Եկ, հետևիր ինձ
Հունիսի 29-ից հուլիսի 5-ը։ Ալմա 23–29․ Նրանք «երբեք չհեռացան»


«Հունիսի 29-ից հուլիսի 5-ը։ Ալմա 23-29. Նրանք «երբեք չհեռացան» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Հունիսի 29-ից հուլիսի 5-ը։ Ալմա 23-29», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Անթի-Նեփի-Լեքիները թաղում են իրենց զենքերը

Անթի-Նեփի-Լեքիները թաղում են պատերազմի իրենց զենքերը, ըստ Ջոդի Լիվինգթոնի

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը

Ալմա 23-29

Նրանք «երբեք չհեռացան»

Աղոթքով ուսումնասիրեք Ալմա 23–29 գլուխները, ոգեշնչում փնտրելով, թե ինչ է անհրաժեշտ երեխաներին և ինչպես օգնել նրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Թղթի վրա նկարեք երջանիկ դեմք և թույլ տվեք մի քանի երեխաների պահել այն։ Մինչ նրանք պահում են թուղթը, հրավիրեք անվանել մի բան, որը իրենքսովորում են Մորմոնի Գրքից և իրենց ուրախություն է պարգևում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 24․6-24

Ես օրհնված եմ, երբ պահում եմ իմ խոստումները։

Ի՞նչ եք սովորել Ալմա 24․6–24 հատվածներից, որոնք կօգնեն երեխաներին հասկանալ արդար խոստումը պահելու կարևորությունը։

Հնարավոր վարժություններ

  • Ալմա 24․6–24 հատվածներից կարդացեք որոշ հատվածներ կամ արտահայտություններ, որպեսզի ուսուցանեք երեխաներին Անթի-Նեփի-Լեքիների և նրանց տված խոստումի մասին, և ինչպես նրանք պահեցին խոստումը։ Կարող եք նաև օգտագործել այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից կամ «Գլուխ 26․ Ամմոնի ժողովուրդը» (Մորմոնի Գրքի պատմություններ, 73–74, կամ ChurchofJesusChrist.org-ի համապատասխան տեսանյութը)։

  • Նկարագրեք, թե ինչպես են Անթի-Նեփի-Լեքիները թաղում իրենց զենքերը։ Հրավիրեք երեխաներին նկարել մի սուր, իսկ այնուհետև ձևացնել, թե փոս են փորում և թաղում իրենց սուրը։ Օգնեք երեխաներին մտածել այն խոստումների մասին, որոնք նրանք տալիս են։ Ինչո՞ւ է կարևոր պահել խոստումները: Բացատրեք, որ երբ մկրտվում ենք, մենք խոստումներ ենք տալիս Աստծուն, և Նա էլ խոստումներ է տալիս մեզ: Դրանք կոչվում են ուխտեր: Վկայեք, որ մենք օրհնվում ենք, երբ պահում ենք Աստծուն տված խոստումները։

Ալմա 2629

Ավետարանն ուրախություն է պարգևում ինձ, և ես կարող եմ կիսվել այդ ուրախությամբ ուրիշների հետ։

Ամմոնը, ով օգնեց ավետարանն ուսուցանել Անթի-Նեփի-Լեքիներին, մեծ ուրախություն ստացավ ավետարանը քարոզելիս: Ալման, ով նույնպես ավետարանն ուսուցանեց շատ մարդկանց, ստացավ այդ նույն ուրախությունը։ Մենք կարող ենք նույն ուրախությունն ունենալ, երբ մեր վկայություններով կիսվում ենք ուրիշների հետ։

Հնարավոր վարժություններ

  • Ալմա 26 կամ 29 գլուխներից ընտրեք որոշ արտահայտություններ, որոնք պատմում են ուրախության մասին (տես օրինակ Ալմա 26․11, 13 կամ Ալմա 29․13–14)։ Հրավիրեք երեխաներին «ուրախանալ» կամ «ցնծալ» բառերն ամեն անգամ լսելիս ոտքի կանգնել։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ ավետարանով կիսվելն Ալմային և Ամմոնին երջանիկ դարձրեց։ Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ ավետարանով կիսվելն ուրախություն է պարգևել ձեզ։

  • Երեխաներին հրավիրեք նկարել, թե ինչն է նրանց ուրախություն պարգևում։ Հրավիրեք երեխաներին իրենց նկարները փոխանցել մյուս դասընկերներին և բացատրել դրանց իմաստը։ Նշեք, որ երբ ինչ-որ բան մեզ ուրախություն է պարգևում, օրինակ ավետարանը, մեր ուրախությունն աճում է, երբ կիսվում ենք դրանով։

  • Մի երեխայի տվեք Մորմոնի Գիրքը և խնդրեք նրան վարժվել՝ կիսվելով այն մեկ ուրիշ դասընկերոջ հետ։ Խրախուսեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում Մորմոնի Գրքի վերաբերյալ: Ինչո՞ւ ենք Մորմոնի Գրքով կիսվում ուրիշների հետ։

Ալմա 27․20-30

Ես կարող եմ օգնել իմ ընկերներին ապրել ավետարանով։

Նեփիացիները պաշտպանեցին Անթի-Նեփի-Լեքիներին իրենց թշնամիներից և օգնեցին նրանց պահել Տիրոջ հետ կապած ուխտերը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք այն պատմությունը, թե ինչպես է Անթի-Նեփի-Լեքիի ժողովուրդը խոստում տալիս այլևս չկռվել (տես Ալմա 27․20–30)։ Բացատրեք, որ իրենց խոստման պատճառով Անթի-Նեփի-Լեքիները չէին կարող իրենց պաշտպանել թշնամիներից։ Կարդացեք Ալմա 27․23 հատվածը և բացատրեք, որ Անթի-Նեփի-Լեքիների նեփիացի ընկերները որոշեցին պաշտպանել նրանց, որպեսզի նրանք կարողանային պահել իրենց խոստումը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ընկերներին պահել իրենց խոստումները։ Պատմեք այն մասին, երբ ձեր ընկերն օգնել է ձեզ պահել Աստծո հետ կապած ձեր խոստումները։

  • Երեխաների հետ դերախաղ անցկացրեք այնպիսի իրավիճակների վերաբերյալ, երբ նրանք բարյացակամ կարող են օգնել ուրիշներին ընտրել ճիշտը։ Օրինակ, ի՞նչ կարող ենք ասել այն ընկերոջը, ով փորձում է ստել կամ զայրանալ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 24

Ուխտերն այն խոստումներն են, որոնք ես կապում եմ Աստծո հետ, իսկ Նա կապում է ինձ հետ։

Անթի-Նեփի-Լեքիները թաղեցին իրենց զենքերը և ուխտ կապեցին այլևս չսպանել։ Նմանապես, ձեր ուսուցանած երեխաները կարող են պահել իրենց ուխտերը:

Հնարավոր վարժություններ

  • Բոլոր երեխաներին տվեք փոքր քարեր և հրավիրեք նրանց ուխտ բառը գրել իրենց քարերի վրա։ Բացատրեք, որ ուխտը մի խոստում է Երկնային Հոր և Նրա զավակների միջև։ Մեր ուխտերն ինչպե՞ս են մեզ «ամուր» կամ ուժեղ դարձնում քարերի նման:(Ալմա 24․19)։ Միասին կարդացեք Ալմա 24․16–25 հատվածները, որպեսզի սովորեք, թե ինչ ուխտ կապեց Ամմոնի ժողովուրդը և ինչպես պատվեց իր ուխտը։ Հրավիրեք երեխաներին քարերը տուն տանել՝ որպես հիշեցում իրենց կապած ուխտերի։

  • Երեխաների հետ կարդացեք Ալմա 24․16–19 հատվածները և քննարկեք, թե ինչ արեցին Անթի-Նեփի-Լեքիները, որպեսզի Աստծուն ցույց տան, որ ապաշխարել են։ Նրանք ուխտ կապեցին, որ ի՞նչ չանեն։ Բացատրեք, որ մեր կապած ուխտերը «մի վկայություն են Աստծուն», որ մենք ցանկանում ենք հետևել Աստծո պատվիրաններին (հատված 18)։ Ի՞նչ ուխտեր են կապել երեխաները։

  • Հրավիրեք երեխաներին նկարել Անթի-Նեփի-Լեքիների զենքերը։ Ապա հրավիրեք նրանց զենքերի հակառակ կողմում գրել մի բան, որը, ըստ իրենց, պետք է փոխեն, որպեսզի ավելի լիարժեք հետևեն Հիսուս Քրիստոսին։ Թող նրանք ձևացնեն, որ թաղում են իրենց զենքերը և ծրագիր կազմեն՝ գործելով ըստ իրենց գրածի։

Ալմա 24․7–10, 26․23–34, 27․27–30

Քանի որ Երկնային Հայրը ողորմած է, մենք կարող ենք ապաշխարել և փոխվել։

Վերջերս, երեխաները սովորում էին Ալմայի, Ամմոնի և Անթի-Նեփի-Լեքիների մասին։ Այդ պատմությունների օգնությամբ ինչպե՞ս կարող եք ցույց տալ, որ Երկնային Հայրը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր անկեղծորեն ապաշխարում են։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Առաջ և Հետո։ Երեխաներից մի քանիսին խնդրեք կարդալ հետևյալ հատվածները, որպեսզի պարզեն, թե ինչպիսին էին Լամանացիները նախքան Ամմոնն ու իր եղբայրներն ուսուցանել նրանց․ Ալմա 17․14–15, 26․23–24։ Մյուս երեխաներին խնդրեք կարդալ հետևյալ հատվածները, որպեսզի պարզեն, թե ինչպես փոխվեցին լամանացիները․ Ալմա 26․31–34, 27․27–30։ Երեխաներին հրավիրեք այդ վերնագրերի տակ գրել իրենց հասկացած մտքերը։ Ապա հրավիրեք նրանց Ալմա 24․7–10 հատվածներում բացահայտել, թե այդ լամանացիներն ինչպես կարողացան լիովին փոխվել։ Բերեք ձեր վկայությունը մեզ ներելու Աստծո զորության մասին, որն օգնում է մեզ ապաշխարել ու փոխվել։

  • Հրավիրեք երեխաներին միասին կարդալ Ալմա 26․21–22 հատվածները և ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք ստանում են նրանք, ովքեր ապաշխարում են։ Հրավիրեք երեխաներին այդ օրհնություններից մի քանիսը նկարագրել իրենց բառերով։

Ալմա 2629

Ավետարանն ուրախություն է պարգևում ինձ, և ես կարող եմ կիսվել այդ ուրախությամբ ուրիշների հետ։

Այս գլուխները լի են ուրախության օրինակներով, որոնք գալիս են ավետարանով ապրելու և կիսվելու արդյունքում։ Ինչպե՞ս կարող եք Ալմա 26 և 29 գլուխների օգնությամբ ոգեշնչել երեխաներին փնտրել այդ ուրախությունը։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին գտնել «ուրախություն» և «ցնծում» բառերը Ալմա 26 և 29 գլուխներում։ Միասին կարդացեք նրանց գտած որոշ հատվածները, և քննարկեք, թե ինչ են այս հատվածները սովորեցնում ուրախության մասին: Ի՞նչն ուրախություն պարգևեց Ամմոնին և Ալմային։ Կիսվեք փորձառությամբ, երբ ուրախություն եք զգացել ավետարանով ապրելիս կամ նրանով կիսվելիս, կամ հրավիրեք երեխաներին կիսվել իրենց անձնական փորձառություններով։

  • Երեխաներից երկուսին հրավիրեք դեմ առ դեմ կանգնել և փորձել այնպես անել, որ դիմացինը ժպտա։ Ի՞նչպես կարող ենք ուրախություն տարածել ուրիշների վրա։ Ավետարանով կիսվելն ինչպե՞ս է ուրախություն տարածում։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով կարող են ավետարանի ուրախությամբ կիսվել իրենց ընկերների և ընտանիքների հետ:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին պահել իրենց խոստումները, ինչպես արեցին Անթի-Նեփի-Լեքիները։

Բարելավել մեր ուսուցումը

Սովորեք սուրբ գրության որևէ հատված Ընտրեք սուրբ գրության որևէ արտահայտություն կամ կարճ հատված, որն, ըստ ձեզ, կարող է օգնել ձեր դասարանի երեխաներին, և օգնեք նրանց մտապահել այն։ Տեսողական նյութերն ու ձեռքերի շարժումները նույնպես կարող են օգնել։