Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Ալմա 39-42․ «Երջանկության մեծ ծրագիրը»


«Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Ալմա 39-42. «Երջանկության մեծ ծրագիրը» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Ալմա 39-42», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Հիսուսը և Մարիամը

Կին, ինչո՞ւ ես լաց լինում, Մարկ Ռ․ Փուգ

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը

Ալմա 39-42

«Երջանկության մեծ ծրագիրը»

Ալմա 39–42 գլուխներն աղոթքով ուսումնասիրելուց հետո ծրագրեք վարժություններ, որոնք կօգնեն երեխաներին սովորել։ Հետևյալ վարժությունների մեջ կարող եք գաղափարներ գտնել, որոնք կարելի է հարմարեցնել ցանկացած տարիքային խմբին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կանգնել ու կիսվել ավետարանի մասին որևէ պատմությունով, որը նա վերջերս է սովորել տանը կամ եկեղեցում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 39․1, 10-11

Ես կարող եմ լավ օրինակ լինել

Ալման խրախուսեց Կորիանթոնին սովորել իր եղբայրների լավ օրինակից և զգուշացրեց Կորիանթոնին, որ չդառնա բացասական օրինակ մյուսների համար:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Սիբլոնը և Կորիանթոնը եղբայրներ էին, և Սիբլոնը լավ օրինակ էր Կորիանթոնի համար։ Հրավիրեք երեխաներին կրկնել այս հարցը ձեզ հետ․ «Մի՞թե նա լավ օրինակ չի հանդիսացել քեզ համար:» (Ալմա 39․1)։ Խնդրեք երեխաներին խոսել մեկի մասին, ով իրենց համար լավ օրինակ է:

  • Խաղացեք որևէ խաղ կամ մի երգ երգեք, որտեղ երեխաները կարող են հետևել կամ ընդօրինակել ձեզ, օրինակ՝ “Do as I’m Doing” (Children’s Songbook, 276)։ Թող հերթով ամեն երեխա լինի առաջնորդի կամ օրինակի դերում։ Հարցրեք երեխաներին, թե ինչպես կարող են լավ օրինակ լինել ինչ-որ մեկի համար։

  • Ցույց տվեք Հիսուսի նկարները լավ գործեր անելիս և բացատրեք, որ Նա մեր կատարյալ օրինակն է: Բացատրեք, որ մենք կարող ենք Հիսուսի նման լավ օրինակներ լինել: Հրավիրեք երեխաներին նկարել իրենց, երբ լավ օրինակ են ծառայել։

Ալմա 39․9, 13

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են օգնել ինձ ուղղել իմ սխալները։

Թեև փոքր երեխաները կարիք չունեն ապաշխարելու, բայց երբ նրանց պատմեք Կորիանթոնի մասին, նրանք կսկսեն հասկանալ, թե ինչ է նշանակում ապաշխարությունը:

Հնարավոր վարժություններ

  • Առանց մանրամասնելու նրա մեղքերի բնույթը, բացատրեք, որ Կորիանթոնը սխալ ընտրություն կատարեց: Ի՞նչ կարող ենք ասել, որպեսզի օգնենք նրան։ Երեխաների համար կարդացեք, թե Ալման՝ Կորիանթոնի հայրը, ինչ ասաց նրան․ «Դու պետք է ապաշխարես և թողնես քո մեղքերը» (Ալմա 39․9)։ Ասացեք նրանց, որ «ապաշխարել» նշանակում է, որ մենք խնդրում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ներել մեզ և օգնել մեզ ուղղել մեր սխալները, որից հետո մենք փորձում ենք ավելի նմանվել Նրանց։

  • Երեխային տվեք մի ծանր առարկա, որ նա պահի, մինչև դուք կպատմեք մի պատմություն այն մարդու մասին, ով սխալ է գործել և վատ զգացել։ Ասացեք երեխաներին, որ այդ առարկան նման է մեր վատ զգացումներին, երբ ունենում ենք որևէ սխալ բան անելիս։ Երեխայի ձեռքից վերցրեք ծանր առարկան, երբ վկայում եք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են հեռացնել ծանր, վատ զգացումները և օգնել ուղղել մեր սխալները, երբ մենք ապաշխարում ենք: Միասին երգեք ապաշխարության մասին մի երգ, օրինակ՝ “Repentance”(Children’s Songbook, 98)։

Ալմա 40․23

Ես հարություն կառնեմ

Օգնեք երեխաներին սպասել այն օրվան, երբ նրանք և նրանց սիրելիները հարություն կառնեն։

Հնարավոր վարժություններ

  • Երբ բարձրաձայն կարդաք Ալմա 40․23 հատվածը, երեխաները կարող են օգտագործել այս շաբաթվա վարժության էջը, որպեսզի պատկերացնեն, թե ինչ է ուսուցանում այս հատվածը: Հրավիրեք երեխաներին վարժության էջի միջոցով մեկ այլ երեխայի ուսուցանել, թե ինչ է հարությունը։

  • Ցույց տվեք հարություն առած Փրկիչի նկարը և երեխաներին սովորեցրեք Հարության մասին որևէ երգ, օրինակ՝ “Did Jesus Really Live Again?” կամ «Հիսուս հարյավ» (Children’s Songbook, 64, Հիմներ, հմր. 55)։ Պարբերաբար դադար տվեք և բացատրեք բառերի և արտահայտությունների իմաստը և կարևորությունը:

  • Հարցրեք երեխաներին իրենց ճանաչած մարդու մասին, ով մահացել է: Բերեք ձեր վկայությունը, որ մի օր այդ մարդը և բոլորը հարություն կառնեն՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Անհրաժեշտության դեպքում, օգտագործեք շաբաթվա վարժության էջը, բացատրելով, թե ինչ է նշանակում հարություն առնել:

    Նկար
    Մարիամը և Հիսուսը

    Մարիամը և հարություն առած Տերը, Հարի Անդերսոն

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 39․1, 10-11

Ես կարող եմ լավ օրինակ լինել

Կորիանթոնին տված Ալմայի խորհուրդը կարող է օգնել երեխաներին հասկանալ լավ օրինակներ լինելու և դրանց հետևելու կարևորությունը:

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Ալմայի որդի Կորիանթոնը ավետարանը քարոզելու փոխարեն լուրջ մեղք էր գործել։ Երեխաների հետ կարդացեք Ալմա 39․11 հատվածի վերջին կեսը և հրավիրեք նրանց լսել, թե Կորիանթոնի մեղքն ինչպես ազդեց զորամացիների վրա։ Օգնեք երեխաներին մտածել այն մարդկանց մասին, որոնք, հնարավոր է, տուժել են իրենց արարքների պատճառով։ Նրանք ինչպե՞ս կարող են լավ օրինակներ լինել այդ մարդկանց համար։

  • Միասին կարդացեք Ալմա 39․1։ Կորիանթոնի եղբայր Սիբլոնը ինչո՞վ էր լավ օրինակ հանդիսանում։ Խնդրեք երեխաներին այդ հարցին լրացուցիչ պատասխաններ գտնել Ալմա 38․2–4 հատվածներում։ Պատմեք ձեր կյանքի լավ օրինակների մասին և հրավիրեք նրանց անել նույնը: Ցուցադրեք «Դասերը, որոնք սովորել եմ մանուկ հասակում» տեսանյութը (ChurchofJesusChrist.org), և հարցրեք երեխաներին, թե ինչպես էր մեծ տղան լավ օրինակ հանդիսանում։

  • Ցույց տվեք լապտեր կամ արևի նկար, և լույսը համեմատեք արդար օրինակների զորության հետ: Ինչպես լապտերի կամ արևի լույսը կարող է օգնել մեզ տեսնել այն ուղին, որը մենք պետք է անցնենք, այնպես էլ արդար օրինակն է ցույց տալիս, թե ինչ պետք է անենք, որպեսզի հետևենք Երկնային Հորը: Կիսվեք փորձառությամբ, երբ ինչ-որ մեկի լավ օրինակն օգնել է ձեզ: Ի՞նչ կարող են անել երեխաները, որպեսզի լավ օրինակ լինեն ուրիշների համար։ Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ օրինակն է:

Ալմա 39․9-13

Ես կարող եմ ապաշխարել, երբ սխալներ կատարեմ

Բոլորիս նման, ձեր ուսուցանած երեխաները մեղք են գործում և սխալներ կատարում։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել նրանց «թողնել [իրենց] մեղքերը» և ապաշխարել։ (Ալմա 39․9

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կիսվել մի փորձառությամբ, երբ նրանք վնասվածք են ստացել։ Ի՞նչ են արել, որ վերքն ապաքինվի։ Բացատրեք, որ մեղքը վնասում է մեր հոգիները, բայց Փրկիչը կարող է ապաքինել մեզ, երբ ապաշխարում ենք։

  • Խնդրեք երեխաներին փնտրել «ապաշխարեք և թողեք ձեր մեղքերը» արտահայտությունը Ալմա 39․9 հատվածում և օգնեք նրանց հասկանալ, թե ինչ են նշանակում «ապաշխարել» և «թողնել» բառերը։ Վկայեք, որ ապաշխարությունը հնարավոր է Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ։ Միասին կարդացեք Ալմա 39․10–14 հատվածները, որպեսզի գտնեք, թե ուրիշ ինչ կարող ենք անել, որը կօգնի մեզ ապաշխարել և խուսափել մեղքից։

Ալմա 40․6–7, 11–14, 21–23

Մահից հետո մեր հոգիները գնում են հոգիների աշխարհ և սպասում Հարությանը և Դատաստանին։

Բնական է, որ երեխաները հետաքրքրվում են, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ Ալմայի խոսքերը կարող են օգնել երեխաներին գտնել ոգեշնչված պատասխաններ։

Հնարավոր վարժություններ

  • Գրեք մահ, հոգիների աշխարհ, հարություն, և դատաստան բառերը թերթիկների վրա և անկանոն ձևով տեղադրեք դրանք գրատախտակին։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ են նշանակում այդ եզրույթները։ Կարդացեք Ալմա 40․6–7, 11–14, և 21–23 հատվածները երեխաների հետ և խնդրեք նրանց գրատախտակին դրված բառերը դասավորել ըստ իրենց հերթականության։

  • Գրատախտակին գրեք այն հարցերի ցանկը, որոնց կարելի է պատասխանել Ալմա 40․6–7, 11–14, և 21–23 հատվածների շնորհիվ, և հրավիրեք երեխաներին յուրաքանչյուր հարցը համեմատել պատասխան հատվածի հետ։ Օրինակ, «Ի՞նչ կլինի իմ մարմնի հետ, երբ հարություն առնեմ» հարցին կարելի է պատասխանել Ալմա 40․23-ի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում, բացատրեք բարդ բառերը երեխաների համար, երբ նրանք կարդում են։ Խրախուսեք երեխաներին կիսվել, թե ինչու են նրանք շնորհակալ Երկնային Հոր ծրագրի համար։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին շնորհակալություն հայտնել ընտանիքի այն անդամին, ով լավ օրինակ է եղել իրենց համար և մտածել, թե ինչպես կարող են լավ օրինակ լինել այս շաբաթ։

Բարելավել մեր ուսուցումը

Ներգրավեք զգայարանները: «Շատ երեխաներ (մեծահասակները նույնպես) ավելի լավ են սովորում, երբ ուսման գործում ներգրավված են մեկից ավելի զգայարաններ: Գտեք եղանակներ, թե ինչպես օգնել երեխաներին սովորելու ընթացքում օգտագործել տեսողության, լսողության և շոշափելիքի իրենց զգայարանները» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 25