Նոր Կտակարան 2023
Հունվարի 23-29-ը։ Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը»


«Հունվարի 23-29-ը: Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3. «Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 23-29-ը: Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Նավու Իլինոյս Տաճարի ապակենկարով պատուհանը, Թոմ Հոլդման

Հունվարի 23-29-ը

Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3

«Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»

Երբ կարդաք Հովհաննես Մկրտիչի և Հիսուս Քրիստոսի մկրտության մասին, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար բաժինը կարող է օգնել ձեզ հասկանալ այս հատվածները, նաև այն կօգնի ձեզ աջակցել երեխաների տնային ուսումնասիրությանը։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի երեխաներին հնարավորություն տաք կիսվել իրենց սովորածով, ցույց տվեք Հիսուսի մկրտության նկարը։ Խնդրեք նրանց պատմել ձեզ, թե ինչ է տեղի ունենում այդ նկարում, և ինչ կարծիք ունեն նրանք մկրտության մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 3.13–17

Ես կարող եմ մկրտվել, ինչպես Հիսուսը մկրտվեց

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հիսուսի մկրտության պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին պատրաստվել մկրտությանը:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Փրկիչի մկրտության պատմությունը (տես Մատթեոս 3.13–17, տես նաև «Գլուխ 10․ Հիսուսը մկրտվեց»: Նոր Կտակարանի պատմություններում 26-29, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում): Բացատրեք, որ Հիսուսին ընկղմումով մկրտեց մեկը, ով ուներ քահանայության իշխանություն: Պատմությունը մի քանի անգամ կրկնեք և հրավիրեք երեխաներին կիսվել մանրամասներով, որ իրենք հիշում են:

  • Ցույց տվեք Հիսուսի մկրտության նկարը այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում: Թող երեխաները նշեն այդ երկու նկարների միջև եղած նմանությունները: (Այս շաբաթվա համառոտ շարադրանքում՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում, պատկերված է, թե ինչպես է Հիսուսը մկրտվում):

  • Վերանայեք այն խոստումները, որոնք երեխաները տալիս են մկրտվելիս (տես Մոսիա 18.8–10, Վարդապետություն և Ուխտեր 20.37, Ավետարանական թեմաներ, «Մկրտություն», topics.ChurchofJesusChrist.org)։ Հարցրեք նրանց, թե այս խոստումներից որո՞նք են նրանք արդեն կատարում:

  • Հրավիրեք եպիսկոպոսության անդամներից մեկին երեխաներին պատմել մկրտության հարցազրույցի մասին, որ նրանք ունենալու են նախքան մկրտությունը:

  • Միասին երգեք մկրտության մասին մի երգ, օրինակ՝ «Baptism» (Children’s Songbook, 100–101)։ Երեխաներից մեկին կարող եք խնդրել խմբավարել մյուս երեխաներին։

Նկար
աղջիկը մկրտվում է

Մկրտվելով մենք կարող ենք հետևել Հիսուս օրինակին:

Մատթեոս 3․11, 16

Սուրբ Հոգին օգնում է ինձ

Մկրտությանը նախապատրաստվելուց բացի, երեխաները նաև նախապատրաստվում են ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Ինչպե՞ս կարող եք աջակցել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք Մատթեոս 3.11,16 հատվածները, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա, երբ Նա մկրտվեց (աղավնին հայտնվեց որպես նշան, որպեսզի ցույց տար, որ դա տեղի է ունեցել): Ցույց տվեք «Սուրբ Հոգու պարգևը» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 105) և բացատրեք, որ մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը հաստատման ժամանակ:

  • Մի արկղ բերեք, որի մեջ կան առարկաներ, ինչպիսիք են՝ Հիսուսի նկարը, տաք ծածկոց, կողմնացույց ու քարտեզ: Հրավիրեք երեխաներին ընտրել մի առարկա ու այնուհետև բացատրել, թե ինչպես է յուրաքանչյուր առարկան հանդիսանում մի եղանակ, որի միջոցով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ. Նա վկայում է Հիսուսի մասին (տես Հովհաննես 15․26), մխիթարում է մեզ (տես Հովհաննես 14.26) և ցույց է տալիս ճիշտ ճանապարհը (2 Նեփի 32.5):

  • Կիսվեք ձեր անձնական փորձառություններով այն մասին, թե ինչպես եք օգնություն ստացել Սուրբ Հոգուց:

  • Մինչ կերգեք Սուրբ Հոգու մասին մի երգ, օրինակ՝ «Սուրբ Հոգին» երգը Մանկական երգեր էջ 105, հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնում մեզ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 3

Ես օրհնված եմ Ահարոնյան Քահանայության արարողությունների միջոցով

Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայություն էր կրում, ուստի Մատթեոս 3-ում նրա մասին կարդալը լավ հնարավորություն է երեխաներին Ահարոնյան Քահանայության մասին սովորեցնելու համար: Օգնեք նրանց ճանաչել օրհնություններն ու զորությունը, որոնք գալիս են մեզ այս քահանայության միջոցով:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կազմել Ահարոնյան Քահանայության պարտականությունների ցանկ` օգտվելով Վարդապետություն և Ուխտեր 20.46, 58–60, 84.111 հատվածներից: Խնդրեք երեխաներին Մատթեոս 3 գլխում ուշադրություն դարձնել այն օրինակներին, թե ինչպես էր Հովհաննեսը կատարում այս պարտականությունները: Ինչպե՞ս կարող ենք մենք բոլորս հրավիրել մյուսներին գալ Քրիստոսի մոտ, ինչպես որ Հովհաննեսն էր անում:

  • Ցույց տվեք մի քանի նկարներ, որտեղ Ահարոնյան Քահանայության կրողներն իրականացնում են մկրտության ու հաղորդության սպասավորման արարողությունները (տես Ավետարանի պատկերագիրք, էջեր 103-4, 107-8): Քննարկեք, թե ինչպես են այս արարողությունները նախապատրաստում մեզ ընդունել Հիսուս Քրիստոսին ու Նրա Քավության օրհնությունները:

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 13.1 հատվածը և բացատրեք, որ Հովհաննես Մկրտիչը Ահարոնյան Քահանայությունը փոխանցեց Ջոզեֆ Սմիթին: Հարցրեք երեխաներին, թե նրանք ինչպես են օրհնվել Ահարոնյան Քահանայության վերականգնման շնորհիվ:

Մատթեոս 3.13–17, Մարկոս 1.1–11, Ղուկաս 3.2-18

Ես կարող եմ պահել իմ մկրտության ուխտերը

Հիսուսի մկրտության պատմությունը լավ հնարավորություն է տալիս, որ օգնենք երեխաներին հիշել իրենց մկրտության ուխտը և կրկին պարտավորվել պահել դրանք:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Մարկոս 1․1–11 հատվածները։ Քննարկեք, թե ինչու է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք մկրտվենք: Ինչո՞ւ Հիսուսը մկրտվեց, չնայած որ նա կարիք չուներ մաքրվելու մեղքից: Օգնեք երեխաներին գտնել այս հարցի պատասխանները Մատթեոս 3.13–15 և 2 Նեփի 31.6–7 հատվածներում:

  • Վերհիշեք այն ուխտերը, որ երեխաները կապել են մկրտության ժամանակ, որոնց մասին գրված է Մոսիա 18.8–10-ում և Վարդապետություն և Ուխտեր 20.37-ում: Հրավիրեք երեխաներին այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում գրի առնել այս հղումները։

  • Պատրաստեք մի քանի զույգ քարտ միանման արտահայտություններով կամ նկարներով, որոնք ներկայացնում են մեր մկրտության ուխտերը: Քարտերը դրեք երեսնիվայր: Հրավիրեք երեխաներին հերթով երկուական քարտ շրջել` փնտրելով դրա հավասարակիցը: Հավասարակիցը գտնելուց հետո հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են պահել այդ ուխտը:

  • Կիսվեք, թե պահելով ձեր ուխտերը, ինչպես եք օրհնվել:

Մատթեոս 3․11, 16

Սուրբ Հոգին կարող է առաջնորդել ինձ

Երեխաները սովորում են, թե ինչպես ճանաչել ու հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը: Օգնեք նրանց հասկանալ, որ իրենց մկրտության ուխտերը պահելով, արժանի կլինեն ստանալ Նրա առաջնորդությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի կարդալ հետևյալ սուրբ գրություններից մեկը և բացատրել, թե ինչ է այն ուսուցանում այն մասին, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ. Հելաման 5․30, Վարդապետություն և Ուխտեր 6․23, 8․2–3, 11․12–13։

  • Երեխաներից մեկին խնդրեք կարդալ Մատթեոս 3.11-ը: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին նման կրակի: Օրինակ` կրակը հարմարություն է պարգևում և լույս է տալիս մեզ առաջնորդելու համար (տես Հովհաննես 15.26, 2 Նեփի 32.5):

  • Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և պարզել ձեռքերը: Այնուհետև փետուրով կամ թելով դիպչեք նրանց ափերին: Խնդրեք նրանց հայտնել ձեզ, երբ նրանք դա զգան: Ի՞նչ է ուսուցանում այս գործնական աշխատանքը Սուրբ Հոգու տպավորությունները ճանաչելու մասին:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել Սուրբ Հոգու հետ ունեցած իրենց փորձառություններով: Պահելով մեր ուխտերը, ինչպե՞ս կարող ենք ունենալ Սուրբ Հոգու առաջնորդությունը:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին, որ հարցնեն իրենց ծնողներին, ընտանիքի այլ անդամներին կամ ընկերներին՝ իրենց մկրտությունների մասին:

Բարելավենք մեր ուսուցումը

Փնտրեք անձնական ոգեշնչում: Մի համարեք այս համառոտ շարադրանքները որպես հրահանգներ, որոնց պետք է հետևեք ուսուցանելիս: Փոխարենը, օգտագործեք դրանք որպես մտքեր ձեր անձնական ոգեշնչումը ունենալու համար, մինչ կմտածեք ձեր ուսուցանած երեխաների կարիքների մասին։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 7։)