Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 14-20-ը: Հռովմայեցիս 7-16․ «Բարիովը հաղթիր չարին»


«Օգոստոսի 14-20-ը։ Հռովմայեցիս 7-16․ «Բարիովը հաղթիր չարին», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոսի 14-20-ը։ Հռովմայեցիս 7-16», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հին Հռոմի ավերակները

Օգոստոսի 14-20-ը

Հռովմայեցիս 7-16

«Բարիովը հաղթիր չարին»

Հռովմայեցիս 7–16 կարդալիս գրի առեք ձեր տպավորությունները, որոնք հուշում են, թե ինչպես կարող եք ուսուցանել երեխաներին այս գլուխներում տրվող ճշմարտությունները։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Մի քանի օր առաջ մեկ կամ մի քանի երեխաների խնդրեք Հռովմայեցիս 7-16-ում գտնել մի հատված, որով կարող են կիսվել դասարանի հետ։ Անհրաժեշտության դեպքում կարող եք խնդրել նրանց ծնողներին օգնել։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հռովմայեցիս 8.35-39

Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Պողոսի խոսքերը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Երկնային Հայրը միշտ սիրելու է իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտապահել այս արտահայտությունը․ «[Ոչինչ չի կարող] մեզ բաժանել Աստուծոյ սերիցը» (Հռովմայեցիս 8․39)։ Մտածեք, թե ինչպես կարող եք այս ճշմարտությունը լուսաբանել: Օրինակ՝ դուք կարող եք միավորել երկու տախտակ, որոնք մեխել եք իրար, մեկը՝ «մենք», իսկ մյուսը՝ «Աստծո սերը» պիտակներով: Թող երեխաները փորձեն իրարից առանձնացնել տախտակները:

  • Ցույց տվեք արևի պատկերը կամ երեխաներին հրավիրեք նայել պատուհանից և տեսնել արևը: Ինչո՞վ է արևը նման Երկնային Հոր սիրուն: Օգնեք երեխաներին հասկանալ, որ թեև արևը շատ հեռու է, մենք զգում ենք դրա ջերմությունը։ Մենք կարող ենք զգալ Երկնային Հոր սերը անընդհատ, անգամ, երբ Նա ֆիզիկապես մեր կողքին չէ։ Երեխաների հետ որևէ երգ երգեք Երկնային Հոր սիրո մասին, օրինակ՝ «My Heavenly Father Loves Me» (Children’s Songbook, 228–29):

Նկար
Հիսուսը երեխաների հետ

Երեխաները կարող են օգնել մյուսներին սովորել Փրկիչի մասին և հավատալ Նրան: Պատմության ժամանակը Գալիլեայում, հեղինակ՝ Դել Պարսոն

Հռովմայեցիս 10.17

Հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց

Երբ երեխաները լսում են Աստծո խոսքը և ուշադիր հետևում դրան, նրանց հավատքը Աստծո հանդեպ աճում է։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին համար կարդացեք Հռովմայեցիս 10․17 և ցույց տվեք այն միջավայրի նկարները, որոնցում գտնվելիս նրանք կարող են լսել Աստծո խոսքը (օրինակ՝ ընտանիքով սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ, եկեղեցու դասերին կամ գերագույն համաժողովին, տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։ Հարցրեք երեխաներին, թե երբ են լսել Աստծո խոսքը:

  • Պատմեք մի պատմություն երեխայի մասին, որը լսում է Աստծո խոսքը տարբեր ճանապարհներով։ Պատմելիս աստիճանաբար մի փուչիկ փչեք, ցույց տալով, թե ինչպես է աճում երեխայի հավատքը ամեն անգամ, երբ նա լսում է Աստծո խոսքը։

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ իրենց հավատքը կարող է աճել, օգնեք նրանց երգել «Faith» (Children’s Songbook, 96–97)։ Երգելիս խնդրեք նրանց կռանալ և սերմեր ձևանալ։ Ամեն անգամ, երբ կերգեն հավատք բառը, խնդրեք նրանց մի փոքր ուղղվել աճող սերմի նման։

  • Դասարանում պահեք սուրբ գրությունների մի հավաքածու, Եկեղեցու Նախագահի նկարը և Ընկեր ամսագրի մեկ օրինակ։ Խնդրեք երեխաներին գտնել այդ առարկաները և ասել, թե ինչպես է յուրաքանչյուրը հնարավոր է դարձնում մեզ համար լսել Աստծո խոսքը։

Հռովմայեցիս 16.1-4

Ես կարող եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում են ինձ

Պողոսը երախտապարտ էր այն մարդկանց, ովքեր օգնում էին իրեն։ Դուք կարող եք օգնել երեխաներին նկատել այն բաները, որոնք ուրիշներն անում են իրենց համար, և հիշել շնորհակալություն հայտնել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Պողոսը շնորհակալ էր այն օգնության համար, որը ստացավ Փիբե անունով կնոջից և Պրիսկիղա ու Ակիղաս ամուսիններից (տես Հռովմայեցիս 16․1–4)։ Հրավիրեք երեխաներին նկարել Պողոսի և այդ երեք մարդկանց նկարները, մինչ դուք կկարդաք այդ արտահայտությունները։

  • Հրավիրեք երեխաներից մեկին կիսվել, թե ինչ լավ բան է որևէ մեկը վերջերս արել իր համար։ Օգնեք երեխաներին պատրաստել շնորհակալական քարտեր այդ մարդկանց համար։

