Նոր Կտակարան 2023
Բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները


«Բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2023)

«Բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2023

Նկար
Երեխաների միության դասարան

Բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները

Երեխաների միության ղեկավարները պարտականություն ունեն սովորեցնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը բոլոր երեխաներին, ներառյալ նրանց, ովքեր ունեն սահմանափակ կարողություններ։ Երեխաների միությունում յուրաքանչյուր երեխայի պետք է ողջունել, սիրել, կրթել ու ներգրավել: Նման մթնոլորտում բոլոր երեխաների համար ավելի հեշտ է հասկանալ մեր Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի սերը, և զգալ ու ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը: Հետևյալ մտքերը կօգնեն ձեզ բավարարել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքները։

  • Իմացեք երեխայի հատուկ կարիքները Այդ անելու լավագույն եղանակը երեխայի ծնողների կամ խնամակալների հետ զրուցելն է։ Պարզեք, թե ինչ եղանակներով է երեխան ավելի լավ սովորում, և որ ռազմավարությունն է առավել օգտակար։ Դուք կարող եք նաև խորհրդակցել Երեխաների միության մյուս ղեկավարների և ուսուցիչների հետ, ովքեր կարող են կիսվել փորձով ու մտքերով։

  • Ստեղծեք դրական մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա ապահով և սիրված է զգում Իմացեք ձեր դասարանում գտնվող բոլոր երեխաների անունները և օգնեք նրանց զգալ ընդունված, սիրված և ընդգրկված: Սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներին հաճախ են քննադատում, ուստի հնարավորություններ գտեք գովաբանել նրանց` դրական վարքագծի համար:

  • Կատարեք հարմարեցումներ, որպեսզի բոլորը կարողանան մասնակցել Փոքր փոփոխություններ կարող են կատարվել վարժությունների համար, որոնք կապահովեն, որ բոլոր երեխաները կարողանան սովորել, ներառյալ նրանք, ովքեր ունեն ֆիզիկական սահմանափակումներ կամ սովորելու դժվարություններ: Օրինակ, եթե վարժության ժամանակ խորհուրդ է տրվում նկար ցուցադրել, դրա փոխարեն կարող եք երգել դրան առնչվող երգ, որպեսզի ընդգրկեք տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին:

  • Ստեղծեք հետևողական դասարանային սահմանակարգեր և կառուցվածք Ուղիներից մեկը դասարանային ժամանակացույցի պաստառ ստեղծումն է, որը ցույց կտա, թե դասն ինչպես կանցնի։ Ձեր ժամանակացույցը կարող է ներառել աղոթքները, ուսուցման ժամանակը և վարժության ժամանակը: Դա կարող է օգնել նվազեցնել անորոշության զգացումը, որը կարող է մեծացնել անհանգստությունը որոշ երեխաների մոտ:

  • Օգտագործեք տեսողական հուշումներ Սովորելու դժվարություններ կամ վարքագծի խնդիրներ ունեցող երեխաների համար կարող են օգտակար լինել տեսողական հուշումները, օրինակ, պատշաճ վարքագիծ ձևավորող նկարները, ինչպես օրինակ` հարցին պատասխանելուց առաջ ձեռք բարձրացնելը։

  • Հասկացեք, թե ինչո՞ւ են երեխաները խնդրահարույց վարքագիծ դրսևորում։ Սովորեք սահմանափակ ունակությունների կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ազդել երեխայի վրա` դրդելով ոչ պատշաճ վարվելակերպ դրսևորել։ Շատ ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում, երբ խնդրահարույց վարքագիծ է առաջանում։ Աղոթքով մտածեք, թե ինչպես փոփոխեք իրավիճակը, որպեսզի լավագույնս աջակցեք երեխային։