Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 6-12-ը: Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը»


«Նոյեմբերի 6-12-ը: Եբրայեցիս 7–13. «Հանդերձեալ բարիքների քահանայապետը», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Նոյեմբերի 6-12-ը: Եբրայեցիս 7–13», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023

Նկար
Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրահամին

Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին, Ուոլթեր Ռեյն Նկարչի նվեր

Նոյեմբերի 6-12-ը

Եբրայեցիս 7–13

«Հանդերձեալ բարիքների քահանայապետը»

Երբ կարդաք Եբրայեցիս 7–13-ը, հնարավոր է, Սուրբ Հոգուց տպավորություններ ստանաք: Եղանակներ փնտրեք դրանք գրի առնելու համար, օրինակ՝ կարող եք գրի առնել դրանք այս համառոտ շարադրանքում, ձեր սուրբ գրությունների լուսանցքներում, տետրում կամ օրագրում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նույնիսկ հավատարիմ Սրբերը երբեմն տարան «նախատինքներ և չարչարանքներ», որոնք կարող էին թուլացնել նրանց վստահությունը (տես Եբրայեցիս 10.32–38): Պողոսը գիտեր, որ դեպի քրիստոնեություն դարձի եկած հրեա նորադարձները ենթարկվում էին լուրջ հալածանքների իրենց նոր հավատքի պատճառով: Որպեսզի խրախուսեր նրանց հավատարիմ մնալ իրենց վկայություններին, նա հիշեցրեց նրանց հավատարիմ հավատացյաների երկար ավանդույթը իրենց իսկ պատմությունից՝ Աբելին, Ենովքին, Նոյին, Աբրահամին, Սառային, Հովսեփին, Մովսեսին, «վկաների մի բազմություն», որ Աստծո խոստումներն իրական են և արժե, որ սպասեն դրանց (տես Եբրայեցիս 11, 12.1): Այս ավանդույթը ևս ձերն է։ Հավատքի այս ժառանգությամբ են կիսվել բոլոր նրանք, ովքեր «մտիկ [են տվել] հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին» (Եբրայեցիս 12.2): Նրա շնորհիվ, երբ հակառակորդը ստիպում է մեզ ուզենալ «ետ քաշուիլ», մենք փոխարենը կարող ենք «նորան մոտենա[լ] ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ» (Եբրայեցիս 10.22, 38): Մեզ համար, ինչպես հնադարյան Սրբերի համար, Հիսուս Քրիստոսը մեր «քահանայապետն է հանդերձեալ բարիքների» (Եբրայեցիս 9.11):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եբրայեցիս 7

Մելքիսեդեկյան Քահանայությունն ինձ ուղղորդում է դեպի Հիսուս Քրիստոսը

Դարեր շարունակ հրեաները գործադրել են Ղևտական Քահանայություն, որը հայտնի է նաև որպես Ահարոնյան Քահանայություն: Բայց Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությամբ եկավ ավելի մեծ Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը, որը մատուցեց, նույնիսկ, ավելի մեծ օրհնություններ: Ի՞նչ եք սովորում Մելքիսեդեկյան Քահանայության մասին Եբրայեցիս 7-ից: Մտքում պահելով այս նամակի նպատակը, ինչպես բոլոր սուրբ գրությունները, հավատք կառուցելն է առ Հիսուս Քրիստոս, դուք կարող եք նշել հատվածներ, որոնք վկայում են Նրա մասին:

Ահա մի քանի այլ ճշմարտությունների օրինակներ, որոնք գուցե գտնեք:

Ի՞նչ օրհնություններ եք ստացել Մելքիսեդեկյան Քահանայությունից և նրա հետ կապված արարողություններից: (Վարդապետություն և Ուխտեր 84․20) Մելքիսեդեկյան Քահանայությունն ինչպե՞ս է օգնել ձեզ գալ դեպի Քրիստոսը:

Տես նաև Ալմա 13.1–13, Վարդապետություն և Ուխտեր 121.36–46, Ավետարանական թեմաներ, «Մելքիսեդեկյան Քահանայություն», topics.ChurchofJesusChrist.org, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մելքիսեդեկ», scriptures.ChurchofJesusChrist.org, Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 76–79, Դալին Հ. Օուքս, «Մելքիսեդեկյան քահանայությունը և բանալիները», Լիահոնա, մայիս 2020, 69–72:

Եբրայեցիս 9, 10.1–22

Հնադարյան և ժամանակակից արարողությունները մատնանշում են Հիսուս Քրիստոսին

Այս նամակի իսկական հրեա ընթերցողներին լավ ծանոթ էր հին խորանը և Պողոսի նկարագրած արարողությունները: Բայց շատերը ամբողջությամբ չէին ընդունում, որ այդ արարողությունների նպատակը Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մատնանշելն էր:

Աստվածաշնչյան ժամանակներում ամենամյա տոնակատարության ժամանակ, որը կոչվում էր Քավության օր, մի քահանայապետ մտնում էր ամենասուրբ տեղը (կամ Սրբության Սրբոցը) Երուսաղեմի տաճարում և այծ կամ գառ էր զոհաբերում Իսրայելի մեղքերի քավության համար:

Երբ կարդաք այս արարողությունների նկարագրությունը Պողոսի կողմից, փնտրեք խորհրդանիշներ և ուսմունքներ, որոնք օգնում են ձեզ ավելի լավ հասկանալ Փրկիչի քավիչ առաքելությունը:

Արարողությունները, որոնց մենք մասնակցում ենք այսօր, տարբերվում են Պողոսի ժամանակների արարողություններից, բայց դրանց նպատակը նույնն է: Այսօրվա արարողությունները ինչպե՞ս են վկայում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Հրեաների հին ծիսակատարությունների և նրանց խորհրդանիշերի մասին ավելին սովորելու համար դիտեք տեսաֆիլմերը՝ «Խորանը» և «Զոհաբերություն և հաղորդություն» (ChurchofJesusChrist.org):

Եբրայեցիս 11

Հավատքը պահանջում է վստահել Աստծո խոստումներին

Եթե որևէ մեկը խնդրեր ձեզ սահմանել հավատքը, ինչ կասեիք դուք: Քույր Աննի Ք. Փինգրին օգտագործել է Եբրայեցիս 11-ի բառապաշարը՝ տալով այս սահմանումը. «Հավատքը հոգևոր ունակություն է խոստումների մեջ համոզվելու համար, որոնք տեսանելի են «հեռու հեռվում», բայց, որոնք չեն կարող ձեռք բերվել այս կյանքում» («Տեսնելով խոստումները հեռու հեռվում», Լիահոնա, նոյեմբեր 2003,14):

Մշակեք հավատքի ձեր սեփական սահմանումը, երբ խորհեք Եբրայեցիս 11-ի գաղափարների շուրջ: Ի՞նչ են ուսուցանում ձեզ այս գլխում նշված մարդկանց օրինակները հավատքի մասին: (Տես նաև Եթեր 12․6-22):

Ի՞նչ խոստումներ եք տեսնում «հեռու հեռվում»: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը, որ «ուրախանում եւ բարեւում եք նորանց»: (Եբրայեցիս 11.13)

Տես նաև Ալմա 32.21, 26–43, Ջեֆրի Ռ.Հոլլանդ, «Հանդերձեալ բարիքների քահանայապետը» Ensign, նոյեմբեր 1999, 36–38, Ավետարանական Թեմաներ, «Հավատք առ Հիսուս Քրիստոս» topics.ChurchofJesusChrist.org:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Եբրայեցիս 10.32–36Ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել հոգևոր փորձառություններով, երբ նրանք իրենց «լուսավորված» են զգացել ճշմարտությամբ: Ինչպե՞ս կարող են այս փորձառություններն օգնել մեզ, որպեսզի «դեն չգցենք [մեր] վստահությունը» փորձության կամ կասկածի ժամին:

Եբրայեցիս 11Ինչպե՞ս կարող եք ձեր ընտանիքի անդամներին օգնել սովորել այն հավատարիմ օրինակներից, որոնք նշված են Եբրայեցիս 11-ում: Զվարճալի կլինի դերախաղ կազմակերպել այս օրինակների մի քանի պատմություններով: Երեխաների հետ կիսվեք այդ պատմություններից մի քանիսով Հին Կտակարանի պատմությունները բաժնից։ Կամ գուցե ձեր ընտանիքը կարող է քննարկել այլ հավատարիմ մարդկանց օրինակներ, ում դուք ճանաչում եք, ներառյալ՝ նախնիներ, Եկեղեցու անդամներ և ձեր համայնքի անդամներ: Երեխաների հետ երգեք հավատքի մասին որևէ երգ, օրինակ՝ Faith (Children’s Songbook,96):

Եբրայեցիս 12․2Ըստ այդ հատվածի, ինչո՞ւ էր Հիսուսը կամենում տանել խաչի ցավն և տառապանքը: Ի՞նչ է սա ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես կարող ենք դիմանալ մեր փորձություններին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը իր ուղերձում տվել է որոշ օգտակար գաղափարներ այս հատվածի վերաբերյալ «Ուրախություն և հոգևոր գոյատևում» (Լիահոնա, նոյեմբեր 2016, 81–84):

Եբրայեցիս 12․5-11։Ինչո՞ւ է Տերը խրատում և ուղղում մեզ: Ի՞նչ ենք մենք նկատում այս հատվածներում այն մասին, թե ինչպես է Տերը տեսնում խրատը: Ինչպե՞ս են այս հատվածներն ազդում այն եղանակի վրա, որով մենք տալիս կամ ստանում ենք խրատը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «Faith», Children’s Songbook, 96։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն Հոգին հրավիրելու և վարդապետությունը սովորելու համար: Առաջին Նախագահությունն ասել է. «Երաժշտությունն անսահման զորություն ունի [մեզ] առաջ շարժելու դեպի ավելի մեծ հոգևորություն» (“First Presidency Preface,” Hymns,x): Հավանաբար հավատքի մասին մի երգ, ինչպես օրինակ «True to the Faith» (Hymns, no.254), կարող է լրացնել Եբրայեցիս 11-ի ընտանեկան քննարկումը:

Նկար
հնամյա Երուսաղեմի մոդելը

Հին տաճարի և նրա արարողությունների խորհրդանիշերն ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի դերի մասին: