Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 2-8-ը։ Վարդապետություն և Ուխտեր 85 -87. «Կանգնեք սուրբ տեղերում»


Օգոստոսի 2-8-ը Վարդապետություն և Ուխտեր 85-87. «Կանգնեք սուրբ տեղերում», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 2-8-ը Վարդապետություն և Ուխտեր 85-87, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
դեպի տաճար քայլող ընտանիք

Օգոստոսի 2-8-ը

Վարդապետություն և Ուխտեր 85-87

«Կանգնեք սուրբ տեղերում»:

Մի զգացեք ճնշում ընդգրկելու Վարդապետություն և Ուխտերի յուրաքանչյուր հատված կամ նույնիսկ յուրաքանչյուր բաժին Կիրակնօրյա Դպրոցում: Թույլ տվեք Հոգուն առաջնորդել ձեզ, և եղեք զգայուն այն բաների հանդեպ, ինչ դասարանի անդամները կապված են համարում իրենց կյանքի հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները կարող են աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 85-87-ը գտնելու մի բառ կամ արտահայտություն, որը կարևոր է թվում իրենց (գուցե այն մեկը, որն իրենք նշել են իրենց սուրբ գրություններում): Խնդրեք նրանց գրատախտակին գրել իրենց բառերն ու արտահայտությունները և ընտրեք մի քանիսը քննարկման համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 85․6

Սուրբ Հոգին շշնջում է «մեղմ, հանդարտ ձայնով»:

  • Վարդապետություն և Ուխտեր 85.6հատվածում Մարգարե Ջոզեֆ Սմիթն օգտագործել է պատկերավոր լեզու` պատմելու այն մասին, թե ինչպես է Հոգին խոսել իր հետ: Ի՞նչ ենք սովորում Սուրբ Հոգու մասին այդ նկարագրությունից: Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին մտածել ժամակների մասին, երբ Հոգին խոսել է իրենց հետ, ինչպես նրանք կնկարագրեին իրենց փորձառությունը: Նրանք կարող են գտնել լրացուցիչ նկարագրություններ սոււրբ գրությունների հատվածներում, ինչպես օրինակ. Ղուկաս 24.32, Մոսիա 5.2, Ալմա 32.28, Հելաման 5.30, Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 11.12–13:

  • Կարո՞ղ եք մտածել որևէ առարկայական դաս, կամ ցուցադրում, որը կլուսաբանի Հոգու մեղմ, հանդարտ շշունջները: Գուցե որևէ սուրբ երաժշտություն մեղմորեն նվագի, երբ դասարանի անդամները սենյակ մտնեն: Դասարանի անդամները կարող են խոսել, թե ինչպես երաժշտությունը ստիպեց իրենց զգալ և ինչպես շատ ավելի դժվար կլիներ լսել այդ երաժշտությունը, եթե լինեին շեղող աղմուկներ: Սա կարող է տանել դեպի քննարկում` մեր կյանքում շեղումների մասին, որոնք ետ են պահում մեզ մեղմ, հանդարտ ձայնը լսելուց: Դասարանի անդամները գուցե կիսվեն, թե ինչ են անում` մեծացնելու իրենց զգայունակությունը Հոգու հանդեպ, որոշ խորհուրդ կարելի է գտնել «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»:

Վարդապետություն և Ուխտեր 86․1-7

Արդարակյացները կհավաքվեն վերջին օրերում:

  • Հետևյալ վարժությունը կարող է օգնել դասարանի անդամներին հասկանալ ցորենի և որոմների առակի սիմվոլիզմը. Դուք կարող եք գրել խորհրդանշական արտահայտություններ առակից (ինչպես օրինակ. «սերմնացաններ», «որոմները խեղդում են ցորենը», «ցողուններն աճում են», «ցորենը հավաքելը» [հատվածներ 2–4, 7]) և գրեք հնարավոր մեկնաբանություններ (ինչպես «Առաքյալներ», «Ուրացություն», «Վերականգնում» և «միսիոներական աշխատանք») թղթի առանձին կտորների վրա և փակցրեք դրանք գրատախտակին: Ապա դասարանի անդամները կարող են միասին աշխատել` համակցելով խորհրդանիշներն իրենց իմաստների հետ` օգտագորրծելով այն, ինչ սովորել են Վարդապետություն և Ուխտեր 86․1-7-ից (նրանք կարող են նաև կարդալ Մատթեոս 13.37–43-ը): Ինչո՞ւ է կարևոր, որ Տերը հասցեագրում է այս հայտնությունը «ձեզ իմ ծառաներ» (հատված 1-ում): Ի՞նչ ուղերձներ ենք գտնում, որոնք կապված են Տիրոջը մեր ծառայելու հետ (տես նաև հատված 11):

Վարդապետություն և Ուխտեր 87․2, 6, 8

Խաղաղությունը գտնվում է «սուրբ տեղերում»:

Նկար
կին տաճարից դուրս

Տաճարը սուրբ վայր է, որտեղ մենք կարող ենք զգալ Աստծո սերը:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ «սուրբ տեղերում…կանգնելու» անհրաժեշտությունը, գուցե սկսեք հրավիրելով նրանց թվարկել այն մարտահրավերները, որոնց մենք դիմակայում ենք վերջին օրերում: Նրանք կարող են գտնել մի քանի օրինակներ Վարդապետություն և Ուխտեր 87.2, 6-ում: Ապա կարող եք քննարկել, թե ինչպես հատված 8-ի Տիրոջ հրավերը կարող է օգնել այդ մարտահրավերների դեպքում: Կարող են օգտակար լինել նմանատիպ հարցերը.

    Ի՞նչն է կարևոր «կանգնել» բառի հետ կապված այս հատվածում:

    Ի՞նչն է վայրը դարձնում սուրբ:

    Ի՞նչը կարող է տեղաշարժել մարդուն սուրբ վայրից:

    Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մենք տեղաշարժված չենք:

  • Գուցե դասարանի անդամները կամենան կիսվել միմյանց հետ «սուրբ վայրերի» օրինակներով և թե ինչն է դարձնում դրանք սուրբ (դուք կարող եք նշել, որ սուրբ վայր կարող է լինել ոչ միայն հենց ֆիզիկական տեղանքը): “Standing in Holy Places” (ChurchofJesusChrist.org) տեսաֆիլմը կարող է տալ լրացուցիչ գաղափարներ: Կիսվելիս խրախուսեք նրանց խոսել այն մասին, թե ինչու են այդ վայրերը սուրբ իրենց համար: Ինչպե՞ս են այդ սուրբ վայրերն օգնում մեզ խաղաղություն գտնել վերջին օրերի վտանգների մեջ:

Նկար
լրացուցիչ աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Գտեք «հանդարտ և խաղաղ ժամանակ ամեն օր»։

Քույր Վիկի Ֆ. Մացումորին` նախկին Երեխաների Միության գերագույն նախագահության խորհրդական, տվել է այս խորհուրդը. «Քանի որ Հոգին հաճախ նկարագրվում է որպես մեղմ, հանդարտ ձայն, … կարևոր է, որ մենք մեր կյանքում ևս ունենանք հանդարտ ժամանակ: Տերը մեզ խորհուրդ է տվել՝ «դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստված» (Սաղմոս 46.10): Եթե մենք ապահովենք հանդարտ և խաղաղ ժամանակ ամեն օր, երբ մենք չենք ռմբակոծվում հեռուստատեսությունից, համակարգչից, տեսախաղերից կամ անձնական էլեկտրոնային միջոցներից, մենք թույլ ենք տալիս, այդ մեղմ, հանդարտ ձայնին անձնական հայտնություն տալու հնարավորություն և շշնջալու մեզ հաճելի առաջնորդություն, հավաստիացում և սփոփանք» («Օգնել ուրիշներին ճանաչել Հոգու շշունջները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 11):

Բարելավել մեր ուսուցումը

Պատրաստվելիս մտածեք մարդկանց մասին։ «Թող ձեր հասկացողությունն այն մարդկանց մասին, ում դուք ուսուցանում եք, առաջնորդի ձեր [նախապատրաստվելը]: … Քրիստոսանման ուսուցիչները պարտավոր չեն հետևել որևէ կոնկրետ ոճի կամ մեթոդի․ նրանք պարտավոր են օգնել մարդկանց հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ» (Ուսուցանել Փրկիչի ձևով,7):