Նոր Կտակարան 2023
Հունվարի 9-15-ը։ Մատթեոս 2, Ղուկաս 2․ Եկանք նորան երկրպագելու


«Հունվարի 9-15-ը: Մատթեոս 2, Ղուկաս 2․ Եկանք նորան երկրպագելու», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 9-15-ը: Մատթեոս 2, Ղուկաս 2», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Մոգերը ճամփորդում են ուղտերով

Եկ պաշտենք նրան, Դանա Մարիո Վուդ

Հունվարի 9-15-ը։

Մատթեոս 2, Ղուկաս 2

Մենք եկանք Նորան երկրպագելու

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, Երկնային Հոր թանկագին որդիներն ու դուստրերն են: Խնդրեք Նրան օգնել ձեզ, երբ ձգտում եք սովորեցնել նրանց սուրբ գրություններից: Նա կարող է ուղղորդել ձեզ դեպի սկզբունքներ, որոնք դուք պետք է կարևորեք, և կարող է ոգեշնչել ձեզ վարժությունների գաղափարներով, որոնք կօգնեն Իր զավակներին:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչ գիտեն Քրիստոսի ծննդյան մասին: Ո՞ր հատվածներն են նրանց ամենից շատ դուր եկել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ղուկաս 2.1-14

Հիսուսը ծնվեց

Հիսուսը թողեց Իր Երկնային Հոր տունը, որպեսզի ծնվեր երկրի վրա և կարողանար լինել մեր Փրկիչը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հիշել Քրիստոսի ծննդյան պատմությունը:

Հնարավոր վարժություններ

  • Քրիստոսի ծննդյան պատմությունը կարդալիս հրավիրեք երեխաներին բեմականացնել այն կամ օգտվեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջից, որպեսզի կրկնեք պատմությունը: (Տես նաև «Գլուխ 5. Հիսուս Քրիստոսը ծնվեց» Նոր Կտակարանի պատմություններում 13-15, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում):

  • Եթե ունեք Քրիստոսի ծնունդը ներկայացնող փոքրիկ արձանիկներ, կարող եք բերել ու հրավիրել երեխաներին դնել դրանք համապատասխան տեղերում, մինչ կպատմեք նրանց Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը: Նաև կարող եք ցույց տալ Սուրբ ծննդյան նկար (տես օրինակ՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքում՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից): Մատնացույց արեք Սուրբ ծննդյանը մասնակից տարբեր մարդկանց ու հրավիրեք երեխաներին կիսվել այն ամենով, ինչ գիտեն յուրաքանչյուր մարդու մասին:

  • Միասին երգեք երեխաների սիրելի երգերը Հիսուսի ծնունդի մասին: Երբ դա անեք, փնտրեք Փրկիչի մասին ձեր վկայությունը բերելու հնարավորություններ: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչու են սիրում Հիսուսին:

Մատթեոս 2․1-12

Ես կարող եմ լավ ընծաներ տալ Հիսուսին

Մոգերը Հիսուսին նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ իրենք նույնպես կարող են նվերներ տալ Հիսուսին. օրինակ` սիրո, ծառայության և հնազանդության նվերներ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մոգերի նկարը, երբ երեխաների հետ վերանայեք նրանց պատմությունը, որը գտնվում է Մատթեոս 2.1-12-ում: Կարող եք ցույց տալ «Մոգերը նվերներ են տալիս» նկարը (ChurchofJesusChrist.org

  • Փաթեթավորեք նկարներ կամ առարկաներ նվերների տեսքով, որոնք կարող ենք տալ Հիսուսին: Հրավիրեք երեխաներին օգնել ձեզ բացել նվերներն ու քննարկել, թե ինչպես ենք այդ նվերները տալիս Փրկիչին:

  • Օգնեք յուրաքանչյուր երեխայի նկարել կամ գրել նվերների ցուցակ, որոնք կարող են տալ Հիսուսին, ինչպես օրինակ՝ «լավ ընկեր լինել» կամ «աղոթել»: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ցուցակներով դասարանի հետ և ընտրել մեկ «նվեր», որը նրանք կտան Հիսուսին այսօր:

Ղուկաս 2.40-52

Հիսուսը մի ժամանակ ինձ նման մանուկ էր

Փրկիչի մանկության մասին սովորելով՝ երեխաները կարող են կապեր գտնել Նրա հետ: Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես կարող են հիմա լինել Հիսուսի նման:

Հնարավոր վարժություններ

  • Ծխի երիտասարդներից մեկին հրավիրեք ձեր դասին և կիսվեք Հիսուսի մասին այն պատմությամբ, երբ Նա փոքր տարիքում ուսուցանում էր տաճարում:

  • Նախօրոք խնդրեք երեխաներից մի քանիսին բերել իրենց մանկության նկարները և ցուցադրել դրանք: Հարցրեք նրանց, թե ինչպես են իրենք մեծացել: Կիսվեք, թե ինչպես էր մեծանում Հիսուսը (տես Ղուկաս 2.40, 52): Երեխաների հետ երգեք «Jesus Once Was a Little Child» (Children’s Songbook, 55) կամ Փրկիչի մասին այլ երգ:

  • Կարդացեք Ղուկաս 2.52 հատվածը և բացատրեք, թե ինչ է նշանակում «իմաստությունը» և «հասակը»: Կարող եք խնդրել երեխաներին շարժումներով ցույց տալ, թե ինչ է նշանակում զարգանալ իմաստությունով և շնորհքով Աստծո և մարդկանց հետ: Օրինակ` նրանք կարող են շարժումներով ցույց տալ, որ գիրք են կարդում կամ օգնում են ինչ-որ կարիքավորի:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ղուկաս 2.1-21, Մատթեոս 2.1–12

Հին ժամանակների մարգարեները կանխագուշակել էին Փրկիչի ծնունդը

Մարգարեներն ու հավատացյալները դարեր շարունակ սպասել են Փրկիչի ծնունդին: Հասկանալով այս ճշմարտությունը, երեխաներն ավելի խորը կգնահատեն Փրկիչի կյանքն ու առաքելությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին խոսել այնպիսի բաների մասին, որոնց նրանք անհամբեր սպասում են, օրինակ` ծննդյան օր կամ որևէ տոն: Հրավիրեք երեխաներին կարդալ Հելաման 14.2–5 հատվածները և գտնել ինչ-որ բան, որին մարգարեներն անհամբեր սպասում էին:

  • Միասին կարդացեք Փրկիչի ծննդյան մասին մի քանի մարգարեություններ (տես Եսայիա 7․14, 9․6, 1 Նեփի 11․18, Հելաման 14․5)։ Օգնեք երեխաներին թվարկել այն մանրամասները, որոնք կան այս մարգարեություններում և գտնել դրանց իրականացումը Ղուկաս 2.1–21 և Մատթեոս 2.1-12 հատվածներում:

  • Հրավիրեք երեխաներին Մատթեոս 2․1–12 կամ Ղուկաս 2․1–21 հատվածներից նկարել որևէ նկար և կիսվել, թե ինչու են շնորհակալ, որ Հիսուսը ծնվել է:

Նկար
Մարիամը, Հովսեփը և Սիմեոնը մանուկ Հիսուսի հետ

Սիմեոնը երկրպագում է մանուկ Քրիստոսին, Գրեգ Ք. Օլսեն

Ղուկաս 2.40, 52

Հիսուսը զարգացավ «իմաստութիւնով և հասակով, և շնորհքով`Աստուծոյ և մարդկանց մոտ»

Երեխաները նույնպես պետք է Հիսուսի նման նախապատրաստվեն կարևոր առաքելության: Ի՞նչ կարող են նրանք սովորել Հիսուսի օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Մինչ կկարդաք Ղուկաս 2.40, 52-ը, հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչ էր անում Հիսուսը: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են փոխվել այն ժամանակից ի վեր, երբ փոքր էին: Կիսվեք ավետարանից քիչ-քիչ սովորելու ձեր փորձառությամբ։ Բերեք ձեր վկայությունը Փրկիչի մասին:

  • Ավարտեք գործնական աշխատանքները, որոնք լուսաբանում են Ղուկաս 2.40, 52 հատվածների արտահայտությունները: Օրինակ՝ կարող եք չափել յուրաքանչյուր երեխայի հասակը («Հիսուսը զարգանում էր … հասակով») կամ հրավիրեք երեխաներին կիսվել սուրբ գրության իրենց սիրելի հատվածով («աճում էր և զորանում հոգիով»): Օգնեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչպես են իրենք մեծանում, և դրանով կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ:

  • Ղուկաս 2.40, 52 հատվածները վերանայելուց հետո հրավիրեք երեխաներին կիսվել, թե իրենց կարծիքով, Հիսուսն ինչպիսին էր իրենց տարիքում: Ինչպե՞ս կվարվեր Նա իր մայրիկի հետ: Ինչպե՞ս կվարվեր Իր եղբայրների և քույրերի հե՞տ:

Ղուկաս 2.41-52

Ես կարող եմ հետևել Հիսուսի օրինակին

Նույնիսկ փոքր տարիքում Հիսուսը տաճարում ուսուցանում էր ավետարանը: Նույն կերպ ձեր դասարանի երեխաները շատ բան կարող են ուսուցանել իրենց շրջապատում գտնվողներին:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին Ղուկաս 2.41–52 հատվածների պատմությունն ամփոփելու համար նախապատրաստված գալ: Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ պատմությունը, ուսուցանեք, թե ինչ է նշանակում «Հօր տանը լինել» (հատված 49) արտահայտությունը: Օրինակ՝ կարող եք ասել երեխաներին, թե ինչպիսի աշխատանք ունեք դուք կամ ձեր ծնողները: Ինչպիսի՞ աշխատանք կամ «գործ» էր անում Հովսեփը` Հիսուսի երկրային հայրը (տես Մատթեոս 13․55)։ Ո՞րն է Իր Երկնային Հոր աշխատանքը (տես Ղուկաս 2․46–49, տես նաև Մովսես 1․39

  • Երեխաների հետ կարդացեք Ղուկաս 2.46-49-ը և հարցրեք. «Ինչպե՞ս էր Հիսուսը Իր «Հօր տանը լինում»: Օգնեք երեխաներին գրատախտակի վրա թվարկել կամ նկարել եղանակներ, որոնցով նրանք նույնպես կարող են օգնել Երկնային Հոր գործի կատարմանը:

  • Որպեսզի օգնեք երեխաներին վստահ լինել, որ իրենք ևս պատանի Հիսուսի նման կարող են ուսուցանել ավետարանը այդ հասակում, օգնեք նրանց, որ միմյանց ուսուցանեն մի սկզբունք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամներին ուսուցանել ինչ-որ բան, որը սովորեցին Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաները հետաքրքրասեր են և սովորում են շատ եղանակներով: Երեխաներին դուր է գալիս սովորել նոր ու զանազան փորձառությունների միջոցով: Կիրառեք այնպիսի գործնական աշխատանքներ, որոնք կօգնեն նրանց շարժվել, օգտագործել իրենց բոլոր զգայարանները, հետազոտել և փորձել նոր բաներ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)