Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 14–20-ը: Հռովմեացիս 7-16․ «Բարիովը հաղթիր չարին»


«Օգոստոսի 14–20-ը: Հռովմեացիս 7-16. «Բարիովը հաղթիր չարին», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոսի 14–20-ը: Հռովմեացիս 7-16», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Հին Հռոմի ավերակները

Օգոստոսի 14–20-ը

Հռովմեացիս 7-16

«Բարիովը հաղթիր չարին»

Այս համառոտ շարադրանքում կարող են ներառվել միայն մի քանի ավետարանական սկզբունքներ Հռովմեացիս 7-16-ից, ուստի մի սահմանափակեք ձեզ նրանով, ինչ այստեղ հաղորդվում է: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք ձեր ստացած ոգեշնչմանը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հռովմեացիներին ուղղված իր նամակի սկզբում Պողոսը ողջունում է Եկեղեցու անդամներին` կոչելով նրանց «Աստուծոյ սիրելիներ», ովքեր «կանչուած սուրբեր» էին: Նա նշել է, որ նրանց «հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է» (Հռովմեացիս 1.7–8): Չնայած Պողոսը իր նամակի մեծ մասը գործածում է՝ ուղղելով կեղծ գաղափարները և արատավոր վարքագիծը, թվում է՝ նա նաև կամենում էր հավաստիացնել այդ նորադարձ քրիստոնյաներին, որ իրենք իսկապես Սրբեր էին, ովքեր սիրված էին Աստծուց: Նա շարունակում է` նրբանկատ խորհրդով կիսվելով մեզ բոլորիս հետ, ովքեր մաքառում են սիրված զգալու համար և որոնց համար սրբությունը, գուցե, անհասանելի է թվում: Կարեկցանքի մի խոնարհ դրսևորումով Պողոսն ընդունում է, որ իրեն երբեմն զգացել է որպես մի «խեղճ մարդ» (Հռովմեացիս 7.24), բայց Հիսուս Քրիստոսի ավետարանը տվել է նրան զորություն՝ հաղթելու մեղքը (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հռովմեացիս 7.22–27 [Աստվածաշնչի հավելվածում]): Այդ զորությամբ՝ Փրկիչի փրկագնող զորությամբ, մենք կարող ենք «բարիովը» «հաղթել չարին»՝ և՛ չարը աշխարհում, և՛ չարը մեր մեջ (Հռովմեացիս 12.21):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հռովմեացիս 7-8

Նրանք, ովքեր հետևում են Հոգուն, կարող են դառնալ «Քրիստոսի ժառանգակիցներ»

Նույնիսկ մկրտության արարողության միջոցով մտնելով «կյանքի նորոգության» մեջ (Հռովմեացիս 6.4) գուցե դուք որոշ չափով զգացել եք այն ներքին հակասությունը, որը Պողոսն է նկարագրել Հռովմայեցիս 7-ում՝ «պատերազմը» մեր ներսի մարդու և մեր արդար ցանկությունների միջև (Հռովմայեցիս 7.23): Բայց Պողոսը խոսել է նաև հույսի մասին Հռովմեացիս 8.23–25-ում: Հույսի համար ի՞նչ պատճառներ եք գտնում գլուխ 8-ում: Գուցե դուք փնտրեք նաև օրհնություններ, որոնք գալիս են, երբ «Աստուծոյ Հոգին մեզանում բնակուած է» (Հռովմեացիս 8.9): Ինչպե՞ս կարող եք լիարժեք ձգտել Սուրբ Հոգու ընկերակցությանը ձեր կյանքում:

Հռովմեացիս 8.16-39

Հավերժական փառքի պարգևը շատ ավելի է գերակշռում երկրի վրա իմ փորձություններին

Ընդամենը մի քանի տարի անց, երբ Պողոսը գրեց այս նամակը, Հռոմում Սրբերը ենթարկվեցին սոսկալի հալածանքների: Ի՞նչ եք գտնում Հռովմեացիս 8.16–39-ում, որոնք կարող էին օգնել այդ Սրբերին, երբ հալածանքները սկսվեցին: Որքանո՞վ են այդ խոսքերը վերաբերում ձեզ և այն փորձություններին, որոնց ներկայումս դուք դիմակայում եք:

Կապ փնտրեք այս հատվածների և քույր Լինդա Ս. Ռիվսի խորհրդի միջև. «Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք այդքան շատ փորձություններ ունենում, բայց իմ անձնական զգացողությունն այն է, որ պարգևն այնքան մեծ է, այնքան հավերժական և մշտնջենական, այնքան ուրախալի և վեր մեր հասկացողությունից, որ պարգևի այդ օրը, մենք գուցե կամենանք ասել մեր ողորմած, սիրառատ Հորը. «Միթե դա այն ամենն էր, ինչ պահանջվում էր»: Ես հավատում եմ, որ եթե մենք կարողանանք ամեն օր հիշել և ճանաչել սիրո այն խորությունը, որ Երկնային Հայրը և մեր Փրկիչն ունեն մեր հանդեպ, մենք հոժարակամ կանենք ամեն բան՝ Նրանց ներկայություն կրկին վերադառնալու համար՝ հավերժ շրջապատված լինելով Նրանց սիրով: Մի՞թե նշանակություն կունենա … թե ինչեր տարանք մենք այստեղ, եթե վերջում, այդ փորձությունները հենց այն բաներն են, որոնք կորակավորեն մեզ հավերժական կյանքի և վեհացման համար՝ մեր Հոր և Փրկիչի հետ՝ Աստծո թագավորությունում»: («Արժանի մեզ խոստացված օրհնություններին», Լիահոնա, նոյեմբեր 2015, 11): Որոշեք, թե ինչ կանեք, որպեսզի «ամեն օր հիշեք և ճանաչեք» Աստծո սերը ձեր հանդեպ:

Հռովմեացիս 8.29-30, 9–11

Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ ասելով. «նախասահմանեց», «ընտրեց» և «առաջուց ճանաչեց»:

Պողոսը օգտագործեց «նախասահմանեց», «ընտրեց», «առաջուց ճանաչեց» եզրույթները, որպեսզի ուսուցաներ, որ նախքան այս կյանքը Աստված ընտրեց Իր զավակներից մի քանիսին, որ լինեն Իսրայելի և Իր ուխտի ժողովրդի մասը: Սա նշանակում էր, որ նրանք կստանան հատուկ օրհնություններ և պարտականություններ, որպեսզի կարողանան օրհնել աշխարհի բոլոր մարդկանց (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ընտրություն», scriptures.ChurchofJesusChrist.org): Այնուամենայնիվ, Պողոսը շեշտում է Հռովմեացիս 9–11-ում, որ Աստծո բոլոր զավակները կարող են դառնալ Նրա ուխտի ժողովուրդը, և մենք բոլորս հավերժական կյանք ենք ստանում նույն կերպ՝ առ Հիսուս Քրիստոս հավատքի և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով:

Տես նաև Եփեսացիս 1.3–4, Ա Պետրոս 1.2, Ալմա 13.1–5, Ավետարանի թեմաներ, «Կանխորոշում», topics.ChurchofJesusChrist.org:

Հռովմեացիս 12-16

Պողոսը հրավիրում է ինձ դառնալ ճշմարիտ Սուրբ և Հիսուս Քրիստոսի հետևորդ

Հռովմեացիս գրքի վերջին հինգ գլուխները պարունակում են տասնյակ հատուկ հրահանգներ, որոնք վերաբերում են այն բանին, թե Սրբերն ինչպես պետք է ապրեն: Այս հրահանգներն ուսումնասիրելու եղանակներից մեկն է փնտրել կրկնվող թեմաներ: Ինչպե՞ս կամփոփեիք Պողոսի խորհուրդը։

Դուք գուցե չկարողանաք կիրառել բոլոր այս խորհուրդներն անմիջապես, բայց Հոգին կօգնի ձեզ գտնել մեկ կամ երկու սկզբունք, որոնց վրա դուք կսկսեք այսօր աշխատել: Աղոթքով Երկնային Հոր հետ կիսվեք ձեր ցանկություններով և խնդրեք Նրա օգնությունը:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հռովմեացիս 8.31–39Ի՞նչ ենք գտնում Հռովմեացիս 8.31–39-ում այն մասին, թե Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս են վերաբերվում մեզ: Ե՞րբ ենք մենք զգացել Աստծո սերը:

Հատվածներ 38–39-ը լուսաբանելու համար ընտանիքի անդամները կարող են գտնել այնպիսի բաների օրինակներ, որոնք, ինչպես մենք և Աստծո սերը, չեն կարող բաժանվել:

Նկար
պարող հայր և դուստր

Երեց Վիլֆորդ Վ. Անդերսենն ուսուցանել է. «Ավետարանի երաժշտությունը ուրախալի հոգևոր [մի] զգացողություն է»:

Հռովմեացիս 9.31–32Երեց Վիլֆորդ Վ. Անդերսենի «Ավետարանի երաժշտությունը» ուղերձը (Լիահոնա, մայիս 2015, 54–56, տես նաև տեսանյութը ChurchofJesusChrist.org) կարող է օգնել լուսաբանել, թե Պողոսն ինչ է ուսուցանում օրենքի, գործերի և հավատքի մասին: Նրա ելույթի քննարկումից հետո ձեր ընտանիքը կարող է փորձել պարել առանց երաժշտության և երաժշտության ներքո: Հավատքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ զգալ ավետարանի ուրախությունը:

Հռովմեացիս 10.17Ջրով լցված մի քանի բաժակների վրա փակցրեք Աստծո խոսքի աղբյուրների պիտակներ (օրինակ՝ սուրբ գրությունները, եկեղեցու ժողովները և գերագույն համաժողովը)։ Քննարկեք, թե ինչպես է Աստծո խոսքը մեծացնում մեր հավատքը, միաժամանակ յուրաքանչյուր բաժակի պարունակությունը լցնելով «Հավատք» պիտակով տարայի մեջ։

Հռովմեացիս 12Ի՞նչ է նշանակում մեզ ներկայացնել «կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ» (հատված 1):

Հռովմեացիս 14.13–21Ձեր ընտանիքը կարող է օգուտ քաղել՝ ուսումնասիրելով Պողոսի խորհուրդը դատելու և վիճելու մասին անձնական նախասիրությունների վերաբերյալ: Քննարկեք պատասխանելու համապատասխան եղանակներ, երբ ուրիշների կամ ընտանիքի անդամների ընտրությունները տարբերվում են ձեր ընտրություններից: Մենք ինչպե՞ս կարող ենք «խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնա[լ]» (հատված 19):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ «I Feel My Savior’s Love», Children’s Songbook, 74–75:

Բարելավենք մեր ուսուցումը

Թույլ տվեք երեխաներին գործի դնել իրենց ստեղծագործելու ունակությունը։ «Երբ հրավիրում եք երեխաներին ավետարանի սկզբունքների հետ կապված ինչ-որ բան ստեղծել, դուք օգնում եք նրանց ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը: … Թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, գունավորել, գրել և ստեղծել» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 25):

Նկար
Քրիստոսը մեկնած ձեռքերով

Մնա ինձ հետ, Դել Փարսոն