Եկ, հետևիր ինձ
Հունիսի 22-28-ը Ալմա 17-22․ «Ես կդարձնեմ ձեզ մի գործիք»


Հունիսի 22-28-ը Ալմա 17-22. «Ես կդարձնեմ ձեզ մի գործիք», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 22-28-ը Ալմա 17-22, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Ամմոնը խոսում է Թագավոր Լամոնիի հետ

Ամմոնն ու Թագավոր Լամոնին, Սքոտ Մ. Սնոու

Հունիսի 22-28-ը

Ալմա 17-22

«Ես կդարձնեմ ձեզ մի գործիք»

Ճիշտ ինչպես Լամոնին և մյուսները այս պատմության մեջ ունեցան կյանքը փոխող փորձառություններ, երեխաները, ում ուսուցանում եք, նույնպես կարող են ունենալ հոգևոր փորձառություններ սուրբ գրությունների հետ, որոնք ազդեցություն կունենան նրանց կյանքի վրա գալիք տարիների ընթացքում: Հիշեք սա, երբ խորհում եք, թե ինչպես պետք է ուսուցանեք նրանց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք մի նկար, որը պատկերում է իրադարձությունը, նկարագրված Ալմա 17-22-ում (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար): Խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե ի՞նչ են տեսնում նկարում։

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը: Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 17-19

Ես կարող եմ ավետարանով կիսվել ուրիշների հետ:

Մոսիայի որդիների օրինակն ինչպե՞ս կարող է ոգեշնչել ձեր դասարանի երեխաներին իրենց վկայություններով կիսվել ուրիշների հետ։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին բեմադրել Ամմոնի պատմությունը Ալմա 17-19-ում: Կարող եք անդրադառնալ «Գլուխ 23. Ամմոնը. Մեծ ծառայողը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 64-68, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Եթե կարծում եք, որ երեխաները բավականություն կստանաք դրանից, բերեք պարզ հագուստներ և բեմական իրեր: Ասեք երեխաներին, թե դուք ինչ սովորեցիք պատմությունից, և խնդրեք նրանց անել նույնը:

  • Ցուցադրեք որևէ գործիք և երեխաներին պատմեք այն մասին, թե ինչի համար է այն օգտագործվում։ Ուրիշ ի՞նչ գործիքների մասին գիտեն երեխաները։ Խնդրեք նրանց ձևացնել, թե օգտագործում են որևէ գործիք։ Բացատրեք, որ ինչպես մենք ենք օգտագործում գործիքները որոշ գործեր կատարելու համար, այնպես էլ Երկնային Հայրը կարող է օգտագործել մեզ Իր գործը կատարելու համար: Կարդացեք Ալմա 17.11-ը, և բացատրեք, որ Ամմոնը և նրա եղբայրները Երկնային Հոր գործիքներն էին, որպեսզի օգնեին լամանացիներին սովորել ավետարանը:

  • Խնդրեք երեխաներին վազել տեղում և ձևացնել, թե թակում են դռները, մինչ դուք պատմում եք Աբիսի պատմությունը, ով գնում էր տնից տուն և պատմում մարդկանց Աստծո զորության մասին (տես Ալմա 19.16-34): Օգնեք երեխաներին եղանակներ մտածել, թե ինչպես կարող են նմանվել Աբիսին և ավետարանով կիսվել ուրիշների հետ:

  • Երեխաներին խնդրեք նկարել, թե իրենք ինչպես են ավետարանով կիսվում ինչ-որ մեկի հետ: Օգնեք նրանց մտածել, թե ինչ հատուկ բաներով նրանք կարող են կիսվել։ Միասին երգեք որևէ երգ ավետարանով կիսվելու մասին, օրինակ՝ «Ուզում եմ միսիոներ լինել» (Երեխաների երգարան, 168): Երեխաներին հնարավորություն տվեք կիսվել Ամմոնի ուսուցանածի մասին իրենց զգացումներով:

Ալմա 17.21-25, 20.9-27

Ես կարող եմ օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ՝ սեր ցուցադրելով նրանց հանդեպ

Ամմոնի սերն ու ծառայությունը փափկացրեց Թագավոր Լամոնիի և նրա հոր սրտերը: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այդ պատմություններից:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Ալմա 17.21-25-ը երեխաների համար, շեշտելով, որ Ամմոնը ցանկանում էր ծառայել Լամոնիին: Խնդրեք երեխաներին պատմել որևէ փորձառության մասին, երբ նրանք ծառայել են ինչ-որ մեկին: Հիշեցրեք երեխաներին, որ Ամմոնի հրաշալի ծառայությունն օգնեց, որ Թագավոր Լամոնին ցանկացավ սովորել ավետարանի մասին (տես Ալմա 18.15-23): Խնդրեք երեխաներին մտածել ինչ-որ մեկի մասին, ում կարող են ծառայել այսօր և քննարկեն, թե ինչպես կարող են ծառայել այդ մարդուն:

  • Երեխաներին պատմեք պատմությունը, նկարագրված Ալմա 20.8-27-ում: Կարող եք օգտագործել «Գլուխ 24. Ամմոնը հանդիպում է Թագավոր Լամոնիի հորը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 69-70, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Հրավիրեք երեխաներին մտածել տարբեր գործողությունների մասին, որ նրանք կարող են անել ամեն անգամ, երբ դուք նշում եք՝ Ամմոն, Լամոնի և Լամոնիի հայր: Նշեք, որ Լամոնիի հոր սիրտը փոխվեց այն պատճառով, որ Ամմոնը այնքան շատ էր սիրում Լամոնին: Հրավիրեք երեխաներին նկարել որևէ գործողություն, որը նրանք կարող են անել որպեսզի ցույց տան իրենց սերը ինչ-որ մեկի հանդեպ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 17․1-4

Իմ վկայությունն աճում է, երբ ես կարդում եմ սուրբ գրությունները, աղոթում եմ ու ծոմ պահում:

Մոսիայի որդիները զորանում էին ավետարանով և դառնում էին հզոր միսիոներներ, քանի որ ջանասիրաբար ուսումնասիրում էին սուրբ գրությունները, աղոթում էին ու ծոմ պահում: Այս նույն բաները կարող են նաև օգնել երեխաներին, ում ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք իրեր, որոնք ներկայացնում են սուրբ գրությունները, աղոթքը և ծոմը, ինչպես օրինակ՝ սուրբ գրությունների լրակազմը, աղոթող մարդու նկար, ուտելիքի նկար և բացատրեք, թե ինչ է ներկայացնում յուրաքանչյուր առարկան: Կարդացեք Ալմա 17.1-4-ը և հարցրեք երեխաներին, թե այս առարկաներն ինչպես օգնեցին Մոսիայի որդիներին: Սուրբ գրությունների ընթերցանությունը, աղոթքը և ծոմը ինչպե՞ս են օգնում մեզ մոտենալ Երկնային Հորը:

  • Օգտագործեք թեմաների ցուցիչը Երեխաների երգարանում, որպեսզի օգնեք երեխաներին գտնել երգեր սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի մասին: Միասին երգեք որոշ երգեր և օգնեք երեխաներին բացահայտել, թե երգերն ինչ են ուսուցանում այն մասին, թե դրանք ինչպե՞ս են օրհնում մեզ:

Ալմա 17-18, 22.1-3

Ես կարող եմ օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ՝ սեր ցուցադրելով նրանց հանդեպ

Լամոնիի ծառան լինելու Ամմոնի ցանկությունը, ի վերջո, հանգեցրեց Լամոնին ուսուցանելու հնարավորությանը, երբ նրա սիրտը բաց էր և պատրաստ՝ ընդունելու ավետարանը:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին կարդալ հատվածներ Ալմա 17.21-39-ից, որտեղ պատմվում է Թագավոր Լամոնին Ամմոնի ծառայելու պատմությունը: Խնդրեք նրանց նկարել այս պատմության մարդկանց կամ իրադարձությունների նկարներ, իսկ հետո պատմել պատմությունը իրենց բառերով: Օգնեք երեխաներին տեսնել, թե Ամմոնի ծառայությունն ինչպիսի ազդեցություն ունեցավ թագավորի վրա (տես Ալմա 18.9-23): Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին, ովքեր ցանկանում են ավելին սովորել ավետարանի մասին։

    Նկար
    Ամմոնը փրկում է թագավորի ոչխարներին

    Միներվա Կ. Թեյչերտ (1888-1976), Ամմոնը փրկում է թագավորի ոչխարներին, 1935-1945, կտավ յուղաներկ, 89 x 122 սմ: Բրիգամ Յանգ համալսարանի արվեստի թանգարան

  • Կարդացեք Ալմա 22.1-3-ը և խնդրեք երեխաներին լսել, թե Ամմոնի լավ օրինակն ինչպես ազդեց Թագավոր Լամոնիի հոր վրա: Խնդրեք նրանց մտածել որևէ ծանոթի մասին, ով կարիք ունի սովորել ավետարանի մասին։ Ասացեք երեխաներին, որ նրանց սերը և լավ օրինակը կարող են օգնել այդ մարդուն հասկանալ, թե որքան հրաշալի է ավետարանը: Օգնեք երեխաներին մտածել եղանակներ, որոնցով նրանք կարող են լավ օրինակ ծառայել և սեր ցուցադրել այն մարդկանց հանդեպ, ում մասին մտածում էին:

  • Հրավիրեք լիաժամկետ կամ վերջերս վերադարձած որևէ միսիոների կիսվել Ամմոնի պատմությունով Ալմա 17-18-ում: Խնդրեք նրանց կիսվել, թե նրանք ինչ սովորեցին Ամմոնից միսիոներական աշխատանքի մասին և այն դերի մասին, որ ծառայությունը խաղում էր նրանց նախաձեռնություններում: Երեխաների հետ քննարկեք ուղիներ, որոնցով նրանք կարող են հետևել Ամմոնի օրինակին:

  • Դասարանով գրատախտակին գրեք այն գործերի ցուցակը, որ երեխաները կարող են կատարել՝ ծառայելով իրենց ընտանիքի անդամներին։ Այս ծառայությունների կատարումն ինչպե՞ս կօրհնի ամբողջ ընտանիքը:

Ալմա 18.24-43, 19.16-34

Ես կարող եմ ավետարանով կիսվել ուրիշների հետ:

Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածների պատմությունները, որպեսզի ոգեշնչեք երեխաներին լինել Ամմոնի և Աբիսի նման միսիոներներ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք նկարներ, որոնք ներկայացնում են մի քանի ճշմարտություններ, որոնցով Ամմոնը կիսվեց Թագավոր Լամոնիի հետ, տրված Ալմա 18.24-40-ում (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Խնդրեք երեխաներին ձևացնել, որ միսիոներներ են և միմյանց հետ թող կիսվեն, թե ինչ գիտեն այս ճշմարտությունների մասին:

  • Կարդացեք Աբիսի պատմությունը երեխաների հետ (տես Ալմա 19.16-20, 28-29): Խնդրեք երեխաներին հերթով ձևացնել, թե Աբիսն են, և թակել դասարանի դուռը և վկայել, թե ինչ տեղի ունեցավ Ալմա 19.1-17-ում: Մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել Աբիսին և վկայել մեր իմացած ճշմարտությունների մասին։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին աղոթքով նպատակ դնել իրենց ընտանիքի հետ, որպեսզի ավետարանով կիսվեն ինչ-որ մեկի հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Հետևողական եղեք գործելու վերաբերյալ հրավերների հարցում: Երբ երեխաներին հրավիրում եք գործել համաձայն իրենց սովորածի, հաջորդ դասի ընթացքում հետևեք ձեր հրավերին: Սա ցույց է տալիս երեխաներին, որ դուք հոգ եք տանում այն մասին, թե ինչպես է ավետարանն օրհնում նրանց կյանքը: Երբ նրանք կիսվեն իրենց փորձառություններով, կզորանան ու կօգնեն միմյանց ապրել ավետարանով (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 35):