Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հելաման 13-16. «Մեծ ուրախության ավետիք»


«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը։ Հելաման 13-16. «Մեծ ուրախության ավետիք» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Սամուել Լամանացին ուսուցանում է պատի վրա

Սամուել Լամանացին պատի վրա, Առնոլդ Ֆրայբերգ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը

Հելաման 13-16

«Մեծ ուրախության ավետիք»

Պատրաստվեք ուսուցանել և կարդացեք Հելաման 13–16 գլուխները, ապա խորհեք, թե ո՞ր վարժությունները կօգնեն երեխաներին սովորել այս գլուխների ճշմարտությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Սամուել Լամանացու նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել այդ մասին իրենց իմացածով: Օրինակ, կարո՞ղ են նրանք խոսել պատի վրա Սամուելի ուսուցման պատմության կամ այն նշանների մասին, որոնք նրա խոսքերով տեղի կունենան Հիսուսի ծնվելու ժամանակ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Հելաման 13․2–5

Հոգին կարող է խոսել մեր սրտերի հետ։

Երբ Սամուել Լամանացուն պատվիրվեց քարոզել Նեփիացիներին, Երկնային Հայրն օգնեց, որ նա իր սրտում իմանա, թե ինչ պետք է ասեր։

Հնարավոր վարժություններ

  • Ուսուցանեք երեխաներին, որ մենք իրար հետ խոսում ենք բառերի օգնությամբ, իսկ Սուրբ Հոգին կարող է զգացումների միջոցով շփվել մեր սրտի հետ։ Հրավիրեք նրանց, որ ամեն անգամ «սիրտ» բառը Հելաման 13․2–5 հատվածներում կարդալիս նրանք ձեռքերը դնեն իրենց սրտին։ Օգնեք նրանց ձևավորել սրտաձև թղթեր, որոնց վրա գրված կլինեն «Հոգին խոսում է ինձ հետ իմ սրտում»։

  • Ասացեք երեխաներին, որ երբ իրենք մկրտվեն ու հաստատվեն, կունենան Սուրբ Հոգու պարգևը, որը կօգնի իմանալ, թե Երկնային Հայրն ինչ է ուզում, որ իրենք անեն կամ ասեն։ Օգնեք նրանց մտածել, թե ինչ կարող է Սուրբ Հոգին ասել նրանց և հրավիրեք կիսվել, թե ինչ կարող են անել՝ Նրա հուշումներին հետևելու համար։

Հելաման 14․2–7, 20–25

Մարգարեներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին։

Սամուել Լամանացու պատմությունը հրաշալի հնարավորություն է ուսուցանելու երեխաներին, որ բոլոր մարգարեներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի Սամուել Լամանացու նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և երեխաներին պարզբառերով պատմեք Հելաման 13–16-ում գրված նրա փորձառության մասին։ Նաև կարող եք օգտագործել «Գլուխ 40. Սամուել Լամանացին պատմում է Հիսուս Քրիստոսի մասին» (Մորմոնի Գրքի պատմությունները, 111-13, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Թող երեխաները կիսվեն նրանով, ինչ գիտեն Սամուել Լամանացու մասին:

  • Միասին երգեք «Սամուելը պատմում է մանուկ Հիսուսի մասին» կամ յոթերորդ տունը՝ “Book of Mormon Stories” (Children’s Songbook, 36, 118–19)։ Կիսվեք, թե Սամուելի մեջ ինչն եք գնահատում, և թույլ տվեք երեխաներին կիսվել, թե ինչն է իրենց դուր գալիս այս պատմության մեջ։

  • Սենյակում թաքցրեք նկարներ, որոնք ներկայացնում են այն նշանները, որոնց մասին Սամուելը մարգարեացավ Հելաման 14․2–7 և 20–25-ում։ Կարդացեք արտահայտություն, որը նկարագրում է նշաններից մեկը և խնդրեք երեխաներին գտնել այն նշանով նկարը։ Բացատրեք, որ այդ նշաններն օգնեցին նեփիացիներին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին։ Վկայեք, որ Սամուելի նման, բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մարգարեն մեզ մատնացույց է անում Հիսուս Քրիստոսին։

Հելաման 16․1–6

Ես օրհնվում եմ, երբ հետևում եմ մարգարեին։

Երկնային Հայրը մեզ տվել է մարգարե, որ օգնի մեզ իմանալ Նրա կամքը և հետևել Նրա ծրագրին։ Մենք օրհնվում ենք, երբ լսում ենք մարգարեի խոսքերը և հնազանդվում։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին խորանարդիկների կամ գրքերի օգնությամբ մի փոքր պատ կառուցել։ Թույլ տվեք երեխաներին խաղալիքի կամ տիկնիկի օգնությամբ, որը կներկայացնի Սամուելին, հերթով օգնեն «Սամուելին» բարձրանալ պատը՝ մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանելու համար։ (Տես նաև այս շաբաթվա վարժության էջը։) Հելաման 16․1 և 5 հատվածներից կիսվեք արտահայտություններով, որոնք բացատրում են, որ ոմանք հավատացին Սամուելին և մկրտվեցին։ Հելաման 16․2 և 6 հատվածների արտահայտություններից օգտվելով, ցույց տվեք, որ մյուսները չհավատացին և զայրացած էին Սամուելի վրա։ Վկայեք, որ մարդիկ, ովքեր հետևում են մարգարեին, օրհնված են։

  • Ցույց տվեք Փրկիչի մի նկար և խնդրեք որևէ երեխայի ներկայացնել մարգարեին և սենյակում առաջնորդել մյուս երեխաներին, մինչ նրանք երգում են մի քանի հատվածներ՝ “Follow the Prophet” երգից (Children’s Songbook, 110–11) կամ մարգարեների մասին մեկ այլ երգ։ Ապա, խնդրեք մարգարեին ներկայացնող երեխային, որ նա մյուս երեխաներին առաջնորդի Փրկիչի նկարի մոտ։ Վկայեք, որ եթե հետևենք մարգարեին, նա կառաջնորդի մեզ դեպի Հիսուս Քրիստոսը։ Կիսվեք, թե վերջերս ինչ է մեր մարգարեն ուսուցանել Հիսուսի մասին։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել նրա խորհրդին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Հելաման 13․2–4

Հոգին կարող է խոսել մեր սրտերի հետ։

Մի օր ձեր ուսուցանած երեխաները պետք է իմանան, թե ինչպես վարվեն Սամուելի նման․ կիսվեն այն ուղերձով, որը Տերը դրել է նրանց սրտերում։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Սամուել Լամանացու նկարը (ինչպես այն մեկը, որը գտնվում է Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում), և հարցրեք երեխաներին, թե ինչպես Սամուելն իմացավ՝ ինչ ուսուցանել, երբ քարոզում էր քաղաքի պատի վրայից։ Պատասխանը գտնելու համար հրավիրեք նրանց ուսումնասիրել Հելաման 13․2–4 հատվածները։ Պատմեք այն մասին, երբ Սուրբ Հոգի օգնել է ձեզ իմանալ ձեր սրտում, թե Աստված ինչ է ուզում, որ անեք կամ ասեք։ Խնդրեք երեխաներին կիսվել իրենց ունեցած նման փորձառություններով:

  • Ցույց տվեք գերագույն համաժողովի ժամանակ ելույթ ունեցող ապրող մարգարեի նկար։ Ասացեք երեխաներին, որ Աստված մարգարեին հայտնում է, թե նա ինչ պետք է մեզ ասի, ինչպես Նա հայտնեց Սամուելին՝ ինչ ասել Նեփիացիներին։ Քննարկեք, թե ինչ է ասել մարգարեն, որը ոգեշնչող է եղել ձեզ համար կամ երեխաների համար:

Հելաման 14․2–28

Մարգարեներն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին։

Սամուելի ուղերձի նպատակն էր վկայել Հիսուս Քրիստոսի մասին և հրավիրել մարդկանց ապաշխարել ու դառնալ դեպի Նա։ Մեր մարգարեներն այսօր ունեն նույն դերը։

Հնարավոր վարժություններ

  • Դասարանի կեսին հրավիրեք կարդալ Հելաման 14․2–6 և նկարել Հիսուսի ծննդյան նշանների նկարները։ Դասարանի մյուս կեսին հրավիրեք կարդալ Հելաման 14․20–28 և նկարել Հիսուսի մահվան նշանների նկարները։ Ապա, խնդրեք յուրաքանչյուր խմբի կիսվել իրենց նկարներով։ Միասին կարդացեք Հելաման 14․11–12 և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչու Սամուելը մարգարեացավ այդ նշանների վերաբերյալ։ Մեր օրերում ինչպե՞ս ենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին։

  • Բացատրեք, որ ինչպես Սամուել Լամանացին էր ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին, այնպես էլ այսօր ապրող մարգարեներն են նույնըանում: Վերջին համաժողովի ելույթներից կիսվեք խոսքերով, որտեղ ապրող մարգարեն վկայում է Քրիստոսի մասին։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե մարգարեն ինչ է ուսուցանել նրանց Հիսուս Քրիստոսի մասին։

Հելաման 16․1–6

Ես օրհնվում եմ, երբ հետևում եմ մարգարեին։

Երկնային Հայրը մեզ տվել է մարգարե, որ օգնի մեզ իմանալ Նրա կամքը և հետևել Նրա ծրագրին։ Մենք օրհնվում ենք, երբ լսում և հնազանդվում ենք մարգարեի խոսքերին։

Հնարավոր վարժություններ

  • Բարձրաձայն կարդացեք Հելաման 16․1 և 5 հատվածները և խնդրեք երեխաներին ոտքի կանգնել, երբ լսեն որևէ բան, որ մարդիկ արեցին, երբ հավատացին Սամուելի խոսքերին։ Ապա կարդացեք 2 և 6 հատվածները և խնդրեք երեխաներին նստել, երբ լսեն որևէ բան, որ մարդիկ արեցին, երբ նրանք չհավատացին։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք հավատում ենք ապրող մարգարեի խոսքերին:

  • Ցույց տվեք ապրող մարգարեի նկարը և հրավիրեք երեխաներին կիսվել նրա մասին իրենց իմացածով: Կիսվեք, թե ինչպես եք փորձում հետևել նրա ուսմունքներին, և դա ինչպես է օրհնում ձեզ։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին սովորել մարգարեի խոսքերից որևէ բան և հաջորդ շաբաթ կիսվել դասարանի հետ։

Բարելավել մեր ուսուցումը

Քաջալերեք երեխաներին հարցեր տալ։ «Ձգտեք դիտել նրանց հարցերը որպես հնարավորություն ձեր դասի համար, այլ ոչ թե որպես շեղող կամ խանգարող հանգամանքներ: … Այդ հարցերը ձեզ տալիս են թանկագին մտքեր այն մասին, թե ինչ են մտածում երեխաները, ինչ մտահոգություններ ունեն, և ինչպես են արձագանքում իրենց սովորածին» (տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 25–26