Նոր Կտակարան 2023
Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ


«Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ նյութեր», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2023)

«Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ նյութեր», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
կանայք ուսուցանում են փոքր երեխաներին եկեղեցու դասարանում

Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ

Այս նյութերը կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում։

Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար

Կարող եք հարմարեցնել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար վարժությունները Երեխաների միության ձեր դասին օգտագործելու համար։ Մի անհանգստացեք, եթե երեխաներն արդեն կատարել են այդ վարժությունները տանը իրենց ընտանիքների հետ․ կրկնությունը օգնում է երեխաներին սովորել: Գուցե երեխաները ցանկանան ձեզ պատմել, թե վարժությունն ինչպես կատարեցին իրենց ընտանիքի հետ և ինչ սովորեցին:

Հիմներ և մանկական երգեր

Հոգևոր երաժշտությունը հրավիրում է Հոգին, օգնում է մեզ զգալ Աստծո սերը և ուսուցանում է վարդապետությունը անմոռանալի եղանակով: Բացի Հիմներ և մանկական երգերի տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org և Sacred Music և Gospel Media հավելվածներում:

Գաղափարների համար տես «Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար» և «Օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը և օրհներգերը» բաժինները՝ այս ձեռնարկի հավելվածում։

Նայեք ձեր փոքրիկներին

Նայեք ձեր փոքրիկներին․ Մանկական ձեռնարկ գրքում նշված թեմաներից շատերը նման են այն թեմաներին, որոնք ուսուցանելու եք Երեխաների միությունում: Հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին, մանուկների ձեռնարկում կարող եք փնտրել հավելյալ երգեր, պատմություններ, վարժություններ ու ձեռքի աշխատանքներ:

Ընկեր

Ընկեր ամսագիրն ունի պատմություններ ու վարժություններ, որոնք կարող են լրացնել այն սկզբունքները, որոնք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ձեռնարկից։

Նոր Կտակարանի պատմություններ

«Նոր Կտակարանի պատմություններ» գիրքը կարող է օգնել երեխաներին սովորել Նոր Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները: Դուք կարող եք գտնել նաև այդ պատմությունների տեսանյութերը Gospel Library հավելվածում և GospelMedia.ChurchofJesusChrist.org կայքում:

Սուրբգրային պատմությունների գունավորման գիրք․ Նոր Կտակարան

Այս նյութը պարունակում է գունավորման զվարճալի էջեր, որոնք կնպաստեն երեխաների ուսուցմանը Նոր Կտակարանից։

Տեսաֆիլմեր և արվեստ

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել երեխաներին հասկանալ վարդապետությունը և մտովի պատկերացնել պատմությունները, որոնք կապված են սուրբ գրությունների հետ։ Այցելեք Gospel Media GospelMedia.ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի օգտվեք Եկեղեցու մեդիանյութերի հավաքածուից։ Gospel Media հավելվածը հասանելի է նաև որպես բջջային հավելված։ Շատ պատկերներ, որոնք կարող եք օգտագործել դասարանում, տեղադրված են Ավետարանի պատկերագրքում։

Ուսուցանել Փրկչի ձևով

Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքները: Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։