Նոր Կտակարան 2023
Օրինաչափություն ուսուցման համար


«Օրինաչափություն ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Հին Կտակարան 2023 (2023)

«Օրինաչափություն ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2023

Նկար
Երեխաների միության ուսուցիչը երեխայի հետ

Օրինաչափություն ուսուցման համար

Այս ուսուցողական նյութի մեջ դուք կգտնեք հետևյալ երեք քայլով կրկնվող օրինաչափությունը յուրաքանչյուր համառոտ շարադրանքում. հրավիրեք կիսվել, ուսուցանեք վարդապետությունը և խրախուսեք տնային ուսումնասիրությունը: Շատ դեպքերում, երբ ուսուցանեք, այս օրինաչափության տարրերը կարող են համընկնել կամ հանդիպել տարբեր կարգով: Օրինակ՝ մտածեք, որ կիսվելը վարդապետություն ուսուցանելու հնարավորություն է, իսկ վարդապետության ուսուցումը պետք է ներառի կիսվելու հրավերներ: Նմանապես, դասարանային քննարկման ժամանակ կարող է տեղի ունենալ տնային ուսուցման խրախուսում: Թույլ տվեք, որ այս օրինաչափության փոփոխությունները բնականորեն տեղի ունենան, հետևելով Հոգու հուշումներին, որ բավարարեք այն մարդկանց կարիքները, ում ուսուցանում եք:

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի բաղկացուցիչ մաս, հրավիրեք երեխաներին կիսվել իրենց զգացումներով, կարծիքներով և ձեր ուսուցանած սկզբունքներին առնչվող իրենց փորձառություններով: Նրանց մեկնաբանությունները կարող են ներառել փորձառություններ, որոնք ունեցել են տանը սովորելիս: Կարող եք նաև կրկնել նախորդ շաբաթվա նրանց սովորածը և հարցնել, թե ինչպես է այն ներգործել իրենց կյանքի վրա:

Ուսուցանեք վարդապետությունը

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետությունը, որն ուսուցանելու եք երեխաներին: Խորհեք, թե սուրբ գրության ինչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և այլ ուսուցողական նյութերով կարող եք կիսվել, որպեսզի օգնեք երեխաներին սովորել և գործել՝ համաձայն իրենց սովորած ավետարանի սկզբունքների։ Օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ Նա վկայում է ճշմարտության մասին։ Փնտրեք ստեղծագործական և ոգեշնչված ուղիներ, որպեսզի օգնեք նրանց ոգևորվել իրենց սովորածով։

Գաղափարների համար, թե ինչպես օգտագործել երաժշտությունը վարդապետությունն ուսուցանելու համար, տես «Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար» և «Օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը և օրհներգերը» բաժինները՝ այս ձեռնարկի հավելվածում։

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Քանի որ տունը ավետարանի ուսումնասիրության կենտրոնն է, որպես Երեխաների միության ուսուցիչ, ձեր նպատակներից մեկն է խրախուսել տնային ուսումնասիրությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասարանում սովորածով: Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին և նրանց ծնողներին տանը շարունակել սովորել Նոր Կտակարանը։