Նոր Կտակարան 2023
Փետրվարի 20-26: Մատթեոս 6–7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»


Փետրվարի 20-26: Մատթեոս 6-7. «Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

Փետրվարի 20-26: Մատթեոս 6-7», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Հիսուսն ուսուցանում է ծովափին

Ափի մոտ Հիսուսն ուսուցանում է ժողովրդին, Ջեյմս Տիսո

Փետրվարի 20-26

Մատթեոս 6-7

«Իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց»

Երբ կարդում ենք սուրբ գրությունները՝ հարցը մտքում և անկեղծ միտումով, որպեսզի հասկանանք, թե Երկնային Հայրն ինչ է ուզում, որ սովորենք, մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն՝ ոգեշնչելու մեզ: Երբ կարդում եք Մատթեոս 6–7-ը, ուշադրություն դարձրեք հետևյալ տպավորություններին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Լեռան Քարոզը քրիստոնեության ամենահայտնի քարոզներից մեկն է: Փրկիչն ուսուցանեց հարուստ պատկերներով, ինչպես օրինակ՝ բլրի վրա փռված քաղաքը, դաշտերում սփռված հովտաշուշանները և որպես ոչխար ծպտված գայլերը: Բայց Լեռան Քարոզը շատ ավելին է, քան գեղեցիկ ճառը: Իր աշակերտներին ուղղված Փրկիչի ուսմունքների զորությունը կարող է փոխել մեր կյանքը, հատկապես, երբ ապրենք դրանցով: Ապա Նրա բառերը դառնում են ավելին, քան բառեր. դրանք դառնում են ամուր հիմքեր կյանքի համար, և ինչպես իմաստուն մարդու տունը, կարող են դիմակայել աշխարհի քամիներին ու ջրհեղեղներին (տես Մատթեոս 7.24–25):

Նկար
անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 6-7

Ապրելով Փրկիչի ուսմունքներով՝ կարող եմ նմանվել Նրան

Լեռան Քարոզը պարունակում է շատ ավետարանական սկզբունքներ: Այս գլուխներն ուսումնասիրելիս հարցրեք, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք սովորեք:

Մի սկզբունք, որը դուք կարող եք գտնել, Աստծո բաները աշխարհի բաներից գերադասելն է: Մատթեոս 6–7-ում Փրկիչի ո՞ր ուսմունքները կարող են օգնել ձեզ կենտրոնանալ երկնային բաների վրա: Ուրիշ ի՞նչ խոհեր ու տպավորություններ ունեք: Դրանք ձեզ ի՞նչ են ներշնչում անել: Գրի առեք ձեր տպավորությունները: Օրինակ՝

Մատթեոս 6․1-4

Ես պետք է ավելի շատ անհանգստանամ, թե Աստված ինչ է մտածում իմ մասին, քան այն, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին:

Մատթեոս 6–7-ի սկզբունքներից մեկը աղոթքն է: Ժամանակ գտեք և գնահատեք ձեր աղոթքները։ Ձեր կարծիքով, ի՞նչ ջանքեր եք գործադրում աղոթքի միջոցով Տիրոջն ավելի մոտենալու համար: Մատթեոս 6–7-ում ո՞ր ուսմունքներն են ոգեշնչում ձեզ կատարելագործել ձեր աղոթքը: Գրի առեք ձեր ստացած տպավորությունները: Օրինակ՝

Մատթեոս 6.9

Երբ աղոթում եմ, ես պետք է ակնածանքով արտաբերեմ Երկնային Հոր անունը:

Մատթեոս 6.10

Երբ աղոթում եմ, իմ ցանկությունը կարող եմ արտահայտել այնպես, որ Տիրոջ կամքը կատարվի:

Դուք պետք է մի անգամ ևս կարդաք Լեռան քարոզը, այս անգամ փնտրելով այլ կրկնվող սկզբունքներ կամ ուղերձներ, որոնք հատկապես կիրառելի են ձեզ համար: Օրագրում Գրի առեք գտած նյութը, ինչպես նաև ձեր խոհերն ու տպավորությունները:

Նկար
աղոթող ընտանիք

Աղոթքի միջոցով մենք կարող ենք ավելի շատ մոտենալ Աստծուն։

Մատթեոս 6.7

Ի՞նչ է նշանակում՝ «շատախօս լինել» աղոթքում։

Մարդիկ հաճախ «շատախօս մի՛ լինիք» արտահայտությունը հասկանում են որպես՝ մի կրկնեք նույն բառերն անընդհատ: Սակայն շատախոսել բառը կարող է նկարագրել ինչ-որ գործողություն, որն արժեք չունի: «Շատախօս լինել» աղոթքում արտահայտության օգտագործումը կարող է նշանակել՝ աղոթել առանց անկեղծ, սրտառուչ զգացմունքների (տես Ալմա 31.12–23):

Մատթեոս 7․1-5

Ես կարող եմ արդար դատել

Մատթեոս 7.1-ում Փրկիչը կարծես ասում է, որ մենք երբեք չպետք է դատենք, բայց ուրիշ սուրբ գրություններում (ներառյալ այս գլխի ուրիշ հատվածներում) Նա մեզ հրահանգներ է տալիս այն մասին, թե ինչպես պետք է դատենք: Եթե դա տարակուսելի է թվում, այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ևս կարող է օգնել մեզ. «Մի դատեք անարդար ձևով, որպեսզի չդատվեք, այլ արդար դատաստանով դատեք»( Մատթեոս 7.1, ծանոթագրությունա): Ի՞նչ եք գտնում Մատթեոս 7.1-5-ում գլխի մնացած մասի հետ միասին, որն օգնում է ձեզ իմանալ, թե ինչպես «արդար դատաստանով դատեք»:

Տես նաև Ավետարանի թեմաներ, «Դատել ուրիշներին», topics.ChurchofJesusChrist.org 90–91, Լին Գ. Ռոբինս, «Արդար դատավորը», Լիահոնա, նոյեմբեր 2016, 96–98:

Մատթեոս 7․21–23

Ես սկսում եմ ճանաչել Հիսուս Քրիստոսին՝ կատարելով Նրա կամքը

«Երբէք ձեզ չեմ ճանաչել» արտահայտությունը Մատթեոս 7.23-ում Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ փոխարինվել է «Երբեք չեք ճանաչել ինձ» արտահայտությամբ (Մատթեոս 7.23, ծանոթագրությունա): Այս փոփոխությունն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե Տերն ի՞նչ է ուսուցանել հատվածներ 21–22-ում Իր կամքը կատարելու մասին: Ձեր կարծիքով, որքանո՞վ եք ճանաչում Տիրոջը: Ի՞նչ կարող եք անել Նրան ավելի լավ ճանաչելու համար:

Դեյվիդ Բեդնար, «Եթե ճանաչեիք Ինձ», Լիահոնա, նոյեմբեր 2016, 102:

Մատթեոս 7.24–27

Հնազանդվելով Փրկիչի ուսմունքներին՝ ես ամուր հիմք եմ կառուցում իմ կյանքի համար

Ավետարանով ապրելը չի հեռացնում ձախորդությունը մեր կյանքից: Մատթեոս 7.24–27-ում տրված Փրկիչի առակում երկու տներն էլ ենթարկվեցին նույն փոթորիկին: Բայց տներից մեկը կարողացավ դիմակայել դրան: Ապրելով Փրկիչի ուսմունքներով՝ ինչպե՞ս եք ամուր հիմք ստեղծել ձեզ համար: Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի շարունակեք «[ձեր] տունը շինե[լ] ժայռի վերայ» (տես հատված 24):

Տես նաև Հելաման 5.12:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 6–7 Մատթեոս 6–7 գլուխները լավագույնս ուսումնասիրելու համար կարող եք դիտել «Լեռան Քարոզը. Տիրոջ աղոթքը» և «Լեռան Քարոզը. գանձեր երկնքում» տեսանյութերը (ChurchofJesusChrist.org): Ընտանիքի անդամները կարող են հետևել իրենց սուրբ գրություններով և դադար տալ, երբ տեսանյութերում լսում են որևէ բան, որը կցանկանային քննարկել: Անհրաժեշտության դեպքում այս միջոցառումը կարելի է կրկնել մի քանի օր:

Մատթեոս 6.5–13Փրկիչի ուսուցման եղանակից ի՞նչ կարող ենք սովորել աղոթքի մասին: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել Նրա աղոթքը որպես օրինակ՝ մեր անձնական և ընտանեկան աղոթքները բարելավելու համար: (Տես նաև Ղուկաս 11․1-13) Եթե ունեք փոքր երեխաներ, կարող եք աղոթել միասին:

Մատթեոս 6.33Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում «առաջ Աստուծոյ … արքայութիւնը խնդրեցէք»։ Մենք ինչպե՞ս ենք դա անում անհատապես և ընտանիքով:

Մատթեոս 7.1–5Այս հատվածների ուսմունքները պատկերացնելու համար ձեր ընտանիքը կարող է գտնել մի շյուղ (փայտի փոքր կտոր) և ճառագայթ (փայտի մեծ կտոր): Այս երկու իրերը ի՞նչ են ուսուցանում մեզ ուրիշներին դատելու մասին։ Եթե կամենում եք ավելի մանրամասն ուսումնասիրել այս թեման, օգտագործեք հետևյալ նյութերից մի քանիսը «Դատել ուրիշներին» (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org):

Մատթեոս 7.24–27Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին ավելի լավ հասկանալ Փրկիչի առակը իմաստունի և հիմարի մասին, կարող եք թույլ տալ նրանց ջուր լցնել ավազի, ապա քարի վրա: Ինչպե՞ս կարող ենք մեր հոգևոր հիմքը կառուցել ժայռի վրա:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «The Wise Man and the Foolish Man», Children’s Songbook, 281:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Կիսվեք գաղափարներով Անհատական ուսումնասիրության ժամանակ սովորած սկզբունքների քննարկումը ոչ միայն ուրիշներին ուսուցանելու լավ եղանակ է, այլև օգնում է ամրացնել ձեր սեփական հասկացողությունը: Այս շաբաթ սովորած որևէ սկզբունքով կիսվեք ընտանիքի անդամի կամ Եկեղեցու դասարանի անդամների հետ:

Նկար
Հիսուսն աղոթում է

«Ես աղաչեցի քեզ համար», Դել Փարսոն