Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 16-22-ը։ Վարդապետություն և Ուխտեր 89-92. «Խոստումով սկզբունք»


Օգոստոսի 16-22-ը Վարդապետություն և Ուխտեր 89-92. « Խոստումով սկզբունք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 16-22-ը Վարդապետություն և Ուխտեր 89-92, Եկ, հետևիր Ինձ․Կիրակնօրյա Դպրոցի համար

Նկար
տղամարդն ու կինը ուտելիք են պատրաստում

Օգոստոսի 16-22-ը

Վարդապետություն և Ուխտեր 89-92

«Խոստումով սկզբունք»

Երբ պատրաստվում եք ուսուցանել, մտածեք, թե ինչ սկզբունքներ ընդգծվեցին ձեզ համար,երբ ուսումնասիրում էիք 89–92 բաժինները այս շաբաթ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ահա հարցեր, որոնք կարող եք օգտագործել խրախուսելու դասարանի անդամներին կիսվել որևէ բանով սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունից. Ի՞նչ կարդացիք այս շաբաթ, որն ամրացրեց ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչումի հանդեպ: Ի՞նչ կարդացիք, որն օգնեց ձեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 89

Իմաստության Խոսքը «խոստումով սկզբունք» է:

  • Շատ մարդիկ գուցե տեսնեն Իմաստության Խոսքը որպես պարզապես «պետք է և չպետք է անել» ցուցակ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել այդ հրահանգի ետևում գտնվող սկզբունքների մասին, հրավիրեք նրանց հետազոտել Վարդապետություն և Ուխտեր 89-ը, մտքում ունենալով հետևյալ հարցերը. Ինչո՞ւ Տերը տվեց մեզ Իմաստության Խոսքը: Ի՞նչ է ուսուցանում մեզ այս հայտնությունը Երկնային Հոր և մեզ համար Նրա ծրագրի մասին: «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված մեկնաբանությունը կարող է օգտակար լինել: Եթե զգում եք, որ դա կարող է օգտակար լինել դասարանի անդամներին, կարող եք հրավիրել նրանց գրի առնել գրատախտակին առողջ և վնասակար սովորույթները, որոնք Տերը նշել է Վարդապետություն և Ուխտեր 89․5-17-ում: Ապա նրանք կարող են վերանայել «Ֆիզիկական և հուզական առողջություն» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար (25–27) գրքույկում և ավելացնել իրենց ցուցակներին իրենց գտած մյուս բաները: Ինչպե՞ս են հատվածներ 18-21-ում գտնվող խոստումներն իրականացել մեր կյանքում:

  • Ահա ևս մեկ ուղի օգնելու դասարանի անդամներին քննարկել Իմաստության Խոսքում գտնվող սկզբունքները: Կարող եք դասարանը բաժանել երեք խմբի և խնդրել յուրաքանչյուր խմբին կարդալ բաժին 89-ը, փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերից մեկին. Ի՞նչ սկզբունքներ կարող են քաջալերանք տալ մեկին, ով մաքառում է, որ հնազանդվի Իմաստության Խոսքին: Ի՞նչ սկզբունքներ կարող են օգնել մեզ, որպեսզի չլինենք դատապարտող նրանց, ովքեր մաքառում են հնազանդվելու համար: Ի՞նչ սկզբունքներ կարող են սփոփել մեզ, երբ առողջական խնդիրներ ենք ունենում՝ չնայած ապրում ենք Իմաստության Խոսքով: Որպես այս վարժության մաս, կարող եք կիսվել Դիտեր Ֆ. Ուխդորֆի մարտական օդաչու դառնալու ուսումնավարժման ժամանակ ունեցած փորձառությամբ (տես «Շարունակեք համբերությամբ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 58): Խրախուսեք դասարանի անդամներին մտածել մի բանի մասին, որն իրենք տպավորված են զգում անել քննարկման ընթացքում և նրանց ժամանակ տվեք գրի առնել իրենց տպավորությունները:

