Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 20-26-ը։ Ալմա 36–38․ «Նայիր առ Աստված և ապրիր»:


«Հուլիսի 20-26-ը։ Ալմա 36-38. «Նայիր առ Աստված և ապրիր» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Հուլիսի 20-26-ը։ Ալմա 36-38», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
պատանին աղոթելիս

Նկարը՝ Ջոշուա Դենիսի

Հուլիսի 20-26-ը

Ալմա 36-38

«Նայիր առ Աստված և ապրիր»

Երբ դուք աղոթքով ուսումնասիրեք Ալմա 36–38 գլուխները, դուք տպավորություններ կստանաք ձեր ուսուցանած երեխաների մասին: Գրի առեք այդ տպավորությունները․ դրանք կարող են ուսումնական վարժությունների գաղափարներ ներշնչել։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք բոլոր երեխաներին կիսվել որևէ բանով, որոնք ուսուցանել են նրանց ծնողները։ Հարցրեք նրանց, արդյոք գիտե՞ն, թե Ալման ինչ ուսուցանեց իր որդիներին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 36․6, 20, 24

Ապաշխարությունն ուրախություն է բերում ինձ։

Երիտասարդ տարիքում ուսուցանելով երեխաներին ապաշխարության ուրախության մասին, կարող ենք ոգեշնչել նրանց ապաշխարել, երբ մեծանան։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ալմա 36․20 հատվածը երեխաների համար և հրավիրեք նրանց լսել, թե ինչ էր զգում Ալման։ Հրավիրեք նրանց թվարկել, թե ինչն է նրանց ուրախություն պարգևում։ Ցույց տվեք Փրկիչի նկարներից մեկը և բացատրեք, որ Ալման ուրախություն զգաց, քանի որ Հիսուս Քրիստոսը ներեց նրա մեղքերը։

  • Երեխաներին տվեք մի թուղթ, որի մի կողմում երջանիկ դեմք է պատկերված, իսկ մյուս կողմում՝ տխուր դեմք։ Խնդրեք նրանց լսել և ընտրել, թե որ դեմքը պետք է բարձրացնեն, երբ կարդաք Ալմա 36․6 հատվածը։ Բացատրեք, որ Ալման ապաշխարեց և ուրախություն զգաց, քանի որ Հիսուս Քրիստոսը ներեց նրան՝ սխալ ընտրություններ կատարելու համար։ Խնդրեք երեխաներին լսել և բարձրացնել ճիշտ դեմքը, երբ Ալմա 36․24 հատվածում կարդաք այն ճիշտ ընտրությունների մասին, որոնք նա կատարեց ավելի ուշ։

  • Միասին երգեք որևէ երգ Հիսուս Քրիստոսի մասին, օրինակ՝ “He Sent His Son” (Children’s Songbook, 34–35)։ Բերեք ձեր վկայությունն այն մասին, որ Հիսուսը եկավ երկիր՝ մեղքից մեզ փրկելու և ուրախություն պարգևելու համար։

Ալմա 37․6-7

«Փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները»

Ինչպե՞ս կարող եք երեխաներին սովորեցնել հասկանալ, որ Տերը փոքր կամ հասարակ բաներ է օգտագործում՝ իր աշխատանքը կատարելու համար:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ալմա 37․6–7 հատվածները և հրավիրեք երեխաներին կքանստել ամեն անգամ, երբ կարդաք «փոքր» բառը։ Ցույց տվեք նրանց մի քանի փոքր բաներ, որոնք կարող են մեծ գործեր անել կամ տեղափոխել մեծ բաներ, ինչպիսիք են՝ մարտկոցը կամ մեքենայի բանալին: Ի՞նչ մեծ բաներ են տեղի ունենում կամ տեղափոխվում այդ փոքրիկ բաների շնորհիվ: Օգնեք երեխաներին մտածել որոշ փոքր կամ հասարակ բաների մասին, որոնք Աստված ցանկանում է, որ մենք անենք: Ի՞նչ մեծ բաներ կարող են տեղի ունենալ այս փոքր կամ հասարակ պատվիրանների շնորհիվ:

  • Ցույց տվեք որևէ նկար կամ երկու փոքր բան, որոնք կուտակվում են և դառնում խոշոր, ինչպիսիք են՝ խոտի ծիլը և դաշտը, կամ անձրևի կաթիլն ու լիճը: Վկայեք, որ նույնիսկ փոքր, պարզ գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր և ուրիշների կյանքում: Խրախուսեք երեխաներին խոսել մի քանի պարզ, լավ բաների մասին, որոնք նրանք ամեն օր անում են կամ կիսվեք ձեր անձնական օրինակներով: Հրավիրեք երեխաներին ընտրել մի պարզ, լավ բան, որը նրանք կարող են անել այս շաբաթ և նկարել իրենց այդ գործն անելիս: Հրավիրեք նրանց այդ նկարները տուն տանել և ցույց տալ իրենց ընտանիքին:

Ալմա 37․38-47

Սուրբ գրությունները կարող են ամեն օր օգնել մեզ։

Թեև փոքր երեխաներից շատերը չեն կարող կարդալ, դուք կարող եք օգնել նրանց վկայություն ստանալ իրենց ամենօրյա կյանքն առաջնորդելու սուրբ գրությունների զորության մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Լիահոնայի նկարը (օրինակ, Ավետարանի նկարների գիրք, հմր.68), կամ հրավիրեք երեխաներին նկարել Լիահոնան, մինչ կիսվում են նրանով, ինչ հիշում են դրա մասին (տես 1 Նեփի 16․10, 28–29)։ Բարձր պահեք սուրբ գրությունները և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են սուրբ գրությունները նման Լիահոնային։ Այս քննարկմանն ավելացնելու համար օգտագործեք Ալմա 37․38–47 հատվածները և այս շաբաթվա վարժության էջը։

  • Միասին երգեք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին որևէ երգ, օրինակ՝ “Search, Ponder, and Pray” կամ “As I Search the Holy Scriptures” (Children’s Songbook, 109; Hymns, no. 277)։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ի՞նչ օրհնություններ են նշվում այդ երգի մեջ։

    Նկար
    սուրբ գրություններ ընթերցող աղջիկը

    Սուրբ գրությունները մեզ սովորեցնում են, թե ինչպես հետևել Աստծուն։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 36

Ես կարող եմ «ծնվել Աստծուց», երբ հետևում եմ Հիսուսին և ապաշխարում իմ մեղքերի համար։

«Դարձի գալը … մեր բուն էության փոփոխությունն է։ Դա այնպիսի զգալի փոփոխություն է, որը Տերը և Նրա մարգարեները անվանում են վերստին ծնվել» (“Conversion,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org):

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ Ալմա 36․6–21 հատվածներում միասին վերանայեք Ալմա Կրտսերի դարձի պատմությունը։ Թերթիկների վրա գրեք այդ հատվածների այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Ալմայի զգացմունքները, և փակցրեք այն գրատախտակին։ Խնդրեք երեխաներին թերթիկները բաժանել երկու խմբերի. Այն, ինչ Ալման զգաց՝ նախքան կհիշեր, թե հայրն ինչ էր ուսուցանել Փրկիչի մասին, և այն, ինչ զգաց հիշելուց հետո։ Միասին կարդացեք Ալմա 36․17–20, և վկայեք երեխաներին, որ Հիսուս Քրիստոսը ներում է մեզ, երբ մենք ապաշխարում ենք։

  • Գրեք ծնվել Աստծուց և հետևյալ սուրբ գրությունների հղումները գրատախտակին․ 1 Հովհաննես 4․7, Մոսիա 5․7, 27․25–26, Ալմա 5․14, 22․15։ Օգնեք երեխաներին կարդալ հատվածները և ուշադրություն դարձնել այն արտահայտություններին, որոնք նկարագրում են, թե ինչ է նշանակում ծնվել Աստծուց։ Մարդն ինչպե՞ս է վարվում, երբ ծնվում է Աստծուց։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք ծնվել ենք Աստծուց։

Ալմա 37․6-9, 38-47

«Փոքր և հասարակ բաներով են իրականցվում մեծ բաները»

Օգնեք ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ ամեն օր սուրբ գրությունների ընթերցանությունը, նույնիսկ կարճ ժամանակով, կարող է նրանց մեծ օրհնություններ բերել։

Հնարավոր վարժություններ

  • Նկարեք կամ ցուցադրեք մի դույլ։ Քանի՞ կաթիլ ջուր կպահանջվի դույլը լցնելու համար։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ դույլը լցնելու համար ջրի շատ կաթիլներ կպահանջվեն։ Ինչպե՞ս է դա առնչվում Ալմա 37․6–7 հատվածներին։ Սուրբ գրությունների ընթերցանությունն ինչո՞վ է նման դույլը լցվող կաթիլներին։

  • Հրավիրեք երեխաներին Ալմա 37․6–9 հատվածներում ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք ստանում ենք «հիշատակարաններից» կամ սուրբ գրություններից։ Կազմեք դասարանի բոլոր երեխաների գտած մտքերի մի ցանկ։ Ինչպե՞ս է սուրբ գրությունների ընթերցանությունն օրհնել մեր կյանքը։ Կիսվեք սուրբ գրությունների մասին ձեր վկայությամբ և հրավիրեք երեխաներին վարվել նույն կերպ։

  • Ցույց տվեք Լիահոնայի նկարը (օրինակ, Ավետարանի նկարների գիրք, հմր. 68), և հարցրեք երեխաներին վերանայել այն, ինչ հիշում են 1 Նեփի 16․10, 28-ից Լիահոնայի մասին։ Օգնեք երեխաներին կարդալ Ալմա 37․38–42 հատվածները։ Ինչպե՞ս էր Լիահոնան աշխատում։ Ինչո՞վ է այն նման սուրբ գրությունների աշխատանքին: Միասին կարդացեք 43–47 հատվածները, որոնք կօգնեն պատասխանել այս հարցին։ Հրավիրեք երեխաներին այս վարժության ընթացքում լրացնել վարժության էջը։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին բերել մեկ պատճառ, որի համար երախտապարտ են սուրբ գրություններին, և հրավիրել ընտանիքի անդամներին նույն կերպ վարվել։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին դառնալ ավելի լավ սովորողներ: Երեխաներին ուսուցանելիս ձեր նպատակը չէ պարզապես ճշմարտությունը փոխանցել նրանց։ Դուք պետք է նաև օգնեք նրանց դառնալ ճշմարտության ինքնուրույն որոնողներ։ Օրինակ, Ալմայի դարձի պատմությունը երեխաներին պարզապես պատմելու փոխարեն, դուք կարող եք ծրագրել վարժություններ, որոնք կօգնեն նրանց ինքնուրույն բացահայտել այդ պատմության մեջ գտնվող ճշմարտությունները։