Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 21–27-ը: Ա Կորնթացիս 1-7. «Եղեք կատարելապես միաբան իրար հետ»


«Օգոստոսի 21–27-ը: Ա Կորնթացիս 1–7. «Եղեք կատարելապես միաբան իրար հետ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոսի 21–27-ը: Ա Կորնթացիս 1–7», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
հնօրյա Կորնթոսը

«Կորնթոս՝ Հարվային Հունաստան, հավաքավայր և քաղաքացիական կենտրոն», նկարը ըստ՝ Բալիջ Balogh/www.ArchaeologyIllustrated.com

Օգոստոսի 21–27-ը

Ա Կորնթացիս 1-7

«Եղեք կատարելապես միաբան իրար հետ»

Կարդալիս գրի առեք ձեր տպավորությունները Ա Կորնթացիս 1–7-ից: Այս տպավորությունները կարող են ներառել հուշումներ, հետագայում ուսումնասիրելու գաղափար, որպեսզի կիսվեք ուրիշների հետ ձեր սովորածով, կամ փոփոխություններ կատարեք ձեր կյանքում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Այն ամիսների ընթացքում, երբ Պողոսը անցկացրեց Կորնթոսում, «Կորնթացիներից շատերը, երբոր լսեցին [նրան], հաւատացին եւ մկրտուեցան» (Գործք Առաքելոց 18.8): Այսպիսով, ընդամենը մի քանի տարի հետո Պողոսի համար հավանաբար ցավալի էր լսել, որ կային «բաժանումներ» և «հակառակություններ» Կորնթացի Սրբերի միջև, և իր բացակայության ժամանակ նրանք սկսել էին ականջ դնել «այս աշխարհքի իմաստութեանը» (Ա Կորնթացիս 1.10–11, 20): Ի պատասխան՝ Պողոսը գրեց նամակը, որը մենք այժմ կոչում ենք Ա Կորնթացիս: Այն լի է հիմնարար վարդապետությամբ, սակայն միևնույն ժամանակ, Պողոսը հիասթափված էր, որ Սրբերը պատրաստ չէին ընդունել ամբողջ վարդապետությունը, որը նա կամենում էր տալ նրանց: «Ես, եղբարք, չկարողացայ ձեզ հետ խոսել ինչպէս հոգեւորների հետ», - ողբում էր նա, - «Որովհետեւ տակաւին մարմնաւոր եք» (Ա Կորնթացիս 3.1–3): Երբ կարդում ենք Պողոսի խոսքերը, օգտակար կլինի քննել ճշմարտությունն ընդունելու մեր իսկ պատրաստվածությունը՝ ներառյալ Հոգուն ականջ դնելու մեր պատրաստակամությունը, և մեր ընտանիքների ներսում, մեր ընկերակից Սրբերի հետ և Աստծո հետ միաբանության ձգտումը:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ա Կորնթացիս 1.10–17, 3.1–11

Քրիստոսի եկեղեցու անդամները պետք է միասնական լինեն

Մենք չգիտենք բոլոր մանրամասները Կորնթացի Սրբերի մեջ միաբանության բացակայության մասին, բայց մենք իրականում գիտենք միաբանության բացակայության մասին մեր իսկ հարաբերություններում: Մտածեք ձեր կյանքում մի փոխհարաբերության մասին, որը կարող է օգուտ քաղել ավելի շատ միասնությունից, ապա նայեք, թե Պողոսն ինչ ուսուցանեց Ա Կորնթացիս 1.10–17, 3.1–11-ում կորնթացի Սրբերի մեջ միասնության բացակայության մասին: Ի՞նչ գաղափարներ կարող եք ձեռք բերել այն մասին, թե ինչպես զարգացնեք ավելի մեծ միասնություն ուրիշների հետ:

Տես նաև Մոսիա 18.21, 4 Նեփի 1.15–17, Վարդապետություն և Ուխտեր 38.23–27, 105.1–5, «Միություն»՝ Ավետարանական թեմաներից, topics.ChurchofJesusChrist.org:

1 Կորնթացիս 1.17–312

Աստծո աշխատանքը կատարելու համար ես Աստծո իմաստության կարիքն ունեմ

Չնայած լավ է, նույնիսկ խրախուսելի է որոնել իմաստություն, անկախ այն բանից՝ որտեղ ենք այն գտնում (տես 2 Նեփի 9.29, Վարդապետություն և Ուխտեր 88.118), Պողոսը տվեց մի քանի խիստ ձևակերպումներով նախազգուշացումներ մարդու արատավոր իմաստության վերաբերյալ, որը նա կոչեց «այս աշխարհի իմաստություն»: Երբ կարդաք Ա Կորնթացիս 1.17–25-ը, խորհեք, թե ինչ կարող է նշանակել այդ արտահայտությունը: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ «Աստծո իմաստություն» ասելով: Ինչո՞ւ մենք Աստծո իմաստության կարիքն ունենք Աստծո աշխատանքը կատարելու համար:

Աստծո աշխատանքը կատարելու ձեր պարտականությունների իրականացման ջանքերում երբևէ զգացե՞լ եք «վախ և … շատ դող», որը Պողոսն էր զգացել, երբ ուսուցանում էր կորնթացի Սրբերին: (Ա Կորնթացիս 2․3) Ի՞նչ եք գտնում Ա Կորնթացիս 2․1–5-ում, որը ձեզ քաջություն է տալիս: Մտածեք, թե ինչպես կարող եք ցույց տալ, որ դուք ավելի շատ եք վստահում «Աստծո զորությանը», քան «մարդկանց իմաստությանը»:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 1.17–28-ը:

Ա Կորնթացիս 2․9 -16

Ես Սուրբ Հոգու կարիքն ունեմ, որպեսզի հասկանամ Աստծո բաները:

Եթե դուք ցանկանում եք ավելի շատ բան սովորել որևէ բանի վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ինքնագնաց մեխանիկայի կամ միջնադարյան ճարտարապետության մասին, ինչպե՞ս կանեիք դա: Համաձայն Ա Կորնթացիս 2.9–16-ի, ինչպե՞ս է «Աստծո բաները» սովորելը տարբերվում «մարդկանց բաների մասին» սովորելուց: Աստծո բաները հասկանալու համար մենք ինչո՞ւ պետք է ունենանք Սուրբ Հոգին: Այս հատվածները կարդալուց հետո, ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անեք հոգևոր բաները լիարժեք հասկանալու համար: Ինչպե՞ս կարող են Պողոսի խոսքերն օգնել մեկին, ով մաքառում է, որ չկորցնի իր վկայությունը:

Ա Կորնթացիս 6.13–20

Մեր մարմինը սրբազան է

Կորնթոսում մարդկանց մեծ մասը համարում էր, որ սեռական անբարոյականությունը ընդունելի էր, և իրենց մարմինները հիմնականում ստեղծվել էին հաճույքի համար: Այլ կերպ ասած, Կորնթոսը այնքան էլ չէր տարբերվում այսօրվա աշխարհից: Ի՞նչ ուսուցանեց Պողոսը Ա Կորնթացիս 6.13–20-ում, որը կարող է օգնել ձեզ բացատրել ուրիշներին, թե ինչո՞ւ եք կամենում ապրել պարկեշտ կյանքով:

Պողոսի նման՝ քույր Վենդի Վ. Նելսոնը խրախուսեց Սրբերին ապրել մաքրաբարո կյանքով. տեսեք նրա ուղերձը «Սեր և ամուսնություն» (Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար. հունվարի 8, 2017, broadcasts.ChurchofJesusChrist.org): Ըստ քույր Նելսոնի՝ ի՞նչ օրհնություններ են գալիս սիրո և մտերմության վերաբերյալ Տիրոջ չափանիշներով ապրելուց:

Ա Կորնթացիս 7.29–33

Արդյո՞ք Պողոսն ուսուցանել է, որ ավելի լավ է ամուրի լինել, քան ամուսնացած

Ա Կորնթացիս 7-ում կարծես թե մի քանի հատվածներ ենթադրել են տալիս, որ, չնայած ամուսնությունը ընդունելի է, ամուրի մնալը և սեռական հարաբերություններից ամբողջությամբ ձեռնպահ մնալը նախընտրելի է: Այնուամենայնիվ, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիս 7.29–33-ը (տես Աստվածաշնչի հավելվածը) օգնում է մեզ հասկանալ, որ Պողոսը ակնարկում էր նրանց, ովքեր կանչվել էին լիաժամկետ միսիոներներ, դիտարկելով, որ նրանք կկարողանային ավելի լավ ծառայել Աստծուն, եթե ամուրի մնային իրենց միսիաների ընթացքում: Տերը Իր ծառաների, այդ թվում Պողոսի միջոցով ուսուցանել է, որ ամուսնությունը Իր հավերժական ծրագրի մասն է կազմում, և անհրաժեշտ է վեհացման համար (տես Ա Կորնթացիս 11.11, Վարդապետություն և Ուխտեր 131.1–4):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Ա Կորնթացիս 1.10–17, 3.1–11Երբ ձեր ընտանիքի անդամները կարդան այդ հատվածները, հրավիրեք նրանց գտնել մի գաղափար, որը կարող է օգնել նրանց ավելի միավորված լինել:

Ա Կորնթացիս 3․1-2Գուցե դուք կարող եք կարդալ այս տողերը կաթ և կերակուր ուտելիս։ Կարող եք համեմատել, թե ինչպես են աճում մանկիկները՝ դառնալով չափահասներ, այնպես, ինչպես մենք ենք աճում հոգևորապես:

Ա Կորնթացիս 3․4-9Պողոսը համեմատեց իր միսիոներական ջանքերը սերմ ցանելու հետ: Ի՞նչ է մեզ սովորեցնում նրա համեմատությունը ավետարանով կիսվելու մասին։

Ա Կորնթացիս 6․19–20Մեր մարմինները տաճարների հետ համեմատելը, ինչպես Պողոսն արեց, կարող է արդյունավետ ձև լինել՝ ուսուցանելու մեր մարմինների սրբազանության վերաբերյալ: Գուցե ցույց տաք տաճարների նկարներ, ինչպես ցուցադրված է այս համառոտ շարադրանքում: Ինչո՞ւ են տաճարները սրբազան: Ինչո՞վ են մեր մարմինները նման տաճարների։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր մարմիններին վերաբերվենք ինչպես տաճարների: (Տես նաև 2020թ. օգոստոսի հատուկ թողարկումը Լիահոնայում սեռականության մասին:)

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «Տերն ինձ մի տաճար պարգևեց», Children’s Songbook, 153։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Համբերատար եղեք ինքներդ ձեզ հետ: Պողոսն ուսուցանեց, որ կաթը կերակուրից առաջ է տրվում, երբ մենք սովորում ենք ավետարանը (տես Ա Կորնթացիս 3.1–2): Եթե որոշ վարդապետություններ դժվար հասկանալի եք համարում այժմ, համբերատար եղեք: Վստահեք, որ պատասխանները կգան, երբ հավատք ունենաք և ջանասիրաբար ուսումնասիրեք:

Նկար
չորս տաճարներ

Պողոսը մեր մարմինները համեմատել է տաճարի սրբության հետ: Վերևից ձախ՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ Թիուանայի (Մեքսիկա) տաճարը, Թայփեյի (Տայվան) տաճարը, Թեգուսիգալփայի (Հոնդուրաս) տաճարը, Հյուստոնի (Տեխաս) տաճարը: