Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 7–13-ը: Հռովմեացիս 1-6․ «Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար»


«Օգոստոսի 7–13-ը: Հռովմեացիս 1–6. «Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոսի 7–13-ը: Հռովմեացիս 1–6», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Պողոսը նամակ է գրում

Օգոստոսի 7–13-ը

Հռովմեացիս 1–6

«Աստուծոյ զորութիւն է փրկելու համար»

Գրի առնելով հուշումները՝ դուք կկարողանաք հիշել, թե Հոգին ինչ է ուսուցանում ձեզ: Գրի առեք նաև, թե ի՞նչ եք զգում այդ հուշումների վերաբերյալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Այն ժամանակ, երբ Պողոսը գրեց իր նամակը՝ ուղղված հռոմեական Եկեղեցու անդամներին, ովքեր հրեաների և հեթանոսների տարբեր խմբեր էին, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին արդեն աճել էր Գալիլեայի հավատացյալների փոքրիկ խմբի սահմաններից շատ հեռու: Փրկիչի Հարությունից հետո՝ մոտ 20 տարի անց, քրիստոնյաների համայնքներ կային գրեթե ամենուրեք, ուր առաքյալները ճամփորդելով հասել էին, անգամ Հռոմ՝ վիթխարի կայսրության մայրաքաղաքը: Այնուամենայնիվ, համեմատած Հռոմեական կայսրության ընդարձակության հետ, Եկեղեցին փոքր էր և հաճախ հալածանքի առարկա էր դառնում։ Նման պայմաններում ոմանք կարող են «Քրիստոսի աւետարանը ամօթ համար[ել]», բայց, իհարկե, ոչ Պողոսը: Նա գիտեր և վկայում էր, որ իրական ճշմարտությունը «Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար», և գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետարանում (Հռովմայեցիս 1.16):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ի՞նչ են «Թղթերը», և ինչպե՞ս են դրանք կազմավորված:

«Թղթերը» նամակներ են, որոնք գրվել են Եկեղեցու առաջնորդների կողմից աշխարհի տարբեր մասերում գտնվող Սրբերի համար: Պողոս առաքյալն է գրել Նոր Կտակարանի նամակների մեծ մասը՝ սկսած Հռովմեացիներով՝ վերջացրած Եբրայեցիներով: Նրա նամակները դասակարգված են ըստ երկարության, բացառությամբ Եբրայեցիների (տես Bible Dictionary, “Pauline Epistles”): Չնայած Հռովմայեցիս-ը առաջին թուղթն է Նոր Կտակարանում, այն փաստորեն գրվել է Պողոսի միսիոներական ճամփորդությունների ավարտին մոտ:

Հռովմեացիս 1–6

«Արդարը հաւատքից կապրի»

Հետևյալ սահմանումները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ «Թուղթ առ Հռովմեացիս» նամակը.

ՕրենքըԵրբ Պողոսը գրում էր «օրենքի» մասին, նա ակնարկում էր Մովսեսի օրենքը: Պողոսի գրվածքներում «գործեր» բառը վերաբերում էր Մովսեսի օրենքի հետ կապված արտաքին գործերին։ Քննարկեք, թե Մովսեսի օրենքն ու ըստ դրա պահանջվող գործերը ինչպե՞ս են տարբերվում Հռովամեացիս 3.23–31-ում նկարագրված «հաւատքի օրէն[քից]»:

Թլպատություն, անթլպատություն:Հնում թլփատությունը ուխտի նշան կամ խորհրդանիշ էր, որը Աստված կապել էր Աբրահամի հետ: Պողոսն օգտագործում է «թլփատություն» եզրույթը՝ ակնարկելով հրեաներին և «անթլփատություն» եզրույթը՝ ակնարկելով հեթանոսներին: Խորհեք, թե ինչ է ուսուցանում Հռովմեացիս 2.25–29-ը այն մասին, թե իրականում ինչ է նշանակում լինել Աստծո ուխտի ժողովուրդը: Նշեք, որ թլպատությունն այլևս Իր ժողովրդի հետ կապած Աստծո ուխտի նշան չէ (տես Գործք Առաքելոց 15.23–29):

Արդարացում, արդարացնել, արդարացվածԱյս եզրույթները վերաբերում են մեղքի թողությանը կամ ներմանը: Երբ մենք արդարացվում ենք, ներվում ենք, հռչակվում անմեղ և ազատվում մեր մեղքերի համար հավերժական պատժից: Երբ տեսնեք այս եզրույթները, ուշադրություն դարձրեք, թե ինչ է ուսուցանել Պողոսը այն մասին, թե ինչն է հնարավոր դարձնում արդարացումը (տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Արդարացում, Արդարացնել», scriptures.ChurchofJesusChrist.org; D. Todd Christofferson, “Justification and Sanctification,” Ensign, June 2001, 18–25): Հռովմեացիս նամակում «արդարակյաց» և «արդարակեցություն» բառերը կարող են հոմանիշներ համարվել «արդար» և «արդարացում» բառերին:

ՇնորհՇնորհը «աստվածային … օգնություն է կամ ուժ, որը տրվում է Հիսուս Քրիստոսի լիառատ ողորմածության և սիրո շնորհիվ»: Շնորհի միջոցով բոլոր մարդիկ հարություն կառնեն և անմահություն կստանան: Բացի այդ, «շորհը հնարավորության զորություն է, որը տղամարդկանց և կանանց թույլ է տալիս հավիտենական կյանք և վեհացում ակնկալել այն բանից հետո, երբ նրանք գործադրել են իրենց լավագույն ջանքերը»: Մենք շնորհ չենք վաստակում մեր ջանքերով, ավելի շուտ շնորհն է մեզ տալիս «ուժ և աջակցություն՝ կատարելու բարի գործեր, որոնք հակառակ դեպքում չէինք կարողանա շարունակել կատարել» (Աստվածաշնչի բառարան, «Շնորհ», տես նաև 2 Նեփի 25.23, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 107–10, Բրադ Վիլլոքս, «Նրա շնորհը բավարար է», Լիահոնա, սեպտեմբեր 2013, 43–45): Երբ կարդաք Հռովմեացիս նամակը, գրեք, թե ինչ եք սովորում Փրկիչի շնորհի մասին:

Հռովմեացիս 2.17–29

Իմ գործողությունները պետք է արտացոլեն և խորացնեն իմ դարձը

Հռոմի հրեա քրիստոնյաներից ոմանք, ըստ երևույթին, դեռ հավատում էին, որ Մովսեսի օրենքի արարողություններն ու ծեսերը փրկություն են բերում: Սա կարող է թվալ մի խնդիր, որն այլևս չի կիրառվում, քանի որ մենք չենք ապրում Մովսեսի օրենքով: Բայց երբ կարդաք Պողոսի գրվածքները, հատկապես Հռովմեացիս 2.17–29-ը, մտածեք ավետարանով ապրելու ձեր սեփական ջանքերի մասին: Արդյո՞ք ձեր արտաքին գործողությունները, ինչպես օրինակ՝ հաղորդության ընդունումը կամ հաճախումը տաճար, խորացնում են ձեր դարձը և ամրացնում ձեր հավատքն առ Քրիստոս (տես Ալմա 25.15–16): Կա՞ ինչ-որ բան, որը դուք պետք է փոխեք, որպեսզի ձեր արտաքին գործողությունները տանեն սրտի փոփոխության:

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Դառնալու մարտահարվերը», Ensign, Nov. 2000, 32–34։

Հռովմեացիս 3.10–31, 5

Հիսուս Քրիստոսի միջոցով ինձ կներվեն իմ մեղքերը

Որոշ մարդիկ կարող են հուսալքված զգալ Պողոսի համարձակ հայտարարությունից, որ «արդար չկայ՝ մէկն էլ չկայ» (Հռովմեացիս 3.10): Բայց Հռովմեացիս նամակում կան նաև հույս ներշնչող ուղերձներ: Փնտրեք դրանք գլուխներ 3 և 5-ում և քննարկեք, թե ինչու հիշելով, որ «ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմեացիս 3.23), կարևոր քայլ ենք կատարում, որ սովորենք Հիսուս Քրիստոսի միջոցով «հույսով պարծենալ» (Հռովմեացիս 5.2):

Հռովմեացիս 6

Հիսուս Քրիստոսի ավետարանը հրավիրում է ինձ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ»

Պողոսն ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը պետք է փոխի մեր ապրելակերպը: Հռովմեացիս 6-րդ գլխում ո՞ր հայտարարություններն են նկարագրում, թե Փրկիչին հետևելով ինչպե՞ս եք օգնել ձեզ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ» (հատված 4):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հռովմեացիս 1.16–17Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք «Քրիստոսի ավետարանը ամօթ չէնք համարում»:

Հռովմեացիս 3.23–28Այս հատվածները կարդալիս դուք կարող եք քննարկել տարբերությունը Աստծո շնորհը «վաստակելու», որը մենք երբեք չենք կարող անել, և այն ստանալու միջև, որը մենք պետք է անենք: Ե՞րբ ենք մենք զգացել Աստծո շնորհը: Ինչպե՞ս կարող ենք այն ավելի ամբողջական ստանալ:

Հռովմեացիս 5․3-5Ինչպիսի՞ նեղություններ ենք մենք կրել: Այդ նեղություններն ինչպե՞ս օգնեցին մեզ զարգացնել համբերություն, փորձառություն և հույս:

Հռովմեացիս 6․3–6Ի՞նչ ասաց Պողոսը այդ հատվածներում մկրտության խորհրդանշական իմաստի մասին: Գուցե ձեր ընտանիքը կարողանա ծրագրել մասնակցել առաջիկա որևէ մկրտության: Կամ ձեր ընտանիքից որևէ մեկը կարող է կիսվել նկարներով և իր մկրտության մասին հիշողություններով: Մկրտության ուխտեր կապելն ու պահելն ինչպե՞ս է օգնում մեզ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ»:

Նկար
լճում մի տղամարդ մկրտում է մեկ ուրիշ տղամարդու

Մկրտությունը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը՝ որպես Քրիստոսի աշակերտ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «When I Am Baptized», Children’s Songbook, 103:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Հարցեր տվեք, երբ ուսումնասիրում եք: Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, ձեր մտքում հարցեր կառաջանան։ Խորհեք այդ հարցերի շուրջ և փնտրեք պատասխաններ: Օրինակ, Հռովմեացիս 1–6-ում դուք կարող եք փնտրել պատասխաններ «Ի՞նչ է շնորհը» հարցին:

Նկար
Քրիստոսը բարձրացնում է աղջկան ջրի հոսանքի միջից

Մի վախեցեք, Գրեգ Ք. Օլսեն