Նոր Կտակարան 2023
Հունվարի 9-15: Մատթեոս 2, Ղուկաս 2. Եկանք նորան երկրպագելու


«Հունվարի 9-15: Մատթեոս 2, Ղուկաս 2. Եկանք նորան երկրպագելու», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 9-15: Մատթեոս 2, Ղուկաս 2», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Մոգերը ճամփորդում են ուղտերով

Եկէք ցնծանք Տէրովը, Դանա Մարիո Վուդ

Հունվարի 9-15

Մատթեոս 2, Ղուկաս 2

Եկանք նորան երկրպագելու

Երբ կարդաք Մատթեոս 2-ը և Ղուկաս 2-ը, ուշադրություն դարձրեք ձեր ստացած բոլոր հոգևոր հուշումներին: Այս համառոտ շարադրանքում գտնվող ուսումնասիրության գաղափարները կարող են օգնել ձեզ հայտնաբերել այս գլուխներում գտնվող որոշ կարևոր և համապատասխան սկզբունքներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուսի ծննդյան օրվանից պարզ դարձավ, որ Նա սովորական երեխա չէր: Երկնքում հայտնված նոր աստղը և հրեշտակների բերկրալի հայտարարությունը չէին, որ Հիսուսի մանկությունը առանձնահատուկ դարձրին: Դրան նպաստեց նաև այն փաստը, որ տարբեր ազգերի, մասնագիտության և մշակույթների բազմաթիվ հավատարիմ մարդիկ անմիջապես կապվածություն զգացին Նրա հանդեպ: Նույնիսկ, նախքան Նա կասեր՝ «եկ, հետևիր ինձ», մարդիկ գալիս էին Նրա մոտ (Ղուկաս 18․22): Իհարկե, ոչ բոլորն էին գալիս Նրա մոտ: Շատերը չէին նկատում Նրան, իսկ նախանձ կառավարիչը նույնիսկ ցանկանում էր խլել Նրա կյանքը: Բայց խոնարհ, մաքուր ու նվիրված արդարություն փնտրողները Նրա մեջ գտան այն, ինչ փնտրում էին․ գտան իրենց խոստացված Մեսիային: Նրանց նվիրումը ոգեշնչում է մեզ, քանի որ «մեծ ուրախութիւնը», որ տրվեց հովիվներին, «բոլոր ժողովրդի» համար էր, և «Փրկիչը Որ է Քրիստոս Տէրը», ծնվեց այդ օրը բոլորիս համար (տես Ղուկաս 2.10–11):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ղուկաս 2.1-7

Հիսուս Քրիստոսը ծնվեց համեստ պայմաններում

Չնայած Հիսուս Քրիստոսը ուներ փառքը Հայր Աստծո մոտ «աշխարհքի լինելուցն առաջ» (Հովհաննես 17.5), Նա պատրաստ էր ծնվել համեստ պայմաններում և ապրել մեզ հետ՝ երկրի վրա: Երբ կարդում եք Ղուկաս 2.1–7-ը, խորհեք, թե Նրա ծննդյան այս պատմությունն ինչ է ուսուցանում ձեզ Նրա մասին: Փորձեք այս պատմության մեջ գտնել որևէ մանրուք կամ հուշում, որը չեք նկատել նախկինում: Դրանց բացահայտումն ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր զգացմունքների վրա։

Տես նաև «Մանուկ Քրիստոսը» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org-ում:

Մատթեոս 2․1–12, Ղուկաս 2․8-38

Շատ վկայություններ կան Քրիստոսի ծննդի մասին

Քրիստոսի ծնունդը և մանկությունը նշանավորվեցին տարբեր խավերի ականատեսների և երկրպագողների կողմից: Երբ ուսումնասիրում եք նրանց պատմությունները, ի՞նչ եք սովորում Քրիստոսին երկրպագելու և վկայելու եղանակների մասին:

Քրիստոսի վկան

Ես ի՞նչ եմ սովորում Քրիստոսին երկրպագելու և Նրա մասին վկայելու մասին:

Քրիստոսի վկան

Հովիվներ (Ղուկաս 2.8–20)

Ես ի՞նչ եմ սովորում Քրիստոսին երկրպագելու և Նրա մասին վկայելու մասին:

Քրիստոսի վկան

Սիմեոն (Ղուկաս 2.25–35)

Ես ի՞նչ եմ սովորում Քրիստոսին երկրպագելու և Նրա մասին վկայելու մասին:

Քրիստոսի վկան

Աննա (Ղուկաս 2.36–38)

Ես ի՞նչ եմ սովորում Քրիստոսին երկրպագելու և Նրա մասին վկայելու մասին:

Քրիստոսի վկան

Մոգեր (Մատթեոս 2․1-12

Ես ի՞նչ եմ սովորում Քրիստոսին երկրպագելու և Նրա մասին վկայելու մասին:

Տես նաև 1 Նեփի 11.13–23, 3 Նեփի 1.5–21, «Հովիվներն իմանում են Քրիստոսի ծննդի մասին» և «Մանուկ Հիսուսին ներկայացնում են տաճարում» (տեսանյութեր), ChurchofJesusChrist.org:

Մատթեոս 2.13-23

Ծնողները կարող են հայտնություն ստանալ իրենց ընտանիքները պաշտպանելու համար

Առանց երկնքի օգնության Հովսեփը երբեք չէր կարող կատարել այն, ինչ իրեն խնդրել էին՝ պաշտպանել Հիսուսին Իր մանկության տարիներին: Մոգերի նման նա մի հայտնություն ստացավ, որը նախազգուշացրեց նրան վտանգի մասին: Երբ Մատթեոս 2.13–23-ում կարդաք Հովսեփի փորձառության մասին, մտածեք այն ֆիզիկական և հոգևոր վտանգների մասին, որոնց ընտանիքները բախվում են այսօր: Խորհեք փորձառությունների շուրջ, երբ դուք զգացել եք Աստծո առաջնորդությունը՝ ձեզ և ձեր սիրելի մարդկանց պաշտպանելիս: Կարող եք այդ փորձառություններով կիսվել ուրիշների հետ: Ի՞նչ կարող եք անել ապագայում այսպիսի առաջնորդություն ստանալու համար:

Բացի այդ, կարող եք դիտել «Առաջին Սուրբ Ծննդյան ոգին» տեսանյութը (ChurchofJesusChrist.org), որպեսզի պատկերացնեք, թե Հովսեփն ինչ զգաց, երբ բախվեց Աստծո Որդու մասին հոգ տանելու պատասխանատվության հետ:

Ղուկաս 2.40-52

Նույնիսկ պատանի հասակում Հիսուսը կենտրոնանում էր Իր Հոր կամքը կատարելու վրա

Պատանի Փրկիչը այնպիսի զորությամբ էր ուսուցանում ավետարանը, որ նույնիսկ տաճարի ուսուցիչները զարմացած էին Նրա «իմաստութեան եւ պատասխանների վերայ» (Ղուկաս 2.47): Այս հատվածներից ի՞նչ եք սովորում պատանի Փրկիչի մասին: Ձեր ճանաչած երիտասարդ մարդիկ ինչպե՞ս են փորձում «[իրենց] Հօր տանը լինե[լ]»։ (Ղուկաս 2.49) Երեխաներն ու երիտասարդները ինչպե՞ս են օգնել ձեզ ավելի խորը հասկանալ ավետարանը: Ուրիշ ի՞նչ եք սովորում Հիսուսի մանկության օրինակից Ղուկաս 2.40–52-ում և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 3.24–26-ում (Ավետարանի հավելվածում):

Նկար
պատանի Հիսուսը ուսուցիչների հետ տաճարում

«Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ»։ (Ղուկաս 2.49)

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը

Քանի որ դարերի ընթացքում շատ «պարզ ու արժեքավոր» ճշմարտություններ կորսվեցին Աստվածաշնչից (1 Նեփի 13.28, տես նաև Մովսես 1.41), Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին կատարել Աստվածաշնչի ոգեշնչված վերանայում, որը հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Շատ վերանայումներ, որոնք կատարվեցին մարգարեի կողմից, ներառված են սուրբ գրությունների Վերջին Օրերի Սրբերի հրատարակության հավելվածում: Ջոզեֆ Սմիթի Մատթեոս 24-ի թարգմանությունը, որը հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս, կարելի է գտնել Թանկագին Մարգարիտում: Ավելին իմանալու համար տես «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն (ՋՍԹ)» Ավետարանի բառարանում և Ավետարանի թեմաներում «Ավետարան, անսխալականություն» հոդվածը (topics.ChurchofJesusChrist.org):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ղուկաս 2Հրավիրեք ընտանիքի անդամներին ընտրել Ղուկաս 2-րդ գլխում նկարագրված որևէ անձի, կարդալ մի քանի հատված այդ մարդու՝ Փրկիչի հետ ունեցած փոխգործակցության մասին և կիսվել նրա սովորած որևէ բանով, ինչը մեծացնում է նրա հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Միասին երգեք «Mary’s Lullaby» կամ «The Nativity Song» (Children’s Songbook, 44–45, 52–53): Այս երգերից ի՞նչ ենք սովորում Փրկիչի ծնունդի մասին:

Մտածեք, թե արվեստի ստեղծագործությունն ինչպես կարող է ընդլայնել Քրիստոսի ծննդյան մասին ձեր քննարկումը: (Օրինակների համար, տես Ավետարանի պատկերագիրք կամ history.ChurchofJesusChrist.org/exhibit/birth-of-Christ:)

Մատթեոս 2.1–12Մենք ի՞նչ ենք սովորում Փրկիչին փնտրելու և գտնելու մոգերի օրինակից:

Ղուկաս 2․41-49Ի՞նչ է «Հոր տունը»: (Ղուկաս 2.49, տես Մովսես 1.39, Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցում, 1.2, ChurchofJesusChrist.org): Ի՞նչ ենք սովորում «Հոր տան» մասին Ղուկաս 2.41–49-ում նկարագրված պատմությունից: Գրի առեք որոշ եղանակներ, որոնցով ձեր ընտանիքը կարող է ներկա լինել Հոր տանը և դրեք դրանք որևէ տարայի մեջ: Գալիք շաբաթվա ընթացքում, երբ ձեր ընտանիքը փնտրի Երկնային Հոր գործը կատարելու եղանակներ, նրանք կարող են ընտրել տարայի մեջ դրված գաղափարներից: Ժամանակ նախատեսեք ձեր փորձառություններով կիսվելու համար:

Ղուկաս 2.52Ի՞նչ կարող ենք սովորել Ղուկասի 2.52-ից այն մասին, թե Հիսուսն ինչպես էր զարգանում Իր կյանքում: Ի՞նչ անձնական կամ ընտանեկան նպատակներ կարող ենք դնել, որպեսզի զարգանանք «իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Stars Were Gleaming», Children’s Songbook, 37:

Ինչպես բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութեր: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս լրացուցիչ գաղափարներ ձեռք բերելու համար օգտվեք նմանատիպ աղբյուրներից՝ ծանոթագրություններ, Թեմատիկ ուղեցույց, Աստվածաշնչի բառարան, Սուրբ գրքերի ուղեցույց և այլ օժանդակ նյութեր, որոնք կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Մարիամը, Հովսեփը և մանուկ Հիսուսը

Աշխարհի Փրկիչն աշխարհ եկավ համեստ պայմաններում: