Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 7-13-ը։ 3 Նեփի 1-7․ «Բարձրացրու գլուխդ և ուրախացիր»


Սեպտեմբերի 7-13-ը։ 3 Նեփի 1-7․ «Ես եմ օրենքը և լույսը» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Սեպտեմբերի 7-13-ը: 3 Նեփի 1-7, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Նեփիացիները տեսնում են օրն առանց գիշերվա

Մեկ օր, մեկ գիշեր և մեկ ցերեկ, Ջորջ Կոկո

Սեպտեմբերի 7-13-ը

3 Նեփի 1-7

«Բարձրացրու գլուխդ և ուրախացիր»

Եթե ուսուցանելու համար հավելյալ մտքերի կարիք ունեք, տեսեք՝ «Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ» և «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժիններն այս նյութի սկզբում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին պատմել այն, ինչ նրանք հիշում են անցյալ շաբաթ Սամուել Լամանացու նշանների մասին, որոնք նրա խոսքերով կօգնեն մարդկանց իմանալ, որ Հիսուսը ծնվել է: Ասացեք երեխաներին, որ այսօր նրանք կխոսեն այն մարդկանց մասին, ովքեր տեսան, թե ինչպես են այդ նշանները կատարվում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

3 Նեփի 1․4–15, 19–21

Նոր աստղ հայտնվեց, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց։

Նոր Կտակարանի Փրկիչի ծննդյան պատմությունը շատ հայտնի է, նույնիսկ, երեխաներին։ Այս շաբաթ հրաշալի հնարավորություն է ձեր դասարանի երեխաներին ուսուցանել այն հրաշքների մասին, որոնց նեփիացիներն ականատես եղան, երբ Հիսուսը ծնվեց։

Հնարավոր վարժություններ

  • Դասից առաջ պատին փակցրեք մի աստղ։ Հրավիրեք երեխաներին պատի վրա փնտրել մի բան, որը սովորաբար այդտեղ չի լինում։ Պատմեք երեխաներին, որ Նեփիացիները տեսան մի նոր աստղ երկնքում, երբ Հիսուսը ծնվեց։ Ամփոփեք 3 Նեփի 1․4–15, և 19–21 հատվածների պատմությունը։ Կարող եք օգտագործել «Գլուխ 41. Քրիստոսի ծննդյան նշանները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 114-16, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում):

  • Երեխաներին ցույց տվեք Փրկիչի ծննդյան նկարը (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 30), և երգեք Սուրբ Ծննդյան մի հայտնի երգ, ինչպես օրինակ՝ “The Nativity Song” (Children’s Songbook, 52–53)։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ նեփիացիները հեռու էին գտնվում այն վայրից, որտեղ Հիսուսը ծնվեց, սակայն նրանք գիտեին, որ Նա ծնվել է, քանի որ նրանք տեսան նշանները։ Վկայեք, որ թեև մենք չենք տեսել Փրկիչի ծնունդը, Սուրբ Հոգին կօգնի մեզ իմանալ, որ սուրբ գրություններում դրա մասին պատմությունները ճշմարիտ են։

3 Նեփի 1․20

Մարգարեների խոսքերը միշտ իրականանում են։

Տերն ասաց Նեփիին․ «Ես ցույց [կտամ] աշխարհին, որ ես իրագործելու եմ այն բոլորը, ինչ ես խոսել եմ տվել սուրբ մարգարեների բերանով» (3 Նեփի 1․13

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք նկարներ, որոնք պատկերում են, թե ինչպես է Աստված խոսել մարգարեների միջոցով, ինչպես՝ Նոյը (Ավետարանի նկարների գիրք, համարներ. 78, տես Ծննդոց 6–7) և Սամուել Լամանացին (Ավետարանի նկարների գիրք, հ. 81, տես Հելաման 14․1–7)։ Թող երեխաները կիսվեն, թե ինչ գիտեն այդ պատմությունների մասին:

  • Երեխաների համար կարդացեք 3 Նեփի 1․20, և կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ մարգարեների խոսքերը միշտ իրականանում են։ Հրավիրեք երեխաներին հաջորդ գերագույն համաժողովի ժամանակ լսել մարգարեին։

3 Նեփի 5․13

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին

Մորմոնը հայտարարել է․ «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ»։ Ինչպե՞ս կարող եք օգնել, որ երեխաներն իրենց նույնպես տեսնեն որպես աշակերտներ։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք 3 Նեփի 5․13, և հրավիրեք երեխաներին կրկնել «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ» արտահայտությունը։ Ուսուցանեք նրանց, որ Հիսուս Քրիստոսի աշակերտը ձգտում է հետևել Նրան։ Կիսվեք այն մի քանի գործողություններով, որոնք Մորմոնն արեց Հիսուսին նմանվելու համար, ինչպես օրինակ՝ ուսուցանել Աստծու խոսքը և հնազանդվել Աստծո պատվիրաններին (տես 3 Նեփի 5․13–18)։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով կարող են դառնալ աշակերտներ։

  • Օգնեք երեխաներին, որ թղթի վրա գծեն իրենց ափը և կտրտեն այն։ Թղթի մի կողմում գրեք «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ» և հրավիրեք նրանց մյուս կողմի վրա նկարել որևէ բան, որը նրանք կարող են անել աշակերտ լինելու համար (կարող եք օգնել նրանց գաղափարներ մտածել)։ Միասին երգեք Փրկիչին հետևելու որևէ երգ, ինչպես օրինակ՝ “I’m Trying to Be like Jesus” (Children’s Songbook, 78–79)։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

3 Նեփի 1․4–21

Աստծո խոստումները, տրված Նրա մարգարեների միջոցով, միշտ իրականանում են։

3 Նեփի 1․4–21 հատվածների պատմությունը կարող է ամրապնդել երեխաների հավատքն առ այն, որ Աստված միշտ պահում է Իր խոստումները։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին Հելաման 14․1–7 հատվածների Սամուել Լամանացու մարգարեությունը համեմատել դրա իրականացման հետ՝ 3 Նեփի 1․19–21 հատվածներում։ Վկայեք, որ Աստծո խոստումները, ասված Նրա մարգարեների միջոցով, միշտ իրականանում են։

  • Երեխաների հետ կարդացեք 3 Նեփի 1․4–10 հատվածների պատմությունը։ Հարցրեք երեխաներին, թե ինչպես կզգային, եթե նրանք լինեին այդ ժամանակ ապրող հավատացյալներից մեկը։ Հրավիրեք երեխաներին կարդալ 11–15 հատվածների մնացած պատմությունը և տարբերակներ առաջարկել այս նախադասությունը լրացնելու համար․ «Այս պատմության դասն է …»։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր վստահությունը Աստծո հանդեպ, երբ մենք անհանգստացած կամ հուսահատված ենք։

  • Կիսվեք որևէ խոսքով, որը մեր ապրող մարգարեն խոստացել է մեզ։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ մարգարեի խոսքերն Աստծուց են։

3 Նեփի 2․11–12, 3․13–14, 24–26

Մենք ուժեղ ենք, երբ հավաքվում ենք միասին։

Նեփիացիները ֆիզիկական ապահովության համար ստիպված էին հավաքվել միասին։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տեսնել, որ արդար ընկերների հետ միասին հավաքվելը կարող է նրանց նաև հոգևոր ուժ հաղորդել։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք հետևյալ հատվածները և հրավիրեք նրանց փնտրել դրդապատճառները, թե նեփիացիներն ինչու հավաքվեցին միասին, և այն օրհնությունները, որոնք նրանք ստացան․ 3 Նեփի 2․11–12 և 3․13–14, 24–26։ Ինչո՞ւ է կարևոր, որ այսօր մենք «հավաքվենք» մեր ընտանիքների հետ Եկեղեցում։ Հավաքելն ինչպե՞ս է մեզ հոգևորապես ուժեղ դարձնում։

  • Առարկայական դասի օգնությամբ ուսուցանեք, որ մենք ավելի ուժեղ ենք միասին, քան առանձին-առանձին։ Օրինակ, հրավիրեք, որ երեխաները փորձեն կոտրել մի փայտիկ, այնուհետև իրար կապեք փայտիկները․ կամ փորձեն պատռել մի թուղթ, այնուհետև՝ թղթերի փաթեթը։ Ինչպե՞ս ենք մենք նման փայտիկներին կամ թղթին։ Ինչպե՞ս կարող ենք ամրապնդել միմյանց, երբ հավաքվում ենք մեր ընտանիքներում կամ եկեղեցում:

  • Բացատրեք, որ Հիսուսը միսիոներական աշխատանքի շնորհիվ այսօր Իր ժողովրդին հավաքում է Եկեղեցում (տես 3 Նեփի 5․24–26)։ Հրավիրեք լիաժամկետ միսիոներներին կամ ծխի միսիոներներին կիսվել փորձառություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ ամրապնդվել՝ Եկեղեցում հավաքվելով:

3 Նեփի 4․30–33, 5․12–26, 6․14, 7․15–26

Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ

Ինչպե՞ս կարող եք օգնել, որ Մորմոնի նման երեխաներն իրենց նույնպես տեսնեն որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ (տես 3 Նեփի 5․13

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Մորմոնի նկարը (օրինակ՝ Ավետարանի նկարների գիրք, հ.73)։ Հրավիրեք երեխաներից յուրաքանչյուրին հերթով կրկնել 3 Նեփի 5․13 հատվածի Մորմոնի խոսքերը․ «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ»։ Ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը (տես ՎևՈւ 41․5

  • Դասարանը բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք կարդալ աշակերտների հետևյալ օրինակներից մեկը․ դարձի եկած լամանացիները (տես 3 Նեփի 4․30–33, 6․14), Մորմոն (տես 3 Նեփի 5.12–26), և Նեփի (տես 3 Նեփի 7․15–26)։ Ինչպե՞ս էին այդ մարդիկ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները։ Մենք ի՞նչ կարող ենք անել նրանց օրինակներին հետևելու համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել ինչ-որ բանի մասին, որ կարող են անել այս շաբաթ՝ Քրիստոսի աշակերտներ լինելու համար: Խրախուսեք նրանց գրի առնել և դրանով կիսվել ընկերների հետ։

Բարելավել մեր ուսուցումը

Ցույց տվեք որևէ սուրբ գրություն։ Ընտրեք մի հատված, որը դուք իմաստալից եք համարում (կամ հրավիրեք երեխաներին ընտրել մեկը), և տեղադրեք դասարանի այնպիսի տեղում, որտեղ երեխաները կկարողանան հաճախ տեսնել այն։ Կարող եք մի քանի շաբաթ ցուցադրել այն և հաճախ հղում անել դրան։