Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 5-11-ը։ Վարդապետություն և Ուխտեր 76. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»


Հուլիսի 5-11-ը Վարդապետություն և Ուխտեր 76. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 5-11-ը Վարդապետություն և Ուխտեր 76, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
գալակտիկա տիեզերքում

Ապաստան, Շեյլին Աբել

Հուլիսի 5-11-ը

Վարդապետություն և Ուխտեր 76

«Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»:

Սուրբ գրություններում արձանագրված շատ տեսիլքների պես 76 բաժնի տեսիլքը եկավ, երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը «խորհրդածում էին» սուրբ գրությունների շուրջ (հատված 19): Դուք ևս կարող եք հայտնություն ստանալ, ներառյալ առաջնորդություն, թե ինչպես ուսուցանեք, երբ խորհեք Վարդապետություն և Ուխտեր 76-իշուրջ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամներին օգնեք խոսել այն մասին, թե ինչ են կարդում Վարդապետություն և Ուխտեր 76-ում, կարող եք հրավիրել նրանց պատկերացնել, որ այլ հավատքից մի ընկեր հարցնում է, թե ինչին ենք մենք հավատում հետմահու կյանքի վերաբերյալ: Ո՞ր հատվածներով նրանք կկիսվեին բաժին 76-ից իրենց ընկերոջ հետ։ Դասարանի անդամները կարող են նաև կիսվել ինչ որ բանով «Վերականգնման ձայներ. Վկայություններ «Տեսիլքի» մասին,» սկզբնաղբյուրից, որը տպավորություն էր գործել նրանց վրա:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 76

Փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու միջոցով:

  • Շատ մարդիկ, երբ մտածում են 76 բաժնի մասին, մտածում են փրկության ծրագրի մասին և փառքի արքայությունների մասին: Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, որ այդ հայտնության կենտրոնական կերպարը Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել մի հատվածով, որը գտել են բաժին 76-ում, որը զորացրել է իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս: Եթե նրանք օգնության կարիք ունենան, դուք կարող եք մատնացույց անել հետևյալ հատվածները. 1–5, 20–24, 39–43, 69, 107–8:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հետազոտել նրանց միջև տարբերությունները, ովքեր կժառանգեն փառքի երեք արքայությունները, գրատախտակին գրեք. Սելեստիալ, հատվածներ 50–70, 92–96, Թերեստրիալ, հատվածներ 71–79, 97, և Թելեստիալ, հատվածներ 81–90, 98–106, 109–12: Դասարանի անդամները կարող են ընտրել երեք հատվածների խմբից մեկը և գտնել արտահայտություններ, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսի և մարդկանց միջև փոխհարաբերությունը, ովքեր կժառանգեն համապատասխան արքայությունը: Այս արտահայտությունները մեզ ի՞նչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի աշակերտները լինելու մասին: Ինչպե՞ս մենք կարող ենք ամրացնել մեր փոխհարաբերությունը Նրա և Հոր հետ: Ինչպե՞ս են Նրանք մեզ օգնության հասնում: Ի՞նչ է նշանակում «անվեհեր լինել Հիսուսի վկայության մեջ» (հատված 79

    Նկար
    սենյակ տասնիններորդ դարի տանը

    Ջոզեֆ Սմիթը տեսիլքում տեսավ փառքի երեք աստիճանները սրա նման մի սենյակում:

Վարդապետություն և Ուխտեր 76․5-10, 113–18

Աստծո գաղտնիքները կարելի է միայն «հասկանալ Սուրբ Հոգու զորության միջոցով»:

  • Ձեզ համար գուցե հետաքրքիր լինի իմանալ, որ Եկեղեցու ոչ բոլոր անդամները հեշտորեն ընդունեցին բաժին 76-իհայտնությունը: Օրինակ, Բրիգամ Յանգն ասել է. «Իմ ավանդույթներն այնպիսին էին, որ երբ առաջին անգամ ինձ Տեսիլք եկավ, այն ուղղակի հակադիր էր և դեմ իմ նախկին կրթությանը: Ես ասացի. Սպասիր մի քիչ: Ես չհերքեցի այն, բայց ես չկարողացա հասկանալ այն»: Նա բացատրեց, որ ստիպված էր «մտածել և աղոթել, կարդալ և մտածել, մինչև իմացա և լիովին հասկացա այն ինձ համար» ( «Տեսիլքը», Հայտնույթուններ համատեքստում, 150): Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրա փորձից, որը կարող է օգնել մեզ , երբ Աստված հայտնում է բաներ, որոնք տարբեր են մեր ներկա հասկացողությունից: Ի՞նչ են ուսուցանում Վարդապետություն և Ուխտեր 76.5-10, 113–18 հատվածները այն մասին, թե ինչպես կարող ենք ստանալ «[Աստծո] կամքի գաղտնիքները» (հատված 10):

Վարդապետություն և Ուխտեր 76․50-70, 92-95

Աստված ցանկանում է, որ Իր բոլոր զավակները Իր հետ վայելեն սելեստիալ փառքը:

  • Ոմանց համար կարող է հուսահատեցնող լինել կամ ճնշող` մտածել այն ամենի մասին, որ պահանջվում է մեզանից`սելեստիալ արքայությանը արժանանալու համար: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին հույս գտնել «Հիսուս բարեխոսի միջոցով» (հատված 69): Օրինակ, կարող եք հրավիրել նրանց կարդալ հատվածներ 50–70-ը և 92–95-ը։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես կարող են պատասխանել որևէ մեկին, ով ասում է. «Այսօրվա աշխարհում ավետարանով ապրելն այնքան դժվար է, համոզված չեմ, թե արժե արդյոք դա անել» կամ «Ես ուղղակի բավականաչափ լավը չեմ սելեստիալ արքայության համար»: Ի՞նչ կարող ենք ասել այդ անձնավորությանը ոգեշնչելու կամ, խրախուսելու համար:

Բարելավել մեր ուսուցումը

Մնացեք կենտրոնացած Փրկիչի և Նրա վարդապետության վրա։ «Անընդհատ հարցրեք ինքներդ ձեզ. «Այն, ինչ ես ուսուցանում եմ, ինչպե՞ս է օգնում իմ դասարանի անդամներին կառուցել հավատք առ Քրիստոս, ապաշխարել, Աստծո հետ ուխտեր կապել ու պահել և ստանալ Սուրբ Հոգին»(Ուսուցանել Փրկիչի ձևով,20):