Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 24-30-ը։ Հելաման 7–12․ «Հիշիր Տիրոջը»


Օգոստոսի 24-30-ը: Հելաման 7-12. «Հիշիր Տիրոջը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 24-30-ը: Հելաման 7-12», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Նեփին աղոթում է այգու աշտարակի վրա

Նեփին այգու աշտարակի վրա, նկարազարդումն ըստ Ջերի Թոմսոնի

Օգոստոսի 24-30-ը

Հելաման 7-12

«Հիշիր Տիրոջը»

Երբ կարդաք Հելաման 7–12, խորհեք, թե այս գլուխների պատմություններն ու սկզբունքներն ինչպես կօրհնեն երեխաներին, որոնց դուք ուսուցանում եք։ Այս համառոտ շարադրանքում բերված գաղափարները կարող են լրացնել ձեր ստացած ոգեշնչումին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հարցրեք երեխաներին, թե ինչ գիտեն Նեփի մարգարեի մասին, ով Հելամանի որդին էր (տես Հելաման 7–12)։ Անհրաժեշտության դեպքում բացատրեք տարբերությունը Նեփի անունով այս մարգարեի և Մորմոնի Գրքի սկզբում նկարագրվող Նեփի անունով մարգարեի միջև:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Հելաման 7․20

Տերը կամենում է, որ ես հիշեմ Իրեն։

Նեփին խորհում էր, թե ինչպես իր ժողովուրդը հեռացավ Աստծուց և մոռացավ Նրան։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին եղանակներ սովորել, որով նրանք կարող են հիշել Երկնային Հորն ու Հիսուսին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կիսվեք փորձառությամբ, երբ դուք որևէ կարևոր բան եք մոռացել։ Հարցրեք նրանց, արդյոք նրանք երբևէ ինչ-որ բան մոռացել են։ Նրանց համար կարդացեք Հելաման 7․20 հատվածը և բացատրեք, որ Նեփիացիները նախընտրել էին մոռանալ Աստծո մասին։ Նեփի մարգարեն ցանկանում էր, որ նրանք հիշեն Աստծուն։ Պայուսակի մեջ բերեք նկարներ, որոնք ներկայացնում են այն եղանակները, որոնցով երեխաները կարող են հիշել Երկնային Հորը և Հիսուսին: Թող երեխաները հերթով պայուսակից ընտրեն նկարները և կիսվեն, թե ինչպես կարող ենք ամեն օր հիշել Աստծուն։

  • Օգնեք երեխաներին լրացնել այս շաբաթվա վարժության էջը:

Հելաման 8․13–23

Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Նեփին վկայեց, որ Հիսուս Քրիստոսը կգա, և հրավիրեց իր ժողովրդին ապաշխարել ու հետևել Նրան։ Այս գլուխների օգնությամբ երեխաներին ուսուցանեք, որ մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և ասեք երեխաներին, որ Նեփիի նման մարգարեները հրավիրում են մեզ հետևել Հիսուսին։ Կարդացեք հետևյալ խոսքերը մարգարեների մասին Հելաման 8․22-ում․ «Նրանք վկայել են Քրիստոսի գալուստի մասին և սպասել ու հրճվել են նրա օրով»։ Երեխաների հետ կիսվեք խոսքով, որը ապրող մարգարեն ասել է Փրկիչի մասին։

  • Միասին երգեք մարգարեների մասին մի երգ, օրինակ՝ “Follow the Prophet” (Children’s Songbook, 110)։ Երգից ընտրեք հիմնական արտահայտություն և այդ արտահայտությունից գրեք մեկական բառ՝ մի քանի թղթե ոտնահետքերի վրա։ Այնպես դասավորեք ոտնահետքերը, որ դրանք տանեն դեպի Փրկիչի նկարը: Հրավիրեք երեխաներին հետևել ոտնահետքերին և օգնեք նրանց կարդալ բառերը:

Հելաման 10․11–12

Ես կհնազանդվեմ Երկնային Հորը։

Հնազանդ լինելու Նեփիի օրինակը կարող է ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին հնազանդվել Տիրոջը։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Հելաման 10․2, 11–12, և օգնեք երեխաներին հասկանալ, որ Նեփին հնազանդվեց Աստծուն։ Խնդրեք երեխաներին դերախաղով կատարել այն, ինչ Նեփին արեց։ Օրինակ, խնդրեք նրանց քայլել դեպի սենյակի մի կողմը (կարծես թե տուն են գնում), կանգ առնել, շրջվել և քայլել դեպի սենյակի մյուս կողմը (կարծես թե վերադառնում են ժողովրդին ուսուցանելու)։ Օգնեք նրանց տեսնել, որ Նեփին ուզում էր հնազանդվել Տիրոջը, թեև նա ստիպված էր անել մի բան, որը դժվար էր։

  • Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը երբեմն ցանկանում է, որ մենք ինչ-որ գործ կատարենք, որը տարբերվում է նրանից, ինչ մենք ցանկանում ենք անել, բայց մենք կարող ենք հնազանդվել Նրան, ինչպես Նեփին արեց։ Կիսվեք նմանատիպ նախադասություններով, «Երբեմն ես ցանկանում եմ բարկանալ, բայց Երկնային Հայրը ցանկանում է, որ ես լինեմ … », և թույլ տվեք երեխաներին ավարտել նախադասությունները։ Խրախուսեք երեխաներին, որ հիշեն կանգ առնել և մտածել, թե Երկնային Հայրն ինչ է ուզում, որ նրանք անեն, իսկ հետո անեն այդ գործը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Հելաման 7-11

Ես հոգևորապես անվտանգ կլինեմ, երբ հետևեմ մարգարեին։

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն ուսուցանել է. «Մեր անվտանգությունը կայանում է նրանում, որ ականջ դնենք նրան, ինչը [Եկեղեցու նախագահն է] ասում և հետևենք նրա խորհրդին» (“Continuous Revelation,” Ensign, Nov. 1989, 10)։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին գրատախտակին թվարկել այն բաները, որոնք մարգարեն անում է (տես «Մարգարե», Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org)։ Օգնեք նրանց ուսումնասիրել Հելաման 7․1–2, 27–29, 8․22–23 և 10․3–4, 6–7 հատվածները, որպեսզի տեսնեն, թե ինչպես Նեփին կատարեց իրենց թվարկած բաները։ Ե՞րբ ենք տեսել մեր մարգարեին այսօր այդ բաներն անելիս։ Բերեք ձեր վկայությունն ապրող մարգարեի վերաբերյալ: Որպեսզի լուսաբանեք մարգարեների կարևորությունը, ցույց տվեք “Watchman on the Tower” (ChurchofJesusChrist.org) տեսանյութի առաջին մեկ րոպեն։

  • Միասին կարդացեք Հելաման 11․3–7 (կամ վերանայեք «Գլուխ 39․ Նեփին մեծ զորություն է ստանում», Մորմոնի Գրքի պատմություններ, 108–10, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org)։ Երեխաներին հորդորեք լսել, թե ինչ պատահեց այն մարդկանց, ովքեր չլսեցին մարգարեին։ Ի՞նչ կարող է պատահել, եթե մենք չլսենք մարգարեին։ Մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ հետևում ենք Նրան: Կիսվեք որևէ ուսմունքով, որը մեր մարգարեն ուսուցանել է, և խրախուսեք ուսանողներին հետևել նրա ուսմունքներին։

Հելաման 7․20–21

Տերը կամենում է, որ ես հիշեմ Իրեն։

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, կհանդիպեն շեղող հանգամանքների, որոնք կստիպեն նրանց մոռանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին ժամանակ հատկացնել հոգևոր բաներին։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հելաման 7․20–21 և հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով ինչ է նշանակում մոռանալ Աստծուն։ Բացատրեք, որ մոռանալ բառը կարող է նաև նշանակել «արհամարհել» կամ «անտեսել»։ Տեղադրեք Փրկիչի նկարը և հրավիրեք երեխաներին նկարել այնպիսի գործեր, որոնք կարող են շատ ժամանակ պահանջել, որոնց պատճառով կարող են մոռանալ Տիրոջը: Նրանց նկարները դրեք Հիսուսի նկարի առջև։ Հորդորեք երեխաներին մտածել բաներ, որ նրանք կարող են անել ամեն օր, որպեսզի հիշեն Երկնային Հորը և Հիսուսին։ Երբ նրանք կիսում են իրենց մտքերը, նկարները մեկ առ մեկ հեռացրեք, մինչև երևա Փրկիչի նկարը։

  • Հրավիրեք երեխաներին լրացնել այս շաբաթվա վարժության էջը:

Հելաման 10

Երբ խորհում եմ Աստծո խոսքերի մասին, ես կարող եմ հայտնություն ստանալ։

Արդյո՞ք ձեր ուսուցանած երեխաները գիտեն, թե ինչ է նշանակում խորհել։ Օգնեք նրանց հասկանալ, որ Նեփին հայտնություն ստացավ, երբ խորհեց այն բաների շուրջ, որոնք Տերը ցույց էր տվել նրան։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում խորհել (տես «Խորհել», Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org)։ Հրավիրեք նրանց մտածել այլ բառերի մասին, որոնք նկարագրում են խորհել բառի նշանակությունը։ Ապա խնդրեք նրանց կարդալ Հելաման 10․1–3 և փոխարինել խորհել բառն իրենց մտածած բառով։ Ի՞նչ պատահեց, երբ Նեփին խորհում էր սուրբ գրությունների մասին (տես Հելաման 10․3–7)։ Պատմեք այն ժամանակի մասին, երբ հայտնություն եք ստացել սուրբ գրությունների, ժամանակակից հայտնության կամ հոգևոր փորձառության մասին խորհելուց հետո։

  • Երեխաներին ժամանակ տվեք կարդալ Հելաման 10, կամ միասին կարդացեք այն և խրախուսեք նրանց գտնել մի հատված, որի մասին նրանք կցանկանային խորհել առաջիկա շաբաթվա ընթացքում։ Հրավիրեք նրանց գրել իրենց ընտրած հատվածը թղթի կամ քարտի վրա և փակցնել մի տեղում, որը կհիշեցնի նրանց խորհել այդ հատվածի մասին առաջիկա շաբաթվա ընթացքում։ Հետագա դասերի ժամանակ նրանց ժամանակ տվեք կիսվել, թե նրանք ինչ սովորեցին այդ հատվածի մասին խորհելու ժամանակ։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ, թե ինչ են ծրագրում անել, որ ամեն օր հիշեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Նրանք նաև կարող են իրենց ընտանիքներին հրավիրել միանալ իրենց նպատակին։

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք երեխաներին անել այնպիսի բաներ, որոնցով հարգում են իրենց ազատ կամքը։ Երբ հրավիրում եք երեխաներին գործել համաձայն ձեր ուսուցանած նյութի, մտածեք, թե ինչպես կարող եք հարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց ազատ կամքի հանդեպ, երբ նրանք կիրառում են իրենց սովորած նյութը։ Օրինակ՝ Փրկիչի մասին դասից հետո դուք կարող եք հարցնել․ «Ի՞նչ կանեք այս շաբաթ Փրկիչին հիշելու համար»։