Նոր Կտակարան 2023
Մարտի 13-19-ը: Մատթեոս 11-12, Ղուկաս 11. «Ես հանգիստ կ’տամ ձեզ»


«Մարտի 13-19-ը: Մատթեոս 11-12, Ղուկաս 11. «Ես հանգիստ կ’տամ ձեզ», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մարտի 13-19-ը: Մատթեոս 11, Ղուկաս 11», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023

Նկար
Հիսուսը կանգնած է ամպերի մեջ

Մի վախեցեք, Մայքլ Մալմ

Մարտի 13-19

Մատթեոս 11-12, Ղուկաս 11

«Ես հանգիստ կ’տամ ձեզ»

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Սուրբ գրությունները, որոնք անցյալի հայտնություններն են, չենք կարող հասկանալ՝ առանց ընդունելու ներկայիս հայտնությունները: … Սուրբ գրությունների ուսումնասիրությունը տղամարդկանց և կանանց հնարավորություն է տալիս հայտնություններ ստանալ» (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 7)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Փարիսեցիներն ու դպիրները շատ առումներով ճնշող էին դարձրել Եհովայի երկրպագությունը։ Նրանք հաճախ գերադասում էին խիստ կանոնները հավերժական ճշմարտություններից: Հանգստության օրը նախատեսված էր որպես հանգստի օր և դրա կանոնները ինքնին ծանր բեռ էին:

Իսկ հետո Եհովան Ինքը եկավ Իր ժողովրդի մեջ։ Նա ուսուցանեց նրանց, որ կրոնի իրական նպատակը ոչ թե բեռ ստեղծելն է, այլ դրանք թեթևացնելը: Նա ուսուցանեց, որ Աստված մեզ պատվիրաններ է տալիս, այդ թվում՝ Հանգստության օրը պատվելը, ոչ թե մեզ ճնշելու, այլ օրհնելու համար: Այո՛, դեպի Աստված տանող ճանապարհը նեղ է և անձուկ, բայց Տերը եկավ հայտարարելու, որ մենք միայնակ քայլելու կարիք չունենք: «Ինձ մոտ եկեք», - խնդրել է Նա։ Նրա հրավերը բոլոր նրանց, ովքեր իրենց «բեռնավորված» են զգում որևէ պատճառով, կայանում է նրանում, որ կանգնենք Իր կողքին, կապվենք Իր հետ և թույլ տանք, որ Նա կիսի մեր բեռները: Նրա խոստումն է՝ «Ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք»։ Այլընտրանքների համեմատ, երբ փորձում ենք շարունակել միայնակ կամ հույս դնել մահկանացու լուծումների վրա, Նրա «լուծը քաղցր է, և [Նրա] բեռը թեթև»։ (Մատթեոս 11.28–30)

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 11.28–30

Հիսուս Քրիստոսը ինձ անդորր կբերի, երբ ես ապավինեմ Նրան և Նրա քավությանը

Մենք բոլորս բեռներ ենք կրում. մի քանիսը մեր մեղքերի ու սխալների արդյունքն են, մի քանիսը ուրիշների ընտրության պատճառով, իսկ մյուսները ոչ ոքի մեղքով են, այլ պարզապես երկրային կյանքի մասն են: Անկախ մեր մաքառումների պատճառներից, Հիսուսը խնդրում է մեզ գալ Իր մոտ, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ կրել մեր բեռները և գտնել թեթևացում (տես Մոսիա 24): Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Կապելով և պահելով մեր ուխտերը, մենք լծակից ենք դառնում Տեր Հիսուս Քրիստոսի հետ» («Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, մայիս 2014, 88): Այս մտքերով խորհեք հետևյալ հարցերի շուրջ, որպեսզի ավելի լավ հասկանաք Փրկիչի խոսքերը հետևյալ հատվածներում. «Իմ ուխտերն ինչպե՞ս են ինձ կապում Փրկիչի հետ»: Ես ի՞նչ պետք է անեմ Քրիստոսի մոտ գալու համար: Ո՞ր իմաստով է Փրկիչի լուծը քաղցր, իսկ Նրա բեռը՝ թեթև:

Ուրիշ ի՞նչ հարցեր են գալիս ձեր միտքը, երբ կարդում եք: Գրանցեք դրանք և այս շաբաթ փնտրեք պատասխաններ սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Ձեր որոշ հարցերի պատասխանները կարող եք գտնել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձում, որի հղումը տրված է վերևում:

Տես նաև Ջոն Ա․ Մակքյուն, «Եկեք դեպի Քրիստոս` ապրելով որպես վերջին օրերի սրբեր», Լիահոնա, մայիս 2020, 36–38, Լոուրենս Ե. Քորբրիջ, «Ճանապարհը», Լիահոնա, նոյեմբեր 2008, 34–36:

Նկար
տղամարդիկ վերևից նայում են ցորենի դաշտով քայլող աշակերտներին

Աշակերտները շաբաթ օրը ցորեն են ուտում, Ջեյմս Տիսո

Մատթեոս 12․1-13

«Շաբաթ օրը բարիք գործել»

Փարիսեցիների ուսմունքները տարբերվում էին Փրկիչի ուսմունքներից շատ առումներով, բայց հատկապես նրանով, թե ինչպես պետք է պատվել Հանգստության օրը: Երբ կարդաք Մատթեոս 12.1–13-ը, կարող եք խորհել, թե Հանգստության օրվա հանդեպ ձեր վերաբերմունքն ու գործողությունները ինչպես են համապատասխանում Փրկիչի ուսմունքներին: Այդ անելու համար, դուք կարող եք խորհել այսպիսի հայտարարությունների շուրջ.

  • «Որովհետեւ ի ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ» (հատված 7, տես Ովսե 6.6):

  • «Որովհետեւ մարդի Որդին շաբաթի էլ տէրն է» (հատված 8):

  • «Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել» (հատված 12):

Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն ազդել Հանգստության օրվա հանդեպ մեր մոտեցման վրա:

Տես նաև Մարկոս 2.233.5-ը, Ավետարանական թեմաներ «Հանգստության օրը», topics.ChurchofJesusChrist.org:

Մատթեոս 12.34-37, Ղուկաս 11.33-44

Իմ խոսքերն ու գործողությունները արտացոլում են այն, ինչ կա իմ սրտում:

Փարիսեցիների հասցեին Փրկիչի հիմնական քննադատություններից մեկն այն էր, որ նրանք փորձում էին արդար երևալ, բայց նրանց մտադրությունները մաքուր չէին: Երբ ուսումնասիրեք Փրկիչի նախազգուշացումները փարիսեցիներին Մատթեոս 12.34–37-ում և Ղուկաս 11.33–44-ում, խորհեք մեր սրտերի և մեր գործերի միջև կապի մասին: Ձեզ համար ի՞նչ է նշանակում «սրտի բարի գանձիցը» արտահայտությունը: (Մատթեոս 12.35) Ինչպես են մեր խոսքերն արդարացնում կամ դատապարտում մեզ (տես Մատթեոս 12.37): Ի՞նչ կարող է նշանակել ձեր աչքի համար «ճրագ» լինելը: (Ղուկաս 11.34) Խորհեք, թե դուք ինչպես կարող եք դառնալ «բոլորը լուսաւոր» (Ղուկաս 11.36) Փրկիչի զորության միջոցով:

Տես նաև Ալմա 12.12-14, Վարդապետություն և Ուխտեր 88․67-68։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Մատթեոս 11.28-30։Դուք կարող եք օգնել ձեր ընտանիքին մտովի պատկերացնել Փրկիչի ուսմունքներն այս հատվածներում, խնդրելով նրանց հերթով փորձել քաշել որևէ ծանր բան նախ՝ ինքնուրույն, ապա՝ ուրիշի օգնությամբ: Որո՞նք են այն մի քանի բեռները, որոնք մենք կրում ենք: Ի՞նչ է նշանակում վերցնել Քրիստոսի լուծը մեզ վրա: Այս համառոտ շարադրանքի վերջում գտնվող նկարը կարող է օգնել ձեզ բացատրել, թե ինչ է լուծը:

Մատթեոս 12.10-13Երբ կարդում եք, որ Հիսուսը բժշկում է մարդուն շաբաթ օրը, ձեր ընտանիքը կարող է խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք «ողջ [դարձվում]» Փրկիչի կողմից: Ինչպե՞ս կարող է Հանգստության օրը բժշկման օր լինել մեզ համար:

Ոգեշնչվելով այս հատվածներում Փրկիչի օրինակից՝ ձեր ընտանիքը կարող է կազմել այն եղանակների ցանկը, որոնցով դուք կարող եք «շաբաթ օրը բարիք գործել» (հատված 12): Համոզվեք, որ ներառեք ուրիշներին ծառայելու հնարավորություններ: Կարող է օգտակար լինել պահել ձեր ցուցակը և դրան անդրադառնալ գալիք կիրակի օրերին:

Ղուկաս 11.33-36Խորհեք, թե ինչպես կարող եք սովորեցնել ձեր ընտանիքին, թե ինչ է նշանակում լինել «բոլորը լուսաւոր» (հատվածներ 34, 36): Կօգնի՞ արդյոք առարկայական դասը: Դուք կարող եք նաև քննարկել Փրկիչի լույսը մեր կյանք, մեր տուն և աշխարհ բերելու ուղիները: Գաղափարների համար տե՛ս «Լույսը, որը փայլում է խավարի մեջ» տեսանյութը ChurchofJesusChrist.org:

Ղուկաս 11.37-44:Միգուցե ձեր ընտանիքը կարող է քննարկել այս հատվածները՝ միասին սպասք լվանալիս: Դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչու վատ գաղափար կլիներ լվանալ իրերի միայն արտաքին մասը, ինչպիսիք են ափսեներն ու բաժակները: Այնուհետև դուք կարող եք կապել դա ոչ միայն մեր արտաքին գործերի, այլ նաև մեր ներքին մտքերի և զգացմունքների մեջ արդար լինելու անհրաժեշտության հետ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. «How Gentle God’s Commands», Hymns, no. 125:

Բարելավենք անհատական ուսումնասիրությունը

Եղեք հետևողական Դուք կարող եք ունենալ օրեր, երբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը թվում է ավելի դժվար կամ ավելի պակաս արդյունավետ, քան դուք ակնկալում էիք: Չհանձնվե՛ք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Մեր հետևողականությունը փոքր թվացող բաներ անելու հարցում կարող է հանգեցնել նշանակալի հոգևոր արդյունքների» («Ավելի ջանասեր, ավելի մտահոգ տանը», Լիահոնա, նոյեմբեր 2009, 20):

Նկար
Երկու եզ մեկ լծի տակ

«Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք» (Մատթեոս 11.29): Լուսանկարը © iStockphoto.com/Amphotora