Եկ, հետևիր ինձ
Հունիսի 8-14-ը Ալմա 8-12․ Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին


Հունիսի 8-14-ը Ալմա 8-12․ Հիսուս Քրիստոսը կգա փրկելու Իր ժողովրդին, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 8-14-ը Ալմա 8-12, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Ալման քարոզում է

Ուսուցանել ճշմարիտ վարդապետություն, Մայքլ Տ. Մալմ

Հունիսի 8-14-ը

Ալմա 8-12

Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին

Երբ կարդում եք, թե ինչ են ուսուցանում Ալման ու Ամուղեկը Ամմոնիայի ժողովրդին, ձեր կարծիքով, ի՞նչն է հատկապես առնչվում ձեր ուսուցանած երեխաների հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին նկարագրել, թե ի՞նչ են անում միսիոներները, և պատմեն ձեզ ինչ-որ մեկի մասին, ով ծառայում է միսիայում։ Միսիոներներն ի՞նչ են ուսուցանում մարդկանց: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Ալման և Ամուղեկը միսիոներներ էին, ովքեր ավետարանով կիսվում էին Ամմոնիայի ժողովրդի հետ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 8

Ես կարող եմ կիսվել ավետարանով

Ալման ճամփորդում էր ամբողջ երկրով, քարոզելով ավետարանը, իսկ Ամուղեկը քարոզում էր իր սեփական քաղաքում՝ իր ընկերներին ու հարևաններին: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին հետևել նրանց օրինակին և ավետարանով կիսվել ուրիշների հետ:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք առաջին մասը «Գլուխ 22. Ալմայի միսիան Ամմոնիայում» (Մորմոնի Գրքի պատմությունները, 58-63, տես նաև համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Խնդրեք երեխաներին զույգերով օղակել բազուկները և ձևացնել, որ Ամուղեկն ու Ալման են, ովքեր միասին ուսուցանում են ավետարանը, երբ երգում են որևէ երգ միսիոներական աշխատանքի մասին, օրինակ՝ «Հիմա ես ցանկանում եմ միսիոներ լինել» (Երեխաների երգարարան, 168):

  • Օգնեք երեխաներին մի քանի անգամ կրկնել որևէ ավետարանական ճշմարտություն, օրինակ՝ «Մորմոնի Գիրքը վկայում է Քրիստոսի մասին» կամ «Ես գիտեմ, որ Հիսուսը սիրում է մեզ»: Հետո հրավիրեք յուրաքանչյուր երեխայի այս ճշմարտությունով կիսվել մեկ ուրիշի հետ դասարանում։ Որպես այս վարժության մաս, կարող եք օգնել երեխաներին լրացնել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը:

  • Խնդրեք երեխաներին պատմել ձեզ մի բանի մասին, որով նրանք կիսվել են ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ հետ, օրինակ՝ մի խաղալիք կամ կոնֆետ։ Օգնեք նրանց թվարկել մի քանի կարևոր բաներ, որոնցով կարող ենք կիսվել ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի մասին: Բացատրեք, որ քանի որ ավետարանը շատ կարևոր է, Ալման գնաց, որ դրանով կիսվի շատ ուրիշ քաղաքների մարդկանց հետ, որպեսզի նրանք ևս կարողանան սովորել, թե ինչպես երջանիկ լինել:

Ալմա 8.18-22

Ես կարող եմ լավ ընկեր լինել:

Ամուղեկի ծառայությունը Ալմային լավ օրինակ է երեխաներին այն մասին, թե նրանք ինչպես կարող են ծառայել ուրիշներին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք մի երեխայի ձևացնել, որ Ամուղեկն է, իսկ մյուսին՝ որ Ալման է, երբ դուք պատմում եք պատմությունը Ալմա 8.18-22-ում: Երեխաները թող օգնեն պատմել պատմությունը, ապա հրավիրեք տարբեր երեխաների լինել Ալմա և Ամուղեկ: Ինչպիսի՞ ընկեր էր Ամուղեկն Ալմայի համար: Խնդրեք երեխաներին պատմել, թե ինչպիսի ընկեր է եղել ինչ-որ մեկը իրենց համար: Այդ փորձառությունից հետո ի՞նչ են զգացել: Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ մենք լավ ընկերներ լինենք ուրիշներին։

  • Գտեք կամ նկարեք որևէ նկար, որը ներկայացնում է ընկերությունը (ինչպես օրինակ՝ երկու մարդ գրկախառնվում են կամ մի սիրտ), և կտրեք այն գլուխկոտրուկի մասերի: Գլուխկոտրուկի յուրաքանչյուր մասի դարձերեսին գրեք ինչ-որ բան, որ արեցին Ալման ու Ամուղեկը լավ ընկերներ լինելու համար կամ բաներ, որոնք կարող ենք անել լավ ընկեր լինելու համար: Հրավիրեք երեխաներին հերթով ընտրել որևէ կտոր և ավելացնել այն գլուխկոտրուկին, երբ կարդաք, թե ինչ է գրված դարձերեսին: Օգնեք նրանց մտածել այն մարդկանց մասին, ում հետ կարող են ընկերանալ: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը լավագույն ընկերն է, որ մենք կարող ենք ունենալ։

Նկար
Երկու աղջիկներ ծիծաղում են

Մենք կարող ենք լավ ընկերներ լինել ուրիշների համար:

Ալմա 11.43-44

Մահից հետո ես հարություն կառնեմ

Ամուղեկն ուսուցանում է Ամմոնիայի ժողովրդին Հարության մասին Ինչպե՞ս կարող եք ձեր ուսուցանած երեխաներին օգնել հասկանալ, թե ինչ է նշանակում հարություն առնել:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործեք ձեր ձեռքը՝ ներկայացնելով հոգին, և օգտագործեք մի ձեռնոց՝ ներկայացնելով մարմինը: Հանեք ձեր ձեռքը ձեռնոցի միջից՝ ցույց տալով երեխաներին, որ մեր հոգին և մարմինը կբաժանվեն մահից հետո: Ապա նորից հագեք ձեռնոցը, որպեսզի ցույց տաք, որ մեր հոգին ու մարմինը կրկին կմիանան Հարության ժամանակ: Երեխաները թող հերթով հագնեն ու հանեն ձեռնոցը, երբ նրանց համար կարդաք Ալմա 11.43-ը: Ցուցադրեք Մարիամի և Հարություն առած Հիսուս Քրիստոսի նկարը (Ավետարանի պատկերագիրք, հմր. 59) և վկայեք, որ Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձրեց բոլորի հարությունը:

  • Երեխաներին խնդրեք նկարել իրենց ընկերների կամ ընտանիքի անդամների, այդ թվում նաև ազգականների նկարները: Երբ երեխաները կիսվեն իրենց նկարներով, նշեք յուրաքանչյուր ընկերոջը կամ կամ ընտանիքի անդամին, ում նկարել են նրանք, և բացատրեք, որ նա հարություն կառնի: Վկայեք, որ Հիսուսը հնարավոր դարձրեց, որ մենք հավերժ լինենք մեր ընտանիքների հետ:

Նկար
ուսուցանելու պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 8-10

Ես կարող եմ կիսվել ավետարանով

Ալման ու Ամուղեկը կիսվեցին ավետարանով նույնիսկ այն ժամանակ, երբ դա հեշտ չէր: Նրանց քաջությունն ու հավատքը ինչպե՞ս կարող են ոգեշնչել ձեր ուսուցանած երեխաներին։

Հնարավոր վարժություններ

  • Ձեր բառերով ամփոփեք իրադարձությունները Ալմա 8-10 գլուխներում: Ընտրեք մի քանի սկզբունքներ այս իրադարձություններից, որոնք կարող են օգնել երեխաներին կիսվել ավետարանով, ինչպես օրինակ՝ հաստատակամությունը (տես Ալմա 8.8-13), Քրիստոսի մասին վկայությունը (տես Ալմա 9.26-27) և զուգընկեր ունենալը (տես Ալմա 10.7-11): Հրավիրեք երեխաներին կարդալ ընտրված հատվածներ և ասել, թե ինչ սովորեցին ավետարանով կիսվելու մասին: Ինչո՞ւ է կարևոր ուրիշներին պատմել ավետարանի մասին:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կիսվել են ավետարանով ինչ-որ մեկի հետ, կամ կիսվեք ձեր սեփական փորձառությունով: Հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել եղանակներին, որոնցով նրանք կարող են պատրաստվել կիսվել ավետարանով, երբ երգեն որևէ երգ, օրինակ՝ «Մենք աշխարհին կտանենք Նրա ճշմարտությունը» (Երեխաների երգարան, 172): Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ մենք կիսվենք ավետարանով: Օգնեք երեխաներին ավետարանով իրենց ընկերների հետ կիսվելու եղանակներ մշակել, օրինակ՝ տալ նրանց Մորմոնի Գրքի օրինակը կամ հրավիրել Եկեղեցու միջոցառման: Նրանց ժամանակ տվեք դերախաղով պատկերել, թե ինչ կարող են ասել կամ անել այս իրավիճակներում:

Ալմա 11-12

Աստծո ծրագիրը փրկագնման ծրագիր է։

Ինչպե՞ս կօգտագործեք Ալմա 11-12 գլուխները, որպեսզի «հայտնի դարձնեք [զավակներին] փրկագնման ծրագիրը»: (Ալմա 12:30):

Հնարավոր վարժություն

  • Գրատախտակին գրեք մի քանի սկզբունքներ, որոնք կապված են քավության ծրագրի հետ, և գտնվում են Ալմա 11-12 գլուխներում, ինչպես օրինակ՝ Ադամի և Եվայի անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, ապաշխարությունը, մահը, հարությունը և դատաստանը: Կարդացեք մի քանի հատվածներ Ալմա 11 կամ 12 գլուխներից, որոնք ուսուցանում են այս սկզբունքների մասին և երեխաներին ժամանակ տվեք նկարել յուրաքանչյուր սկզբունքը ներկայացնող որևէ նկար: Ո՞րն է Փրկիչի դերը այս ծրագրում։ Հետո հրավիրեք երեխաներին օգտագործել իրենց նկարները դերախաղով իրենց ընկերոջը Աստծո ծրագրի մասին ուսուցանելիս:

Ալմա 12:10

Եթե ես չկարծրացնեմ իմ սիրտը, ես կարող եմ ավելի շատ ստանալ Աստծո խոսքը

Երբ խոսքը վերաբերում է հոգևոր ճշմարտությունները սովորելուն, մեր սրտի վիճակը նույնքան կարևոր է, որքան մեր մտքի կարողությունը:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ալմա 12.10-ը և քննարկեք, թե ինչ է նշանակում «կարծրացնել» մեր սրտերը: Ինչու է կարծրացած սրտով ավելի դժվար սովորել Աստծո խոսքը:

  • Այս սկզբունքը լուսաբանելու համար երեխաներին ցույց տվեք սպունգ և քար ու հարցրեք նրանց, թե որը ավելի լավ կկլանի ջուրը: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք ցանկանում ենք, որ մեր սրտերը սպունգի պես փափուկ լինեն:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին այս շաբաթ ավետարանով կիսվելու հնարավորություններ փնտրել կամ օգնել մեկ ուրիշին:

Բարելավել մեր ուսուցումը

Դասարանի հետ կիսվեք ձեր վկայությամբ: Վկայությունը կարող է լինել այնքան պարզ, որքան «ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է ձեզանից յուրաքանչյուրին», կամ «ես ներքուստ լավ եմ զգում, երբ սովորում եմ Հիսուս Քրիստոսի մասին»: (Տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 11-26:)