Նոր Կտակարան 2023
Մարտի 13-19-ը: Մատթեոս 11-12, Ղուկաս 11. «Ես հանգիստ կտամ ձեզ»


«Մարտի 13-19-ը։ Մատթեոս 11-12, Ղուկաս 11․ «Ես հանգիստ կտամ ձեզ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մարտի 13-19-ը։ Մատթեոս 11-12, Ղուկաս 11», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուսը կանգնած է ամպերի մեջ

Մի վախեցեք, Մայքլ Մալմ

Մարտի 13-19-ը։

Մատթեոս 11-12, Ղուկաս 11

«Ես հանգիստ կտամ ձեզ»

Այս համառոտ շարադրանքի ուսմունքները նախատեսված են կյանքի կոչել ձեր սեփական ստեղծագործական գաղափարները։ Կարող եք հարմարեցնել դրանք այն երեխաների կարիքներին, որոնց ուսուցանում եք:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խրախուսեք երեխաներին կիսվել, թե նրանք ինչ կարող են անել Հանգստության օրը Տիրոջը երկրպագելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 11.28–30

Հիսուսը կօգնի ինձ, եթե գամ Նրա մոտ

Երեխաները մխիթարություն են զգում՝ իմանալով, որ Հիսուսը կօգնի իրենց, երբ հոգսեր ունենան և գան Նրա մոտ:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մատթեոս 11.28–30 հատվածները և ցույց տվեք լծված եզների նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար նյութից: Խնդրեք երեխաներին ցույց տալ պատկերված եզներին և լուծը: Բացատրեք, որ լծված եզները միասին կարող են ավելի մեծ ծանրություն քաշել, քան ամեն մեկն առանձին-առանձին։ Վկայեք, որ երբ մենք տխրություն, անհանգստություն կամ վախ ենք զգում, կարող ենք փնտրել Հիսուսին ու Նա կօգնի մեզ:

  • Խնդրեք երեխաներից մեկին ծանր առարկա բարձրացնել: Երբ նա դժվարանա, առաջարկեք օգնել: Ինչպե՞ս է Հիսուսն օգնում մեզ դժվար գործեր կատարել։ Կիսվեք մի փորձառությամբ, երբ զգացել եք, որ Հիսուսն օգնում է ձեզ դժվար բան անել, և խնդրեք երեխաներին կիսվել անձնական փորձով:

Մատթեոս 12․1-13

Ես կարող եմ Հանգստության օրը սուրբ պահել

Ի՞նչ զվարճալի եղանակներով կարող եք երեխաներին ուսուցանել հանգստության օրը սուրբ պահելու մասին, և ինչո՞ւ ենք մենք այն սուրբ պահում:

Հնարավոր վարժություններ

  • Բարձրաձայն կարդացեք Մատթեոս 12․10-13 հատվածները: Հրավիրեք երեխաներին ոտքի կանգնել և նստել ամեն անգամ «Հանգստության օր» ասելիս, և նրանց հետ կրկնեք «[ճիշտ] է շաբաթ օրը բարիք գործել» արտահայտությունը (Մատթեոս 12.12): Նրանց կարծիքով, ի՞նչ է դա նշանակում:

  • Երեխաներին ցույց տվեք օրացույց և նրանց համար նշեք Հանգստության օրերը: Շաբաթվա մյուս օրերին ի՞նչ ենք անում: Ի՞նչ կարող ենք անել Հանգստության օրը, որպեսզի այն տարբերվի մյուս օրերից (տես Եսայիա 58․13–14

  • Հրավիրեք երեխաներին նկարել բարի գործեր, որոնք կարող են անել Հանգստության օրը (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։

  • Հրավիրեք երեխաներին շարժումներ հորինել, որոնք կօգնեն նրանց հիշել, թե ինչպես ենք մենք պատրաստվում Հանգստության օրվան` մինչ կերգեն «Saturday» երգը (Children’s Songbook, 196):

  • Գրատախտակի վրա նկարեք աչքեր, ականջներ, բերան ու ձեռքեր: Խնդրեք երեխաներին ասել, թե մարմնի այս մասերից յուրաքանչյուրն ի՞նչ կարող է անել Հանգստության օրը սուրբ պահելու համար:

Ղուկաս 11․11–13

Երկնային Հայրը մեզ լավ պարգևներ է տալիս

Ղուկաս 11.11-13 հատվածներում Փրկչի ուսմունքը կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը սիրում է և ցանկանում է օրհնել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Ղուկաս 11.11-13 հատվածներում Փրկչի ուսմունքները լուսաբանելու համար օգտագործեք առարկայական դաս: Օրինակ՝ կարող եք քար տեղադրել հացի տոպրակի մեջ կամ կարիճի նկար տեղադրել ձվի տուփի մեջ: Խնդրեք երեխաներին կռահել, թե ինչ կա ներսում, իսկ հետո ցույց տվեք նրանց այդ առարկան: Հրավիրեք նրանց քարը կամ նկարը փոխարինել մի կտոր հացով կամ ձվով: Կարդացեք Ղուկաս 11.11-13 հատվածները և կիսվեք ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրը սիրում է մեզ, պատասխանում է մեր աղոթքներին և մեզ տալիս է բազմաթիվ օրհնություններ Իր Հոգու միջոցով:

  • Երեխաների հետ որևէ երգ երգեք Աստծո սիրո մասին, օրինակ՝ «Սեր տան մեջ» (Հիմներ և մանկական երգեր, 44): Որո՞նք են այն բարի պարգևները, որոնք Նա տվել է մեզ: Խնդրեք երեխաներին նկարել Երկնային Հոր օրհնությունների նկարներ, որոնց համար նրանք երախտապարտ են:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 11.28–30

Հիսուսը կօգնի ինձ, եթե գամ Նրա մոտ

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Փրկիչը հանգիստ կտա նրանց իրենց դժվարություններից, եթե մոտենան Նրան:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել այն ժամանակի մասին, երբ անհանգիստ կամ մտահոգված են եղել ինչ-որ բանի համար: Հրավիրեք նրանց ուսումնասիրել Մատթեոս 11.28-30 հատվածները` որպես խորհուրդ, որը կարող է օգնել նրանց նման հանգամանքներում: Ինչպե՞ս է Փրկիչը «հանգիստ [տալիս մեզ]» (հատված 28):

  • Հրավիրեք երեխաներին նկարել նկարներ այն մասին, թե ինչ են անում, որպեսզի գան Հիսուսի մոտ ու սովորեն Նրանից:

  • Օգնեք երեխաներին անգիր սովորել հավատո չորրորդ հանգանակը: Խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչպես է ավետարանի առաջին սկզբունքներից և արարողություններից յուրաքանչյուրն օգնում մեզ ընդունել Հիսուսի «Ինձ մոտ եկեք» հրավերը (Մատթեոս 11.28):

Մատթեոս 12․1-13

Հանգստության օրը բարի գործեր կատարելու օր է. դրանք ինձ մոտեցնում են Աստծուն

Ձեր ուսուցանած երեխաները կզորանան, երբ նշեք Հանգստության օրը սուրբ պահելու նպատակներն ու օրհնությունները:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին հանդես գալ այն մարդու դերում, որի ձեռքը Փրկիչը բուժեց (տես Մատթեոս 12.10–13): Մեկ այլ երեխա կարող է նրան հարցեր տալ նրա փորձառության մասին:

  • Միասին կարդացեք Մատթեոս 12․12-ը։ Որո՞նք են այն մի քանի լավ գործերը, որ կարող ենք անել Հանգստության օրը: Թող երեխաներն այդ շաբաթվա գործնական աշխատանքի էջում նկարեն իրենց մտքերը, կտրեն դրանք և այդ կտորները հերթականությամբ դասավորեն։

  • Թաքցրեք որոշ մարդկանց նկարներ, որոնք գործերի միջոցով ցույց են տալիս Հանգստության օրը Երկնային Հոր հանդեպ ունեցած իրենց սերը: Խնդրեք երեխաներին գտնել նկարները և կիսվել, թե ինչպես են նկարում պատկերված գործողությունները ցույց տալիս մեր սերը Աստծո հանդեպ:

Նկար
տղամարդիկ վերևից նայում են ցորենի դաշտով քայլող աշակերտներին

Աշակերտները շաբաթ օրը ցորեն են ուտում, Ջեյմս Թիսոտ

Ղուկաս 11.37–42

Ե՛վ իմ գործերը, և՛ իմ սիրտը պետք է մաքուր լինեն

Փրկիչն ուսուցանել է, որ բավական չէ արդար երևալ ուրիշների առաջ: Մեր մտքերը, զգացմունքներն ու անձնական արարքները նույնպես պետք է մաքուր լինեն:

Հնարավոր վարժություններ

  • Որպեսզի լուսաբանեք, թե ինչ են սովորեցնում այս հատվածները, ցույց տվեք երեխաներին մի բաժակ կամ այլ տարա, որը մաքուր է դրսից, բայց կեղտոտ է ներսից: Օգնեք նրանց մտածել, թե ինչ կարող է ներկայացնել «բաժակի արտաքին կողմը»: Ի՞նչ է ներկայացնում «ներսի կողմը»: Ինչու՞ է կարևոր մաքրել ինչպես դրսից, այնպես էլ ներսից:

  • Կարդացեք մի քանի այլ սուրբ գրություններ, որոնք ընդգծում են արդարությունը՝ ինչպես մեր սրտերում, այնպես էլ՝ մեր գործերում, օրինակ՝ Սաղմոս 24.3–5, Մատթեոս 15.7–8, Մորոնի 7.6–9։ Քննարկեք, թե ինչու է Փրկիչը ցանկանում, որ մեր սրտերն ու անձնական արարքները լինեն հոգևորապես մաքուր:

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել Հանգստության օրը սուրբ պահելու մասին մտքերով:

Բարելավենք մեր ուսուցումը

Հարցեր տվեք «Հարցը, որը հրավիրում է սովորողներին արտահայտել ավետարանի սկզբունքը իրենց սեփական բառերով, հատկապես, երբ հարցը տրվում է դասի սկզբում, կարող է օգնել ձեզ գնահատել, թե որքան ժամանակ կպահանջվի՝ այդ սկզբունքը դասարանում ուսումնասիրելու համար» (Ուսուցանել Փրկչի ձևով32