Նոր Կտակարան 2023
Դուք երեխաների ուսուցիչ եք


«Դուք երեխաների ուսուցիչ եք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Հին Կտակարան 2023 (2023)

«Դուք երեխաների ուսուցիչ եք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուսը՝ երեխային գրկած

Դուք երեխաների ուսուցիչ եք

Դուք կանչվել եք Աստծո կողմից՝ ուսուցանելու Նրա զավակներին Փրկիչի ձևով։ Դուք ի սպաս եք դրվել այս կոչմանը Նրա սուրբ քահանայության իշխանությամբ։ Եթե դուք անգամ փորձառու ուսուցիչ չեք, եթե դուք ապրում եք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթում եք և ուսումնասիրում սուրբ գրությունները, Երկնային Հայրը կշնորհի ձեզ ազդեցություն և Սուրբ Հոգու զորությունը` օգնելով ձեզ հաջողության հասնել (տես 2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր խնամքին, Աստծո զավակներն են, և Նա գիտի, թե ինչի կարիք ունեն և ինչպես լավագույնս հասնել նրանց: Երբ աղոթքով փնտրեք Սուրբ Հոգու ազդեցությունը, Նա կառաջնորդի ձեր նախապատրաստության ընթացքում և ուսուցման ժամանակ: Նա կհայտնի ձեզ, թե ինչ պիտի ասեք և ինչ պիտի անեք (տես 2 Նեփի 32․5

Երբեք մի թերագնահատեք ավետարանը հասկանալու երեխայի ունակությունը: Այս թանկագին երեխաները շարունակաբար կլանում են տեղեկություններ, որոնք վերաբերում են իրենց կյանքի բոլոր կողմերին` կազմելով ու վերամշակելով իրենց կարծիքները և բացահայտումներ անելով ու դրանցով կիսվելով: Սա հատկապես ճշմարիտ է ավետարանի հարցում, քանի որ երեխաները պատրաստ են ու ցանկանում են սովորել նրա պարզ ճշմարտությունները: Նրանց հավատքը հոգևոր բաների հանդեպ ամուր է և մաքուր, ու ցանկացած պահ սովորելու հնարավորություն է: Նրանք պատրաստակամ գործում են համաձայն իրենց սովորածի, նույնիսկ եթե իրենց հասկացողությունը դեռ լիարժեք չէ: Ահա թե ինչպես պետք է մենք բոլորս ընդունենք ավետարանը: Ինչպես Փրկիչն է ուսուցանել. «Ով որ Աստուծոյ արքայութիւնը չընդունի ինչպէս երեխայ` նա չի մըտնիլ նորա մէջ» (Ղուկաս 18.17):

Երեխաներին ուսուցանելու կոչումը սրբազան պարտք է և ծանրաբեռնվածության զգացումը երբեմն նորմալ է: Բայց հիշեք, որ Երկնային Հայրը կանչել է ձեզ, և Նա կաջակցի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և եթե դուք ծառայեք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (Վարդապետություն և Ուխտեր 4.2), Նա կմեծացնի ձեր ունակությունները, պարգևները և տաղանդները, իսկ ձեր ծառայությունը կօրհնի ձեր ուսուցանած երեխաների կյանքը: