Նոր Կտակարան 2023
Հունվարի 2-8: Մատթեոս 1, Ղուկաս 1. «Թող քո խոսքի պէս լինի ինձ»


«Հունվարի 2-8: Մատթեոս 1, Ղուկաս 1. Թող քո խոսքի պէս լինի ինձ», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հունվարի 2-8: Մատթեոս 1, Ղուկաս 1», Ե՛կ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Մարիամն ու Եղիսաբեթը

Հունվարի 2-8

Մատթեոս 1, Ղուկաս 1

«Թող քո խոսքի պէս լինի ինձ»

Երբ կարդում և խորհում եք Մատթեոս 1 և Ղուկաս 1 գլուխների շուրջ, գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Ի՞նչ վարդապետական ճշմարտություններ գտաք: Ո՞ր ուղերձներն ավելի մեծ արժեք կունենան ձեր և ձեր ընտանիքի համար: Այս համառոտ շարադրանքում բերված ուսումնասիրության գաղափարները կարող են օգնել ձեզ բացահայտել լրացուցիչ գաղափարներ:

Գրի առեք տպավորությունները

Մահկանացու կյանքի հեռանկարից դա անհնար էր: Կույսը չէր կարող հղիանալ, չէր կարող հղիանալ նաև չբեր կինը, ում ծնելիության տարիքը վաղուց անցել էր: Բայց Աստված ծրագիր ուներ Իր Որդու և Հովհաննես Մկրտիչի ծնունդի համար, ուստի` թե՛ Մարիամը, թե՛ Եղիսաբեթը, հակառակ երկրային բոլոր դժվարություններին, մայրացան: Օգտակար կլինի հիշել նրանց հրաշալի փորձառությունները, երբ մենք բախվում ենք որևէ անհնարին երևույթի հետ: Կարո՞ղ ենք արդյոք հաղթահարել մեր թուլությունները: Կարո՞ղ ենք մենք հուզել մեր ընտանիքի անդամի սիրտը, ով անարձագանք է թողնում մեր քայլերը: Գաբրիելի խոսքերը կարծես ուղղված էին նաև մեզ, երբ նա հիշեցնում էր Մարիամին. «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկասի 1.37): Իսկ Մարիամի պատասխանը կարող է լինել նաև մեր պատասխանը, երբ Աստված հայտնում է Իր կամքը. «Թող քո խօսքի պէս լինի ինձ» (Ղուկաս 1.38):

Նկար
անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ովքե՞ր էին Մատթեոսն ու Ղուկասը

Մատթեոսը հրեա մաքսավոր էր կամ հարկահավաք, ում Հիսուսը կանչեց որպես Իր առաքյալներից մեկը (տես Մատթեոսի 10.3, տես նաև Աստվածաշնչի բառարան, «Մաքսավորներ»): Մատթեոսը գրեց իր ավետարանը հիմնականում իր ընկերակից հրեաների համար, հետևաբար նա որոշեց շեշտել Հին Կտակարանի մարգարեությունները Մեսիայի մասին, որոնք կատարվել էին Հիսուսի կյանքի ու ծառայության միջոցով:

Ղուկասը հեթանոս (ոչ հրեա) բժիշկ էր, ով ճամփորդում էր Պողոս առաքյալի հետ: Նա գրեց իր ավետարանը Փրկիչի մահից հետո՝ հիմնականում ոչ հրեա լսարանի համար: Նա վկայեց Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ հանդիսանում էր և՛ հեթանոսների, և՛ հրեաների Փրկիչը: Նա գրանցեց ականատեսների պատմությունները Փրկիչի կյանքի մասին և ներառեց ավելի շատ պատմություններ այլ ավետարանների համեմատ՝ ընդգրկելով նաև կանանց:

Տես նաև Աստվածաշնչի բառարան, «Ավետարաններ», «Մատթեոս», «Ղուկաս»:

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26-35

Հիսուս Քրիստոսը ծնվեց մահկանացու մորից և անմահ Հորից

Մատթեոս 1.18–25 և Ղուկաս 1.26–35 հատվածներում նկատեք, թե Մատթեոսն ու Ղուկասը ինչպես են նկարագրել Հիսուսի ծնունդը: Նրանց նկարագրություններն ինչպե՞ս են ամրապնդել ձեր հավատքը Փրկիչի հանդեպ։ Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուսը թե՛ Աստծո Որդին էր և թե՛ Մարիամի:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, որ Հիսուս Քրիստոսի քավությունը «պահանջում էր անձնական զոհաբերություն անմահ էակի կողմից, ով ենթակա չէր մահվան: Սակայն Նա պետք է մահանար և կրկին հետ վերցներ Իր սեփական մարմինը: Փրկիչը միակն էր, ով կարող էր իրագործել սա: Իր մորից Նա ժառանգել էր մեռնելու զորությունը: Իր Հորից Նա ժառանգել էր զորություն մահվան վրա» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 34):

Ղուկաս 1.5-25, 57-80

Աստծո օրհնությունները գալիս են Իր իսկ ժամանակին

Եթե դուք հայտնվեք այնպիսի իրավիճակում, երբ սպասում եք օրհնության կամ թվում է, թե Աստված չի լսում ձեր աղոթքները, Եղիսաբեթի ու Զաքարիայի պատմությունը կարող է հիշեցնել ձեզ, որ Նա ձեզ չի մոռացել: Ինչպես խոստացել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը. «Ուստի, մինչ մենք աշխատում և սպասում ենք մեր որոշ աղոթքների պատասխաններին, ես տալիս եմ ձեզ իմ առաքելական խոստումը, որ դրանք կլսվեն և կստանան իրենց պատասխանը, չնայած, գուցե ոչ մեր ուզած ժամանակին կամ այնպես, ինչպես ցանկանում ենք։ Սակայն պատասխանները միշտ գալիս են ժամանակին և այնպես, ինչպես ամենագետ ու հավերժ կարեկից ծնողը պետք է պատասխանի դրանց» («Տիրոջ ապաւինողները», Լիահոնա, նոյեմբեր 2020, 115–16): Զաքարիան ու Եղիսաբեթը ինչպե՞ս հավատարիմ մնացին (տես Ղուկաս 1.5–25, 57–80): Դուք ինքներդ սպասո՞ւմ եք որևէ օրհնության: Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ակնկալում ձեզանից, մինչ դուք սպասում եք:

Նկար
Եղիսաբեթն ու Զաքարիան մանուկ Հովհաննեսի հետ

Հավատարմությամբ սպասելով՝ Եղիսաբեթն ու Զաքարիան օրհնվեցին որդով:

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26–38

Հավատարիմները պատրաստակամ հնազանդվում են Աստծո կամքին

Ինչպես Մարիամը, մենք ևս երբեմն համարում ենք, որ Աստծո ծրագիրը մեր կյանքի համար միանգամայն տարբերվում է մեր ծրագրից: Ի՞նչ ենք սովորում Մարիամի կողմից Աստծո կամքն ընդունելու պատմությունից։ Հետևյալ աղյուսակներում գրեք հրեշտակի և Մարիամի հայտարարությունները (տես Ղուկաս 1.26–38), ինչպես նաև այն ուղերձները, որ գտնում եք նրանց հայտարարություններում:

Հրեշտակի խոսքերը Մարիամին

Ուղերձ ինձ համար

Հրեշտակի խոսքերը Մարիամին

«Տէրը քեզ հետ է» (հատված 28):

Ուղերձ ինձ համար

Տերը տեղյակ է իմ իրավիճակի և մաքառումների մասին:

