Սուրբ գրություններ
Ալմա 12


Գլուխ 12

Ալման վիճաբանում է Զիզրոմի հետ – Աստծո խորհուրդները կարող են տրվել միայն հավատարիմներին – Մարդիկ դատվում են ըստ իրենց մտքերի, հավատքների, խոսքերի ու գործերի – Ամբարիշտները կտանեն հոգևոր մահ – Այս մահկանացու կյանքը մի փորձնական վիճակ է – Փրկագնման ծրագիրն իրականացնում է Հարությունը և հավատքի միջոցով՝ մեղքերի թողությունը – Ապաշխարողներն ունեն ողորմության իրավունք Միածին Որդու միջոցով: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

1 Արդ, Ալման, տեսնելով, որ Ամուղեկի խոսքերը լռեցրին Զիզրոմին, քանզի նա տեսավ, որ Ամուղեկը բռնացրեց նրան աստախոսելիս և խաբելիս, որ իրեն կործանի, և տեսնելով, որ նա սկսեց դողալ իր մեղքի բգիտակցությունից, նա բացեց իր բերանն ու սկսեց խոսել նրա հետ և հաստատել Ամուղեկի խոսքերը և ավելի շատ բացատրել այդ բաները, կամ ավելի շատ լուսաբանել սուրբ գրքերը, քան Ամուղեկն էր արել:

2 Արդ, խոսքերը, որ Ալման խոսեց Զիզրոմի հետ, լսվեցին շրջակայքի ժողովրդի կողմից. քանզի բազմությունը մեծ էր, և նա խոսեց այս ձևով.

3 Այժմ Զիզրո՛մ, տեսնելով, որ դու բռնվեցիր քո ստախոսության ու նենգության մեջ, քանզի դու ստեցիր ոչ միայն մարդկանց, այլ դու ստեցիր Աստծուն. քանզի ահա, նա գիտի քո բոլոր ամտքերը, և դու տեսնում ես, որ քո մտքերը մեզ հայտնի են դարձվում նրա Հոգու միջոցով,

4 Եվ դու տեսնում ես, որ մենք գիտենք, որ քո ծրագիրը մի շատ նենգ ծրագիր էր, ինչպես դևի նենգությունը՝ ստելու ու խաբելու այս ժողովրդին, որ կարողանայիր տրամադրել նրանց մեր դեմ՝ մեզ անարգելու և մեզ դուրս գցելու համար,

5 Արդ, սա քո ահակառակորդի ծրագիրն էր, և նա գործադրեց իր զորությունը քո մեջ: Այժմ ես կկամենայի, որ դու հիշես, որ ինչ ես ասում եմ քեզ, ես ասում եմ բոլորին:

6 Եվ, ահա ես ասում եմ ձեզ բոլորիդ, որ սա հակառակորդի ծուղակն էր, որը նա դրել է՝ բռնելու այս ժողովրդին, որ կարողանա հպատակության բերել ձեզ առ իրեն, որ կարողանա շուրջանակի օղակել ձեզ իր աշղթաներով, որպեսզի նա շղթայի ձեզ՝ տանելով հավիտենական կործանման, ըստ նրա գերեվարման զորության:

7 Արդ, երբ Ալման խոսեց այս խոսքերը, Զիզրոմը սկսեց ավելի ուժգին դողալ, քանզի նա ավելի ու ավելի համոզվեց Աստծո զորության մեջ. և նա նաև համոզվեց, որ Ալման ու Ամուղեկն իմացություն ունեին իր մասին, քանզի նա համոզվեց, որ նրանք գիտեին իր սրտի մտքերն ու խորհուրդները. քանի որ զորություն էր տրված նրանց, որ նրանք կարողանային իմանալ այս բաների մասին՝ համաձայն մարգարեության ոգու:

8 Եվ Զիզրոմը սկսեց հարցաքննել նրանց ջանասիրաբար, որպեսզի կարողանար իմանալ ավելին Աստծո արքայության վերաբերյալ: Եվ նա ասաց Ալմային. Ի՞նչ է նշանակում այն, ինչ Ամուղեկը խոսեց մեռելների հարության մասին, որ բոլորը պետք է մեռելներից հարություն առնեն, թե՛ արդարները, թե՛ անարդարները, և բերվեն կանգնելու Աստծո առաջ՝ դատվելու ըստ իրենց գործերի:

9 Եվ արդ, Ալման սկսեց մեկնաբանել այս բաները նրանց համար՝ ասելով. Շատերին է տրված իմանալ Աստծո ախորհուրդները. սակայն դրանք դրված են խիստ հրամանի ներքո, որ նրանք չպետք է հաղորդեն, բբացառությամբ իր խոսքի այն բաժնի, որը նա շնորհում է մարդկանց զավակներին, այն ուշադրության ու ջանասիրության համաձայն, որը նրանք ցուցաբերում են նրա հանդեպ:

10 Եվ հետևաբար, ով ակկարծրացնի իր սիրտը, նա կստանա խոսքի բնվազագույն բաժինը. իսկ ով գչի կարծրացնի իր սիրտը, նրան դտրվում է խոսքի ավելի մեծ բաժինը, մինչև որ նրան տրվում է իմանալու Աստծո խորհուրդները՝ մինչև որ նա իմանա դրանք լիովին:

11 Եվ նրանք, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերը, նրանց տրվում է խոսքի նվազագույն աբաժինը, մինչև որ նրանք ոչինչ չեն բիմանում նրա խորհուրդների մասին. և հետո նրանք գերի են վերցվում դևի կողմից և տարվում նրա կամքով վար՝ դեպի կործանում: Արդ սա է, որ նշանակում է գդժոխքի դշղթաներ:

12 Եվ Ամուղեկը խոսեց հստակորեն ամահվան մասին և այս մահկանացուից դեպի անմահության մի վիճակի բարձրացված լինելու մասին, և բերված լինելու՝ Աստծո դատարանի առջև, բդատվելու ըստ մեր գործերի:

13 Հետևաբար, եթե մեր սրտերը կարծրացած են եղել, այո, եթե մենք կարծրացրել ենք մեր սրտերն ընդդեմ խոսքի՝ այնքան, որ այն չի գտնվել մեր մեջ, այն ժամանակ է լինելու մեր վիճակը սոսկալի, քանզի այն ժամանակ մենք կդատապարտվենք:

14 Քանզի մեր ախոսքերը կդատապարտեն մեզ, այո, բոլոր մեր գործերը կդատապարտեն մեզ. մենք չենք համարվի անբիծ. և մեր մտքերը նույնպես կդատապարտեն մեզ. և այս սոսկալի վիճակում մենք չենք համարձակվի նայել վեր՝ առ Աստված. և մենք միանգամայն ուրախ կլինեինք, եթե կարողանայինք հրամայել ժայռերին ու բլեռներին գընկնել մեզ վրա՝ թաքցնելու մեզ նրա ներկայությունից:

15 Բայց դա չի լինի. մենք պետք է առաջ գանք և կանգնենք նրա առաջ՝ նրա փառքի և նրա իշխանության մեջ, նրա զորության, վեհափառության և տիրապետության մեջ, և ընդունենք ի հավիտենական աամոթս մեզ, որ բոլոր նրա բդատաստաններն արդար են. որ նա արդար է իր բոլոր գործերում, և որ նա ողորմած է հանդեպ մարդկանց զավակները, և որ նա ունի ողջ զորությունը փրկելու ամեն մի մարդու, ով հավատում է նրա անունին ու առաջ բերում ապաշխարությանը վայել պտուղ:

16 Եվ այսպիսով, ահա ես ասում եմ ձեզ, այնուհետև գալիս է մի մահ, այսինքն՝ մի երկրորդ ամահ, որը հոգևոր մահ է. այնժամ է պահը, որ ով որ մեռնում է իր մեղքերի մեջ, ինչ վերաբերում է ժամանակավոր բմահվանը, պիտի գմահանա նաև մի հոգևոր մահով. այո, նա պիտի մահանա արդարությանը պատկանող բաների նկատմամբ:

17 Այնժամ է պահը, երբ նրանց տանջանքները պիտի լինեն կրակի և ծծմբի լճի ապես, որի բոցը բարձրանում է վեր հավիտյանս հավիտենից. և այնժամ է պահը, երբ նրանք պիտի շղթայվեն վար՝ դեպի հավիտենական կործանում, համաձայն Սատանայի զորության ու գերության, նա՝ հպատակեցրած լինելով նրանց ըստ իր կամքի:

18 Հետևաբար, ես ասում եմ ձեզ, նրանք պիտի լինեն այնպես, կարծես թե ափրկագնում արված չէր եղել. քանզի նրանք չեն կարող փրկագնվել Աստծո արդարադատության համաձայն. և նրանք չեն կարող բմեռնել, նկատի ունենալով, որ չկա այլևս ապականություն:

19 Արդ եղավ այնպես, որ երբ Ալման վերջ դրեց այս խոսքերը խոսելուն, ժողովուրդը սկսեց ավելի ապշել.

20 Բայց կար մի ինչ-որ Անթիոնա, որը գլխավոր կառավարիչ էր նրանց մեջ, որն առաջ եկավ ու ասաց նրան. Ի՞նչ է այս, որ դու ասացիր, որ մարդը պետք է հարություն առնի մեռելներից ու փոխվի այս մահկանացուից մի աանմահ վիճակի, որ հոգին չի կարող երբեք մեռնել:

21 Ի՞նչ նկատի ունի սուրբ գիրքը, որն ասում է, որ Աստված դրեց աքերովբեներին և մի բոցեղեն սուր բԵդեմի պարտեզի արևելյան կողմում, որպեսզի չլինի թե մեր առաջին ծնողները մտնեին և ճաշակեին կենաց ծառի պտղից և ապրեին հավիտյան: Եվ այսպես, մենք տեսնում ենք, որ չկար հնարավոր հավանականություն, որ նրանք ապրեին հավիտյան:

22 Արդ Ալման ասաց նրան. Սա այն բանն էր, որ ես պատրաստվում էի բացատրել: Արդ մենք տեսնում ենք, որ Ադամն աընկավ՝ ճաշակելով արգելված բպտղից, ըստ Աստծո խոսքի. և այսպես մենք տեսնում ենք, որ նրա անկումով ողջ մարդկությունը դարձավ մի գկորած ու ընկած ժողովուրդ:

23 Եվ արդ, ահա ես ասում եմ ձեզ, որ եթե հնարավոր եղած լիներ Ադամի համար աճաշակել կենաց ծառից այդ ժամանակ, մահ եղած չէր լինի, և խոսքը եղած կլիներ դատարկ՝ դարձնելով Աստծուն մի ստախոս, քանզի նա ասել էր. բԵթե դու ուտես, դու պիտի անշուշտ մեռնես:

24 Եվ մենք տեսնում ենք, որ ամահ է գալիս մարդկության վրա, այո, մահը, որի մասին խոսեց Ամուղեկը, որը ժամանակավոր մահն է. այնուամենայնիվ, կար մի ժամանակահատված՝ շնորհված բմարդուն, որի ընթացքում նա կարողանար ապաշխարել. հետևաբար, այս կյանքը դարձավ մի փորձնական վիճակ. մի ժամանակ՝ գպատրաստվելու համար հանդիպելու Աստծուն. մի ժամանակ՝ պատրաստվելու այն անվերջ վիճակին, որի մասին խոսեցինք մենք, որը մեռելների հարությունից հետո է:

25 Արդ, եթե չլիներ փրկագնման ածրագիրը, որը հաստատվել էր աշխարհի հիմնադրումից ի վեր, չէր կարող լինել մեռելների բհարություն. սակայն փրկագնման ծրագիրը հաստատվել էր, որը պիտի իրագործի հարությունը մեռելների, որի մասին խոսվեց:

26 Եվ այժմ, ահա եթե հնարավոր լիներ, որ մեր առաջին ծնողները կարողանային առաջ գնալ և ճաշակել կենաց ածառից, նրանք կլինեին թշվառ հավիտյան՝ չունենալով նախապատրաստական վիճակ. և այսպիսով, փրկագնման բծրագիրը խափանված կլիներ, և Աստծո խոսքը եղած կլիներ դատարկ՝ չտալով ոչ մի արդյունք:

27 Բայց ահա, դա այդպես չէր. այլ անշանակված էր մարդկանց համար, որ նրանք պետք է մեռնեն. և մահից հետո, նրանք պետք է գան բդատաստանի, այսինքն՝ այն նույն դատաստանին, որի մասին մենք խոսել ենք, որը վերջն է:

28 Եվ հետո, երբ Աստված որոշեց, որ այս բաները պետք է գան մարդուն, ահա, այն ժամանակ նա տեսավ, որ անհրաժեշտ է, որ մարդն իմանա այս բաների վերաբերյալ, որոնք նա որոշել է նրանց համար.

29 Հետևաբար, նա ուղարկեց ահրեշտակներ՝ խոսելու նրանց հետ, որոնք մարդկանց տեսնել տվեցին նրա փառքից:

30 Եվ նրանք այդ ժամանակից ի վեր սկսեցին կանչել նրա անունը, հետևաբար, Աստված խոսեց նրանց հետ և ահայտնի դարձրեց նրանց փրկագնման բծրագիրը, որը պատրաստված էր աշխարհի գհիմնադրումից. և սա նա հայտնի դարձրեց նրանց՝ համաձայն իրենց հավատքի և ապաշխարության և նրանց սուրբ գործերի:

31 Ուստի, նա ապատվիրաններ տվեց մարդկանց, նրանք զանց արած լինելով բառաջին պատվիրանները, ինչ վերաբերում է բաներին, որոնք ժամանակավոր էին, և դառնալով ինչպես աստվածներ, գտարբերելով բարին չարից, դնելով իրենց մի վիճակում՝ դգործելու, կամ, դրված լինելով մի վիճակում՝ գործելու ըստ իրենց կամքի ու ցանկությունների՝ անել չարիք կամ անել բարիք,

32 Հետևաբար, Աստված տվեց նրանց պատվիրաններ փրկագնման ծրագիրը նրանց ահայտնի դարձնելուց հետո, որպեսզի նրանք չանեին չարիք, դրա տույժը լինելով մի երկրորդ բմահ, որը մի հավիտենական մահ էր, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին. քանզի այդպիսիների վրա փրկագնման ծրագիրը չէր կարող ունենալ զորություն, քանզի գարդարադատության գործերը չէին կարող կործանվել՝ համաձայն Աստծո գերագույն բարության:

33 Բայց Աստված կոչ արեց մարդկանց իր Որդու անունով (այս էր փրկագնման ծրագիրը, որը հաստատված էր), ասելով. Եթե դուք կամենաք ապաշխարել և չկարծրացնեք ձեր սրտերը, ապա ես ողորմություն կունենամ ձեզ վրա իմ Միածին Որդու միջոցով.

34 Հետևաբար, ով որ ապաշխարում է և չի կարծրացնում իր սիրտը, նա աողորմության իրավունք պիտի ունենա իմ Միածին Որդու միջոցով, մինչև իսկ իր մեղքերի մի բթողության. և այդպիսիները պիտի մտնեն իմ գհանգիստը:

35 Եվ ով որ կկարծրացնի իր սիրտը և կանի անօրինություն, ահա, ես երդվում եմ իմ ցասման մեջ, որ նա չպիտի մտնի իմ հանգիստը:

36 Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, ահա, ես ասում եմ ձեզ, որ եթե դուք կամենաք կարծրացնել ձեր սրտերը, դուք չպետք է մտնեք Տիրոջ հանգիստը. հետևաբար, ձեր անօրինությունը դրդում է նրան, որ նա վար ուղարկի իր ցասումը ձեզ վրա, ինչպես այն աառաջին սադրանքի ժամանակ, այո, համաձայն իր խոսքի, ինչպես վերջին սադրանքի ժամանակ, ճիշտ այնպես էլ առաջինի, ի հավիտենական բկործանումն ձեր հոգիների. հետևաբար, համաձայն իր խոսքի, դեպի վերջին մահը, այնպես ինչպես առաջինը:

37 Եվ արդ, իմ եղբայրներ, նկատի առնելով, որ մենք գիտենք այս բաները, և դրանք ճշմարիտ են, եկեք ապաշխարենք, և չկարծրացնենք մեր սրտերը, որպեսզի մենք աչդրդենք Տիրոջը՝ մեր Աստծուն, վար բերել իր ցասումը մեզ վրա իր այս երկրորդ պատվիրաններում, որոնք նա տվել է մեզ, այլ եկեք մտնենք Աստծո բհանգիստը, որը պատրաստված է՝ համաձայն իր խոսքի: