Եկ, հետևիր ինձ
Մարտի 16-22-ը։ Հակոբ 5-7․ «Տերն աշխատում է մեզ հետ»


Մարտի 16-22-ը։ Հակոբ 5-7․ «Տերն աշխատում է մեզ հետ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Մարտի 16-22-ը։ Հակոբ 5-7, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2020

Նկար
men working in a grove of olive trees

Ձիթենու այլաբանությունը, Բրեդ Թիերի

Մարտի 16-22-ը

Հակոբ 5-7

Տերն աշխատում է մեզ հետ

Սկսեք նախապատրաստվել ուսուցանել, կարդալով Հակոբ 5-7 գլուխներն անհատապես և ձեր ընտանիքի հետ: Ձեր սովորածից ի՞նչն է ամենաօգտակարը նրանց համար, ում դուք ուսուցանում եք: Այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ լրացուցիչ գաղափարներ տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներն ի՞նչ գտան Հակոբ 5-7 գլուխներում, որը ոգեշնչեց նրանց «աշխատել այգում», որտեղ նրանք ապրում են: (Հակոբ 5․15)

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Jacob 5

Տերը հրավիրում է Իր ծառաներին Իր հետ աշխատել Իր այգում։

  • Քանի որ ձիթենիների այլաբանությունը երկար է և մի փոքր բարդ, գուցե դուք ցանկանաք աշխատել ձեր դասարանի հետ միասին և ստեղծել այլաբանության վերաբերյալ համառոտ ակնարկ։ Օրինակ, դուք կարող եք գրատախտակին նկարել այլաբանության հիմնական տարրերը կամ կազմել իրադարձությունների ժամանակացույց (օրինակ, տես այս համառոտ շարադրանքի վերջում տրված գծապատկերը)։ Դասարանի անդամները նկարներին կարող են ավելացնել սուրբ գրությունների հղումներ կամ նկարագրություններ և քննարկել, թե ինչ նշանակություն կարող են ունենալ որոշ խորհրդանիշեր, ինչպես օրինակ՝ ընտանի և վայրի ձիթենիները, այգու Տերը, ծառան, բարի ու չար պտուղը։ Այս քննարկման ընթացքում վերանայեք 61-75 հատվածները, որոնք նկարագրում են Տիրոջ աշխատանքը մեր օրերում։ Մենք ինչպե՞ս ենք ծառայում Տիրոջ այգում: Ինչպե՞ս են այդ հատվածներն առնչվում աշխատանքի հետ, որը մենք ենք կատարում։

  • «Այգու Տիրոջ» խոսքերը կարող են մխիթարել անկառավարելի զավակներ ունեցողներին։ Օրինակ, Հակոբ 5․41, 46-47 հատվածներն ուսուցանում են մեզ այն մասին, թե ի՞նչ է Երկնային Հայրը զգում Իր այն զավակների հանդեպ, ովքեր շեղվում են ճանապարհից։ Ինչպե՞ս է նա փորձում փրկել նրանց: (տես հատվածներ 61-75)

  • Հակոբ 5․61-75 հատվածներն ուսուցանում են, որ Տերն Իր այգում աշխատում է Իր ծառաների հետ միասին։ Դասարանի անդամները կարող են փոքր խմբերով կարդալ այդ հատվածները և քննարկել փորձառություններ, որոնք նրանց ցույց են տվել, որ Տերն աշխատում է Իր ծառաների հետ առաջ մղել Իր գործը։ Լրացուցիչ ի՞նչ մտքեր կարող են դասարանի անդամներն ավելացնել Նախագահ Հենրի Բ. Այրինգի «Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին» ուղերձից (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 81-84)։

    Նկար
    senior couple at a computer with others

    Մենք կարող եք աշխատել «այգու Տիրոջ» հետ այս երկրի վրա։

Հակոբ 6․3-13

Տերը հիշում է Իր ժողովրդին սիրով ու ողորմությամբ։

  • Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժինը հրավիրում է մեզ Հակոբ 6․3-5 հատվածներում փնտրել ուղերձները, որոնք Հակոբը ցանկանում էր շեշտել, իսկ հետո գտնել այդ ուղերձները ձիթենիների այլաբանության մեջ (տես Հակոբ 5)։ Հավանաբար դասարանի անդամների համար օգտակար կլինի լսել նրանց, ովքեր կատարել են այս վարժությունը կամ դասարանի հետ միասին կատարել այդ վարժությունը։ Նրանք կարող են գրատախտակին թվարկել ավետարանական ճշմարտությունները, որոնք գտել են Հակոբ 6-ում։ Ապա, նրանք կարող են յուրաքանչյուր ճշմարտության տակ գրել հատվածներ Հակոբ 5-րդ գլխի այլաբանությունից, որոնք առնչվում են այդ ուղերձի հետ։ Ինչպե՞ս են դասարանի անդամները տեսել այդ նույն ուղերձների արտացոլումն իրենց կյանքում։

  • Հարել բառի իմաստներից մեկը ինչ-որ բանից ամուր, սերտորեն և անսասան կառչելն է։ Դուք կարող եք կիսվել այդ սահմանումով ձեր դասարանի հետ և հարցնել, թե ինչ մտքեր է այն առաջացնում նրանց մեջ Հակոբ 6․5-ի վերաբերյալ։

Հակոբ 7.1-23

Մենք կարող ենք ամուր կանգնել, երբ ուրիշները փորձում են մեր հավատը։

  • Մեզանից շատերի հավատքն է հանդիպել ընդդիմության, ճիշտ, ինչպես պատահեց Հակոբի հետ, երբ նա հանդիպեց Սերեմին։ Օգնեք դասարանի անդամներին պատրաստվել նման ընդդիմության, հրավիրելովնրանց Հակոբ 7․1-23 հատվածներում փնտրել սկզբունքներ, որոնք օգնեցին Հակոբին ամուր կանգնել։ Մեր հավատքում ամուր կանգնելու ուրիշ ի՞նչ օրինակներով կարող ենք կիսվել սուրբ գրություններից, մեր ընտանեկան պատմությունից կամ մեր կյանքից։ Հավանաբար Եկեղեցու ղեկավարներն ունեն ուղերձներ, որոնք օգնել են մեզ, երբ ուրիշները փորձել են սասանել մեր հավատքը (տես, օրինակ, Քվենթին Լ. Քուք, «Անվեհեր` Հիսուսի մասին վկայության մեջ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 40-43)։ Դասարանի անդամներին խրախուսեք կիսվել ուղերձներով, որոնք օգնել են իրենց։

  • Երբ Սերեմը ընդդիմացավ Հակոբին, հույս ուներ սասանել Հակոբի հավատքը, սակայն Հակոբն անսասան էր իր հավատքում (տես Հակոբ 7․5)։ Դասարանի անդամները գուցե հաճույքով բեմադրեն Հակոբի և Սերեմի միջև տեղի ունեցածը, որպես սցենար օգտագործելով Հակոբ 7․1-23 հատվածները։ Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից նրանց ռազմավարության և ուսմունքների մասին, ովքեր դեմ են գնում Աստծո աշխատանքին։ Ի՞նչ ենք սովորում Հակոբից այն մասին, թե ինչպես կարող ենք անսասան լինել մեր հավատքում:

Հակոբ 7․24-25

Մենք կարող ենք վստահել Աստծուն:

  • Նեփիացիները մշտապես ապրել են լամանացիների կողմից հարձակման սպառնալիքի ներքո։ Գուցե մեզ ամեն օր չի սպառնում ֆիզիկական պատերազմը, սակայն ի՞նչ հոգևոր վտանգների ենք հանդիպում։ Ի՞նչ ենք սովորում նեփիացիների արձագանքից իրենց իրավիճակի վերաբերյալ, որը նկարագրված է Հակոբ 7․24-25-ում։ Գուցե ցանկանաք երգել կամ կարդալ, իսկ հետո քննարկել Եկեղեցու օրհներգերից, որտեղ պատերազմներն օգտագործվում են որպես փոխաբերություն, ինչպես օրինակ՝ «Առաջ, քրիստոնյա զինվորներ» կամ «Ահա, Արքայական բանակ» (Օրհներգեր, հ. 246, 251)։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Ենովսի գիրքը, ասեք նրանց, որ այն կարող է սովորեցնել նրանց, թե ինչպես իրենց աղոթքներն ավելի իմաստալից դարձնեն։

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացրեք ձեր ուսուցումը վարդապետության վրա: Հավաստիացեք, որ ձեր դասարանական քննարկումները կենտրոնանան սուրբ գրությունների հիմնարար վարդապետությունների վրա: Դրա համար կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ սուրբ գրություններ, ապա կիսվել իրենց գտած ճշմարտություններով, ինչպես նաև այդ ճշմարտություններով ապրելու վերաբերյալ իրենց փորձառություններով։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 20–21:)