Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 129-132. «Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա հնազանդվելով է»


Նոյեմբերի 8-14 Վարդապետություն և Ուխտեր 129-132. «Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա հնազանդվելով է» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 129-132, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է Նավուում

Ջոզեֆ Սմիթը Նավուում, 1840, Թեոդոր Գորկա

Նոյեմբերի 8-14-ը

Վարդապետություն և Ուխտեր 129-132

«Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա հնազանդվելով է»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է. «Միայն խոսելն ու պատմելը ուսուցանել չէ: Ավետարանը Տիրոջ ուղիով քարոզելը ներառում է՝ դիտարկել, լսել և խորազննել» («Becoming a Preach My Gospel Missionary», New Era, Oct. 2013, 6): Հոգին ի՞նչ է ուսուցանում ձեզ, երբ դիտարկում եք և լսում այն երեխաներին, ում ուսուցանում եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ընտրեք մի թեմա 129–32 բաժիններից, և թույլ տվեք երեխաներին պատմել ձեզ այն, ինչ նրանք արդեն սովորել են այդ թեմայի վերաբերյալ: Օրինակ, ի՞նչ են նրանք իմանում Երկնային Հոր կամ Աստվածագլխի մասին, հավերժական ամուսնության, սելեստիալ արքայության մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 130․20-21, 132․5

Օրհնությունները գալիս են Աստծուն հնազանդվելուց:

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Աստծուց տրված ամեն օրհնություն հիմնված է Նրա օրենքներին հնազանդվելու վրա: Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել այդ սկզբունքը այնպես, որ երեխաները հասկանան:

Հնարավոր վարժություններ

  • Կիսվեք մի պարզ համեմատությամբ երեխաների հետ, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է հետևել հրահանգներին, օրինակ, խոսեք նրանց հետ այն քայլերի մասին, որոնց մենք պետք է հետևենք` ուտելիք պատրաստելու, խաղ խաղալու կամ ինչ-որ բան կառուցելու համար: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք չենք հետևում հրահանգներին: (Գուցե անձնական փորձառություն ունեք, որով կարող եք կիսվել:) Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130․21-ը և համեմատեք այդ հրահանգները պատվիրանների հետ, որոնց մենք պետք է հետևենք Երկնային Հորից օրհնություններ ստանալու համար:

  • Խնդրեք երեխաներին մտածել մի դեպքի մասին, երբ իրենք հնազանդվել են Աստծո պատվիրաններից մեկին: Ի՞նչ են նրանք զգացել։ Միասին երգեք հնազանդության մասին մի երգ, օրինակ. «Պահեք պատվիրանները» (Մանկական երգարան,146 -47), և գտեք երգում նշված հնազանդության օրհնությունները։ Քննարկեք մի քանի բաներ, որոնք Աստված պատվիրել է մեզ անել: Ինչպե՞ս է Աստված օրհնում մեզ, երբ պահում ենք այդ պատվիրանները:

Վարդապետություն և Ուխտեր 130․22

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն անմահ ֆիզիկական մարմիններ։

Երբ մենք հասկանում ենք, որ Հայր Աստված և Հիսուս Քրիստոսն ունեն մեր նման մարմիններ, մենք ավելի մոտ ենք զգում Նրանց, և մեր փոխհարաբերությունը Նրանց հետ ուժեղանում է:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Փրկիչի նկարը և հրավիրեք երեխաներին ցույց տալ Նրա աչքերը, բերանը և Նրա մարմնի մյուս մասերը։ Ապա հրավիրեք նրանց կանգնել և ցույց տալ այդ նույն մասերը իրենց սեփական մարմինների վրա: Վարդապետություն և Ուխտեր 130․22. «Հայրն ունի մսից և ոսկրից մարմին … , Որդին` նույնպես»։ Վկայեք, որ մեր մարմինները նման են Երկնային Հոր և Հիսուսի մարմնին

  • Միասին մի երգ երգեք մեր մարմինների մասին, օրինակ՝ «Head, Shoulders, Knees, and Toes» (Children’s Songbook,275), և կատարեք գործողություններ, որոնք համապատասխանում են խոսքերին: Խնդրեք երեխաներին ասել մի քանի բաներ, որոնք կարող են անել իրենց մարմինների հետ: Արտահայտեք ձեր երախտագիտությունը այն մարմնի համար, որ Աստված տվել է ձեզ: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք երախտապարտ ենք այս հատուկ պարգևի համար:

  • Երեխաներին հրավիրեք նկարել Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և իրենց նկարները: Օգնեք նրանց տեսնել, թե ինչպես են մեր մարմինները նման Երկնային Հոր և Հիսուսի մարմնին:

Վարդապետություն և Ուխտեր 132․19

Երկնային հայրը ընտանիքների համար հնարավոր դարձրեց լինել հավերժ միասին:

Տիրոջ կնքող զորությամբ և տաճարային արարողությունների միջոցով, մեր ընտանեկան փոխհարաբերությունները կարող են հավերժ տևել, եթե մենք պահենք մեր ուխտերը:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել օրինակներ այն բաների մասին, որոնք հավերժ չեն. ուտելիք, որը փչանում է, ծաղիկներ, որոնք թոշնում են և այլն: Կարող եք ցուցադրել ձեր ընտանիքի նկարը և կիսվել, թե ինչ եք զգում նրանց հանդեպ: Վկայեք, որ Տերըտաճարային արարողությունների միջոցով հնարավոր է դարձրել, որպեսզի ընտանիքները հարատևեն:

  • Բացեք Վարդապետություն և Ուխտեր բաժին 132-ը, և ասեք երեխաներին, որ սա հայտնություն է Ջոզեֆ Սմիթին ամուսնության և ընտանիքների մասին: Ցույց տվեք նրանց հատված 19-ը և մատնանշեք «ողջ հավերժության ընթացքում» բառերը, երբ կարդաք դրանք: Հրավիրեք երեխաներին կարդալ այդ խոսքերը ձեզ հետ:

  • Օգնեք երեխաներին պատրաստել թղթե տիկնիկներ, որոնք կներկայացնեն իրենց ընտանիքի անդամներին (տես այս շաբաթվա գործնական վարժության էջը): Կտրեք դրանք և դրեք մի ծրարի մեջ կամ միմյանց ամրացրեք թղթի ամրակով` ներկայացնելով կնքող զորությունը, որը կարող է մեր ընտանիքները հավերժական դարձնել:

    Նկար
    կին և երիտասարդ աղջիկ տաճարի տարածքում

    Տաճարային արարողությունները թույլ են տալիս, որ ընտանիքները հավերժ միասին լինեն:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Վարդապետություն և Ուխտեր 130․18-19

Երկնային Հայրն ուզում է, որ ես ձեռք բերեմ գիտելիք և բանականություն:

Շատ բաներ, որոնք մենք ձեռք ենք բերում այս կյանքում, չեն գնա մեզ հետ հաջորդ կյանք: Բայց մեր «գիտելիքն ու բանականությունը» կգնա (Վարդապետություն և Ուխտեր 130․19) հատվածը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կիսվել ձեզ հետ ինչ-որ բանի մասին, որը նրանք սովորել են դպրոցում կամ իրենց ծնողներից: Հրավիրեք երեխաներին զույգերով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 130․18-19 հատվածները` պարզելու համար, թե ինչ կպատահի մեր գիտելիքի և բանականության հետ հաջորդ կյանքում:

  • Ի՞նչ է 19-րդ հատվածն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես ենք ձեռք բերում գիտելիք և բանականություն։ Ինչպե՞ս կարող ենք ջանասեր և հնազանդ լինել, երբ ձգտում ենք սովորել: (Այս թեմայի վերաբերյալ ավելի շատ բան, տես «Կրթություն» վերնագրով գլուխը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում [էջեր 9-10]:)

Վարդապետություն և Ուխտեր 130․20–21, 132.5, 21–23

Օրհնությունները գալիս են Աստծուն հնազանդվելուց:

Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ մենք մշտապես աղոթում ենք: Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք կիսվել երեխաների հետ, որպեսզի օգնեք նրանց հասկանալ այդ սկզբունքը։

Հնարավոր վարժություններ

  • Միասին երգեք մի երգ հնազանդության մասին, օրինակ. «Keep the Commandments» (Երեխաների երգարան,146-47), և հրավիրեք երեխաներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 130.20–21 և 132.5: Օգնեք նրանց գտնել բառեր և գաղափարներ սուրբ գրությունում, որոնք նույնն են երգի մեջ: Ինչպե՞ս ենք օրհնություններ ստանում Աստծուց: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են նրանք օրհնվել` հնազանդվելով Աստծո օրենքներին:

  • Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.21-23 հատվածները և խնդրեք երեխաներին նկարներ նկարել, որպեսզի ներկայացնեն այն, ինչ իրենք սովորել են այդ հատվածներից: Խրախուսեք նրանց լինել ստեղծագործական և առաջարկեք, որ ներառեն իրենց նկարներում պատվիրանների օրենքները, որոնք օգնում են մեզ մնալ հավերժական կյանքի նեղ արահետի վրա:

Վարդապետություն և Ուխտեր 131․1-4, 132․15, 19

Երկնային հայրը ընտանիքների համար հնարավոր դարձրեց լինել հավերժ միասին:

Անկախ մեր ներկա ընտանեկան իրավիճակից, մենք կարող ենք կատարել ընտրություններ այժմ, որոնք կնախապատրաստեն մեզ հավերժական ընտանիքի օրհնությունները ստանալ ապագայում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մի քանիսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 131․1-4 հատվածները, իսկ մյուսներին կարդալ 132.15-ը: Օգնեք նրանց հայտնաբերել, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում ամուսնության մասին: Ընտրեք հիմնական արտահայտություններ 132.19-ից ( օրինակ «եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ», «հավիտենական ուխտով», «կնքվի», «մնաք իմ ուխտի մեջ», «ողջ հավերժության ընթացքում», և «հավիտյանս հավիտենից»), և խնդրեք երեխաներին գտնել այդ արտահայտությունները հատվածում: Ի՞նչ են այս արտահայտություններն ուսուցանում մեզ ամուսնության մասին:

  • Երգեք «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» (Մանկական երգարան, 188), կամ վերանայեք «Գլուխ 55. Հայտնություն ամուսնության մասին» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 198): Խնդրեք երեխաներին լսել և պատրաստվել կիսվել, թե ինչ պետք է անենք, որ մեր ընտանիքները կարողանան երջանիկ լինել: Անկախ մեր ներկա ընտանեկան իրավիճակից, մենք կարող ենք կատարել ընտրություններ այժմ, որոնք կնախապատրաստեն մեզ հավերժական ընտանիքի մասը լինել:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հանձնարարեք երեխաներին իրենց ծնողներին ասել, թե որքան շատ են սիրում նրանց և ուզում են միավորված լինել որպես հավերժական ընտանիք:

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք զգայուն ընտանեկան իրավիճակների հանդեպ: «Երեխաներն այսօր հայտնվում են ընտանեկան տարբեր և բարդ իրավիճակներում: … [Մենք] պետք է օգնության հասնենք [նրանց], ովքեր միայնակ են, լքված, կամ ցանկապատի այն կողմում» (Neil L. Andersen, “Whoso Receiveth Them, Receiveth Me,” Ensign or Liahona, May 2016, 49, 52):