    Նկար
    ծովափին վազող տղաներ

    Աստված հայտնեց Իմաստության Խոսքը` Իր զավակներին օգնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 90․1-17

Առաջին Նախագահությունը կրում է արքայության բանալիները:

  • Այս շաբաթվա ուրվագիծը Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից առաջարկում է, որ անդամները հետազոտեն Վարդապետություն և Ուխտեր 90.1-17-ը, սովորելու Առաջին Նախագահության մասին: Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվեն տանը այդ վարժությունից իրենց սովորածով կամ կարող եք հետազոտել այդ հատվածները դասարանի հետ միասին: Դասարանի անդամները կարող են գտնել նաև արտահայտություններ «Come, Listen to a Prophet’s Voice» (Hymns, no. 21) օրհներգում կամ մեկ ուրիշ երգ մարգարեների մասին, որոնք կապված են այդ հատվածների ուսմունքների հետ: Ինչպե՞ս է Առաջին Նախագահության ծառայությունը օգնել ձեզ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Վարդապետություն և Ուխտեր 91

«Հոգին դրսևորում է ճշմարտությունը»:

  • Այսօր աշխարհում մենք բախվում ենք հաղորդագրությունների, որոնք պարունակում են «շատ բաներ…որոնք ճշմարիտ են» և «շատ բաներ… որոնք ճշմարիտ չեն» (հատվածներ 1–2): Հրավիրեք դասարանի անդամներին նայել բաժին 91-ը, Պարականոն գրքերի վերաբերյալ խորհրդի համար, որը կարող է օգնել իրենց զանազանել ճշմարտությունը այն ուղերձներում, որոնց հանդիպում են: Ի՞նչ օրինակներով կարող են կիսվել, թե ինչպես է Հոգին օգնել իրենց զանազանել ճշմարտութունը:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Իմաստության Խոսքը:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է.

«Իմաստության Խոսքը «տրվել է որպես խոստումով սկզբունք» [Վարդապետություն և Ուխտեր 89․3Սկզբունք բառը հայտնությունում շատ կարևոր է: Սկզբունքը հավերժական ճշմարտություն կամ կանոն է, որը դուք կարող եք ընտրել` առաջնորդվելու որոշումներ կայացնելիս: Ընդհանրապես սկզբունքները չեն ներկայացվում մանրամասներով: Դա ազատ է թողնում ձեզ` գտնելու ձեր ուղին հարատև մի ճշմարտությամբ, մի սկզբունքով, որպես ձեր խարիսխ:

«Անդամները գրում են, հարցնելով, արդյոք այս կամ այն բանը դեմ է Իմաստության Խոսքին: Հայտնի է, որ թեյը, սուրճը, թունդ խմիչքները և ծխախոտը դրա դեմ են: Այն չի ներկայացվել ավելի մանրամասն: Ընդհակառակը, մենք ուսուցանում ենք սկզբունքը խոստացված օրհնություններով: Կան սովորություն ձևավորող, հակում առաջացնող շատ նյութեր, որ կարելի է խմել, ծամել, շնչել կամ ներարկել, որոնք վնասում են թե մարմինը, թե հոգին, և որոնք նշված չեն հայտնության մեջ: …

Հարգեք Իմաստության Խոսքի սկզբունքը և դուք կստանաք խոստացված օրհնությունները» (“The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, May 1996, 17–18):

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ վկայություն բերեք: Հոգևոր ճշմարտությունների մասին ձեր պարզ, անկեղծ վկայությունը հզոր ազդեցություն կարող է թողնել նրանց վրա, ում դուք ուսուցանում եք: Ձեր վկայությունը պետք չէ, որ լինի պերճախոս կամ երկար: Օրինակ, դա կարող է լինել մի պարզ վկայություն այն օրհնությունների մասին, որ դուք ստացել եք` ապրելով Իմաստության խոսքով: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,35:)