  • Օգնեք երեխաներին սովորել շնորհակալություն ասել մի քանի տարբեր լեզուներով: Կարող եք երգել «Children All Over the World» երգը (Children’s Songbook, 16–17)։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հռովմայեցիս 8.16-18

Երկնային Հայրն ուզում է, որ ես պատրաստվեմ ստանալ այն ամենը, ինչ Նա ունի

Երկնային Հոր ծրագիրը հնարավորություն է տալիս, որ մենք դառնանք Նրա նման և ժառանգենք այն ամենը, ինչ Նա ունի։ Այս ճշմարտությունը կարող է ոգեշնչել երեխաներին հավատարմորեն ապրել ավետարանով։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հռովմայեցիս 8․16-18։ Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ովքեր ենք և ով կարող ենք դառնալ: Բացատրեք, որ ժառանգն այն մարդն է, ով ժառանգում կամ ստանում է այն, ինչ պատկանում է իր ծնողներին։ Գրատախտակին գրեք Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ժառանգենք այն ամենը, ինչ ունի մեր Երկնային Հայրը։ Միասին երգեք հնազանդության մասին մի երգ, օրինակ՝ «I Will Follow God’s Plan for Me» (Children’s Songbook, 164–65), փնտրելով պատասխանները։ Ուրիշ ի՞նչ պատասխաններ կարող են երեխաները տալ։

  • Խնդրեք երեխաներին մտածել թագավորի մասին, ով ուզում է, որ մի օր իր որդիներն ու դուստրերը կառավարեն իր թագավորությունը։ Բացատրեք, որ Երկնային Հայրը նման է թագավորի, իսկ մենք Նրա թագավորական որդիներին և դուստրերին։ Կարող եք կիսվել Ֆրանսիայի թագավոր Լուի XVI-ի մասին պատմությունով, որը պատմել է Քույր Էլեյն Ս. Դալտոնը՝ «Remember Who You Are!» իր ելույթումԼիահոնա, մայիս 2010, 121)։ Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ մենք Երկնային Հոր զավակներն ենք և ծնվել ենք, որ մի օր Նրա նման լինենք: Ինչպե՞ս է այս ճշմարտությունն ազդում երկրի վրա կատարվող մեր ընտրությունների վրա:

Հռովմայեցիս 10.17

Հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց

Երեխաները բազում հնարավորություններ կարող են ունենալ՝ Աստծո խոսքը լսելու համար: Օգնեք նրանց հասկանալ, թե ինչպես կարող են Աստծո խոսքին հետևելով ամրացնել իրենց հավատքը։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը․ Ուրեմն , և խոսքիցն է։ Խնդրեք երեխաներին լրացնել բացթողումները Հռովմայեցիս 10․17 կարդալուց հետո։ Պատմեք մի դեպքի մասին, երբ ինչ-որ մեկը ուսուցանել է ավետարանի որևէ ճշմարտություն, որն օգնել է ամրացնել ձեր հավատքը։ Կարող եք կիսվել ձեր սիրած սուրբ գրության հատվածով կամ մեջբերումով գերագույն համաժողովից։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց անձնական փորձառություններով:

  • Երեխաներից մեկին տվեք մի նկար, որտեղ Փրկիչը բուժում է մեկին, և ասացեք նրան, որ թույլ չտա մյուս երեխաներին տեսնել նկարը: Խնդրեք այդ երեխային հուշումներ տալ մյուսներին՝ օգնելով կռահել, թե ինչ է պատկերված նկարում: Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին սովորել Փրկիչի մասին, որպեսզի նրանք կարողանան հավատալ Նրան։

Հռովմայեցիս 14․10, 13

«Այլևս իրար չդատենք»

Երբ երեխաները շփվում են մյուսների հետ, ովքեր այլ տեսակի ընտրություններ են կատարում, նրանք կարող են դատելու կամ քննադատելու գայթակղություն զգալ։ Մտածեք, թե հռոմեացիներին տրված Պողոսի խորհուրդը ինչպես կարող է օգնել նրանց խուսափել նման դատողությունից։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Հռովմայեցիս 14․10, 13 հատվածները։ Խնդրեք մյուս երեխաներին հաշվել, թե քանի անգամ Պողոսն օգտագործեց դատել բառը։ Ի՞նչ է նշանակում դատել մեկին: Ինչո՞ւ պետք է խուսափենք ուրիշներին դատելուց:

  • Ցույց տվեք որևէ մեկի նկարը և խնդրեք երեխաներին ասել, թե ինչ ենք իմանում այս անձի մասին՝ միայն նրա նկարին նայելով: Որո՞նք են այն բաները, որոնք մենք չգիտենք նրա մասին։ Ինչու՞ է Տերը լավագույն անձը, ով կարող է դատել այդ մարդուն (տես Ա Թագավորաց 16․7

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք ընտրել դասարանով միասին կատարած ձեր վարժություններից մեկը և անել դա իրենց ընտանիքների հետ։ Ասացեք նրանց, որ հաջորդ շաբաթ կկիսվեն նրանով, ինչ արել են:

Բարելավենք մեր ուսուցումը

Տվեք երեխաներին տեղաշարժվելու հնարավորություն: Երեխաների համար հաճախ դժվար է լինում նստել երկար ժամանակ և ուշադիր լինել։ Ժամանակ առ ժամանակ հրավիրեք երեխաներին կանգնել դասի կեսին կամ նստել հատակին, այլ ոչ թե իրենց աթոռներին: