Նոր Կտակարան 2023
Մարտի 6-12-ը: Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9. «Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը»


«Մարտի 6-12-ը։ Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9. «Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Մարտի 6-12-ը։ Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
Հիսուսը կարգում է Պետրոսին

Մարտի 6-12-ը

Մատթեոս 9-10, Մարկոս 5, Ղուկաս 9

«Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը»

Մատթեոս 9-10, Մարկոս 5 և Ղուկաս 9, գլուխները կարդալիս Սուրբ Հոգին ձեզ հուշումներ կտա։ Այս հուշումները` Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկի և այս համառոտ շարադրանքի հետ միասին կարող են օգնել ձեզ նախապատրաստվել ուսուցմանը։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել, թե այս շաբաթ ինչով են օգնել որևէ մեկին: Ի՞նչ արեց Փրկիչն ուրիշներին օգնելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 9.18-30, Մարկոս 9.22-43

Հիսուսն ինձ բժշկելու զորություն ունի

Փրկիչը բազմիցս ցույց տվեց Իր զորությունը՝ բժշկելով նրանց, ովքեր հավատում էին Իրեն: Դուք կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին ամրացնել իրենց հավատքը Նրա բուժիչ զորության նկատմամբ:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք Հայրոսի դստեր պատմությունը (տես Մարկոս 5.22–23, 35–43): Պատմության համապատասխան մասում կարդացեք Հիսուսի «Քեզ եմ ասում, վեր կաց» (հատված 41) խոսքերը և երեխաներին հրավիրեք ոտքի կանգնել: Օգնեք երեխաներին հասկանալ, որ Հիսուսը մարդկանց բժշկելու և մեզ հավիտենական կյանք պարգևելու զորություն ունի:

  • Մատթեոս 9.20–22 հատվածները կարդալիս ցույց տվեք այդ հատվածների պատմության նկարը: Օգնեք երեխաներին անգիր սովորել «Քո հավատքը քեզ ապրեցրեց» արտահայտությունը (հատված 22): Դա անելու համար դուք կարող եք յուրաքանչյուր երեխայի հանձնարարել մեկական բառ, այնուհետև թող երեխաները հերթով մի քանի անգամ ասեն իրենց բառերը: Ինչպե՞ս աղջիկը ցույց տվեց, որ հավատում է Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ հավատում ենք Քրիստոսին:

  • Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և լսել, թե ինչպես եք կարդում Մատթեոս 9.27–30 հատվածները: Երբ կարդաք այն մասին, թե Հիսուսն ինչպես բժշկեց կույր մարդուն, հրավիրեք երեխաներին բացել իրենց աչքերը: Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, թե ինչ կզգային, եթե Հիսուսը բուժեր նրանց:

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին սովորել պատմությունն այն մասին, թե Փրկիչն ինչպես մեռելներից կենդանացրեց Հայրոսի դստերը:

Նկար
կինը ձգվում է, որ դիպչի Հիսուսի զգեստին

Վստահեք Տիրոջը, Լիզ Լեմոն Սվինդլ

Մատթեոս 10․1-10

Հիսուսը կանչեց Տասներկու Առաքյալներին ու նրանց Իր գործը կատարելու զորություն տվեց

Ձեր ուսուցանած երեխաները գիտե՞ն, որ մենք այսօր ունենք Տասներկու Առաքյալներ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածները, որպեսզի ուսուցանեք նրանց ժամանակակից առաքյալների կարևորության մասին, և թե ինչո՞ւ են նրանք կանչված:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործելով պարզ բառեր` ամփոփեք Մատթեոս 10.1–10 հատվածները: Բացատրեք, որ Հիսուսը կանչում է առաքյալներ, որ օգնեն Իրեն կառուցել Իր Եկեղեցին: Թույլ տվեք երեխաներին հաշվել Քրիստոսը կարգում է Առաքյալներին նկարի (Ավետարանի պատկերագիրք, էջ 38) և ներկայիս Տասներկու Առաքյալների Քվորումի նկարի Առաքյալներին (տես ChurchofJesusChrist.org կամ Լիահոնա-ի գերագույն համաժողովի թողարկումը): Բացատրեք, որ մենք այսօր ունենք տասներկու առաքյալներ, ինչպես Հիսուսի ժամանակներում: Կիսվեք ձեր վկայությամբ Տիրոջ առաքյալների և այն ուսմունքների մասին, որոնք նրանք սովորեցրել են վերջերս։

  • Սենյակում թաքցրեք ժամանակակից առաքյալների նկարները (նկարների համար տես Լիահոնա ամսագրի գերագույն համաժողովի թողարկումը): Հրավիրեք երեխաներին գտնել նկարները և մի փոքր պատմեք յուրաքանչյուր առաքյալի մասին (տես «Ծանոթացեք ժամանակակից մարգարեների և առաքյալների հետ» ChurchofJesusChrist.org կայքում):

  • Հրավիրեք երեխաներից մեկին պահել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի նկարները: Խնդրեք, որ այդ երեխան սենյակում մյուս երեխաներին առաջնորդի դեպի Հիսուսի նկարը: Վկայեք, որ մարգարեներն ու առաքյալները մեզ առաջնորդում են դեպի Հիսուս Քրիստոսը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 9.18-30, Մարկոս 9.22-43

Հիսուսն ինձ բժշկելու զորություն ունի

Կարդալով պատմությունները, որտեղ Փրկիչը բուժում է մարդկանց, կօգնեք երեխաներին, որոնց դուք ուսուցանում եք, ամրացնել իրենց հավատը Նրա հանդեպ: Այս պատմությունները կարող են նաև օգնել նրանց զգալ Փրկիչի կարեկցանքն ու սերը:

Հնարավոր վարժություններ

  • Մատթեոս 9․20–22, 27–30 և Մարկոս 5․22–23, 35–43 հատվածներում միասին կարդացեք Հիսուսի կողմից մարդկանց բուժելու պատմությունները (կամ ցուցադրեք «Հիսուսը բուժում է հավատացյալ կնոջը» և «Հիսուսը կենդանացնում է Հայրոսի դստերը» տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում)։ Այս պատմությունների հերոսներն ինչպե՞ս ցույց տվեցին իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս: Ի՞նչ ենք սովորում այս պատմություններից Փրկիչի մասին:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կամ իրենց ծանոթներից մեկը, ստացել է քահանայության օրհնություն՝ հիվանդներին բժշկելու համար: Ինչպե՞ս են նրանք բուժվել կամ օրհնվել: Բացատրեք, որ երբեմն հրաշքով բուժվելը Տիրոջ կամքը չէ, բայց մենք դեռ կարող ենք օրհնվել Նրա սիրով և մխիթարությամբ:

Մատթեոս 10․1-10

Տասներկու Առաքյալները կարող են ինձ ուսուցանել Հիսուսի մասին

Քրիստոսի ժամանակների Տասներկու Առաքյալների մասին սովորելով՝ երեխաներն ինչպե՞ս կարող են ավելի լավ հասկանալ, թե ինչ են անում մեր օրերի Տասներկու Առաքյալները:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Հիսուսի օրերի ու ներկայիս Առաքյալների նկարները (տես Քրիստոսը կարգում է Առաքյալներին, Ավետարանի պատկերագիրք, էջ 38, և Լիահոնա ամսագրի վերջին համաժողովի թողարկումը): Խնդրեք երեխաներին կարդալ Մատթեոս 10․7-ը, որպեսզի պարզեն, թե Առաքյալներն ինչ են անում (տես նաև Ղուկաս 9․1–2, 6, Վարդապետություն և Ուխտեր 107․23

  • Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել բոլոր առաջին Առաքյալների անունները, որոնց կարող են հիշել: Այնուհետեւ խնդրեք նրանց թվարկել այն բոլոր ապրող Առաքյալների անունները, որոնց կարող են հիշել: Թող նրանք համեմատեն իրենց թվարկածները Մատթեոս 10.2–4-ի հետ և Լիահոնա ամսագրի վերջին համաժողովի թողարկման հետ: Կարող եք նաև համընկումների խաղ խաղալ, որի ընթացքում երեխաները կհամապատասխանեցնեն ապրող Առաքյալի անունը նրա նկարին: Նկարներ կարելի է գտնել ChurchofJesusChrist.org-ում։

  • Դասից մի քանի օր առաջ հրավիրեք երեխաներից մի քանիսին ապրող առաքյալներից մեկի կողմից պատմված պատմությունով կիսվելու համար գալ նախապատրաստված (մտքերի համար տես Լիահոնայի թողակումները)։ Այդ առաքյալն ինչպե՞ս պատմության միջոցով ոգեշնչեց, որ մենք ավելի նմանվենք Փրկիչին:

  • Երեխաների հետ կիսվեք Քրիստոսի մասին ժամանակակից Առաքյալների վկայությունների մի քանի օրինակով (տես վերջին գերագույն համաժողովի ուղերձները կամ «Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը», [ChurchofJesusChrist.org])։

  • Օգնեք երեխաներին մտապահել և հասկանալ Հավատո հանգանակ 1.6-ը:

Ղուկաս 9․23–25

Հիսուս Քրիստոսի հետևորդ դառնալու համար զոհաբերություն է պահանջվում

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «կորցնի» իր կյանքը, երբ նրանք հետևում են Փրկիչին:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք երեխաներին այն մասին, երբ դուք ինչ-որ բանից հրաժարվել եք ավելի լավը ստանալու համար: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց օրինակներով։ Ապա միասին կարդացեք Ղուկաս 9․23–25։ Բացատրեք, որ Հիսուսը ցանկանում է, որ մենք պատրաստ լինենք հրաժարվել ամեն ինչից՝ Իրեն հետևելու համար: Թեև Նա կարող է չխնդրել մեզ բառացիորեն հրաժարվել մեր կյանքից, ի՞նչ է Նա խնդրում, որ մենք տանք Իրեն (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 16․26 [Մատթեոս 16․24, ծանոթագրություն ե])։

  • Թերթիկների վրա գրեք Քրիստոսանման մի քանի հատկանիշներ, իսկ մյուս թերթիկների վրա՝ այդ հատկանիշների հականիշները (օրինակ՝ սեր և եսասիրություն, խոնարհություն և հպարտություն և այլն): Գրատախտակին վերնագրերի տեսքով գրեք ապրեցնել և կորցնել բառերը և հրավիրեք երեխաներին դասակարգել հատկանիշները համապատասխան վերնագրերի տակ: Ժամանակ տվեք երեխաներին խորհել գրատախտակին գրված Քրիստոսանման հատկանիշների շուրջ և ընտրել մեկը, որն ավելի շատ կզարգացնեն:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ իրենց ընտանիքներին ուսուցանելու համար, թե ինչպես Հիսուսը բուժեց Հայրոսի դստերը:

Բարելավենք մեր ուսուցումը

Հորդորեք ակնածալից լինել։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ ակնածանքի կարևոր տարրերից է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին մտածելը: Կարող եք երեխաներին հիշեցնել, որ լինեն ակնածալից՝ ցածրաձայն երգելով, շշնջալով որևէ երգ, կամ ցույց տալով Հիսուսի նկարը: