա Հ. Փիրսը Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից, պատմել է մի կնոջ մասին, ով անհանգստանում էր իր կամակոր երեխաների համար: Նա դրեց ավելի շատ տաճար հաճախելու մի փառասեր նպատակ և համոզված զգաց, որ Տերը կպատվի այդ նշանակալի զոհաբերությունը` փոխելով իր երեխաների սրտերը: Կինը հաղորդեց.

«Տասը տարի ավելի շատ տաճարային հաճախումներից և անընդհատ աղոթքներից հետո, ցավում եմ ասել, որ երեխաներիս ընտրությունները չփոխվեցին: …

Բայց ես փոխվեցի: Ես այլ կին եմ: … Ես հրաժարվեցի իմ ժամանակային սահմանափակումներից և կարողանում եմ սպասել Տիրոջը: … Փոխվեցին իմ ակնկալիքները: Փոխարենը սպասելու, որ երեխաներս փոխվեն, ես սպասում եմ այդ հաճախակի բարեգութ ողորմություններին և երախտագիտությամբ եմ լցված դրանց համար: … Տերը գործում է սքանչելի ուղիներով, և ես իսկապես լցված եմ այն խաղաղությամբ, որը վեր է ամեն հասկացողությունից» (in “Prayer: A Small and Simple Thing,” At the Pulpit [2017], 288–89):

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք երիտասարդներին ակտիվ մասնակցել ձեր դասին։ Երիտասարդներին հնարավորություն տվեք միմյանց ուսուցանել։ Միմյանց վկայությունները կամ փորձառությունները լսելը կարող է շատ ազդեցիկ լինել: Անհրաժեշտության դեպքում, օգնեք երիտասարդներին պատրաստվել ուսուցանելու, և ցույց տվեք նրանց, թե ինչ է նշանակում ուսուցանել Փրկիչի ձևով (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 27–28):