Նոր Կտակարան 2023
Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7. «Քո հաւատքն ապրեցրեց քեզ»


«Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8-9, Մարկոս 2-4, Ղուկաս 7. «Քո հաւատքն ապրեցրեց քեզ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Փետրվարի 27-ից մարտի 5-ը: Մատթեոս 8, Մարկոս 2-4, Ղուկաս 7», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Հիսուսը մարդուն բարձրացնում է անկողնուց

Փետրվարի 27-ից մարտի 5-ը:

Մատթեոս 8, Մարկոս 2–4, Ղուկաս 7

«Քո հաւատքն ապրեցրեց քեզ»

Զգույշ եղեք, որպեսզի չշտապեցնեք սուրբ գրությունների ուսումնասիրությունը: Ժամանակ հատկացրեք աղոթքով խորհելու համար, նույնիսկ, եթե դա նշանակում է, որ դուք ժամանակ չունեք յուրաքանչյուր հատված կարդալու համար: Մտորումի այս պահերը հաճախ կարող են հանգեցնել անձնական հայտնության:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նոր Կտակարանի ամենահստակ ուղերձներից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը բժշկող է: Հիվանդներին և տառապյալներին բժշկող Փրկիչի պատմությունները շատ են՝ տենդից տառապող կնոջից մինչև այրի կնոջ մահացած որդին: Ինչո՞ւ է շեշտը դրվում ֆիզիկական բուժման վրա: Այս հրաշքների մեջ ի՞նչ ուղերձներ կարող են լինել մեզ համար: Անշուշտ, ակնհայտ ուղերձներից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, բոլոր բաների՝ ներառյալ մեր ֆիզիկական ցավերի ու անկատարությունների վրա ունեցած իր զորությամբ: Բայց մեկ ուրիշ իմաստ է թաքնված թերահավատ դպիրներին ուղղված Նրա խոսքերում. «Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու» (Մարկոս 2.10): Ուստի երբ կարդում եք, թե ինչպես են բժշկվում կույրն ու բորոտը, կարող եք մտածել թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական բժշկման մասին, որոնք դուք կարող եք ստանալ Փրկիչից, և լսել, թե Նա ինչպես է ասում ձեզ. «Քո հաւատքն ապրեցրեց քեզ» (Ղուկաս 7.50):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 8, Մարկոս 2–3, Ղուկաս 7

Փրկիչը կարող է բժշկել թուլություններն ու հիվանդությունները

Այս մի քանի գլուխները հիշատակում են Փրկիչի կողմից կատարված բազմաթիվ հրաշագործ բժշկումների օրինակներ: Երբ ուսումնասիրում եք այս բժշկումները, փնտրեք ձեզ համար հնարավոր ուղերձները: Հարցրեք ինքներդ ձեզ՝ այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում հավատքի մասին: Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում Փրկիչի մասին: Աստված ի՞նչ է կամենում, որ ես սովորեմ այս հրաշքից: Ահա մի քանի օրինակ, բայց շատերը կան․

Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Accepting the Lord’s Will and Timing», Liahona, Aug. 2016, 17–23, Նիլ Լ. Անդերսեն, «Խոցվածը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 83–86:

Մարկոս 2.15-17, Ղուկաս 7.36-50

Հիսուս Քրիստոսը եկավ ոչ թե դատապարտելու մեղավորներին, այլ բժշկելու նրանց

Երբ այս հատվածներում կարդում եք դպիրների և փարիսեցիների հետ Հիսուսի փոխհարաբերությունների մասին, կարող եք մտածել՝ արդյոք ինքներդ ձեզ տեսնում եք այս պատմություններում: Օրինակ՝ ձեր մտքերն ու արարքները երբևէ նման եղե՞լ են Սիմոն Փարիսեցիի մտքերին: Ինչպե՞ս կբնութագրեիք տարբերությունը, թե ինչպես էր Հիսուսը տեսնում մեղավորներին և ինչպես էին Սիմոնի նման Փարիսեցիները տեսնում էին նրանց: Մտածեք, թե ինչ կարող են զգալ մեղքով ծանրացած մարդիկ, երբ նրանք Փրկիչի հետ են: Նրանք ի՞նչ են զգում, երբ ձեզ հետ են:

Կարող եք նաև խորհել, թե ինչով եք նման Ղուկաս 7.36–50-ում նկարագրված կնոջը: Ե՞րբ եք զգացել այնպիսի մեղմություն և ողորմածություն, ինչպիսին Փրկիչը ցուցաբերեց կնոջ հանդեպ։ Ի՞նչ եք սովորում նրա հավատքի, սիրո և հնազանդության օրինակից:

Տես նաև Հովհաննես 3.17, Ղուկաս 9.51–56-ը, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 107–10:

Մատթեոս 8.18–22, Մարկոս 3.31–35

Լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ նշանակում է, որ ես Նրան իմ կյանքում դնում եմ առաջին տեղում

Այս հատվածներում Հիսուսն ուսուցանում է, որ Իր աշակերտներից պահանջվում է Իրեն դնել առաջին տեղում մեր կյանքում, նույնիսկ եթե դա երբեմն նշանակում է, որ մենք պետք է զոհաբերենք մեզ համար արժեքավոր բաներ։ Երբ ուսումնասիրեք այս հատվածները, խորհեք ձեր աշակերտության մասին: Աշակերտներն ինչո՞ւ պիտի պատրաստ լինեն Փրկիչին դնել առաջին տեղում: Դուք ինչի՞ց պետք է հրաժարվեք, որպեսզի Հիսուսին դնեք առաջին տեղում: (Տես նաև Ղուկաս 9.57–62:)

Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.35–41

Հիսուս Քրիստոսը զորություն ունի խաղաղություն բերել կյանքի փոթորիկների ժամանակ

Երբևէ ունեցե՞լ եք այն զգացողությունը, որը Փրկիչի աշակերտներն ունեցան փոթորկալից ծովում, տեսնելով, թե ջրի ալիքներն ինչպես էին լցվում նավակի մեջ և հարցրին. «Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք»:

Մարկոս 4.35–41-ում դուք կգտնեք չորս հարց: Թվարկեք յուրաքանչյուրը և հարցրեք, թե այն ինչ է ուսուցանում ձեզ կյանքի դժվարություններին բախվելու մասին, երբ հավատք ունեք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Փրկիչն ինչպե՞ս է խաղաղություն բերում ձեր կյանքի փոթորիկներին:

Տես նաև Լիսա Լ. Հարկնես, «Լռիր, պապանձվիր», Լիահոնա, նոյեմբեր 2020, 80–82:

Նկար
Հիսուսը հանգստացնում է փոթորիկը նավակի միջից

Վախից դեպի հավատք, Հովարդ Լայըն

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 8, Մարկոս 2–4, Ղուկաս 7:Կազմեք այս գլուխներում նկարագրված հրաշքների ցանկը: Փորձեք գտնել կամ նկարել դրանցից մի քանիսի նկարները (տես Ավետարանի պատկերագիրքը կամ ChurchofJesusChrist.org): Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է նկարներով պատմել հրաշքներից մեկի մասին և կիսվել, թե ինչ են սովորում դրանից: Կարող եք կիսվել հրաշքների մի քանի օրինակներով, որոնց ներկա եք եղել կամ կարդալ մեր օրերի հրաշքների մասին:

Տես նաև տեսանյութեր՝ «Նայինի այրին» և «Հիսուսը հանգստացնում է փոթորիկը» (ChurchofJesusChrist.org):

Մատթեոս 8․5-13, Ղուկաս 7․1-10Հարյուրապետի հավատքի մեջ ի՞նչը տպավորեց Հիսուսին: Ինչպե՞ս կարող ենք նմանատիպ հավատք դրսևորել Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Մարկոս 2.1–12«Գլուխ 23. Մարդը, ով չէր կարողանում քայլել» (Նոր Կտակարանի պատմություններ, 57–58, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում) կարող է օգնել ձեր ընտանիքին քննարկել Մարկոս 2.1–12-ը: (Տես նաև the video “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy” տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում։) Մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել մարդու ընկերներին, ով չէր կարողանում քայլել: Ո՞վ է այդպիսի ընկեր եղել մեզ համար:

Մարկոս 4.35–41Այս պատմությունը կարո՞ղ է օգնել ընտանիքի անդամներին, երբ նրանք վախենում են ինչ-որ բանից: Հավանաբար, նրանք կարող են կարդալ հատված 39-ը և կիսվել փորձառություններով, երբ Փրկիչն օգնեց նրանց խաղաղություն զգալ:

Երեխաները կարող են բավականություն ստանալ՝ ձևացնելով, որ նավակի մեջ են՝ փոթորկված ծովում, մինչ ինչ-որ մեկը կարդում է Մարկոս 4.35–38-ը: Հետո, երբ ինչ-որ մեկը կարդում է հատված 39-ը, նրանք կարող են ձևացնել, թե նավակի մեջ են՝ հանդարտ ծովում: Դուք կարող եք նաև միասին երգել Փրկիչի մեջ խաղաղություն գտնելու մասին, օրինակ՝ «Master, the Tempest Is Raging» (Hymns, no. 105): Երգի ո՞ր արտահայտություններն են մեզ սովորեցնում Հիսուսի առաջարկած խաղաղության մասին։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Առաջարկվող հիմն. «Master, the Tempest Is Raging», Hymns, no. 105:

Բարելավենք մեր ուսուցումը

Եղեք մատչելի և հասանելի: Ուսուցողական լավագույն պահերից մի քանիսը ծագում են որպես հարց կամ մտահոգություն ընտանիքի անդամների սրտում: Ձեր խոսքերով ու գործողություններով հասկացրեք նրանց, որ դուք հաճույքով կլսեք նրանց: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,16:)

Նկար
Հիսուսը հիվանդ տղամարդու հետ, ում անկողնու վրա իջեցրին տանիքից

Քրիստոսը և անդամալույծը, Ջ. Քըրք Ռիչարդս