Հրեշտակի խոսքերը Մարիամին

Ուղերձ ինձ համար

Հրեշտակի խոսքերը Մարիամին

Ուղերձ ինձ համար

Մարիամի արձագանքները

Ուղերձ ինձ համար

Մարիամի արձագանքները

«Սա ինչպէ՞ս կ’լինի» (հատված 34):

Ուղերձ ինձ համար

Հարցեր տվեք՝ Աստծո կամքն ավելի լավ հասկանալու համար:

Մարիամի արձագանքները

Ուղերձ ինձ համար

Մարիամի արձագանքները

Ուղերձ ինձ համար

Երբ Մատթեոս 1.18–25-ում կարդում եք Հովսեփի արդարակյաց օրինակի մասին, ի՞նչ եք սովորում Աստծո կամքն ընդունելու մասին: Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ եք սովորում Եղիսաբեթի ու Զաքարիայի փորձառություններից (տես Ղուկաս 1):

Տես նաև Ղուկաս 22.42, Աստվածաշնչի բառարան «Գաբրիել»:

Ղուկաս 1.46-55

Մարիամը վկայում է Հիսուս Քրիստոսի առաքելության մասին

Մարիամի խոսքերը Ղուկաս 1.46–55-ում կանխագուշակեցին Փրկիչի առաքելության բնութագրերը: Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին Մարիամի հայտարարություններից: Այս հատվածները կարող եք համեմատել Աննայի խոսքերի հետ` Ա Թագավորաց 2.1-10-ում և Հիսուսի Երանիների հետ` Մատթեոս 5.3-12-ում: Հոգին ի՞նչ է ուսուցանում ձեզ, երբ խորհում եք այս հատվածների շուրջ:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 1․1–17Երբ ձեր ընտանիքը կարդում է Հիսուսի ծագումնաբանության մասին, կարող եք քննարկել ձեր սեփական ընտանիքի պատմությունը և կիսվել ձեր նախնիների մասին որոշ պատմություններով: Ձեր ընտանիքի պատմության մասին գիտելիքներն ինչպե՞ս կարող են օրհնել ձեր ընտանիքը: Ընտանեկան պատմության միջոցառումների մասին ավելին իմանալու համար տես FamilySearch.org/discovery:

Մատթեոս 1.20, Ղուկաս 1.11-13, 30Ինչի՞ց էին վախենում այս հատվածներում նկարագրված մարդիկ: Ի՞նչն է մեր վախի պատճառը: Աստված ինչպե՞ս կարող է հրավիրել մեզ «չվախենալ»:

Ղուկաս 1.37Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հավատալ, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ», կարող եք Ղուկաս 1 գլխում միասին գտնել Աստծո կատարած գործերը, որոնք կարելի է անհնարին համարել: Ուրիշ ի՞նչ պատմություններով կարող ենք կիսվել սուրբ գրություններից կամ մեր կյանքից, որոնցում Աստված, կարծես թե, անհնարին գործեր է կատարել: Ավետարանի պատկերագրքի նկարները կարող են որոշ գաղափարներ տրամադրել:

Ղուկաս 1.46–55Որո՞նք են այն մի քանի «մեծամեծ բաները», որոնք Փրկիչը կատարել է մեզ համար: Մեր հոգիների համար ինչ կարող է նշանակել՝ «փառաւորէ Տիրոջը»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «He Sent His Son», Children’s Songbook, 34–35:

Բարելավենք մեր ուսուցումը

Կիրառեք սուրբ գրությունները ձեր կյանքում: Սուրբ գրության հատվածը կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիրառել այն իրենց կյանքում (տես «Ուսուցանել Փրկչի ձևով», 21): Օրինակ՝ ընտանիքի անդամներն ինչպե՞ս կարող են կիրառել Մատթեոս 1 և Ղուկաս 1 գլուխներից իրենց սովորածը՝ Տիրոջ կոչին արձագանքելու համար:

Նկար
Գաբրիելը հայտնվում է Մարիամին

Օրհնեալ ես դու կանանց մէջ, Ուոլթեր Ռեյն