Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 7-13-ը: Հռովմայեցիս 1-6․ «Աստծո զորությունը փրկելու համար»


«Օգոստոսի 7-13-ը: Հռովմայեցիս 1-6․ «Աստծո զորությունը փրկելու համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոսի 7-13-ը: Հռովմայեցիս 1-6», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Պողոսը նամակ է գրում

Օգոստոսի 7-13-ը

Հռովմայեցիս 1-6

«Աստծո զորությունը փրկելու համար»

Ի՞նչ հուշումներ եք ստանում, երբ կարդում եք Հռովմայեցիս 1–6-ը։ Այդ հուշումները կարող են օգնել ձեզ ընտրություն կատարել ուսուցման հետևյալ մտքերից կամ պատրաստել ձեր մտքերը։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել նրանով, ինչ արել են ի պատասխան ձեր հանձնարարությունների, որոնք տվել եք նրանց անցած շաբաթ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հռովմայեցիս 1․16-17

Ես կարող եմ ցույց տալ իմ հավատը Հիսուսի Քրիստոսի հանդեպ` հետևելով Նրան

Պողոսը սովորեցնում էր, որ ավետարանը զորություն ունի փրկություն բերելու յուրաքանչյուրին, ով ապրում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին, որ ցույց տան իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հետևելով Նրան։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Հռովմայեցիս 1․17-ը և օգնեք երեխաներին մտապահել «Արդարը հավատքից կապրի» արտահայտությունը։ Կարող եք յուրաքանչյուր երեխայի այս արտահայտությունից մի բառ հանձնարարել և խնդրել արտասանել այդ բառը, երբ մատնացույց անեք նրան։ Բացատրեք, որ այս արտահայտությունը նշանակում է, որ մենք պետք է հավատք ունենանք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե ինչ է հավատքը։ Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և բացատրեք, որ մենք հավատում ենք, որ Նա իրական է, թեև չենք տեսել Նրան։ Հավատքը՝ հավատալն է մի բանի, որն անգամ չենք տեսել։

  • Բացատրեք, որ մենք ցույց ենք տալիս մեր հավատքը Հիսուսի Քրիստոսի հանդեպ` հնազանդվելով Նրան: Սենյակում տարբեր տեղեր նկարներ թաքցրեք, որոնք պատկերում են մարդկանց, ովքեր անում են այն, ինչ Հիսուսն է խնդրում։ Թող երեխաները հերթով գտնեն և նկարագրեն նկարները: Մենք ի՞նչ կարող ենք անել Հիսուսին հետևելու համար։

  • Խնդրեք երեխաներից մեկին փակել իր աչքերը և ուղղորդեք սենյակով՝ դեպի Հիսուսի նկարը: Եթե ժամանակը թույլ է տալիս, թող մյուս երեխաներն էլ հերթով մասնակցեն: Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են հետևել Հիսուսի ուսմունքներին այնպես, ինչպես հետևեցին ձեր ցուցումներին։

Հռովմայեցիս 6.1-11

Մկրտվելը նման է նոր մարդ դառնալուն

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, պատրաստվում են մկրտության։ Ի՞նչ կարող են նրանք սովորել մկրտության մասին Հռոմեացիներ 6 հատվածից։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կրկնել «կյանքի նորոգության մեջ ման գանք» արտահայտությունը (Հռովմայեցիս 6․4): Ասացեք երեխաներին, թե ինչ է դա նշանակում ձեզ համար: Օրինակ՝ դուք կարող եք կիսվել ձեր մկրտության օրվա մասին հիշողություններով և խոսել այն մասին, թե ինչպես է ձեր մկրտությունն օգնել ձեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ մկրտությունն օգնում է մեզ դառնալ նոր մարդ։

  • Եթե երեխաներից որևէ մեկը ներկա է եղել մկրտության, խնդրեք նրան կիսվել իր փորձով: Կամ զույց տվեք մկրտվող մարդու որևէ նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 35, 103-4): Օգնեք երեխաներին հասկանալ, որ մկրտության ժամանակ մենք խոստումներ ենք տալիս նմանվելու Հիսուսին: Հրավիրեք նրանց նկարել իրենց մկրտության նկարները և կիսվել, թե ինչ կարող են անել իրենց մկրտություններին նախապատրաստվելու համար:

  • Երեխաների հետ միասին երգեք մկրտության մասին մի երգ, օրինակ՝ «When I Am Baptized» (Children’s Songbook,103)։ Ի՞նչ ենք սովորում մկրտության մասին այս երգից։

Նկար
երեխան մկրտվում է

Մկրտությունը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը՝ որպես Քրիստոսի աշակերտ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հռովմայեցիս 1․16-17

Ես կարող եմ ցույց տալ իմ հավատը Հիսուսի Քրիստոսի հանդեպ` հետևելով Նրան

Պողոսը սովորեցնում էր, որ ավետարանը զորություն ունի փրկություն բերելու յուրաքանչյուրին, ով ապրում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ավետարանի առաջին սկզբունքն է։ Այն ոգեշնչում է մեզ հնազանդվել պատվիրաններին։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է հավատքը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին խնդրեք քարտեզի վրա գտնել Հռոմը։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք սովորելու են Պողոսի նամակների մասին, որոնք գրված են տարբեր վայրերում գտնվող Եկեղեցու անդամների համար։ Առաջինը կլինի հռովմեացիներին ուղղված նամակը։

  • Գրատախտակին գրեք Հռովմայեցիս 1․16-ի տեքստը՝ մի քանի բառերի տեղերը դատարկ թողնելով։ Խնդրեք երեխաներին գտնել սուրբ գրություններից համապատասխան բառերը և լրացնել բացթողումները: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ է նշանակում իրենց համար «ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում»:

  • Երեխաներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հռովմայեցիս 1․17-ը, իսկ մյուսներին լսել, թե որ բառն է կրկնվում։ Ի՞նչ է նշանակում «հավատքից կապրի»: Օգնեք գտնել հավատքի սահմանումը որևէ աղբյուրից, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցում, «Հավատք», scriptures.ChurchofJesusChrist.org: Ինչո՞վ կտարբերվեր մեր կյանքը, եթե մենք հավատք չունենայինք Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Երեխաներին ցույց տվեք մի բույս կամ սերմ և հարցրեք, թե ինչպես ենք մենք օգնում, որ սերմը բույս դառնա։ Բացատրեք, որ եթե մենք ցանենք սերմը և ջրենք այն, մենք ցույց կտանք, որ հավատք ունենք, որ այն կաճի։ Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ հավատք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Այս վարժության ժամանակ կարող եք հավատքի մասին մի երգ երգել, օրինակ՝ «Faith» (Children’s Songbook, 96)։

Հռովմայեցիս 3․23–24

Մենք բոլորս ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը, որպեսզի մեր մեղքերը ներվեն

Պողոսն ուզում էր, որ հռովմեացիները հասկանային, որ փրկությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի և Նրա շնորհի միջոցով։ Խորհեք, թե ինչպես կարող եք ուսուցանել երեխաներին այդ ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք թերթիկի վրա գրված մի արտահայտություն Հռովմայեցիս 3.23–24 հատվածներից: Հրավիրեք երեխաներին արտահայտությունները դնել ճիշտ հերթականությամբ և միասին կարդալ հատվածները: Հարցրեք երեխաներին, թե ինչ են նրանք սովորում այս հատվածներից: Բացատրեք, որ «շնորհք» բառը հատված 24-ում նշանակում է սիրո և ողորմածության Փրկիչի պարգևը, որը մեզ թույլ է տալիս ստանալ մեր մեղքերի թողությունը և ավելի լավը դառնալ։

  • Որևէ նկար կախեք պատին՝ բարձր տեղում, կամ մեկ այլ տեղում, որտեղ երեխաների ձեռքը չի հասնի։ Խնդրեք նրանց փորձել հասնել դրան և համեմատեք այդ ջանքերը Հռովմայեցիս 3․23 հատվածում Պողոսի ուսուցանածի հետ։ Այնուհետև օգնեք նրանց հասնել նկարին։ Ի՞նչ է Փրկիչն արել մեզ համար, որ մենք ինքներս չէինք կարող անել մեզ համար: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում Փրկիչի մասին, երբ մտածում են, թե Նա ինչ է արել և ինչ կարող է անել իրենց համար։

Հռովմայեցիս 6.1-11

Մկրտվելը նման է նոր մարդ դառնալուն

Պողոսն ուսուցանում էր, որ մկրտությունը խորհրդանշում է Քրիստոսի մահը և հարությունը: Այն նաև խորհրդանշում է «կյանքի նորոգության մեջ քայլելու» համար վերակենդանացումը (Հռովմայեցիս 6.4): Մենք նորոգում ենք կյանքի նորոգության մեջ քայլելու մեր պարտավորվածությունը, երբ ճաշակում ենք հաղորդությունից:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Հռովմայեցիս 6․3-6 հատվածը։ Պողոսը ինչի՞ է նմանեցնում մկրտությունը։

  • Քննարկեք, թե ինչպես է մկրտությունը խորհրդանշում մահը և հարությունը: Օգտակար կլինի ցուցադրել մկրտության որևէ նկար կամ ցուցադրել «Հիսուսի մկրտությունը» (ChurchofJesusChrist.org) նմանատիպ մի տեսանյութ: Ինչո՞ւ են մահը և հարությունը բարի խորհրդանիշներ այն բանի, ինչ տեղի է ունենում, երբ մենք մկրտվում ենք։

  • Միասին կարդացեք հաղորդության աղոթքները (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79-ում): Հիշեցրեք երեխաներին, որ երբ ընդունում ենք հաղորդությունը, մենք նորոգում ենք Հիսուս Քրիստոսին հետևելու պարտավորությունը, որը մենք ստանձնեցինք մկրտվելու ժամանակ: Ինչպե՞ս է հաղորդությունն օգնում մեզ «կյանքի նորոգության մեջ քայլել»։

  • Խնդրեք երեխաներին նկարներ նկարել, որոնք բացատրում են, թե ինչ է իրենց համար նշանակում «կյանքի նորոգության մեջ քայլել»։ Երեխաները կարող են այդ նկարները կախել իրենց սենյակում՝ որպես լավ ընտրություններ կատարելու հիշեցում։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Առաջարկեք, որ երեխաներն իրենց ընտանիքի անդամներին խնդրեն իրենց տեղեկացնել, երբ իրենք անում են որևէ բան, որը ցույց է տալիս հավատքի դրսևորում:

Բարելավենք մեր ուսուցումը

Ամրապնդեք երեխաների վստահությունը։ Գովեք երեխաներին, երբ նրանք մասնակցում են դասերին: Դա նրանց վստահությունը ամրապնդելու մի միջոց է, որ նրանք կարող են սովորել ավետարանը: