Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 135-136. «Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը իր սեփական արյամբ»


«Նոյեմբերի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 135-136․ «Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը իր սեփական արյամբ», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Նոյեմբերի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 135-136, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Քարթեջի բանտի արտաքին տեսքը

Քարթեջի բանտ

Նոյեմբերի 22-28-ը

Վարդապետություն և Ուխտեր 135-136

Նա «կնքեց իր առաքելությունը և իր գործերը իր սեփական արյամբ»

Երբ նախապատրաստվեք ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 135-36, փնտրեք սկզբունքներ, որոնք ազդել են ձեր կյանքի վրա: Մտածեք, թե այս համառոտ շարադրանքում գտնվող գաղափարները ինչպես կարող են օգնել երեխաներին սովորել և կիրառել այդ սկզբունքները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որ իրենք հիշում են այս տարի Ջոզեֆ Սմիթի և նրա կատարածի մասին իրենց սովորածից: Ցույց տվեք նկարներ այս տարվա Եկ, հետևիր ինձ, Անհատների և ընտանիքների համար կամ նախորդ գործնական աշխատանքի էջերից` նրանց օգնելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 135․1-2

Ջոզեֆ Սմիթը և Հայրում Սմիթը տվեցին իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի համար։

Ջոզեֆի և Հայրում Սմիթի նահատակության պատմությունը կարող է օգնել երեխաներին երախտագիտություն զգալ այդ մեծ մարդկանց վկայությունների և զոհաբերությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք «Գլուխ 57-ը. Մարգարեն սպանվեց» (Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 201–5)՝ պատմելով երեխաներին այն մասին, թե ինչպես մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրում Սմիթը մահացան: Կամ թող երեխաներից մեկը պատմի պատմությունը: Բերեք ձեր վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը իսկական մարգարե էր և տվեց իր կյանքը Տիրոջ և Նրա ավետարանի համար:

  • Կիսվեք երեխաների հետ մի քանի արտահայտություններով Մորմոնի Գրքի հատվածից, որը Հայրում Սմիթը կարդաց՝ նախքան Քարթեջի բանտ գնալը, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 135․5-ում: Խոսեք այն մասին, թե ինչպես այս հատվածը կարող էր մխիթարել Հայրումին: Կիսվեք սուրբ գրություններով, որոնք բերում են մխիթարություն, երբ անհանգիստ եք կամ տխուր:

Վարդապետություն և Ուխտեր 135․3

Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է:

Ողջ տարվա ընթացքում երեխաները սովորեցին, թե Տերը ինչ էր բացահայտել Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Դուք կարող եք օգնել նրանց հիշել և գնահատել, թե ինչպես է Ջոզեֆի աշխատանքն օրհնել իրենց կյանքը:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք առարկաներ, որոնք ներկայացնում են Մարգարե Ջոզեֆ Սմիթի աշխատանքը, օրինակ՝ Մորմոնի գիրքը, Վարդապետություն և Ուխտերը կամ միսիոներների ու տաճարի մի նկար: Օգտագործելով արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 135. 3-ից, կիսվեք երեխաների հետ որոշ բաներով, որոնք Տերն արել է Ջոզեֆ Սմիթի միջոցով մեր փրկության համար: Հրավիրեք երեխաներին ընտրել այդ բաներից մեկը և կիսվել, թե ինչու են նրանք երախտապարտ դրա համար:

  • Երբ երեխաները գունավորեն այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, երգեք կամ նվագեք երգեր Ջոզեֆ Սմիթի մասին, ինչպես օրինակ՝ «Գովք մարդուն» (Հիմներ և մանկական երգեր, էջ. 50): Կիսվեք մարգարեի հանդեպ ձեր զգացմունքներով:

    Նկար
    Ջոզեֆ Սմիթ

    Ամերիկացի մարգարեն, Դել Փարսոն

Վարդապետություն և Ուխտեր 136

Աստված պատվիրաններ է տալիս մեզ, որպեսզի մեզ օգնի:

Ջոզեֆ Սմիթի մահից հետո Սրբերը շատ փորձությունների հանդիպեցին այդ տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարող է Սրբերին տրված Տիրոջ խորհուրդն օգնել երեխաներին, ում ուսուցանում եք:

Հնարավոր վարժություններ

  • Կիսվեք երեխաների հետ որոշ դժվարություններով, որոնց բախվեցին Սրբերը, երբ հեռացան Նավուից և հավաքվեցին Վինթեր Քուարթերսում (տես գլուխներ 60 և 62 -ում Վարդապետություն և Ուխտեր, 211–16, 222–24): Դրեք Նավուի Տաճարի նկարը սենյակի մի կողմում, և ստեղծեք մի պարզ ապաստան մյուս կողմում` դնելով մի սավան և մի քանի աթոռներ կամ սեղան: Հրավիրեք երեխաներին հավաքվել նկարի կողքին և պատմեք նրանց, որ Ջոզեֆ Սմիթի մահից մեկ ու կես տարի անց Սրբերին ստիպեցին հեռանալ Նավուից: Հրավիրեք երեխաներին քայլելով հեռանալ տաճարից և հավաքվել ապաստանում, որը ներկայացնում է ճամփորդությունը դեպի Վինթեր Քուարթերս:

  • Բացատրեք, որ Տերը հայտնություն էր տվել Բրիգամ Յանգին, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 136-ում, օգնելու Սրբերին, երբ նրանք ճանապարհորդում էին դեպի Սոլթ Լեյքի հովիտը: Կարդացեք մի քանի արտահայտություններ բաժին 136-ից, որը պարունակում է խորհուրդ, որ փոքր երեխաները կարող են հասկանալ, և հրավիրեք նրանց դերակատարել կամ նկարել այն, ինչ Տերը խնդրեց Սրբերին անել, երբ ճամփորդում էին: Օրինակ, երեխաները կարող են նկարել իրենց` ընկերոջից պարտքով վերցրած ինչ որ բան վերադարձնելիս, կամ նրանք կարող են երգել Երեխաների միության մի երգ, երբպարում են երևակայական ճամբարային խարույկի շուրջը (տես հատվածներ 25, 28):

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 135

Ջոզեֆ Սմիթը և Հայրում Սմիթը տվեցին իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի համար։

Ջոզեֆ Սմիթի և Հայրում Սմիթի զոհաբերությունների մասին լսելը կարող է ամրացնել երեխաների հավատքը և իրենց վկայություններին հավատարիմ մնալու նրանց ցանկությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն Ջոզեֆ Սմիթի ու Հայրում Սմիթի սպանության մասին: Եթե նրանք օգնության կարիք ունեն, հանձնարարեք նրանց Վարդապետություն և Ուխտեր 135․1 կամ «Գլուխ 57. Մարագրեն սպանված է» (Վարդապետություն և Ուխտեր, 201–5): Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք ապրում էին Նավուում, երբ Մարգարեն մահացավ: Խնդրեք նրանց կիսվել, թե ի՞նչ կզգային իրենք: Կիսվեք Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայությամբ և հրավիրեք երեխաներին վարվել նույն կերպ։

  • Ցույց տվեք մարգարեների նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հ.14, 18,67): Աստված ի՞նչ է խնդրում անել մարգարեներին: Բացատրեք, որ Տերը խոստանում է օրհնել Իր մարգարեներին այն զոհաբերությունների համար, որ նրանք անում են Իրեն ծառայելու ընթացքում (տես Մատթեոս 10.39):

Վարդապետություն և Ուխտեր 135․3

Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն է:

Բոլոր մարգարեների նման Ջոզեֆ Սմիթը վկայեց Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանեց մեզ, թե ինչպես գանք դեպի Նա: Օգնեք երեխաներին տեսնել, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը իրականացրել իր առաքելությունը:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 135․3-ը, և խնդրեք երեխաներին գտնել, թե ինչ է իրականացրել Ջոզեֆ Սմիթը: Գրատախտակին գրեք իրենց գտածը: Հրավիրեք երեխաներին ընտրել այդ բաներից մեկը և կիսվել, թե ինչու են նրանք երախտապարտ դրա համար:

  • Խրախուսեք երեխաներին մտածել մի ընկերոջ կամ սիրելի մեկի մասին, ով շատ բան չգիտի Ջոզեֆ Սմիթի մասին: Ի՞նչ կասեին նրանք, եթե այդ անձնավորությունը հարցներ. «Ինչո՞ւ է Ջոզեֆ Սմիթն այդքան կարևոր ձեզ համար»: Հրավիրեք երեխաներին վարժվել, թե ինչ կասեին այդ անձնավորությանը:

Վարդապետություն և Ուխտեր 136.4, 10-11, 18-30

Տերը կարող է օրհնել ինձ, երբ ես մաքառում եմ:

Ջոզեֆ Սմիթի սպանվելուց հետո Սրբերը դուրս քշվեցին Նավուից: Բրիգամ Յանգն առաջնորդեց նրանց դեպի Վինթեր Քուարթերս, որտեղ նրանք պատրաստվեցին մի նույնիսկ ավելի երկար երթի` դեպի Սոլթ Լեյքի Հովիտը:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Սրբերի փորձառությունները Մարգարե Ջոզեֆ Սմիթի սպանվելուց հետո (տես գլուխներ 5860, և 62 Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, էջեր 206–8, 211–16, 222–24): Հրավիրեք երեխաներին պատկերացնել, թե ի՞նչ կզգային, եթե ստիպված լինեին հեռանալ իրենց տներից ու գնալ մի նոր տեղ` ապրելու անապատում: Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 136-ում Տերը լրացուցիչ խորհուրդ տվեց, որ օգնի Սրբերին իրենց ճամփորդության ընթացքում: Հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի մի քանի հատված այս հայտնությունից, օրինակ՝ հատվածներ 4․10–11, 18–30, և խնդրեք երեխաներից յուրաքանչյուրին գտնել որևէ բան, որը կարող է օգնել նրանց իրենց մտահոգությունների և երկյուղների ժամանակ:

  • Օգնեք երեխաներին մտածել այն փորձությունների մասին, որոնց մարդիկ հանդիպում են այսօր: Հրավիրեք նրանց գտնել բաժին 136-ում որևէ բան, որով կարող են կիսվել, որպեսզի քաջալերեն որևէ մեկին, ով անցնում է այդպիսի փորձությունով: Երեխաները կարող են նաև գտնել քաջալերող ուղերձներ «Եկեք Սրբեր» (Հիմներ, էջ. 2) հիմնում, որը Սրբերը երգել են իրենց ճամփորդության ընթացքում:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի կամ որևէ ընկերոջ հետ, թե ինչու են իրենք շնորհակալ մարգարե Ջոզեֆ Սմիթի համար։

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաներն ակտիվ են: Երբեմն կարող եք զգալ, որ երեխաների եռանդը շեղում է նրանց սովորելուց: Սակայն կարող եք օգտագործել նրանց աշխույժ բնույթը` հրավիրելով նրանց նկարել, երգել կամ բեմականացնել ավետարանի որևէ սկզբունք (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25–26